«Մարիանի գինի» (ֆր.՝ Vin Mariani), 19-րդ դարում Եվրոպայի և Ամերիկայի երկրներում մեծ տարածում ունեցող գինի՝ կոկաինի պարունակությամբ[1]:

Մարիանի գինի
Vin mariani publicite156.jpg
ՏեսակCoca wine?
Ենթատեսակըմպելիք
ԲաղադրամասերԲորդոյի գինիներ և Կոկաին
ՀեղինակԱնջելո Մարիանի (քիմիկոս)
Ստեղծման տարի1863

Ստեղծման պատմությունԽմբագրել

«Մարիանի գինի»-ն (արտոնագիրը տրվել է 1863 թվականին) ստեղծել է ֆրանսիացի քիմիկոս, կորսիկական ծագում ունեցող Անջելո Մարիանին Բորդոյի գինիների հիման վրա՝ կոկաինի տերևների ավելացմամբ[2][3]: 1870 թվականից սկսեց լայնորեն վաճառվել Ֆրանսիայում և Եվրոպայի ու երկու Ամերիկաների մյուս երկրներում: Մեկ ունցիա խմիչքի դիմաց ստացվում էր 6 մգ կոկաին, իսկ արտահանման դեպքում՝ նույնիսկ 7,2 մգ (համապատասխանաբար՝ 20 և 25 մգ՝ 100 գրամին): Մարիանիի խորհրդատվական թերթիկին համապատասխան՝ պետք էր ամեն օր խմել 3 գավաթ, որոնցում պարունակվում էր մոտ հարյուր գրամ կոկաին[4]:

Խմիչքն արագ հայտնի դարձավ: «Մարիանի գինու» մասին հայտնած կարծիքները միայն գերազանց համային որակներ կատարելության աստիճանի հասնելու մասին են: Այդպիսի կարծիքների հեղինակներից են Ալեքսանդր Դյուման և Անատոլ Ֆրանսը, Կոնան Դոյլը և Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը, Հենրիկ Իբսենը և Ժյուլ Վեռնը Ֆրանսիայի գլխավոր րաբունին և Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհին, ինչպես նաև Հռոմի երկու պապերը՝ Պիհ X-ը և Լեո XIII-ը[5]:

 
Լեո XIII պապն իր մոտ ունենում էր «Մարիանի գինու» տափակաշիշ և Անջելիո Մարիանիին պարգևատրել է Վատիկանի ոսկե մեդալով

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամենուրեք արգելվում է «Մարիանի գինու» վաճառքը[4]:

«Կոկա Կոլա»-ի ծնունդըԽմբագրել

1884 թվականին դեղագետ Ջոն Սթիթ Փեմբերթոնը, ով Ատլանտայից էր, տեղական գինիների համանմանությամբ ստեղծեց մի խմիչք, որն իր անվամբ կոչվեց Pemberton’s French Wine Coca: Բացի կոկաին բույսի տերևներից ստացված թուրմից, խմիչքը պարունակում էր գինի և Turnera diffusa-ի թուրմ: Հետագայում՝ 1885 թվականին Ատլանտայում և Ջորջիա նահանգի մյուս շրջաններում ներդրվեց «Չոր օրենք»-ը: Փեմբերթոնն ստիպված էր փոխել խմիչքի բանաձևը՝ բացառելով ալկոհոլային հիմքը և այն փոխարինելով այրած շաքարավազի օշարակ պարունակող գազավորված ջրով, ինչպես նաև ավելացնելով կոլայի հատիկների մզվածք: Խմիչքի նոր տարբերակը կոչվեց Coca-Cola[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Drug that spans the ages: The history of cocaine»։ London: The Independent։ 2006-03-02։ Վերցված է 2008-09-19 
  2. Bernardo Alexander Attias։ «Cocaine»։ St. James Encyclopedia of Pop Culture։ Վերցված է 2010-04-08 
  3. Jorge Hurtado։ «HISTORY OF COCAINE. Cocaine the Legend»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին։ Վերցված է 2010-04-08 
  4. 4,0 4,1 Б. Кригер։ «Фармакология счастья и регуляция поведения в будущем»։ Мир будущего։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2010-04-08 
  5. «Leo XIII on coke»։ www.cocaine.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին։ Վերցված է 2010-04-08 

Արտաքին հղումներԽմբագրել