«Օտարացում» (անգլ.՝ Detachment), 2011 թվականին ռեժիսոր Թոնի Քեյի կողմից նկարահանված ամերիկյան դրամատիկ ֆիլմ։

Օտարացում
անգլ.՝ Detachment
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1]
Թեմաeducation in the United States?, ուսուցիչ[1], Հոգեբանական տրավմա[1] և educational inequality?[1]
Թվականապրիլի 25, 2011[2] և ապրիլի 11, 2013[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոնի Քեյ[4][5][6]
ՊրոդյուսերԳրեգ Շապիրո[2] և Austin Stark?[2]
Սցենարի հեղինակCarl Lund?
ԴերակատարներԷդրիան Բրոուդի[5][7][8][…], Մարշա Գեյ Հարդեն[7][8][6], Քրիստինա Հենդրիքս[7][8][6], William Petersen?[8], Բրայան Քրենսթոն[8], Թիմ Բլեյք Նելսոն[8], Սեմի Գեյլ[8], Լյուսի Լյու[7][8], Բլայթ Դաններ[8], Ջեյմս Քաան[5][8][6], Իսիա Ուիթլոք, կրտսեր[8], Doug E. Doug?[9], Patricia Rae?[9], Ջոն Չենատիեմպո[9], Renée Felice Smith?[9], Բրեննան Բրաուն[9] և Սամանթա Լոգան[9]
ՕպերատորԹոնի Քեյ
ԵրաժշտությունThe Newton Brothers?
ՄոնտաժԲերի Ալեքսանդր Բրաուն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն94 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Հենրի Բարթը փոխարինող ուսուցիչ է, որը ստանում է իր հերթական նշանակումը։ Այդ անգամ նա պետք է անգլերեն և գրականություն դասավանդի «անգործունակ» դպրոցում, որտեղ հայհոյանքը և վիրավորանքները նորմալ են համարվում։ Այդ դպրոցի կարճ ժամանակահատվածի մասին պատմությունն ուղեկցվում է յուրատեսակ հարցազրույցով, որտեղ Բարթը խոսում է անշնորհակալ լինելու և անհասկացողության մասին, որոնց հանդիպում են ուսուցիչները իրենց առօրյա կյանքում։ Առանձին սյուժետային գիծ է այն իրավիճակը, երբ ուսուցիչը ցանկանում է նորմալ կյանք վերադարձնել մարմնավաճառուհի Էրիկային, որին հանդիպում է քաղաքի գիշերային փողոցներում։ Բարթը ուժեղ, կամային և վեհ մարդ է։ Նա վախենում է աշակերտների հետ կապվածությունից, և ընդհանրապես, մարդկանց հետ կապվելուց, այդ իսկ պատճառով աշխատում է որպես փոխարինող ուսուցիչ։

Դերերում

խմբագրել

Ընդունելություն

խմբագրել

Ֆիլմը ոչ միանշանակ քննադատության է արժանացել կինոքննադատների և վերլուծաբանների կողմից։ Rotten Tomatoes կայքում հավաքել է 63 կարծիք, որից 57 %՝ դրական, միջին վարկանիշը 10–ից 5,8 է[10]։ Metacritic կայքը ֆիլմին տվել է 100–ից 52 միավոր՝ հիմնված 20 կարծիքների վրա[11]։

Մրցանակներ և առաջադրումներ

խմբագրել
  • 2011՝ պրեմիերան «Թրայբեկա» կինոփառատոնում։
  • 2011՝ Դովիլի ամերիկյան կինոյի փառատոնի քննադատների մրցանակ և «հայտնություն» ընծա։
  • 2011՝ Տոկիոյի կինոփառատոնի լավագույն գեղարվեստական ձեռքբերում մրցանակ (Թոնի Քեյ)։
  • 2011՝ Սան Պաուլոյի կինոփառատոնի հանդիսատեսի համակրանք մրցանակ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել