Սև կոդ (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

Սև Կոդ (անգլ.՝ Code Black), ամերիկյան հեռուստատեսային սերիալ, որի գլխավոր դերում Մարշա Գեյ Հարդենն է։ Սերիալը ցուցադրվել է 2015-2016 թվականներին CBS-ով։ Այն հիմնված է Լոս Անջելեսի հիվանդանոցի մասին պատմող վավերագրական ֆիլմի վրա, որտեղ բժիշկները բախվում են հիվանդանոցի կառավարման ոչ համապատասխան համակարգի հետ, որպեսզի պաշտպանեն իրենց և հիվանդների իրավունքները։

Սև կոդ
Code Black
Изображение логотипа
Ժանրդրամա
ՍտեղծողՄայքլ Սեյթզման
Երկիր ԱՄՆ
ՀիմքCode Black?
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
Մարշա Գեյ Հարդեն
Ռազա Ջաֆրեյ
Բոնի Սոմերվայլ
Մելանիա Չանդրա
Վիլիամ Ալեն Յանգ
Հարի Ֆորդ
Բենյամին Հոլինգսվորթ
Լուիս Գուզման
Բորիս Կոդջո
Ջիլիան Մուրայ
Ռոբ Լով
ՊրոդյուսերՍքոթ Փրինթս
Սթիվ Սասեն
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ47
Էկրաններին էսեպտեմբերի 30, 2015[1]-ից հուլիսի 18, 2018
ՀեռուստաալիքCBS[1]
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television
Պաշտոնական կայքէջ

Սերիալը մշակվել է Մայքլ Սեինցմանի կողմից, որ գործաք էր կնքել CBS Television Studios-ի հետ[2]։ Գլխավոր դերը պիլոտային սերիայում ի սկզբանե վստահվել էր Մեգի Գրեյսին, սակայն վերջին պահին նա հեռացվել է աշխատանքից. նրան փոխարինել է օսկարակիր Մարշա Գեյ Հարդենը[3]։ 2015 թվականի մայիսի 8-ին ալիքը պատվիրեց առաջին եթերաշրջանի նկարահանումները, որ սկսվել են 2015 թվականի սեպտեմբերի 30-ին[4][5]։ 2016 թվականի մայիսի 16-ին սերիալը երկարաձգվել է մինչև երկրորդ եթերաշրջան[6], իսկ 2017 թվականի մայիսի 14-ին՝ մինչև երրորդ եթերաշրջան[7]։

Սյուժե խմբագրել

Սերիալը պատմում է Լոս Անջելեսում գտվող Էնջլս Մեմորիալ հիվանդանոցի մասին, որտեղ տարեկան 300 անգամ հայտարարվում է սև կոդ։ Բժիշկները և օրդինատորները զբաղված են անհետաձգելի բուժօգնությամբ։ Վիրահատարանը զբաղած է, իսկ ռեսուրսները չեն բավարարում։

Դերակատարներ և կերպարներ խմբագրել

  • Մարշա Գեյ Հարդեն - բժիշկ Լիան Ռորիշ, շտապ օգնության բժիշկ, օրդինատուրայի ղեկավար, անհետաձգելի բուժօգնության տնօրեն։ Հիվանդանոցի և՛ նախկին, և՛ ներկա աշխատողների շրջանում հայտնի է որպես «հայրիկ»։ Նրա ընտանիքը՝ ամուսինը և երկու որդիները, մահացել են ավտովթարի ժամանակ, երբ հարբած վարորդը մեքենայով բախվել է իրենց մեքենային. երբեմն դա ազդում է նրա բժշկական որոշումների վրա։ Ի սկզբանե նա նշանակված էր շտապ օգնության տնօրեն, հետագայում դարձել է վիրահատության բաժնի տնօրեն Ջինա Պերելոյի մահից հետո։ Հետագայում նրան փոխարինել է բժիշկ Քեմբելը «Երկրորդ տարում»։ Լիանը «Ընկած հրեշտակներ»-ում իր խնամակալության տակ է վերցնում մի որբ երեխայի։
  • Ռազա Ջեֆրի – բժիշկ Նիլ Հադսոն, շտապ օգնության բուժող բժիշկ։ Բրիտանահնդկացիական ծագմամբ նախկին վիրաբույժ է, նրա մոտեցումը շատ ավելի կենտրոնացած է մարդկանց վրա։ Նա կապված է Քրիսթայի հետ օրդինատուրայի առաջին իսկ տարուց։ «Հյել Մերի»-ում Նիլը մասնակցում է վիրահատություններին և կրկին շտապ օգնության բուժող բժիշկ է (1 եթերաշրջանում)[8]
  • Բոնի Սոմերվիլ – բժիշկ Քրիստա Լորենսոն, 1 տարի է, ինչ օրդինատոր է։ Նա ամուսնացած է, ունի մեկ որդի, ով մահացել է գլխուղեղի քաղցկեղից։ Իր փորձը և ամուսնալուծությունը հուշում են նրան ընդունվել բժշկական քոլեջ (1 եթերաշրջանում)[8]։
  • Մելանիա Չանդրա – բժիշկ Մալայա Փինեդա, երկրորդ տարին է, ինչ օրդինատոր է։ Նա սովորել է բժշկական դպրոցում և վերապատրաստումն անցել Էնջլս Մեմորիալում, հետևաբար նա ավելի շատ ծանոթներ ունի շտապ օգնության բաժանմունքում։ Նա լեսբուհի է և կապված է եղել օրդինատորներից մեկի հետ, ով հետագայում մահացել է գլխուղեղի քաղցկեղից (1-2 եթերաշրջաններում)։
  • Վիլյամ Ալեն Յանգը – բժիշկ Ռոլի Գաթրին, շտապ օգնության բժիշկ և բուժող բժիշկ, նա հայտնի է իր մեծ հոգատարությամբ։ Նա Անգուսին վերցնում է իր հովանու տակ շտապ օգնության բաժանմունքում գտնվելու առաջին իսկ օրվանից։ Գաթրինի կինը ինքնասպան է եղել որդու հետ վատ հարաբերություն ունենալու պատճառով։ Նա նաև աղջիկ է ունեցել, ով մահացել է շմոլ գազից, իսկ Գաթրին փորձել է փրկել իր որդուն նման ճակատագրից։ 2-րդ եթերաշրջանի ընթացքում Գաթրիի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։ Նա բուժում է անցնում նյարդավիրաբուժության բաժամունքում հիվանդությունից ազատվելու համար
  • Հարի Ֆորդ – բժիշկ Անգուս Լեյգթոն, երկրորդ տարին է, ինչ օրդինատոր է։ Նրա հայրը հիվանդանոցի խորհրդի անդամ է, և նա զգում է իրեն նվաստացված է զգում իր մեծ եղբոր կողմից, որ նախկին օրդինատոր է։ Սակայն այդ ամենը քիչ-քիչ վերածվում է վստահության։
  • Բենիամին Հոլինգսվորթ – բժիշկ Մարիո Սավեթի, երկրորդ տարին է, ինչ օրդինատոր է։ Նա մեծացել է աղքատության մեջ և իր ապագան տեսնում է բժշկության մեջ, նախկինում եղել է բարմեն։
  • Լուիս Գուսման – Ջեսի Սալանդեր, ով հայտնի է որպես «մայրիկ»։ Ավագ բուժեղբայր, ով վերահսկում է օրդինատորներին, Ջեսին միշտ կոպիտ է դրսում, բայց հոգատար և աջակից է ուսանողներին։ Նա և Լիանը ունեն սերտ ընկերական հարաբերություններ։
  • Բորիս Կոդջո – բժիշկ Վիլ Քեմփբել, գլխավոր վիրաբույժ։ Շատ հաճելի վիրաբույժ է, ով դառնում է շտապ օգնության գլխավոր բժիշկ 2-րդ եթերաշրջանում։ Ընթացիկ ծախսերի տնտեսման պատճառով նրա և Լիանի մեջ վիճաբանություն է ծագում։ Քեմփբելը ունի հաշմանդամ աղջիկ (եթերաշրջան 2, նախկինում կրկնվող)։
  • Ջիլիան Մուրայ – բժիշկ Հեիթեր Փինքեյ, վիրաբույժ-օրդինատոր, ով խճճված հարաբերություններ է ունեցել Մարիոյի հետ։ Նա այդ հարաբերությունները արագ ավարտում է, երբ տեղեկանում է, որ Հեիթերը կապ է ունեցել նաև բժիշկ Քեմփբելի հետ։ Նա հետագայում ընկնում է փորձանքի մեջ, երբ հայտնի է դառնում, որ Անգուսին թմրադեղեր է տրամադրում։ Երբ բախվում են Քեմփբելի հետ, նա սպառնում է իրենց նախկին հարաբերությունները ներկայացնել որպես սեռական ոտնձգություններ։ Չնայած նրան, որ նա բուժում է անհայտ, մահացու վիրուսով վարակված հիվանդին, հիվանդը կծում է նրան, և նա վարակում։
  • Ռոբ Լով – բժիշկ Իթան Ուիլիսը, ԱՄՆ-ի զորաբանակի գնդապետը, Combat Casualty Care հետազոտական ծրագրի անդամ է։ Նա միանում է ՇՕԲ (Շտապ օգնության բաժամունք) անձնակազմին Էնջլս Մեմորիալում նրանից հետո, երբ զորաբանակը նրան դուրս է բերում Աֆղանստանի մարտադաշտից։ Ուիլիսը նրա հետ բերում է հեղափոխական ռազմական բժշկական տեխնիկա, և ստեղծում ամուր բարեկամություն բժիշկ Լիան Ռորիշի հետ։
  • Մուն Բլադգուդ – Ռոքս Վալենզուելա, Լոս Անջելեսի պարամեդիկը։ Ռոքսը Էթայի հետ շտապ օգնության միևնույն խմբում են (3-րդ եթերաշրջան)։

Երկրորդական կերպարներ խմբագրել

1 եթերաշրջան խմբագրել

  • Ջեֆ Հեթհեր - բժիշկ Էդ Հարբերդ, Էնջլս Մեմորիալ հիվանդանոցի գործադիր տնօրենը և Ջինիի ընկերը։ Նա հաճախ բախվում է Լիանի հետ, բայց նրանց փոխադարձ հարգանքը ակնհայտ է (1 եթերաշրջան)։
  • Անջելա Ռելուցիո - Ռիսա Փարկ, վիրահատարանում բուժքույր է (1 եթերաշրջան)
  • Էլիա Ինգլիշ - Իզաբել Մենդես, վիրահատարանում բուժքույր է (1 եթերաշրջան)
  • Էմիլի Նելսոն - Աննա Ռեյնոլդս, վիրահատարանում բուժքույր է (1 եթերաշրջան)
  • Քրես Ուիլյամսը - բժիշկ Քոլ Գաթրին, վիրաբույժ և Ռոլիի որդին ։ Նրա հարաբերությունները հոր հետ լարվել են մոր ինքնասպանությունից հետո (1-2 եթերաշրջան)
  • Թոմի Դեվեի - բժիշկ Մայք Լեիգթոն, Անգուսի ավագ եղբայրը, նա վերջերս աշխատանքի է անցել, որպես շտապ օգնության բուժող բժիշկ։ Նա հետևելով Ռորիշին, նշանակվում է օրդինատուրայի ղեկավար (1-2 եթերաշրջան)
  • Քևին Դան - բժիշկ Մարկ Թեյլոր, Էնջլս Մեմորիալում վիրահատարանի տնօրեն, ով արձակուրդի մեջ է հետաքննության ժամանակ (1 եթերաշրջան)։
  • Շիրի Ափլեբի - բժիշկ Կարլա Նիվեն, Էննջլս Մեմորիալում նախկին օրդինատոր, Մալայայի նախկին ընկրուհին։ Հղիության ընթացքում նրա մոտ ախտորոշվել է լեյկոզ։ Ծննդաբերությունից հետո նա տեսնում է իր անհաս երեխային, ինչից հետո մահանում է։
  • Քրիստինա Վիդալ - բժիշկ Ջինա Պերելո, Էնջլս Մեմորիալում վիրահատարանի փոխտնօրենը, ով հեռանում է աշխատանքից մինչ Թեյլորի գալը։ Նա ապանվել է Մալայայի ստալկերի՝ Գորդոն Հեշմանի կողմից, "Բացառման ախտորոշում" (1 եթերաշրջան)։
  • Գաբրիել Քաթերիես - Էմի Վոլովիթս, շտապ օգնության և անհետաձգելի օգնության բաժնում բուժքույր (1 եթերաշրջան)։
  • Մեգան Գուդ - բժիշկ Գրեյս Ադամս, Նելիի նախկին ընկերուհին (1 եթերաշրջան)

2-րդ եթերաշրջան խմբագրել

  • Նոահ Գրեի Քաբեյ - Էլիոթ Դիքսոն, շտապ օգնության բաժնում առաջին տարին է ինչ օրդինատոր է։
  • Էմիլի Թիրա - Նոա Քեն, շտապ օգնության բաժամունքում օրդինատոր, ով սկսում հարաբերություններ է սկսում Մարիոյի հետ (2-րդ եթերաշրջան)
  • Նաֆեսա Ուիլյամս - Շարլոտ Պիել, արդեն 1 տարի է ինչ օրդինատոր է շտապ օգնության բաժնում։ Նրա վրա կրակում են, երբ բուժում էր հիվանդին սպասասրահում "Հրեշտակներ և հրեշներ" (2-րդ եթերաշրջան)
  • Քեթլին Ռոուզ Փերքինս - բժիշկ Ամանդա Նոլան, հոգեբույժ հիվանդանոցում (2-րդ եթերաշրջան)

3-րդ եթերաշրջան խմբագրել

  • Թիլեր Պերես - Դիեգո, առաջին տարին է ինչ օրդինատոր է(3-րդ եթերաշրջան)

Էպիզոդներ խմբագրել

Եթերաշրջան Էպիզոդներ Օրիգինալ թողարկում
Առաջին հեռարձակում Վերջին հեռարձակում
1 18 2015 թվական, սեպտեմբերի 30 2016 թվական, փետրվարի 24
2 16 2016 թվական, սեպտեմբերի 28 2017 թվական, փետրվարի 8

Արտադրություն խմբագրել

2015 թվականի հունվարի 27-ին շոուի պիլոտային էպիզոդը թույլատրվել է արտադրության CBS-ի կողմից[9]։ Հունիսի 4-ին Բրեթ Մահոնին նշանակվել է գործադիր պրոդյուսեր Սև Կոդի համար[10]։

2015 թվականի հոկտեմբերի 23-ին CBS հեռուստաալիքը պատվիրել է Սև կոդի համար վեց նոր սցենարներ[11]։ Հաջորդ ամիս CBS-ը պատվիրեց լրացուցիչ հինգ էպիզոդներ[12]։ CBS-ը երկարաձգել է շոուի երկրորդ եթերաշրջանը մինչև 2016 թվականի մայիսը[6]։

Ընդունելություն հանրության կողմից խմբագրել

Սև կոդը տարբեր կարծիքների է արժանացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes-ում սերիալը ունի 54% վարկանիշ՝ հիմնվելով 39 կարծիքնորի վրա։ Կայքում քննադատների կողմից հնչեցված կարծիքները մեկտեղվում են հետևյալ կերպ․ "Սև Կոդը միջինից բարձ բժշկական դրամա է, համապատասխան թատերական պատմություններով, որոնք երբեմն հետաքրքիր երկխոսութունների են հանգեցնում[13]։ Metacritic կայքում սերիալը 100-ից 53-րդն է, հիմնվելով 26 քննադատների կարծիքի վրա, որոնք "խառը կամ միջին" կարծիքներ են եղել[14]։ 2016 թվականին Մոնտե Կառլո հեռուստատեսային փառատոնի ժամանակ Հարդենը հաղթեց "լավագույն դերասանուհին" անվանակարգը Golden Nymph[15] մրցանակով, երբ Սև կոդը առաջադրվել էր որպես լավագույն հեռուստատեսային դրամա[16]։

