Խոստա
Խոստա (ռուսերեն՝ Хоста), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Խոստա գետի հովտում։ Խոստայի շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Սև ծովի ափին, Սոչիի կենտրոնից 21 կմ հեռավորության վրա։ Երկաթուղային կայարան է, ծովափնյա կլիմայական առողջարան և զբոսաշրջության կենտրոն։
Միկրոշրջան | |||
---|---|---|---|
Խոստա | |||
Хоста | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Khostinsky City District? | ||
Հիմնադրված է | 1899 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1951 թվականից | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 20 000 մարդ | ||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 862 | ||
Փոստային դասիչ | 354024 | ||
| |||
Պատմական ակնարկ
խմբագրելԲնակավայրը հայտնի է միջնադարից, որպես աբխազական Խամիշ իշխանական տոհմի տիրույթ։ 12-րդ դարում այստեղ գտնվում էր ջենովական Կաստո առևտրավանը։
1899 թվականին Խոստա բնակավայրին շնորհվել է քաղաքի կարգավիճակ։ Խոստա գետի հովիտը գետաբերանի մոտ` բաժանվել է 175 քաղաքային, 60 արհեստագործական և 50 ամառանոցային հողատարածքների։ 1905 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 1906 թվականի հունվարի 6-ը, Խոստայում գործունեություն է ծավալել Սոչիի հանրապետությունը։
1951 թվականին ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել միկրոշրջանի կարգավիճակ։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Խոստայի ամրոցը (7-րդ դար)։
- Կենա-շիմշատային պուրակը։
- Ծծմբաջրածնային ջրաբուժարանը։
- Նավալիշինի կիրճը։
- Խոստայի շրջանի պատմության թանգարանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 77)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոստա» հոդվածին։ |