Մարիո Պրասինոս
Մարիո Պրասինոս (ֆր.՝ Mario Prassinos, հուն․՝ Μάριος Πράσινος, օգոստոսի 12, 1916[1][2][3][…], Կոստանդնուպոլիս - հոկտեմբերի 23, 1985[4][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), հունա-իտալական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ և գրող, Փարիզյան դպրոցի ներկայացուցիչ։
Մարիո Պրասինոս ֆր.՝ Mario Prassinos | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1916[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1985[4][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, նկարազարդող, քանդակագործ, գծանկարիչ և տեքստիլ նկարիչ |
Ոճ | Փարիզյան դպրոց |
Պարգևներ | |
ստորագրություն |
Կենսագրություն
խմբագրելՄարիո Պրասիոնսը ծնվել է 1916 թվականին Victorine և Lysandre Պրասինոսների ընտանիքում, որ ապրում էին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում։ Հայրը եղել է ֆրանսերենի ուսուցիչ և հրատարակիչ[5]։ 1922 թվականին, փրկվելով ցեղասպանությունից, ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ Նախնական կրթությունը Մարիո Պրասինոսն ստացել է Պյուտոյում և Նանտերում։
1927 թվականին մահացել է մայրը[5]։ Մարիոն ընդունվել է փարիզյան Կոնդորսե լիցեյ։
1932 թվականից սովորել է Արևելյան լեզուների ինքստիտուտ։ Նրա ուսուցիչներից մեկը եղել է Կլեմենտ Սերվոն։ Այդտեղ էլ ստեղծել է իր առաջին նկարները սյուրռեալիզմի ոճով[6]։ Եղել է Շառլ Դյուլլենի «Ատելիե» թատրոնի մշտական այցելու։
1934 թվականից սովորել է Սորբոնի համալսարանւմ[6]։ Մտերմացել է Ման Ռեյի, Անդրե Բրետոնի, Պոլ Էլուարի, Ռենե Շարի, Բենժամեն Պերեի, Մաքս Էռնստի, Սալվադոր Դալիի, Ժան Արպի, Մարսել Դյուշանի հետ։
1936 թվականին մահացել է հայրը։ Պրասինոսը վերջնականապես տեղափոխվել է Փարիզ, որտեղ Bérite փողոցում վարձել է բնակարան։ Նա հեռացել է սյուրռեալիզմից, սակայն շարունակել է կենցաղային տեսարաններում արտասովորի որոնումները[6]։
1938 թվականին տեղի է ունեցել Մարիո Պրասինոսի առաջին անհատական ցուցահանդեսը Փարիզում։ Առաջին այցելուն եղել է Պաբլո Պիկասոն[6]։ Պրասինոսը ոգեշնչվել է Էդիթ Պիաֆի արվեստով։
1939-1940 թվականներին որպես կամավոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ծանր վիրավորվել է։ Պարգևատրվել է Մարտական խաչով։ Համագործակցել է Դիմադրության շարժման հետ։
1940-1950-ական թվականներին շատ է զբաղվել գրքային գրաֆիկայով, աշխատել է Գալլիմարի հրատարակչության և «La Nouvelle Revue française» հետ, նկարազարդել Մատտեո Բանդելլոյի, Էդգար Ալլան Պոյի, Արթյուր Ռեմբոյի, Գիյոմ Ապոլիների, Ալբեր Կամյուի, Ռայմոն Կենոյի, Ժան Պոլ Սարտրի գրքերը։ Որպես թատերական նկարիչ՝ համագործակցել է Ժան Վիլարի հետ։ Զբաղվել է գոբելենային արվեստով։ Հեղինակել է մի քանի կենսագրական գրքեր։ Վերջին աշխատանքը եղել է տասնմեկ «Չարչարանքների կերպարները» Սեն Ռեմի դը Պրովանսի Աստվածամոր մատուռի համար։
1949 թվականին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։
Մարիո Պրասինոսը մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 23-ին Ավինյոնում։
Ընտանիք
խմբագրելԿրտսեր քույրը՝ գրող Ժիզել Պրասինոս (ֆր.՝ Gisèle Prassinos, ծնվ.՝ 1920), մոտ է եղել սյուրռեալիզմին։ 1934 թվականին Մարիո Պրասինոսը նկարազարդել է նրա առաջին գիրքը[6]։
1938 թվականին ակուղնացել է Yolande Borelly-ի հետ[6]։
Երեխաները՝ Catherine (ծնվ.՝ 1946), Emmanuelle (ծնվ.՝ 1967 ?)[6]։
Պարգևներ
խմբագրել- Արվեստի և գրականության շքանշանի ասպետ (1961)
- Պատվավոր լեգեոնի շքանշան (1966)
- Արվեստի և գրականության շքանշանի սպա (1981)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/64661
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mario Prassinos (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 Biography of Mario Prassinos(անգլ.) // Centre d'Archives Mario Prassinos. ADAGP, Париж, 2013
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Mario Prassinos Արխիվացված 2019-12-07 Wayback Machine(անգլ.) // Verena Foundation
Գրականություն
խմբագրել- Ferrier J.-L. Prassinos. Paris: Éditions Georges Fall, 1962
- Mario Prassinos, peintures et dessins récents. Paris: Galerie Nationale du Grand Palais, 1980.
- Parmelin H. Les Peintres de Jean Vilar. Avignon: Fondation Jean Vilar, 1984
- La Donation Mario Prassinos/ Pierre Cabanne, ed. Saint-Rémy de Provence: FMP Donation Mario Prassinos, 1990
- Harambourg L. Mario Prassinos// Harambourg L. L'École de Paris 1945—1965, Dictionnaire des peintres. Neuchâtel: Ides et Calendes, 1993
- Nourissier F. Mario Prassinos. Arles: Actes Sud, 2005.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (ֆր.)