Վարկանիշ խմբագրել

Եթերաշրջան Ժամանակ Էպիզոդներ Թողարկում Ավարտված Հեռուստատեսային եթերաշրջանը Վարկանիշ Հանդիսատեսs
(միլիոն,
ներառյալ DVR)
Ամսաթիվ Հանդիսատես
(միլիոն)
Ամսաթիվ Հանդիսատես
(միլիոն)
1 Չորեքշաբթի 22:00 18 30 սեպտեմբերի, 2015 8.58[17] 24 փետրվարի, 2016 6.91[18] 2015-16 34 10.17[19]
2 16[20] Սեպտեմբերի 28, 2016 (2016-09-28) 6.37[21] Փետրվարի 8, 2017 (2017-02-08) 6.07[22] 2016-17 31 9.23[23]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 DR. LEANNE RORISH IMMEDIATELY PUTS HER FOUR NEW RESIDENTS TO WORK ON THEIR FIRST DAY AT ANGELS MEMORIAL, THE BUSIEST, MOST NOTORIOUS HOSPITAL ER IN THE NATION, ON THE SERIES PREMIERE OF “CODE BLACK,” WEDNESDAY, SEPT. 30CBS, 2015.
  2. Nellie Andreeva (22 августа 2014). «ER Drama 'Code Black' From Michael Seitzman Gets CBS Put Pilot Commitment». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  3. Nellie Andreeva (13 марта 2015). «Marcia Gay Harden Takes Over The Lead In 'Code Black', Bonnie Somerville Cast». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  4. «CBS sticks with what works in fall 2015-16 schedule». Los Angeles Times. 13 мая 2015. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  5. Nellie Andreeva (9 июня 2015). «CBS Sets Fall Premiere Dates: 'Supergirl' Debut Gets 'Big Bang' Lead-In». Deadline.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  6. 6,0 6,1 Ausiello, Michael (2016 թ․ մայիսի 16). «CBS Renews Code Black, Odd Couple and 2 Other Bubble Shows». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  7. Stanhope, Kate; O'Connell, Michael (2017 թ․ մայիսի 14). «CBS's 'Code Black' Renewed for Third Season». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  8. 8,0 8,1 Cavassuto, Maria (2016 թ․ հունիսի 3). «TV News Roundup: 'Code Black' Casting Shuffle Promotes One and Loses Two». variety.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. Andreeva, Nellie (2015 թ․ հունվարի 27). «'Code Black' Medical Drama From Michael Seitzman, Divorced-Dad Comedy Get CBS Pilot Orders». Deadline. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  10. Andreeva, Nellie (2015 թ․ հունիսի 4). «Brett Mahoney Inks CBS Studios Deal, Joins 'Code Black' As Executive Producer». Deadline. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  11. Andreeva, Nellie (2015 թ․ հոկտեմբերի 23). «'Limitless' Gets Full-Season Order From CBS». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  12. Abrams, Natalie (2015 թ․ նոյեմբերի 20). «CBS orders more Code Black». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. «Code Black (2015)». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. «Code Black (2015): Season 1». Metacritic. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. Richford, Rhonda (2016 թ․ հունիսի 17). «Marcia Gay Harden Celebrates Acting Win for 'Code Black' at Monte Carlo TV Fest». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  16. «Golden Nymph Awards Laureates & Nominees». Monaco Mediax. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  17. Dixon, Dani (2015 թ․ հոկտեմբերի 1). «Wednesday Final Ratings: 'Empire', 'Survivor', 'Modern Family' & 'Rosewood' Adjusted Up; 'Nashville' & 'Code Black' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  18. Porter, Rick (2016 թ․ մարտի 14). «Broadcast Live +7 ratings: 'Big Bang Theory' has biggest week 23 gain, 'Jane the Virgin' and 3 others double». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  19. «Full 2015–16 TV Season Series Rankings». Deadline Hollywood. 2016 թ․ մայիսի 26. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  20. Andreeva, Nellie (2016 թ․ նոյեմբերի 14). «CBS Orders More Episodes Of 'Man With A Plan', 'The Great Indoors' & 'Code Black'». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  21. Porter, Rick (2016 թ․ սեպտեմբերի 29). «Wednesday final ratings: 'Empire,' 'Lethal Weapon,' 'Criminal Minds,' 'SVU' & 'Blindspot' all adjust up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  22. Porter, Rick (2017 թ․ փետրվարի 9). «'Goldbergs,' 'Modern Family,' 'Blindspot' adjust up, 'Black-ish' adjusts down: Wednesday final ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  23. «Final 2016-17 TV Rankings: 'Sunday Night Football' Winning Streak Continues». Deadline Hollywood. 2017 թ․ մայիսի 26. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել