Եյլի իրավունքի դպրոց
Եյլի իրավունքի դպրոց (անգլ.՝ Yale Law School), Եյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, գտնվում է Նյու-Հեյվենում (Կոնեկտիկուտ, ԱՄՆ)։ Հիմնադրվել է 1824 թվականին։
Եյլի իրավունքի դպրոց | |
---|---|
Տեսակ | law school? և ակադեմիական հրատարակիչ |
Հիմնադրված է | 1824 |
Ուսանողներ | 629[1] |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Նյու Հեյվեն |
Կայք | law.yale.edu(անգլ.) |
Yale Law School Վիքիպահեստում |
Հեղինակություն և կրթական ծրագրեր
խմբագրելԵյլի իրավունքի դպրոցի փոքր չափը և ունեցած հեղինակությունը նրան թույլ են տալիս ուսանողների ընտրության հարցում ներկայացնել ավելի խիստ չափորոշիչներ՝ ԱՄՆ-ի այլ իրավաբանական դպրոցների համեմատությամբ[2]։
Ամեն տարի դպրոցը ԱՄՆ-ի իրավաբանական դպրոցների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը այն բանից հետո, երբ U. S. News and World Report ամսագիրը սկսեց հրապարակել նման գնահատականներ[3][4][5]։
Համապատասխան դասընթացի ավարտից հետո դպրոցի ուսանողները կարող են ստանալ իրավունքի ոլորտում հետևյալ աստիճանները` J. D.[6], LL.M., J. S. D.[7] և M. L. S.[8]։ 2013 թվականից սկսած YLS-ն առաջարկում է նաև կրթություն Ph.D. աստիճանի համար[9]։
Ամեն տարի J. D. աստիճան ստանալու եռամյա ծրագիրն ընդունում է շուրջ 200 ուսանող։
Գրադարան և ամսագիր
խմբագրելԼիլիան Գոլդմանի իրավաբանական գրադարանն աշխարհի ամենախոշոր իրավաբանական գրադարաններից մեկն է, որն ունի 800 հազար հատոր, այդ թվում նաև շուրջ 200 հազար հատոր միջազգային իրավունքի և օտարերկրյա պետությունների իրավունքի վերաբերյալ։
Դպրոցը հրատարակում է իր ամսագիրը՝ «Yale Law Journal»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Yale Law School ABA Profile» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «2009 Raw Data Law School Rankings: Acceptance Rate (Ascending)». Internet Legal Research Group. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Best Law Schools». usnews.com. Ranked in 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Nikita Lalwani (2011 թ․ մարտի 16). «Yale Law still number one». yaledailynews. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Debra Cassens Weiss (2009 թ․ ապրիլի 23). «It's Official: Yale Law School Tops US News Rankings». ABA Journal. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ (Իրավունքի դոկտոր[en])
- ↑ (Doctor of Juridical Science)
- ↑ (Master of Studies in Law)
- ↑ «Ph.D. Program» (անգլերեն). law.yale.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եյլի իրավունքի դպրոց» հոդվածին։ |