«Սխալների կղզի», խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1955 թվականին Զինաիդա և Վալենտինա Բրումբերգների կողմից։ Սկզբում ծրագրվել է որպես նույն հեղինակների «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմի ուղղակի շարունակություն և պետք է կոչվեր «Ֆեդյա Զայցևն ամառանոցում»։ Համապատասխանաբար մուլտֆիլմի գլխավոր հերոսը պետք է լիներ Ֆեդյա Զայցևը նախորդ մուլտֆիլմից։ Նույնպես ըստ նախնական սցենարի (հնարավոր է, որ նախկինում «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմում դրանք կրճատված լինեն գրաքննության պատճառով, որը մեղմացաել է Խրուշչովյան ձնհալի շնորհիվ)՝ մուլտֆիլմում ներկայացված գործողությունները պետք է տեղի ունենային գլխավոր հերոսի երազում[1]։

Սխալների կղզի
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԶինաիդա Բրումբերգ և Վալենտինա Բրումբերգ
ՍցենարիստՆիկոլայ Էրդման և Միխայիլ Վոլպին
ՀնչյունավորումՎերա Բենդինա, Լիլիա Գրիցենկո, Իրինա Գոշևա, Օլգա Անդրովսկայա, Գալինա Նովոժիլովա, Սերաֆիմա Բիրման, Վլադիմիր Գրիբկով, Սոֆյա Գարել և Եվգենիա Մորես
Բեմադրող նկարիչԳրիգորի Կոզլով, Վիկտոր Նիկիտին և Իգոր Նիկոլաև
ԵրաժշտությունԱնատոլի Ալեքսանդրով
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1596 s
Թվական1955

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է Կոլյա Սորոկինի մասին, որին իր ստացած երկուսները, որոնք նմանվել են կարապների, տանում են սխալների կղզի։ Կղզում հերոսները բազմաթիվ խնդիրներ կան Կոլյայի սխալ լուծած խնդիրների պատճառով. մայր նապաստակները բաժանված են իրենց ձագերից, փիղն ստիպված էր անընդհատ քաշ տալ գերանը, որովհետև այն դարձել է օդից թեթև, կովն ու ձին դարձել են մեկ կենդանի, գնացքները բախվում են իրար, ջրավազանը գերլցվում է ջրով և տեղի է ունենում ջրհեղեղ։ Կոլյան պետք է վերադառնա տուն ու ճիշտ լուծի խնդիրները։ Սակայն կարապ-երկուսները խանգարում են տղային, և միայն երգեցողությունից ստացած միակ հինգն է օգնում նրան։

Ստեղծողներ

խմբագրել
Սցենարիստներ Միխայիլ Վոլպին և Նիկոլայ Էրդման
Ռեժիսորներ Վալենտինա և Զինաիդա Բրումբերգներ
Բեմադրող նկարիչներ Գրիգորի Կոզլով, Վիկտոր Նիկիտին, Իգոր Նիկոլաև
Կոմպոզիտոր Անատոլի Ալեքսանդրով
Օպերատոր Ելենա Պետրովա
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Ռեժիսորի օգանական Տ. Ֆեոդորովա
Մոնտաժողի օգնական Վալենտինա Իվանովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ռոման Դավիդով, Դմիտրի Բելով, Իգոր Պոդգորսկի, Գենադի Նովոժիլով, Վասիլի Ռյաբչիկով, Նիկոլայ Ֆեոդորով, Լիդիա Ռեզցովա, Կոնստանտին Չիկին
Նկարիչ-դեկորատորներ Օլգա Գեմերլինգ, Ելենա Տանենբերգ, Իրինա Տրոյանովա, Ա. Դուրակով

Դերերը հնչյունավորել են

խմբագրել
  • Կոլյա Սորոկին – Վերա Բենդինա
  • Թռչնակ – Լիլիա Գրիցենկո
  • Թռչնիկ – Իրինա Գոշևա
  • Երկու – Օլգա Անդրովսկայա
  • Հինգ – Գալինա Նովոժիլովա
  • Փիղ – Պավել Բրյանսկի
  • Կենդանի – Սերաֆիմա Բիրման և Վլադիմիր Գրիբկով
  • Նապաստակներ – Սոֆյա Գարել և Եվգենյա Մորես

Մուլտֆիլմի մասին

խմբագրել
«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի 1955-59 թվականների առավել հայտնի աշխատանքների թվում են Վ. և Զ. Բրումբերգների «Սխալների կղզի» (1955), «Նավաստի Ստյոպան» (1955) և «Ցանկությունների իրականացում» (1957)

— Գեորգի Բորոդին, «Համառոտ պատմական ակնարկ»[2]

Հետաքրքիր ու համարձակ սկիզբ է ժամանակակից հեքիաթի ժանրին դիմելը։ 1955 թվականին, շարունակելով այդ ժանրային գիծը, Բրումբերգ քույրերը բեմադրել են դպրոցական կյանքից ևս մեկ ֆիլմ՝ «Սխալների կղզի»։ Այս հեքիաթում ծույլ դպրոցականն ընկնում է ֆանտաստիկ մի կղզի, որտեղ գրոտեսկային անհեթեթությունների ու մտահնար հրեշների տեսքով ապրում և նրան հետապնդում են իր կողմից կատարված սխալները

— Ս. Ասենին, «Խորհրդային մուլտիպլիկացիայի ուղիները»[3]

Վերաթողարկում

խմբագրել

1990-ական թվականներին մուլտֆիլմը վերաթողարկվել է տեսաերիզներով խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում Studio PRO Video-ի և «Союз» ստուդիայի կողմից։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Вольпин М., Эрдман Н. Остров ошибок. — Стрекоза, 2005. — 64 с. — (Любимые герои). — ISBN 5-94563-819-6
  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 4. — М.: Искусство, 1956. Н. Эрдман и М. Вольпин «Остров ошибок».

Արտաքին հղումներ

խմբագրել