Լուսնային լույսի կախարդանք

«Լուսնային լույսի կախարդանք» (անգլ.՝ Magic in the Moonlight), ռեժիսոր Վուդի Ալենի կատակերգական ֆիլմը, որը նկարահանվել է սեփական սցենարի հիման վրա 2014 թվականին։ Գլխավոր դերակատարներն են Էմմա Սթոունը և Քոլին Ֆերթը։

Լուսնային լույսի կախարդանք
անգլ.՝ Magic in the Moonlight
Երկիր ԱՄՆ
 Ֆրանսիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն և դրամա
Թվական2014, դեկտեմբերի 4, 2014[1] և նոյեմբերի 13, 2014[2][3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[4][5][6][…]
ՊրոդյուսերԼեթի Արոնսոն
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներԷմմա Սթոուն[5][6][7][…], Քոլին Ֆերթ[5][6][7][…], Հեմիշ Լինքլեյթեր[5][7][8][…], Մարշա Գեյ Հարդեն[5][6][7][…], Ջեքի Ուիվեր[5][7][8], Քեթրին ՄակՔորմաք[7][9], Այլին Աթքինս[5][6][7][…], Էրիկա Լիրսեն[7][8], Լիոնել Աբելանսկի[7], Սայմոն ՄաքԲերնի[5][7][8][…], Ուտե Լեմպեր[5][7][8] և Ջերեմի Շամոս
ՕպերատորԴարիուս Խոնջի
ՄոնտաժԱլիսա Լեփսելթեր
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրՆիս
Տևողություն98 րոպե
Շահույթ51 029 361 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1928 թվականին։ Սթենլի Քրոուֆորդը (Քոլին Ֆերթ) հանրահայտ անգլիացի իլյուզիոնիստ է, որ ներկայացումներով հանդես է գալիս չինական Վեյ Լինգ Սու ծածկանվամբ։ Իր ընկերոջ և գործընկերոջ՝ Հովարդ Բյորքենի (Սայմոն Մաքբյորնի) խնդրանքով նա մեկնում է ֆրանսիական Լազուր ափ, որպեսզի գտնի երիտասարդ մեդիում Սոֆիին (Էմմա Սթոուն), որը բավականին հարուստ ընտանիքի վստահությունն է չարաշահել[10]։

Հասենլով հարուստ առանձնատուն՝ Սթենլին հանդիպում է Սոֆիին և նրա մայրիկին՝ Միսի Բեյքերին (Մարշա Գեյ Հարդեն)։ Հետևելով առաջին սեանսին, երբ Սոֆին կանչում է տանտիրուհու՝ Գրեյս Քեթլենի (Ջեքի Ուիվեր) մահացած ամուսնու հոգին՝ Սթենլին, որը իրեն ամեն տեսակի կախարդանքները բացահայտելու մասնագետ է համարում, չի կարողանում որոշել՝ ինչպիսի հնարքներ է օգտագործում Սոֆին։ Նա ավելի շատ է զարմանում, երբ պարզվում , որ Սոֆին գիտի իր անցյալի շատ մանրամասներ (ըստ աղջկա բացատրության՝ նա այդ տեղեկատվությունը ստանում է «թրթռումներից»)։ Սթենլին սկսում է կասկածել, թե արդյո՞ք նա սկզբնապես ճիշտ էր, երբ բացառում էր գերբնական երևույթների գոյությունը իրական կյանքում[11]։

Ֆիլմում զուգահեռաբար զարգանում է և ռոմանտիկ գործողությունը։ Բրայսը (Հեմիշ Լինքլեյթեր), որը տանտիրուհու որդին է և խոշոր ունեցվածքի ժառանգորդը, ուղեկցում է Սոֆիին՝ ռոմանսներ կատարելով ուկելելեի նվագակցությամբ։ Նա սիրահարված է Սոֆիին և առաջարկում է նրան ամուսնանալ իր հետ։ Այդ ժամանակ Սթենլին պատրաստվում է այցելել իր հորաքրոջը՝ Վանեսային (Այլին Էթքինս), որը ևս ապրում է Լազուր ափին։ Փորձելով ավելի լավ ճանաչել Սոֆիին՝ Սթենլին առաջարկում է նրան միասին մեկնել։ Հետդարձի ճանապարհին նրանց մեքենան փչանում է, սկսվում է ամպրոպ, և նրանք վատ եղանակից փրկվում են հին աստղադիտարանի շենքում, որտեղ Սթենլին եղել է մանուկ տարիներին[12]։

Այդ ճանապարհորդությունից հետո Սոֆին այնքան էլ համոզված չէ, որ ցանկանում է ամուսնանալ թեպետ հարուստ, սակայն իրեն իր ռոմանսներով հոգնեցրած Բրայսի հետ։ Սակայն թվում է, որ Սթենլիի կողմից նոր ծնվող զգացմունքը չընդունելը իրեն այլ ընտրություն անել չի թողնում[13][14]

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Քոլին Ֆերթ Սթենլի Քրոուֆորդ Սթենլի Քրոուֆորդ
Էմմա Սթոուն Սոֆի Բեյքեչ Սոֆի Բեյքեչ
Սայմոն Մաքբյորնի Հովարդ Բյորքեն Հովարդ Բյորքեն
Այլին Էթքինս մորաքույր Վանեսա մորաքույր Վանեսա
Մարշա Գեյ Հարդեն միսիս Բեյքեր միսիս Բեյքեր — Սոֆիի մայրը
Ջեքի Ուիվեր Գրեյս Քեթլեջ Գրեյս Քեթլեջ
Հեմիշ Լինքլեյթեր Բրայս Բրայս — Գրեյսի որդին
Էրիկա Լիրսեն Քերոլայն Քերոլայն — Գրեյսի դուստրը
Ջերեմի Շամոս Ջորջ Ջորջ — Քերոլայնի ամուսինը
Քեթրին Մաքքորմաք Օլիվիա Օլիվիա — Սթենլիի հարսնացուն

Ցուցադրություն խմբագրել

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 17-ին նյույորքյան կինոթատրոններից մեկում[15][16]։

Ֆիլմը թողարկվել է սահմանափակ ցուցադրությամբ ԱՄՆ-ում 2014 թվականի հուլիսի 25-ին[17], իսկ 2014 թվականի օգոստոսի 15-ից ավելի լայն լսարանի է սկսել ցուցադրվել[18]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը քննադատների խառը կարծիքներ է ստացել։ Rotten Tomatoes կայքում 154 քննադատներից 51 %-ը ֆիլմին դրական գնահատական են տվել[19]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 54 % վարկանիշ՝ հիմնված 40 կարծիքների վրա[20]։

Կինոքննադատ Ռեքս Ռիդը (Rex Reed) The New York Observer թերթում «Լուսնային լուսնի կախարդանք» ֆիլմն անվանում է Վուդի Ալենի լավագույն ֆիլմերից մեկը և գրում է, որ[11]

  … սա հրաշքի վարպետային շտրիխ է ժամանակակից ֆիլմագրության քիչ թվով ճանաչված հանճարներից մեկի կողմից, Քոլին Ֆերթի ճկուն և փափուկ, անհավատալիորեն էլեգանտ և դյութիչ խաղով, որի ռոմանտիզմը սրտեր է հալեցնում։
 

Միևնույն ժամանակ որոշ քննադատներ չեն համարում, որ «Լուսնային լույսի կախարդանք»-ը պատկանում է Վուդի Ալենի լավագույն ֆիլմերի շարքին։ Մասնավորապես, Ջեյմս Բերարդինելին (James Berardinelli) գրում է[21].

  Ընդհանուր առմամբ «Լուսնային լույսի կախարդանք» ֆիլմը բավականին ձանձրալի տպավորություն է ստեղծում։ Նրան չի հաջողվում հասնել այնպիսի մակարդակի, որպեսզ թևածի։ Ալենը ավտոպիլոտով է շարժվում, և արդյունքում այստեղ չկա հրաշք, չնայած կախարդների և միստիկների առկայությանը։
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. http://www.imdb.com/title/tt2870756/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://www.bbfc.co.uk/releases/magic-moonlight-film
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.adorocinema.com/filmes/filme-220980/
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 http://www.imdb.com/title/tt2870756/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.ofdb.de/film/261038,Magic-in-the-Moonlight
  9. http://www.metacritic.com/movie/magic-in-the-moonlight
  10. Steven Rea (2014 թ․ օգոստոսի 1). «'Magic in the Moonlight': Woody Allen's slight of hand» (HTML) (անգլերեն). The Inquirer — www.philly.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  11. 11,0 11,1 Rex Reed (23 июля 2014). «That Old Black Magic: Woody Allen's 44th Film Is One of His Best» (HTML) (անգլերեն). The New York Observer — observer.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  12. «Movie review: There is magic in Woody Allen's „Magic in the moonlight"» (HTML) (անգլերեն). www.examiner.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  13. Scott Foundas (2014 թ․ հուլիսի 17). «Colin Firth and Emma Stone make magic together in Woody Allen's breezily entertaining 1920s romance» (HTML) (անգլերեն). variety.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  14. «Magic in the Moonlight» (HTML) (անգլերեն). traversecityfilmfest.org. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  15. «"Magic in the Moonlight": Emma Stone, Colin Firth and Anna Wintour hit the New York premiere» (HTML) (անգլերեն). The Hollywood Reporter — www.hollywoodreporter.com. 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  16. «"Լուսնային լույսի կախարդանք" ֆիլմի պրեմիերան Նյու Յորքում» (HTML) (ռուսերեն). www.buro247.ru. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  17. Christa Banister (25 июля 2014). «Woody Allen Ponders the Afterlife in Enchanting "Magic in the Moonlight"» (HTML) (անգլերեն). www.crosswalk.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  18. Matthew Passantino (2014 թ․ օգոստոսի 14). «Top 10 Woody Allen Movies of All Time» (անգլերեն). www.rantlifestyle.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  19. «Magic in the Moonlight (2014)». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  20. «Magic in the Moonlight (2014): Reviews». Metacritic (անգլերեն). CBS Interactive. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  21. James Berardinelli (27 июля 2014). «Magic in the Moonlight» (HTML) (անգլերեն). www.reelviews.net. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել