Մարգարիտ Դերանց
Մարգարիտ Դերանց (ծնունդով՝ Ռիտա Էդուարդի Մանվելյան, հոկտեմբերի 16, 1958, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, արձակագիր, Հայաստանի Գրողների Միության անդամ, Արցախի գրողների միության անդամ, ԱՄՆ Հայ Գրողների միության անդամ[1][2]։
Մարգարիտ Դերանց | |
---|---|
Ծննդյան անուն | Ռիտա Էդուարդի Մանվելյան |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1958 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն |
Գրական անուն | Մարգարիտ Դերանց |
Մասնագիտություն | գրող, տնտեսագետ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կենսագրություն
խմբագրելՄարգարիտ Դերանցը ծնվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում 1958 թվականի հոկտեմբերի 16-ին։ 1964 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցը։ Ինը տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Ավարտել է Երևանի թիվ 133 դպրոցը։ 1973-1978 թվականներին ուսանել է Երևանի Ժողտնտեսության Պետական համալսարանի ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետում[3]։ 1978 թվականից աշխատել է Առևտրի Մինիստրության հասարակական սննդի համակարգում, որպես տնտեսագետ, ավագ տնտեսագետ, հետագայում Երևան քաղաքի «Արարատ» հասարակական սննդի միավորում, որպես գլխավոր հաշվապահ և տնօրեն։ 2003 թվականից ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում։ Լոս-Անջելեսում աշխատել է մի շարք հարկային ձեռնարկություններում, որպես հարկային մասնագետ(Mash Accounting: CPA Firm in Glendale, Intelligent Financial Services, Inc in Burbank)։ Գրական ակտիվ գործունեության հետ մեկտեղ Լոս-Անջելեսում համագործակցել է ԱՄՆ Հայ Գրողների «Վերնատուն» գրական - մշակութային հեռուստահաղորդաշարին՝ սկսած 2016 թվականից, ինչպես նաև եղել է հայտնի երգահան, կինոբեմադրիչ, հեռուստալրագրող, Լոս-Անջելոսում առաջին հայ հեռուստատեսության հիմնադիր` Սարգի Մուրադյանի օգնականը «Խոսենք հայերեն» ծրագրում(2018-2022)[4]։ Հովանավորել է հայաստանաբնակ երիտասարդ գրողների՝ գրքերի հրատարակման գործում, այդ նախաձեռնության շրջանակներում ՀԳՄ Ծիծեռնակ հրատարակչությունը լույս է ընծայել Արցախի գրողների «Երբ Արցախը պաշարված էր» ժողովածուն(2023)[5]։ «Արմավ» հրատարակչությունը ՀԳՄ հովանու ներքո կազմակերպել է Մարգարիտ Դերանցի անվան գրական մրցանակաբաշխություն[6]։ 2024 թվականից Սանկտ Պետերբուրգի Четыре հրատարակչության Творчество и потенциал գրական-մշակութային ակումբի անդամ է[7], ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները պարբերաբար հրապարակվում են ռուսական գրական կայքերում[8]:
Գրական ուղի
խմբագրելՄարգարիտ Դերանցը սկսել է գրել հասուն տարիքում։ Ստեղծագործում է արձակ ժանրում. վեպ, վիպակ, էսսե, պատմվածքներ։ Բազմիցս տպագրվել է, ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Իրանում, Երուսաղեմում։ Յոթ ժողովածուի հեղինակ է։ Մի հարցազրույցում անդրադարձել է իր գրական անվան հարցին․
Մեր տոհմը հայտնի է Դերանց ազգանվամբ (Տերանց, այսինքն՝ տերտերների, Արցախում հայտնի է Տերանց ձոր կոչվող վայրը՝ Կարմիր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք բլրակի վրա, այնտեղ կա սրբատեղի՝ Ըղեն նահատակ վանքը[9],այնտեղ են իմ նախապապ Ղազարի և նախատատ Ագյուլի տապանաքարերը, տեղանքը առանձնացված է բարձր մետաղե ցանկապատով, մանկությունս կապված է այդ վայրի հետ։ Պահպանված է նաև խաչքար, որը պատկանել է Տերանց տոհմի քահանայական ցեղին). գիտեք, երևի, որ Ղարաբաղի բարբառով «տ» տառը «դ» է հնչում։ Երբ առիթ եղավ ընտրելու գրական անուն, ես իմ ոչ հայկական՝ Ռիտա անունը վերափոխեցի (անձնագրով Ռիտա Մանվելյան եմ), ավելի ճիշտ՝ ամբողջացրի, որպես ազգանուն էլ՝ մեր տոհմանունը վերցրի և դարձա՝ Մարգարիտ Դերանց - Մարգարիտ Դերանց[10]
|
- 2013 թվական, «Բյուրեղապակե ծաղկամանը» վիպակ (Լոս-Անջելես)։
- 2015 թվական, «Սարերում պահված գաղտնիքը» վիպակներ, պատմվածքներ (Color Depot, Լոս-Անջելոս)։
- 2016 թվական, «Մենակության քառակուսի» վիպակների, պատմվածքների ժողովածու (Yerevan printing, Լոս-Անջելոս)։
- 2017 թվական, «Սեր և էմիգրացիա» ժողովածու, որում ընդգրկված են միայն էմիգրացիայի խնդիրն արծարծող ստեղծագործությունները(Անտարես հրատարակչություն)։
- 2019 թվական, «Ջրահարսի անեծքը» էսսե, «Մեկ պատմվածք» մատենաշար։
- 2019 թվական, «Քրտնաձուկ» պատմվածքների ժողովածու, Անտարես հրատարակչության «21-րդ դար․ արձակ» մատենաշար[11][12][13]։
- 2021 թվական, «Սեր Լուսնեզրին» վեպ[14][15]։
- 2022 թվական, «Սեր լուսնեզրին» վեպը թարգմանվել է անգլերեն և լույս է տեսել «Love on the Moonedge»[16] խորագրով Լոս-Անջելեսում (Color Depot):
- 2022 թվական, «Հրաշամանուկը» պատմվածքն ընդգրկվել է միջնակարգ դպրոցի համար նախատեսված «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» վեցհատորյակի 9-րդ դասարանի ցանկում(էջ 39)[17][18]։
- 2023 թվական, Արցախյան պատերազմներին նվիրված «Գմբեթավոր հովանոցը» վեպ[19],«Անտարես» հրատարակչություն։
- 2023 թվական, «Սեր և էմիգրացիա» գիրքը թարգմանվել է ռուսերեն և լույս տեսել «ЛЮБОВЬ ЭМИГРАНТКИ» վերնագրով[20]։
Մարգարիտ Դերանցի գրի մասին
խմբագրելՄասնավորից դեպի ընդհանուրը, անձնականից դեպի համազգայինն ու համամարդկայինը ձգվող զարգացման տրամաբանությամբ Մարգարիտ Դերանցին հաջողվում է քայլ առ քայլ առաջ տանել մարդու ներաշխարհային «թաքնախորհուրդ» կապերի իր զննումները՝ նման շահագրգիռ ձգտումներ բորբոքելով նաև ընթերցողների հոգիներում։ - Պետրոս Դեմիրճյան, բան․ գիտ․ դոկտոր
|
Մեծ, իսկական, կոսմիկական սիրո որոնումը, սիրո ձգտումը, տենչը, թռիչքը ավելին են, քան սիրո հանգրվանը։ Կուպրինյան «անհանգրվան սիրո» այս կենսափիլիսոփայությունը` Մարգարիտ Դերանց արձակագրի էթիկական-էսթետիկական դավանանքն է, որը պիտի գնահատել, փայփայանքով խնամել, մանավանդ, մեր խաթարված կյանքի և բարքերի զուգահեռի վրա։ Հակառակ դեպքում, ինչպես գրում է Մարգարիտ Դերանցը, «երբեք չի ծնվի այն հրաշք մանուկը, որը մեզ թևեր կտա սավառնելու երկինք, որտեղ վերանում է ամեն կշիռ ու ծանրություն, որտեղ ամեն մի նյութական վերածվում է դյութանքի ու անսահմանության, և որը Սերն է»։ - Վարդգես Դավթյան, բժիշկ-հոգեբույժ, արձակագիր
|
Պարգևներ , մրցանակներ
խմբագրել- 2017 թվական, Գրական-մշակութային գործունեության համար արժանացել Լոս-Անջելեսի ՀՀ Գլխավոր Հյուպատոսության և համայնքի մշակութային կազմակերպությունների բազմաթիվ պատվոգրերի հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար[21]։
- 2021 թվականին պարգևատրվել է Նարեկացու ոսկե մեդալով, Արցախի Գրողների Միության և Արցախի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի կողմից[22]։
- 2023 թվականի մարտին Փարիզում, գրական գործունեության համար «Ազնավուր հիմնադրամի» կողմից արժանացել է ոսկե մեդալի[23]։
- 2023 թվականի սեպտեմբերին ՀԳՄ կողմից արժանացել է «Գրական վաստակի» ոսկե մեդալի[24]։
- 2023 թվական, «Սեր լուսնեզրին» վեպը մասնակցել է American Book Fest հեղինակավոր մրցանակաբաշխությանը և անցել եզրափակիչ փուլ` պատմական սիրավեպ ժանրում[25]։
- 2024 թվական, ՀԳՄ Նախագահության ամենամյա մրցանակաբաշխություն 2023, Չարենցի անվան Ծաղկաձորի ստեղծագործական տան Եղիշե Չարենցի անվան մրցանակ՝ «Գմբեթավոր հովանոցը» գրքի համար[26]։
- 2024 թվական, ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ ամենամյա մրցույթում «ԳՄԲԵԹԱՎՈՐ ՀՈՎԱՆՈՑԸ» վեպն արժանացել է մրցանակի՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂ անվանակարգում[27]։
- 2024 թվական, ՀԳՄ «ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ» թեմայով մրցանակաբաշխությանը Մարգարիտ Դերանցն արժանացել է 2-րդ մրցանակի՝ «Ավետյաց երկիր» պատմվածքի համար[28]
Մամուլ, համահեղինակային ժողովածուներ
խմբագրել- «Գրական Սփյուռք» ժողովածու, 2016։
- «Հրեշտակային քաղաքի գրողները» Մենք և աշխարհը շարքից, Լոս-Անջելեսի հայ գրողների ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2022։
- «Մենք և աշխարհը․ Ամերիկան հեռու և մոտ» ժողովածու, 2023։
- «ԱՐՁԱԿ ԴԱՇՏԵՐ-2», արդի հայ պատմվածքի անթոլոգիա, Երևան, 2024[29]։
- Մ․ Դերանց, Սիոն պաշտոնաթերթ, Երուսաղեմ, օգոստոս-դեկտեմբեր 2022։ Արխիվացված 2023-11-20 Wayback Machine
- «Տիր» ամսագիր, հ․3, Կալիֆոռնիայի հայ գրողների միության պարբերական, 2015։
- Վերնատուն հանդես, 2016։
- «Համայնապատկեր» ամսագիր, հ․74, Կալիֆոռնիա, 2017։
- «Գիտակ» պարբերական հ․3, Լոս-Անջելես, 2017։
- Մարգարիտ Դերանց, Գրանիշ գրական կայք
- Մ․ Դերանց, mamul.am կայք։
- Մ․ Դերանցի պատմվածքներից «Կայարան » ամսագրի կայքում։
- Պետրոս Դեմիրճյանի գրախոսականը « Սեր լուսնեզրին» գրքի մասին,Գրական թերթ։
- Մ․ Դերանց, Հորիզոն գրական, Կանադա, էջ 14-15։
- Մ․ Դերանց, Նմանը նմանի հետ, պատմվածք, Մագաղաթ կայք։
- Մ․ Դերանց, Ապուրի գոլորշին, պատմվածք, Մագաղաթ կայք
- Մարգարիտ Դերանց, գրախոսական, Ալիք օրաթերթ,էջ 7, ապրիլ 17,2023, Թեհրան։
- Մաշտոց գրական հանդես, հ․1, հունվար, 2023[30]
- https://aspu.am/website/images/journal/47af5670.pdf, Մ․ Դերանց, Հեքիաթ ալյուրի մասին, ՀՊՄՀ պաշտոնաթերթ,հ․9, 2023։
- М.Деранц «Проклятие русалки», nashasreda.ru կայքում
- Маргарет Деранц. Лило. nashasreda.ru կայքում
- https://granish.org/paron-hranty/ Մ.Դերանց, «Պարոն Հրանտը» պատմվածք, Գրանիշ, 2024
Հեռուստատեսային նախագծեր
խմբագրելՄարգարիտ Դերանցը համագործակցել է Երգենք հայերեն Սարգի Մուրադյանի հետ հեռուստանախագծին։ Հաղորդմանը հյուր են եղել հայ անվանի մշակութային և հասարակական գործիչներ։
Մարգարիտ Դերանցը վարել է ԱՄՆ հայ գրողների միության «Վերնատան հյուրերը» հաղորդաշարը, GEOPOLITICAL TV, ԱՄՆ․
Արտաքին հղումներ
խմբագրելՀարցազրույց, գրախոսություն
խմբագրել- https://www.oragark.com/hy/the-woman-writer-and-the-war-margaret-derants-by-mery-makhsoudian/, Կին գրողը եւ պատերազմը, Մերի Մախսուդյան, գրախոսություն, 2024:
- https://azg.am/news/cultural/%d5%af%d5%ab%d5%b6-%d5%a3%d6%80%d5%b8%d5%b2%d5%a8-%d6%87-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a8/, Կին գրողը եւ պատերազմը, Մերի Մախսուդյան, հուլիս 2024:
- https://asbarez.am/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%af%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bf%d5%a7%d5%b5%d5%ac%d5%ab-%d5%b5-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a5%d5%a1%d5%b6-2/ Մ․ Դերանցի մասին asbarez.am կայքում
- https://www.aravot.am/2024/01/22/1395037/ Մարգարիտ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» վեպի մասին,գրախոսություն, Նաիրա Աբրահամյան։
- https://asbarez.am/%d6%81%d5%a1%d6%82%d5%ab-%d5%b8%d6%82-%d5%bd%d5%ab%d6%80%d5%b8%d5%b5-%d5%be%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80%d5%a8-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%80%d5%ab%d5%bf-%d5%a4%d5%a5%d6%80%d5%a1/ «Ցաւի Ու Սիրոյ Վկայագիրը Մարգարիտ Դերանցի «Գմբէթաւոր Հովանոց» Վէպում»
- ՀԱՅԱՑՔ ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑԻ «ՔՐՏՆԱՁՈՒԿ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻՆ, Անի Փաշայան Ազգ օրաթերթ, 2019
- Մարգարիտ Դերանցի էջը bookmark.am գրքերի կայքում
- https://www.tert.am/am/news/2017/12/26/Stexcagorc-Arm/2575031 Արխիվացված 2023-11-21 Wayback Machine, Մ․Դերանց,«Ստեղծագործական Հայաստան» նախագիծ, Tert.am կայք, 2017
- https://www.iammedia.am/hy/post/Armenian-is-the-language-of-my-soul-and-my-heart, Մ․Դերանց, IamMedia հարթակ
- Էսքիզներ․ Մարգարիտ Դերանց
- Հարցազրույց Իրավունք թերթին, Մարգարիտ Դերանց
- Ծագումով հայեր․ Մարգարիտ Դերանց
- Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ․ Մարգարիտ Դերանց
- Անի Փաշայանի զրույցը Մ․ Դերանցի հետ, Նոյյան տապան, 2019
- Մարգարիտ Դերանցը «Դիմանկար» հաղորդաշարի հյուր,2019
- HI SHOW հաղորդաշար Հովհ․ Բաբախանյանի հետ, հյուրն է Մարգարիտ Դերանցը
- Մարգարիտ Դերանց, Առավոտ թերթ, 2021
- Մ․ Դերանցը «Բարև» հաղորդաշարի հյուր, 2021
- «Կինը» նախագիծ, Մարգարիտ Դերանց, 2021
- Առաջին ծրագրի հյուրն է Մարգարիտ Դերանցը,2021
- Մարգարիտ Դերանց, Առավոտ թերթ, 2022
- https://yeghegan.ucoz.org/ Մարգարիտ Դերանց, «Եղեգան փող» հանդես, Գյումրի, Սեպտեմբեր 2022,
- https://www.amazon.com/-/es/Margarit-Derants/dp/9939763522 Մ.Դերանցի «Քրտնաձուկ» ժողովածուն «Ամազոն» կայքում
- Մ․ Դերանց, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
- Մ․ Դերանցի գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում Արխիվացված 2023-11-20 Wayback Machine
- Մ. Դերանցի «Սեր լուսնեզրին» գրքի շնորհանդեսն Արցախում
- Մ․ Դերանց, Հայերն այսօր ՀՀ Սփյուռքի նախարարության պարբերական
- http://art-collage.com/post/Grakanutyuny-khabkanq-e,-vor-ognum-e-chanachel-ashkharhy, Մ.Դերանց, Արտկոլաժ կայք
- Մ․ Մախսուդյանի գրախոսականը Մ․ Դերանցի «Սեր և էմիգրացիա» գրքի մասին, Գրական թերթ
- Մ․ Դերանց, հարցազրույց, Նոյյան տապան ,2023
- Մ․ Դերանցը «Առաքելություն» հաղորդաշարի հյուր, 2023
- Մարգարիտ Դերանց, Առավոտ թերթ,2023
- Մարգարիտ Դերանց․«Բացվող ծրարներ» Վ․ Բաղդասարյանի հետ
- Մարգարիտ Դերանց, «Ժամանակ» օրաթերթ
- Արցախցիներն անցել են ցեղասպանության միջով, դա պարզ ճշմարտություն է․ Մարգարիտ Դերանց Alpha News Armenian news հաղորդաշար
- https://asbarez.am/%D5%AC%D5%B8%D5%BD-%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A5%D5%AC%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%B4/, Լոս Անջելեսում Արցախահայերի առաջին մշակութային ձեռնարկը
- Զեկույցի նյութն Արցախն էր, Մ․ Դերանց, Իրատես, 2024։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սփյուռքահայ գրողների ցանկ, ՀԳՄ պաշտոնական կայքէջ
- ↑ Տես ՀԳՄ տեղեկատու-2023, ՀԳՄ անդամներ արտերկրից բաժինը, էջ 62
- ↑ Հարցազրույց Մարգարիտ Դերանցի հետ
- ↑ Սարգի Մուրադյանի հաղորդաշարի հյուրն է Մարգարիտ Դերանցը
