Մասսիմո Ռանիերի
Մասսիմո Ռանիերի (իտալ.՝ Massimo Ranieri, մայիսի 3, 1951[1][2], Նեապոլ, Իտալիա), իտալացի երգիչ, դերասան, թատրոնի ռեժիսոր և հաղորդավար։ Սան Ռեմոյի փառատոնի հաղթող՝ 1988 թվականին «Perdere L’amore» երգով։ «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկակի մասնակից, ներկայացրել է Իտալիան (1971, 1973)։ Շատերի կարծիքով՝ Իտալիայի պատմության էստրադայի երգիչներից մեծագույններից մեկը։
Մասսիմո Ռանիերի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Giovanni Calone |
Ի ծնե անուն | իտալ.՝ Giovanni Calone |
Նաև հայտնի է որպես | Massimo Ranieri |
Ծնվել է | մայիսի 3, 1951[1][2] (73 տարեկան) Նեապոլ, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Warner Music Group և Sony Music |
Պարգևներ | |
Կայք | massimoranieri.it |
Massimo Ranieri Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋովանի Կալոնեն ծնվել է Ումբերտոյի և Ջուժեպինիի աղքատ ընտանիքում[4]։ Որպեսզի ինչ-որ չափով օգնի ծնողներին, Ջովանին շատ վաղ է սկսել աշխատել (առաջին մասնագիտությունների շարքին են պատկանում ենթավարպետը, առաքիչը,թերթ վաճառողը, և միջոցառումների ժամանակ երգող երգիչ)։ 1964 թվականին նրա վոկալային տվյալները նկատում է Ջիաննի Աթերանոն, ով ավելի ուշ տաղանդավոր երեխային ծանոթացնում է Սերգիո Բրունիի հետ։ Նա տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ Ջովանին ստանում է իր առաջին բեմական կեղծանունը՝ Gianni Rock, որով ելույթ է ունենում Academy-ի բակում, Բրուքլինում։ Նույն կեղծանունով նաև ձայնագրվում է նրա առաջին մինի սկավառակը։ Իր առաջին հոնորար որոշում է տալ իր մեծ քրոջը, ով շատ էր ցանկանում ամուսնանալ և երեխաներ ունենալ։
1966 թվականը նրա կարիերայում դարձավ շրջադարձային տարի, որի արդյունքում Ջովաննի Կալոնեն ընդմիշտ դառնում է Մասսիմո Ռաների։ Այդպիսի անուն ընտրել են, որպեսզի ցույց տան պատվախընդրությունը (իտալ.՝ massimo - առավելագույն), իսկ ազգանունը Մոնակոյի իշխանի Ռենե III-ի հարգման օրն է։ Միայն թե առաջին աշխատանքներ ստորագրվել են պարզապես Ռաների, հետագայում ավելալացվել է նաև Մասսիմո անունը։
Նույն թվականին նա մասնակցել է հայտնի հեռուստատեսային էստրադային Canzonissima ծրագրին՝ L’amore è una cosa meravigliosa երգով։ Այն եղել է առաջին մեծ հաջողությունը։
1967 թվականին Մասսիմոն հաղթում է Cantagiro փառատոնում՝ Pietà per chi ti ama երգով[5]։ Հաջորդ տարի առաջին անգամ մասնակցում է Սան Ռեմոյի փառատոնին՝ Da bambino երգով։
1969 թվականին Ռաներին ելույթ է ունենում Սան Ռեմոյի բեմում՝ Quando l’amore diventa poesia երգով։ Նա կրկին վերադառնում է փառատոնին 19 տարի անց։ Հետագայում մասնակցել է Cantagiro-ին՝ Rose Rosse երգով։ Երգի հաջողությունը խլացուցիչ էր։ Այն 13 շաբաթ շարունակ գտնվել է ազգային հիթ շքերթի երկրորդ հորիզոնականում և զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը վաճառքի իտալական շքերթում 1969 թվականին։ Երգը նաև կատարվել է իսպաներենով, բայց ոչ միայն Իսպանիայում և Լատինական Ամերիկայում թողարկելու համար, այլև Ճապոնիայի համար։ Ինչպես նաև 1969 թվականին Մասսիմոն մասնակցել է Canzonissima ծրագրին՝ Rose Rosse, 'O sole mio երգերով և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ Se bruciasse la città երգով։ 1970 թվականի հունվարին թողարկվել է նրա առաջին Massimo Ranieri ալբոմը։
