Մարշա Գեյ Հարդեն

ամերիկացի դերասանուհի

Մարշա Գեյ Հարդեն (անգլ.՝ Marcia Gay Harden, օգոստոսի 14, 1959(1959-08-14)[1], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բնավորության դերասան, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» «Օսկար» մրցանակի դափնեկիր, «Պոլոկ» (2000) կենսագրական դրամայում դերի համար։ Նախկինում նա նկարահանվել էր «Միլերի խաչմերուկ» (1990), «Առաջին կանանց ակումբ» (1996), «Ֆլաբեր» (1997) և «Ծանոթացեք՝ Ջո Բլեք» (1998) ֆիլմերում։ 2003 թվականին կրկին անվանակարգվել է «Օսկար» մրցանակի, «Խորհրդավոր գետ» (2003) ֆիլմում դերակատարման համար։ Հարդենը նաև նկարահանվել է մի շարք հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Տիեզերական կովբոյներ» (2000), «Վայրի պայմաններում» (2007) և «Մառախուղ» (2007), վերջինում մասնակցության համար նա արժանացել է «Սատուրն» մրցանակի[3]։

Մարշա Գեյ Հարդեն
անգլ.՝ Marcia Gay Harden
Մարշա Գեյ Հարդենը 2007 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում
Ծնվել էօգոստոսի 14, 1959(1959-08-14)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան (1980), Թիշչ արվեստի դպրոց (1988) և Surrattsville High School? (1976)
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1979 - այժմ
Ամուսին(ներ)Տադեուշ Շել (1996-2012)
Երեխա(ներ)Էուլալա Գրեյս Շել (1998 թվականի սեպտեմբեր),
երկվորյակներ՝ Ջուլիտա Դի Շել
Հադսոն Շել Հարդեն (2004 թվականի ապրիլի 22)
Պարգևներ և մրցանակներ
theofficialmarciagayharden.com
Մարշա Գեյ Հարդեն՝ Վիքիպահեստ

2009 թվականին Հարդենը ստացել է «Տոմի» մրցանակ, «Սպանդի աստված» բեմադրությունում դերի համար։ Իր կարիերայի ընթացքում Հարդենը նաև երկու անգամ անվանակարգվել է «Էմմի» մրցանակի՝ հեռուստատեսությունում աշխատանքների համար։

Վաղ տարիներ

խմբագրել

Մարշա Գեյ Հարդենը ծնվել է Լա Խոյայում (Սան Դիեգո, Կալիֆոռնիա նահանգ) և եղել է ընտանիքի հինգ երեխաներից երրորդը։ Նրա հայրը եղել է զինծառայող, այդ պատճառով ընտանիքը մշտապես փոխել է բնակության վայրը, և Հարդենը ապրել է Ճապոնիայում, Գերմանիայում, Հունաստանում, Կալիֆոռնիայում և Մերիլենդում։ 1976 թվականին նա ավարտել է Կլինթոնի միջնակարգ դպրոցը, Մերիլենդի նահանգ, իսկ այնուհետև, Օստինի Տեխասի համալսարանը, թատերական արվեստի բակալավրի աստիճանով։ Հետագայում նա դերասանական արվեստի ուսուցումը շարունակում է Նյու Յորքի համալսարանում, որտեղ ստացել է միանգամից երկու աստիճան[4]։

Կարիերա

խմբագրել

1979 թվականին Մարշա Գեյ Հարդենը նկարահանվում է ուսանողական ֆիլմում, իսկ 1980-ականներին հայտնվում է մի քանի հեռուստատեսային շոուներում։ Նրա համար բեկումնային է դարձել 1990 թվականին Կոեն եղբայրների «Միլերի խաչմերուկը» ֆիլմում խաղացած դերը, որից հետո մամուլում դերասանուհուն սկսել են անվանել «խոստումնալից նոր դերասանուհի»[4]։ Այնուամենայնիվ, Հարդենը չէր ձգտում դառնալ գլխավոր կանացի դերերի կատարող և սկսել է կառուցել բնավորության դերասանի իր կարիերան, խաղալով զանազան դերեր, ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ կինոյում։ 1992 թվականին նա խաղացել է Ավա Գարդների դերը «Սինատրա» մինի սերիալում, իսկ այնուհետև հայտնվում է Շիռլի Մակլեյնի, Ջեսիկա Թենդիի և Քեթի Բեյթսի հետ միևնույն կազմում «Երկրորդ շնչառություն» ֆիլմում[4]

1993 թվականին Հարդենը նուրամուտել է Բրոդվեյի բեմում, «Հրեշտակները Ամերիկայում» պիեսում։ Դերը նրան քաջալերանքներ է բերել քննադատների կողմից, ինչպես նաև առաջին անվանակարգումը «Տոնի» մրցանակին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի պիեսում» անվանակարգում, սակայն մրցանակին տիրանում է Դեբրա Մոնկը։ Մեծ էկրան նա վերադարձել է 1996 թվականին, ««Վառոդ» գրիլ-բար» անկախ ֆիլմում դերով, որը քննադատների կողմից դրական արձագանքների է արժանացել[4]։ Հետագում նա հայտնվել է «Առավին կանանց ակումբ», «Անկործան լրտես», «Ֆլաբեր», «Հուսահատ միջոցներ» և «Ծանոթացեք՝ Ջո Բլեք» ֆիլմերում, որոնցում կատարել է երկրորդ պլանի դերեր, նախքան 2000 թվականին «Տիեզերական կովբոյներ» ֆիլմում գլխավոր կանացի դերի կատարումը՝ Թոմի Լի Ջոնսի հետ[4]։

2001 թվականին Հարդենը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» «Օսկար» է ստացել «Պոլոկ» կենսագրական ֆիլմում Լի Կրասների դերի համար։ Նրա հաղթանակը անակնկալ է դարձել, իսկ, շնորհիվ մրցանակի, Հարդենը սկսել է ավելի հաճախ հայտնվել էկրանին[4]։ 2001-2002 թվականների եթերաշրջանում նա նկարահանվել է «Մաքս Բիդֆորդի դաստիարակությունը» սերիալում, որը փակվում է մեկ եթերաշրջանից հետո, ինչպես նաև խաղացել է գլխավոր դերեր մի քանի հեռուստաֆիլմերում։ 2004 թվականին նա կրկին անվանակարգվել է «Օսկար» մրցանակի, «Խորհրդավոր գետ» ֆիլմում դերակատարման համար, իսկ այնուհետև նկարահանվել է «Մոնա Լիզայի ժպիտը», «Բարի գալուստ որմզդեղնի ծովածոց», «Անտանելի արջեր», «Ամերիկյան երազանք», «Մահացած աղջիկ», «Պատրանք», «Կտավ» և «Անտեսանելի» ֆիլմերում։

2007 թվականին Մարշա Գեյ Հարդենը քննադատների կողմից դրական արձագանքների է արժանացել «Վայրի պայմաններում» և «Մառախուղ» ֆիլմերում խաղացած իր դերերի համար։ Նույն թվականին նա անվանակարգվել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում» անվանակարգում, «Օրենք և կարգ ու կանոն. Հատուկ ջոկատ» սերիալում հրավիրյալ դերի համար, իսկ 2009 թվականին նույն «Էմմի» մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգում, «Իրենա Սենդլերի խիզախ սիրտը» հեռուստաֆիլմում դերի համար[3]։ 2009 թվականին նա խաղացել է Կլեր Մեդոքսի դերը «Գոտեմարտ» սերիալի երկրորդ եթերաշրջանում[5]։ Այնուհետև նա արժանացել է «Լավագույն դերասանուհի պիեսում» ««Տոնի»» մրցանակի, «Սպանդի աստված» պիեսում դերի համար[6]։ 2012 թվականին նա նկարահանվել է NBC-ի «Իզաբել» սիթկոմի պիլոտում, իսկ մինչ այդ հրավիրված դերասանուհի է եղել «Թանկագին բժիշկ», «Հետաքննություն ըստ դիակի» և «Նորություններ» սերիալներում[7]։ 2013 թվականին Հարդենը նկարահանվել է ABC ալիքի «Երրորդ կին» սիթկոմի գլխավոր դերերից մեկում[5]։ Սերիալը մեկնարկից սկսել էր գովասանքի արժանանալ քննադատների կողմից, սակայն հաջողություն չէր ունենում վարկանիշում։ 2014 թվականի մայիսի 8-ին ալիքը մեկ եթերաշրջանից հետո փակում է սերիալը[8]։ 2015 թվականին Հարդենը հրավիրվել է հեռուստատեսությունում իր առաջին գլխավոր դերին, CBS-ի «Ռեանիմացիա» բժշկական դրամայում։ Սկզբնապես դերը գրվել էր 35-ամյա դերասանուհու համար, սակայն պրոդյուսերները որոշում են այն հանձնել Հարդենին<ref>Nellie Andreeva (13 марта 2015). «Marcia Gay Harden Takes Over The Lead In 'Code Black', Bonnie Somerville Cast». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.</ref։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար Ծանոթագրություն
1979 Not Only Strangers Կարճամետրաժ ֆիլմ
1986 Իմիջմեյկեր The Imagemaker Մենեջեր
1990 Միլերի խաչմերուկը Miller’s Crossing Վերնա Բերնբաում
1991 Ճաշին ուշացածները Late for Dinner Ջոյ
1992 Վթար Crush Լեյն
1992 Երկրորդ շնչառություն Used People Նորմա Անվանակարգում - Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»
1993 Geoffrey Beene 30 կին Կարճամետրաժ ֆիլմ
1994 Անվտանգ անցում Safe Passage Սինթիա
1996 Ցերեկային ճամփորդներ The Daytrippers Լիբի
1996 «Վառոդ» գրիլ-բար The Spitfire Grill Շելբի Հոդարդ
1996 Անկործան լրտես Spy Hard Միսս Չևիուս
1996 Առաջին կանանց ակումբ The First Wives Club Բժիշկ Լեսլի Ռոզեն ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ, «Լավագույն դերասանական կազմ»
1996 Ճակատագրական զբոսանավ Far Harbor Արաբելա
1997 Ֆլաբեր Flubber Բժիշկ Սառա Ջին Ռեյնոլդս
1998 Հուսահատ միջոցներ Desperate Measures Բժիշկ Սամանթա Հոկինս
1998 Ամանորյա պատմություն Curtain Call Միշել Թիպետ
1998 Ծանոթացեք՝ Ջո Բլեք Meet Joe Black Էլիսոն
2000 Տիեզերական կովբոյներ Space Cowboys Սառա Հոլանդ
2000 Պոլոկ Pollock Լի Կրասներ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
Կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»
Նյու Յորքի կինոքննադատների մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»
Անվանակարգում - «Անկախ ոգի» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»
2001 Կեսօր Գաուդիի հետ Gaudi Afternoon Ֆրենկի Սթիվենս
2003 Խորհրդավոր գետ Mystic River Սելեստա Բոյլ Բոստոնի կինոքննադատների միության մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»
Central Ohio Film Critics Association Award «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»
Dallas-Fort Worth Film Critics Association Award «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»
Seattle Film Critics Award «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»
Անվանակարգում - Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
Անվանակարգում - Broadcast Film Critics Association Award «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»
Անվանակարգում - Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար»
Անվանակարգում - «Սպուտնիկ» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար-ֆիլմ»
Անվանակարգում - ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ «Խաղարկային ֆիլմում լավագույն դերասանական կազմի համար»
2003 Խորթ մայրեր Casa de los babys Նան
2003 Մոնա Լիզայի ժպիտը Mona Lisa Smile Նենսի Էբբի
2004 Բարի գալուստ որմզդեղի ծովածոց Welcome to Mooseport Գրեյս Սազերլենդ
2004 Հետգրություն P.S. Միսի Գոլդբերգ
2005 Անտանելի արջեր Bad News Bears Լիզ Ուայթվուդ
2005 Ամերիկյան զենք American Gun Ջանեթ Հաթենսոն
2006 Ամերիկյան երազանք American Dreamz Առաջին լեդի
2006 Պատրանք The Hoax Էդիթ Իրվինգ
2006 Կտավ Canvas մերի Մարինո
2006 Մահացած աղջիկ The Dead Girl Մելորա
2007 Անտեսանելի The Invisible Դիանա Պաուել
2007 Վայրի պայմեններում Into the Wild Բիլի ՄակԿենդլես Անվանակարգում - ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ «Խաղարկային ֆիլմում լավագույն դերասանական կազմի համար»
2007 Ռելսեր և ուղիներ Rails & Ties Մեգան Սթարկ
2007 Մառախուղ The Mist Միսիս Կարմոդի «Սատուրն» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի կինոֆիլմում»
2008 Տուն Home Ինգա
2008 Ամանորյա քոթեջ Christmas Cottage Մարիաննա Կինկեյդ
2009 Հեռացիր Whip It Բրուկ Կևենդեր
2011 Փոխարինող ուսուցիչ Detachment Տնօրեն Կերոլ Դիրդեն
2011 Մի անգամ այդ ցավը քեզ օգուտ կբերի Someday This Pain Will Be Useful to You Մարջորի Դանֆուր
2012 Եթե ես քո փոխարեն լինեի If I Were You Մեդելին
2012 Նոյան տապան. Նոր սկիզբ Noah Էմմա Ձայնավորում
2013 Աշխատանքի որս Get a Job Քեթրին Դանն
2013 Ամռան գինի The Wine of Summer Շելի
2013 Էլզա և Ֆրեդ Elsa & Fred Լիդիա
2013 Օտարացում Parkland Դորիս Նելսոն
2013 Դու- դու չես You’re Not You Էլիզաբեթ
2013 Գրադարանավար The Librarian
2014 Լարի Գեյ. Տնտես-կրոնափոխ Larry Gaye: Renegade Male Flight Attendant
2014 Լուսնային լույսի կախարդանք Magic in the Moonlight միսիս Բեյքեր
2015 Մոխրագույնի հիսուն երագները Fifty Shades of Grey բժիշկ Գրեյս Թրեվելյան Գրեյ

Հեռուստատեսություն

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար Ծանոթագրություն
1987 CBS Summer Playhouse Կիմ 1 դրվագ
1988 Սայմոն և Սայմոն Simon & Simon Ջոան 1 դրվագ
1989 Գիդեոն Օլիվեր Gideon Oliver Լիլա 1 դրվագ
1990 Կոջակ. Ոչ այդքան կույր Kojak: None So Blind Անջելինա Հեռուստաֆիլմ
1991 Ցերեկային լույսի լճում In Broad Daylight Ադինա Ռոուեն Հեռուստաֆիլմ
1991 Տենդ Fever Լեյսի Հեռուստաֆիլմ
1992 Սինատրա Sinatra Ավա Գարդներ Հեռուստաֆիլմ
1995 Ընկած հրեշտակներ Fallen Angels Մարի 1 դրվագ
1995 Չիկագոյի հույսը Chicago Hope Բարբարա Թոմիլսոն 1 դրվագ
1995 Ձերբակալված կովբոյ Convict Cowboy Մեգի Հեռուստաֆիլմ
1995 Սպանության բաժին Homicide: Life on the Street Ջոան Հարբարեկոմ 1 դրվագ
1997 Ուղղի դրախտ Path to Paradise: The Untold Story of the World Trade Center Bombing Նենսի Ֆլոյդ Հեռուստաֆիլմ
1998 Սիրո աշխատանք Labor of Love Էննի Փայնս Հեռուստաֆիլմ
1999 Սպենսեր. Մանր արատներ Spenser: Small Vices Սյուզան Սիլվերման
2000 Այնտեղից, որտեղ ես նստած եմ From Where I Sit Շերոն Պիլոտային
2000 Անցյալի ուրվականները Thin Air Սյուզան Սիլվերման Հեռուստաֆիլմ
2001 Ստվերից արագ Walking Shadow Սյուզան Սիլվերման Հեռուստաֆիլմ
2002 In the Echo պիլոտային
2002 Դատապարտված սրտեր Guilty Hearts Ջենի Մորան Հեռուստաֆիլմ
2002 Տեխասի արքան King of Texas Միսիս Սյուզան Լիր Թումլերսոն Հեռուստաֆիլմ
Անվանակարգում - «Սպուտնիկ» մրցանակ «Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում»
2001-2002 Մաքս Բիկֆորդի դաստիարակումը The Education of Max Bickford Անդրեա Հեսկել Կանոնավոր դեր, 22 դրվագ
2004 Հավաքույթի աղջիկ She’s Too Young Տրիշ Վոշուլ Հեռուստաֆիլմ
2004 See You in My Dreams Անջեոա Բրաուն պիլոտային
2005 Ատելություն Hate Ջեկի Մոնտելո պիլոտային
2005 Ֆելիսիթի. Երիտասարդ ամերիկուհու պատմություն Felicity: An American Girl Adventure Միսիս Մարթա Մերիմեն Հեռուստաֆիլմ
2005-2013 Օրենք և կարգ ու կանոն. Հատուկ ջոկատ Law & Order: Special Victims Unit ՀԴԲ-ի հատուկ գործակալ Դանա Լյուիս 4 դրվագ
Անվանակարգում - «Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում» (2007)
2006 Drift Շերիլ պիլոտային
2006 Գիշերից In from the Night Վիկի Միլեր Հեռուստաֆիլմ
2008 Աշտարակ The Tower Զոուի պիլոտային
2008 Սեքսը և սուտը Սին Սիթիում Sex and Lies in Sin City Բեկի Բինիոն Հեռուստաֆիլմ
2009 Գոտեմարտ Damages Կլեր Մեդոքս Կանոնավոր դեր, 13 դրվագ
2009 Իրեն Սենդլերի խիզախ սիրտը The Courageous Heart of Irena Sendler Յանինա Կրիժանովսկա Հեռուստաֆիլմ
Անվանակարգում - «Էմմի» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում»
2010 Թանկարժեք բժիշկ Royal Pains բժիշկ Էլիզաբեթ Բլեր 3 դրվագ
2011 Smothered Ֆրեն պիլոտային
2011 Ամանդա Նոքսի պատմությունը Amanda Knox: Murder on Trial in Italy Էդդա Մելաս Հեռուստաֆիլմ
2011 Անմեղը Innocent Բարբարա Սաբիշ Հեռուստաֆիլմ
2012 Իզաբել Isabel Ֆրենսիս Լորենց պիլոտային
2012 Հետաքննություն ըստ դիակի Body of Proof Շեյլա Թեմփլ 1 դրվագ
2012 Հակում Bent Վանեսա Կարտեր 1 դրվագ
2012-2013 Գահ. Ապստամբություն TRON: Uprising Կելլեր 2 դրվագ, ձայնավորում
2013 Նորություններ The Newsroom Ռեբեկա Հոլիդեյ
2013 — 2014 Երրորդ կինը Trophy Wife Դիանա Կանոնավոր դեր, 22 դրվագ
2015 Ինչպես խուսափել պատժից սպանության համար How to Get Away With Murder Հաննա Կիտինգ 3 դրվագ
2015 Սև կոդ Code Black Լինն Կանոնավոր դեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  3. 3,0 3,1 «Awards for Marcia Gay Harden». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Marcia Gay Harden- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  5. 5,0 5,1 Andrew Goldman (5 июля 2013). «What Marcia Gay Harden Knows About Trophy Wives». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «Marcia Gay Harden». Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  7. James Hibberd (2013 թ․ հունվարի 22). «'Newsroom' scoop: Marcia Gay Harden joins cast». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Lesley Goldberg (8 мая 2014). «ABC Cancels 'Trophy Wife' After One Season». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարշա Գեյ Հարդեն» հոդվածին։