Մարիա Ուլյանովա (պետական գործիչ)
Մարիա Ուլյանովա Իլյինիչնա (փետրվարի 6 (18), 1878, Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյանովսկ - հունիսի 12, 1937, Մոսկվա), ռուսաստանյան հեղափոխական շարժման մասնակից, խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։
Մարիա Ուլյանովա Мария Ильинична Ульянова | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Control Commission of the Communist Party of the Soviet Union? |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հեղափոխական, ուսուցչուհի, խմբագիր և լրագրող |
Ազգություն | ![]() |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | փետրվարի 18, 1878 (6) |
Ծննդավայր | Ռուսաստանի Դաշնություն, Ուլյանովսկ |
Վախճանի օր | հունիսի 12, 1937 |
Վախճանի վայր | ![]() |
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն և Donskoy crematorium |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Իլյա Նիկոլևիչ Ուլյանով |
Մայր | Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանով |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՎլադիմիր Իլիչ Լենինի քույրը։ 1895 թվականին ավարտել է գիմնազիան Մոսկվայում, սովորել կանանց բարձրագույն դասընթացներում, մասնակցել ուսանողական շարժմանը։
1898-1899 թվականներին սովորել է Բրյուսելի համալսարանում։ 1899 թվականից՝ պրոֆեսիոնալ հեղափոխական։ Հեղափոխոխական աշխատանք է կատարել Նիժնի Նովգորոդում (Գորկի), Մոսկվայում, Կիևում, Սարատովում, Պետերբուրգում։ 1900 թվականից՝ «Իսկրա»-ի գործակալ։
1903 թվականից աշխատել է ՌՍԴԲԿ ԿԿ քարտուղարությունում։ 1904-1905 թվականներին եղել է Ժնևում, 1905-1907 թվականներին՝ Պետերբուրգում, 1908-1909 թվականներին՝ բոլշևիկյան սեկցիաների անդամ Ժնևում, Փարիզում, կատարել է Լենինի հանձնարարությունները։
1910 թվականից աշխատել է Մոսկվայում, Սարատովում, 1911 թվականին ձերբակալվել է, 1912-1914 թվականներին եղել է աքսորում։ 1917 թվականի մարտից մինչև 1929 թվականը՝ «Պրավդա» թերթի պատասխանատու քարտուղար, խմբկոլի անդամ, 1924 թվականից՝ «Ռաբոչե-կրեստյանսկի կորեսպոնդենտ» («Рабоче-крестьянский корреспондент») ամսագրի խմբագիր։
1929 թվականից աշխատել է Վլադիմիր Իլիչ Լենինի ինստիտուտում, հրատարակման է նախապատրաստել Լենինի նամակները հարազատներին, Լենինի արտասահմանյան ռեֆերատների մասին նյութերի ժողովածուն։ 1932 թվականից՝ ՀամԿ(բ) կ ԿՎՀ նախագահության և ԽՍՀՄ ԳԴԿ ժողկոմատի կոլեգիայի անդամ, ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ £ԳՏ ժողկոմատի գանգատների միացյալ բյուրոյի վարիչ։
1934 թվական֊ից՝ Խորհրդային վերահսկողության հանձնաժողովի բյուրոյի անդամ, գանգատների բյուրոյի վարիչ։ Կուսակցության 6, 13-17 համագումարների պատգամավոր, 14-16 համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ) կ ԿՎՀ-ի, 17-ում՝ Սովետական վերահսկողության հանձնաժողովի անդամ։ 1935 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ԿԴԿ-ի անդամ։ Լենինի մասին հուշերի հեղինակ է։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի շքանշանով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |