Մարիանա Իսկանդեր (/ˌmæriˈænə ɪˈskændər/[6], արաբ․՝ ماريانا إسكندر‎‎, սեպտեմբերի 1, 1975(1975-09-01)[1][2], Կահիրե, Եգիպտոս[3])[7], Եգիպտոսում ծնված ամերիկացի սոցիալական ձեռնարկատեր և իրավաբան։ 2022 թվականին կդառնա Վիքիմեդիա հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը։ Իսկանդերը Harambee Youth Employment Accelerator-ի գլխավոր գործադիր տնօրենն է և Planned Parenthood Federation of America-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենը Նյու Յորքում։

Մարիանա Իսկանդեր
արաբ․՝ ماريانا إسكندر‎‎
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1975(1975-09-01)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[3]
Քաղաքացիություն Եգիպտոս և  ԱՄՆ
ԿրթությունՕքսֆորդի համալսարան (1999), Ռայսի անվան համալսարան (1997) և Եյլի իրավունքի դպրոց (2003)
Մասնագիտությունգործադիր տնօրեն, փաստաբան, գործադիր տնօրեն և social entrepreneur
ԱշխատավայրUnited States Court of Appeals for the Seventh Circuit?, Planned Parenthood?[3], W. L. Gore & Associates?, Cravath, Swaine & Moore?, Harambee Youth Employment Accelerator?[3] և Wikimedia[3]
Ծնողներհայր՝ Felib Y. Iskander?[2]
Զբաղեցրած պաշտոններՎիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և chief operating officer?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքwikimediafoundation.org/?profile=maryana-iskander
 Maryana Iskander Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Մարիանա Իսկանդերը ծնվել է Եգիպտոսի Կահիրե քաղաքում, որտեղ նա ապրել է մինչև չորս տարեկանում ընտանիքի հետ ԱՄՆ արտագաղթելը։ Նրա ընտանիքը հաստատվել է Տեխասի Ռաունդ Ռոք քաղաքում[8]։ Իսկանդերը 1997 թվականին ավարտել է Ռայսի համալսարանը սոցիոլոգիայի գիտական աստիճանով (բակալավր)[8]` նախքան 1999 թվականին Օքսֆորդի համալսարանի մագիստրոսի կոչում ստանալը՝ որպես Հռոդոսի կրթաթոշակառու[8], որտեղ նա հիմնադրել է Հռոդոսի կանանց ասոցիացիան։ 2003 թվականին ավարտել է Եյլի իրավունքի դպրոցը[8]։

Գործունեություն խմբագրել

Օքսֆորդն ավարտելուց հետո Իսկանդերն սկսել է իր կարիերան ՄակՔինզի ընկերությունում` որպես թղթակից անդամ։ Եյլի իրավունքի դպրոցն ավարտելուց հետո Իսկանդերն աշխատակցել է Դայան Պ. Վուդին Չիկագոյի Յոթերորդ շրջանի վերաքննիչ դատարանում։ Այնուհետև նա ծառայել է որպես Ռայսի համալսարանի նախագահ Դեյվիդ Լիբրոնի խորհրդական։ Երկու տարի անց Իսկանդերը թողել է իր աշխատանքը Ռայսում՝ ստանձնելով Նյու Յորքի Planned Parenthood Federation of America-ի գլխավոր օպերացիոն տնօրենի պաշտոնը[8]։ Նա նաև աշխատել է ռազմավարության խորհրդատու W. L. Gore & Associates-ում, ինչպես նաև իրավաբան Նյու Յորքի Cravath, Swaine & Moore և Հյուսթոնի Vinson & Elkins ընկերություններում[9]։

Planned Parenthood-ում աշխատելուց հետո Իսկանդերը 2012 թվականին սկսել է աշխատել Հարավային Աֆրիկայի Harambee Youth Employment Accelerator կազմակերպությունում՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն մինչև 2013 թվականին նրա գլխավոր գործադիր տնօրեն (CEO) դառնալը (նրա ներկայիս պաշտոնը)։ Harambee-ն կենտրոնացած է գործատուներին առաջին անգամ աշխատող աշխատողների հետ կապելու վրա՝ երիտասարդների գործազրկությունը նվազեցնելու և աշխատանքի պահպանումը մեծացնելու համար։ Իսկանդերը ցանկանում է, որ գործատուները դիտեն առաջին անգամ աշխատողներին աշխատանքի ընդունելն ու պահելը ոչ թե որպես բարեգործություն, այլ որպես տաղանդ[10]։ Հեշտությամբ փոխատեղելի աշխատողների մեծ խումբ ստեղծելով և ապացուցելով, որ երիտասարդները կարող են հաջողությամբ աշխատել այս մեթոդով՝ Harambee-ն կարողացել է մեծացնել նրանց ջանքերն ու արդյունավետությունը[11]։ Նրա՝ գլխավոր գործադիր տնօրեն լինելու ընթացքում շահույթ չհետապնդող կազմակերպությունը 2019 թվականի հունիսի դրությամբ 100.000 երիտասարդ աշխատողների կապել է աշխատանքի հնարավորությունների հետ` համագործակցելով 500 բիզնեսի հետ[12]։

2021 թվականի սեպտեմբերի 14-ին Իսկանդերը նշանակվել է Վիքիմեդիա Հիմնադրամի նոր գլխավոր գործադիր տնօրեն։ Նա գործի է անցնելու 2022 թվականի հունվարի 5-ին[13]։ Նա հարցազրույցներում նշել է, որ իշխանության գալուց հետո իր առաջնահերթությունները Վիքիպեդիայի կամավոր գրողների և խմբագիրների դիվերսիֆիկացումն է և Վիքիմեդիայի Հիմնադրամի՝ տեղեկատվության հասանելիության քարոզչության առաքելության խթանումը[14]։

Ճանաչում խմբագրել

Իսկանդերը եղել է մի շարք մրցանակների և կրթաթոշակների դափնեկիր, ներառյալ՝ Սքոլ մրցանակ սոցիալական ձեռնարկատիրության համար և Եյլի իրավունքի դպրոցի շրջանավարտների մրցանակ[15]։ 2002 թվականին նրան շնորհվել է Փոլ և Դեյզի Սորոսի կրթաթոշակ նոր ամերիկացիների համար[16], որը տրվում է ներգաղթյալներին կամ ներգաղթյալների երեխաներին, «որոնք պատրաստ են նշանակալի ներդրում ունենալ ԱՄՆ հասարակության, մշակույթի կամ իրենց ակադեմիական ոլորտում»[8]։ Նրան շնորհվել է Ռոդսի կրթաթոշակ և Հարի Ս. Թրումենի կրթաթոշակ։ Նա նաև 2006 թվականին Ասպեն ինստիտուտի Հենրի Քրաունի կրթաթոշակառուների և նրանց Ասպենի համաշխարհային առաջնորդների ցանցի անդամ է եղել[17]։ Harambee Youth Employment Accelerator-ը և նրա ղեկավարությունը արժանացել են մրցանակների և ֆինանսավորման այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Սքոլ հիմնադրամը[18] և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.myheritage.com/research/record-10220-225536608/maryana-felib-iskander-in-us-public-records-index
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://books.google.ru/books?id=D-IrAQAAIAAJ&q=ISKANDER
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://wikimediafoundation.org/news/2021/09/14/wikimedia-foundation-appoints-maryana-iskander-as-chief-executive-officer/
  4. https://www.rhodeshouse.ox.ac.uk/scholars-volunteers/rhodes-scholar-database/
  5. https://www.pdsoros.org/meet-the-fellows/maryana-f-iskander
  6. Maryana Iskander, Harambee Youth Employment Accelerator. Devex. 2019 թ․ հունիսի 18.
  7. Who's who Among Students in American Universities and Colleges. Vol. 62. Randall Publishing Company. 1996. էջ 714.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Maryana F. Iskander, 2001». Paul & Daisy Soros Fellowships for New Americans. P'unk Ave. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  9. «About Our Team». Harambee. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  10. «Conscious Companies awards applauds 2019 finalists». IOL. Independent Media and affiliated companies. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  11. «Harambee, Youth Employment Accelerator, winner in NGO's category». Mail & Guardian. Mail & Guardian Online. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  12. «Youth-owned township businesses complain of market access barriers». IOL. Independent Media and affiliated. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  13. Lima, Cristiano (2021 թ․ սեպտեմբերի 14). «Wikimedia taps leader of South African nonprofit as its next CEO». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
  14. «Wikipedia parent's new CEO wants to make it more global». The Seattle Times (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  15. Edwards, Caryn. «Yale honours CEO of South African youth employment accelerator». The South African. Blue Sky Publications Ltd. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  16. «Maryana Iskander». University of Arkansas Clinton School of Public Service Speaker Series. Clinton School. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  17. «Maryana Iskander». AGLN. The Aspen Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  18. «Skoll Awardees». Skoll Foundation. Skoll Foundation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  19. «USAID ANNOUNCES $18.4 MILLION IN SUPPORT OF CUTTING EDGE INNOVATIONS». USAID. USAID. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանա Իսկանդեր» հոդվածին։