- ↑ https://armeniasputnik.am/20231030/erb-arcakhy-pasharvats-er-inch-en-patmel-arcakhci-grvoghnery-blvokadaji-masin-grqum-67979635.html, «Երբ Արցախը պաշարված էր» ժողովածուի մասին
- ↑ https://www.17.am/%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D5%9B%D6%82%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D5%A7/, Մարգարիտ Դերանցի անվան մրցանակաբաշխություն
- ↑ https://litclubtip.ru/%d0%b4%d0%b5%d1%80%d0%b0%d0%bd%d1%86-%d0%bc%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d1%80%d0%b5%d1%82/б, Издательство «ЧЕТЫРЕ», литературный клуб «Творчество и потенциал», Маргарет Деранц, Санкт-Петербург
- ↑ https://litclubtip.ru/%d0%bf%d0%be%d0%b4%d0%b1%d0%be%d1%80%d0%ba%d0%b0-%d0%bf%d1%80%d0%be%d0%b8%d0%b7%d0%b2%d0%b5%d0%b4%d0%b5%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b0%d0%b2%d1%82%d0%be%d1%80-%d0%bc%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d1%80%d0%b5/, Подборка произведений. Автор Маргарет Деранц, август, 2024
- ↑ https://www.youtube.com/watch?v=TugRG1evTes, Արցախի Ըղեն նահատակ վանքի և խաչքարերի մասին
- ↑ Մ․ Դերանց, «Հայերենն իմ հոգու՛, սրտի՛ լեզուն է» հոդված
- ↑ «Քրտնաձուկ» ժողովածու
- ↑ Քրտնաձուկ ժողովածուի մասին, ՀԳՄ կայքէջ։
- ↑ https://www.goodreads.com/book/show/58635563, Մ․Դերանց, «Քրտնաձուկ» գիրքը Goodreads կայքում
- ↑ https://daran.company.site/%D5%84%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80%D5%AB%D5%BF-%D4%B4%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D6%81-%D5%8D%D5%A5%D6%80-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%A5%D5%A6%D6%80%D5%AB%D5%B6-p386451614, «Սեր լուսնեզրին» վեպը
- ↑ Հռիփսիմե, գրախոսական «Սեր լուսնեզրին» վեպի մասին, Գրական թերթ
- ↑ Love on the Moonedge (English Edition), Amazon.com
- ↑ https://zangakbookstore.am/hay-zhamanakakits-grakanutyan-qrestomatia-9-rd-dasaran, Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա․ 9-րդ դասարան»
- ↑ Քրեստոմատիայում ընդգրկված հեղինակների ցանկը
- ↑ , Պ․Դեմիրճյանի գրախոսականը Մ․ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» գրքի մասին
- ↑ https://books.am/ru/ljubov-jemigrantki.html, Любовь эмигрантки, Деранц Маргарет
- ↑ Մ․ Դերանց, asbarez.am կայք
- ↑ , Մարգարետ Դերանցը պարգևատրվեց մեդալով
- ↑ ARMENIANS BY ORIGIN AWARD 2023, FRANCE
- ↑ Գրական թերթ, 06․10․2023
- ↑ https://www.americanbookfest.com/2023afafullresults.html Արխիվացված 2023-11-21 Wayback Machine, THE 2023 AMERICAN FICTION AWARDS մրցանակակիրների ցանկը
- ↑ https://wua.am/2023-%d5%a9-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1-%d5%b0%d5%a3%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b6%d5%a1/, ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակաբաշխություն 2023, ՀԳՄ պաշտոնական կայք
- ↑ http://kayaranmag.am/post/2414, «Ստեփան Ալաջաջյան» մրցույթ, Մարգարիտ Դերանց
- ↑ https://wua.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a3%d6%80%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab/, ՀԳՄ «ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ» թեմայով մրցանակաբաշխություն, ՀԳՄ պաշտոնական կայք
- ↑ Արդի հայ պատմվածքի անթոլոգիայի շնորհանդես, հուլիս 2024, ՀԳՄ պաշտոնական կայք
- ↑ Մաշտոց հանդես, հ․1, 2023։