Մարատի մահը (նկար)
«Մարատի մահը» (ֆր.՝ La Mort de Marat), Ֆրանսիացի նկարիչ Ժակ Լուի Դավիդի նկարը, համարվում է Ֆրանսիական մեծ հեղափոխությանը նվիրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։
Մարատի մահը La Mort de Marat | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ժակ Լուի Դավիդ[1] |
տարի | հոկտեմբեր 1793 |
բարձրություն | 165 սանտիմետր |
լայնություն | 128 սանտիմետր |
ուղղություն | Neoclassical painting?[2] |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան |
հավաքածու | Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան |
սեփականատեր | Jacques Louis Jules David? |
մակագրություն | À MARAT., DAVID. և du 13. juillet, 1793. Marie anne Charlotte Corday au citoyen Marat. il suffit que je sois bien malheureuse pour avoir droit à votre bienveillance. |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/d/david_j/3/302david.html կայք | |
Ծանոթագրություններ | |
La Mort de Marat (Jacques-Louis David) Վիքիպահեստում |
Գեղանկարը պատմում է «Ժողովրդի եղբայր» ռադիկալ թերթի լրագրող, յակոբինյանների առաջնորդ Ժան Պոլ Մարատի ճակատագրի մասին։ Մարատը յակոբինյան ահաբեկչության մոլի կողմնակիցներից էր։ Ախտահարվելով մաշկային հիվանդությամբ՝ Մարատը տնից դուրս չէր գալիս և, իր տառապանքները մեղմելու համար, լոգանքներ էր ընդունում։ 1793 թվականի հուլիսի 13-ին նա դաշունահարվեց իր բնակարանում ազնվականուհի Շառլոթ Կորդեի կողմից։
Փայտե պահարանիկի գրությունը հեղինակային ձոն է՝ «Մարատին, Դավիդ»։ Մարատի ձեռքում գրությունով թերթիկ է, որի վրա գրված է. «13 հուլիսի 1793, Մարի Աննա Շառլոթ Կորդե — քաղաքացի Մարատին։ Ես դժբախտ եմ, և ուրեմն իրավունք ունեմ ձեր պաշտպանության»։ Իրականում Մարատը չի հասցրել ստանալ այդ նամակը. Կորդեն նրան սպանել է ավելի շուտ[3]։ Թեև շատ ուսումնասիրողներ պնդում են, որ նամակի դրվագը նկարչի մտահղացումն է դրամատիզմն ավելի շեշտելու համար։ Նրա դիրքը և անրակի ներքևի վերքը հիշեցնում է Հիսուսի կերպարը խաչից իջեցնելու պահին։ Խառնաշփոթային և քաոսային սպանությունը հանգամանորեն վերարտադրված է նկարչի կողմից և նմանվում է նահատակության։ Աջ ձեռքի դիրքը հիշեցնում է Հիսուսի պատկերը Կարավաջոյի «Հիսուսի թաղումը» ստեղծագործության մեջ։
Դավիդը ներկայացնում է նկարը Կոնվենտին։ Պատգամավորներին ուղղված իր ելույթում նա ասում է.
«Ժողովուրդը դիմել է իմ արվեստին՝ ցանկանալով կրկին տեսնել իր ընկերոջը ... Ես լսեցի ժողովրդի ձայնը, հնազանդվեցի նրան. Շտապեք։ Մայր, այրի, որբ, կեղեքված զինվոր, դուք՝ բոլորդ, ում Մարատը պաշտպանել է մինչև կյանքի վերջը, մոտեցեք և նայեք ձեր ընկերոջը։ Նա, ով հսկում էր, էլ չկա։ Նրա գրիչը՝ դավաճանների սարսափը, ընկնում է ձեռքից։ Ի՜նչ ցավ է։ Ձեր ընկերը մահացած է[4]»:
Նկարը շատ հանրաճանաչ էր, կրկնօրինակվել է նրա դպրոցի նկարիչների և այլ հեղինակների կողմից («Մարատի մահը», 1793, Դավիդի արվեստանոց, Ռեյմսի գեղարվեստի թանգարան; «Մարատի մահը», 1793, Դավիդի արվեստանոց,Դիժոնի գեղարվեստի թանգարան, «Ժան Պոլ Մարատ՝ սպանված լոգարանում 1793 թվականի հուլիսի 13», XIX դար, Ժ.-Մ. լանգլուա, Դավիդի օրինակով, Վերսալ)։
Կտավը բարձր է գնահատել Բոդլերը։ Ըստ նրա, Մարատը մեզ է ներկայացնում «ցավով և սարսափով լի ողբերգություն»։ «Նկարում կա նուրբ և միևնույն ժամանակ կսկծալի մի բան, այդ սենյակի սառը տարածության մեջ, այդ սառը պատերի ներսում, չարագույժ լոգարանի վրա հոգի է ճախրում[5]»:
Այսօր նկարը գտնվում է Բրյուսելում՝ Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում։
Այս թեմային անդրադարձել են նաև այլ նկարիչներ։ Օրինակ.
- «Մարատի մահը», Լ. Բրիոն դե Լա Տուր Լամբինա
- «Մարատի մահը», Անտուան - Ժոզեֆ Վիրց, Անդրե Դիլիջանի արվեստի և արդյունաբերության թանգարան, Ռուբե
- «Շառլոթ Կորդե։ Մարատի մահը» — Ժյուլ-Շարլ Ավյե, Ռուան, Գեղարվեստի թանգարան
- «Մարատի մահը», 1927-29, Ա. Դ. Գոնչարով (Նկատվում է էքսպրեսիոնիզմի ազդեցությունը)
- «Մարատի մահը», 1888, Ժ. Ռոկ, Թուլուզ
Պոլ Ժակ Բոդրիի նկարում գլխավոր հերոսը համարվում է մարդասպանը, այլ ոչ զոհը։ Կտավն այդպես էլ կոչվում է «Շառլոթ Կորդե» ( 1860, Նանտի գեղարվեստի թանգարան
Մարատի մահվան թեմային են նվիրված նաև շատ գծանկարներ և փորագրություններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Морозова Е. Шарлотта Корде. — М.: Молодая гвардия, 2009. — С. С. 141, 169.
- ↑ Alexandre Shkrob. «VIVOS VOCO: А. Ольшевский, "Последние дни и смерть Марата"». vivovoco.astronet.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Яковлева Т.Ю.: Становление литературно-художественной журналистики Франции XIX века. Художественная критика Шарля Бодлера». 19v-euro-lit.niv.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
Գրականություն
խմբագրել- Дюлор. Убийство Марата. «Исторические эскизы основных событий Революции» (1823 г. издания).
- Левандовский А. П. Сердце моего Марата: Повесть о Жане Поле Марате. — М.: Политиздат, 1975. — 478 с. — (Пламенные революционеры).
- Герман М. Давид. — М. «Молодая гвардия», 1964. — 304 с. — (ЖЗЛ; Вып. 381). — 115000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարատի մահը Ռուսական հանրկրթական կայք
- Մարատի մահը և Դավիդի այլ նկարները
- Մարատի մահը Արխիվացված 2016-04-20 Wayback Machine Արվեստի հանրագիտարանում