Ռեյմսի գեղարվեստի թանգարան


Ռեյմսի գեղարվեստի թանգարան (ֆր.՝ Musée des beaux-arts de Reims), թանգարան Ռեյմսում, հիմնադրվել է 1794 թվականին։ Թանգարանը գտնվում է Սենտ-Դենիսի նախկին աբբայությունում։ Այն ունի XVI—XXI դարերի եվրոպական արվեստի մեծ հավաքածու, այդ թվում`աշխարհի ամենամեծ հավաքածուն` Սgուգուհարու Ֆուջիտան։

Ռեյմսի գեղարվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՌեյմս[1]
ՀասցեRue Chanzy? (8)
Հիմնադրվել է1794[2]
Այցելուներ34 638 մարդ (2002), 46 604 մարդ (2007)[3], 45 900 մարդ (2011)[3], 31 419 մարդ (2003)[3], 45 819 մարդ (2006)[3], 61 438 մարդ (2009)[3], 37 865 մարդ (2008)[3], 34 638 մարդ (2001)[3], 36 538 մարդ (2015)[3], 47 559 մարդ (2014)[3], 44 651 մարդ (2016)[3], 34 902 մարդ (2002)[3], 35 830 մարդ (2005)[3], 45 022 մարդ (2017)[3], 48 275 մարդ (2010)[3], 51 011 մարդ (2013)[3], 37 412 մարդ (2012)[3], 38 488 մարդ (2004)[3], 47 031 մարդ (2018)[3] և 42 423 մարդ (2019)[3]
Կայքmusees-reims.fr/fr/musees/musee-des-beaux-arts/(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1752 թվականին Անտուան Ֆերան դե Մոնտելոնը, Ռեյմսի նկարչության դպրոցի հիմնադիրը, մահացավ և քաղաքinktaկեց իր արվեստի գործերի հսկայական հավաքածուն[4]։ Հենց այս տարեթվին է, որ Հենրի Ժադարտը (ֆր.՝ Henri Jadart), որը 1895-1914 թվականներին եղել է Ռեյմսի թանգարանի նախկին ղեկավարը, առաջարկում է համարել թանգարանի հիմնադրման տարեթիվը[5][6]։

Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո որոշում է կայացվել Ռեյմսում թանգարան հիմնելու մասին, որի առաջին ղեկավարն է նշանակվել աբբա Նիկոլա Բերժը (ֆր.՝ Nicolas Bergeat)[7]: Նրա առջև խնդիր էր դրվել հավաքել հեղափոխական անկարգությունների ընթացքում հայտնաբերած արվեստի նմուշները և շուտով քաղաքի տարբեր շենքերում առաջացան մի քանի ժամանակավոր պահեստներ։ Ժամանակի ընթացքում անհրաժեշտություն դարձավ առանձին տարածք ունենալը, և 1795 թվականին պետությունը որոշեց թանգարանը տեղափոխել քաղաքապետարան։ 1798 թվականի սկզբին պետական թանգարանը տեղափոխվեց քաղաք և դարձավ քաղաքային։ 1800 թվականի ապրիլի 5-ին այն առաջին անգամ բացվեց հասարակության առջև[8]։

Այնուհետև թանգարանի համար սկսվեց ծանր ժամանակաշրջան. գեղարվեստական գործի գողություններ և յուրացում, ռեստիտուցիաներ, թանգարանի զբաղեցրած տարածքների վերակազմավորում[9]։ Այս ամենը վատ տանելով Նիկոլա Բերժը մահացավ 1815 թվականին, թանգարանը լիակատար անկում ապրեց։ Հետզհետե վերածնունդ սկսվեց միայն 1835 թվականին նոր ղեկավար նշանակվեց Լուի Պարին (ֆր.՝ Louis Paris), ով կարողացավ վերամիավորել առանձին հավաքածուն։ 1840 թվականին թանգարանը վերաբացվեց այցելուների համար[10]։

1908 թվականին նահանգը որոշեց թանգարանի համար առանձին շենք հատկացնել, և ընտրությունը կանգ առավ նախկին Սեն Դենիսի աբբայության վրա, որը գտնվում էր Ռեյմսի տաճարի մոտ։ Թանգարանը տեղափոխվել է այնտեղ 1913 թվականին և այդ օրվանից զբաղեցրել է այս շենքը, և ունի պատմական հուշարձանի կարգավիճակ[11][12]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանն առաջին հերթին ունի նկարների հարուստ հավաքածու, որում ներկայացված են XVI—XXI դարերի ֆրանսիական և եվրոպական արվեստի գործեր[11]։ Բացի այդ, թանգարանում ցուցադրվում են քանդակներ, կահույք և կերամիկա[11]։ Առավել ուշագրավ ցուցանմուշների թվում.

 
Կամիլ Պիսսարո. Օպերա պողոտան. Ձմեռային արևոտ առավոտ. 1898 թ.
 
Լուկաս Կռանաչ Մեծ. Անանուն դիմանկար. XVI դար

• Լուկաս Կռանաչ Մեծի և Կրտսերի ստեղծագործություններից 13 դիմանկարներ[13],

• տարբեր դարաշրջանների և ուղղությունների ֆրանսիացի նկարիչների գործեր (Ֆիլիպ դե Շամպան, Լենեն Եղբայրներ, Շառլ լը Բրեն, Ֆրանսուա Բուշե, Էժեն Դելակրուա, Կլոդ Մոնե, Կամիլ Պիսսարո, Օգյուստ Ռենուար, Պոլ Գուգեն և այլն),

Կամիլ Կորոի 26 բնանկար և մեկ դիմանկար (Եվրոպայում երկրորդ հավաքածուն`Լուվրից հետո նկարների քանակով),

• Սցուգուհարու Ֆուջիտա ժառանգության աշխարհում ամենամեծ հավաքածուն (2300 նկար և փաստաթղթ),

• մոդեռնի և ար-դեկոի ստեղծագործությունների հավաքածու,

• XX դարի աբստրակտ նկարիչների աշխատանքները (Սերժ Շարշուն, Ռաուլ Յուբակ, Մարիա Ելենա Վիեյրա դա Սիլվա, Լեոն Զակ, Ժենեվիեվ Աս և այլն)[11]։

Վերակառուցման նախագիծ խմբագրել

2014 թվականին որոշում կայացվեց վերականգնել, վերակազմավորվել և ընդլայնել թանգարանը[14]։ Աշխատանքները պետք է սկսվեին 2019 թվականի սեպտեմբերին և ավարտվեին 2023 թվականին։ Թանգարանային նոր համալիրը կկազմի 5,500 մ. քառակուսի տարածք, որտեղ կտեղավորվեն շուրջ 20 000 արվեստի գործ։ Այս լայնածավալ ծրագրի համար բյուջեիցհատկացվել է 45,3 միլիոն եվրո[14]։

Արվեստի գործեր ժողովածուից խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. http://www.reims.fr/318/les-collections.htm
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  4. Catalogue historique et descriptif, 1909, էջ 11
  5. Catalogue historique et descriptif, 1909, էջ 12
  6. На официальном сайте музея датой формирования основной коллекции указан 1794 год.
  7. Catalogue historique et descriptif, 1909, էջ 13
  8. Delot С., Liot D., Montout M.-H., 2002, էջ 10
  9. Catalogue historique et descriptif, 1909, էջ 15
  10. Catalogue historique et descriptif, 1909, էջ 17
  11. 11,0 11,1 11,2 11,3 Petit guide du visiteur
  12. «Base Mérimée». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  13. Delot С., Liot D., Montout M.-H., 2002, էջ 25
  14. 14,0 14,1 «Le futur musée des Beaux-arts dévoilé». Reims.fr (ֆրանսերեն). 2019. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյմսի գեղարվեստի թանգարան» հոդվածին։