1970 թվականից ակտիվորեն նկարահանվել է ֆիլմերում և խաղացել է թատրոնում։
Մասսիմոն երկու անգամ ներկայացրե է Իտալիան «Եվրատեսիլ» երգի մրցույթին, 1971 թվականին զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը՝ «L’amore è un attimo» երգով, իսկ 1973 թվականին՝ տասներեքերորդ հորիզոնականը՝ «Chi sarà» երգով։
Սկավառակագրություն
խմբագրել
Ստուդիական ալբոմներխմբագրել
|
Համերգային ալբոմներխմբագրել
|
Սինգլներ
խմբագրել- 1964 - Lassù qualcuno mi ama/Un ragazzo come me (Zeus; как Gianni Rock)
- 1964 - Preghiera/Una bocca, due occhi e un nome (Zeus; как Gianni Rock)
- 1964 - Se mi aspetti stasera/La prima volta (Zeus; как Gianni Rock)
- 1964 - Tanti auguri señora/Non chiudere la porta (ZeusZeus; как Gianni Rock)
- 1966 - L’amore è una cosa meravigliosa/Bene mio (CGD; как Ranieri)
- 1967 - Pietà per chi ti ama/No, mamma (CGD; как Ranieri)
- 1968 - Da bambino/Ma l’amore cos'è (CGD)
- 1968 - Preghiera per lei/Cento ragazzine (CGD)
- 1968 - Rose rosse/Piangi piangi ragazzo (CGD)
- 1969 - Quando l’amore diventa poesia/Cielo blu (CGD)
- 1969 - Il mio amore resta sempre Teresa/Rose rosse (CGD)
- 1969 - Se bruciasse la città/Rita (CGD)
- 1969 - 'O sole mio/Ma l’amore cos'è (CGD)
- 1970 - Sei l’amore mio/Fai di me quello che vuoi (CGD)
- 1970 - Le braccia dell’amore/Candida (CGD)
- 1970 - Sogno d’amore/Mio caro amore evanescente e puro (CGD)
- 1970 - Vent’anni/Io non avrò (CGD)
- 1971 - L’amore è un attimo/A Lucia (CGD)
- 1971 - Io e te/Adagio veneziano (CGD)
- 1971 - Via del Conservatorio/Momento (CGD)
- 1972 - 'O surdato 'nnammurato/Lacreme napulitane (CGD)
- 1972 - La tua innocenza/Ti ruberei (CGD)
- 1972 - Amore cuore mio/Io di più (CGD)
- 1972 - Erba di casa mia/L’infinito (CGD)
- 1973 - Chi sarà/Domenica domenica (CGD)
- 1973 - Chiove/Reginella (CGD)
- 1973 - Amo ancora lei/Tu sei bella come il sole (CGD)
- 1974 - Immagina/Se tu fossi una rosa (CGD)
- 1974 - 'A tazza 'e cafè/Tu ca nun chiagne (CGD)
- 1974 - Te voglio bene assaie/A serenata 'e Pulicenella (CGD)
- 1974 - Per una donna/Cara libertà (CGD)
- 1975 - Si ricomincia/23, rue des lillas (CGD)
- 1976 - Dal primo momento che ti ho vista/La mia boheme (CGD)
- 1978 - La faccia del mare/Odyssea (CGD)
- 1988 - Perdere l’amore/Dove sta il poeta (WEA Italiana)
- 1992 - Ti penso/La notte (WEA Italiana)
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1970 | ֆ | Մետելլո | Metello | Մետելլո Սալանի |
1970 | ֆ | Ճշմարտության փնտրտուքներում | Cerca di capirmi | Ֆրանկո Բերտոլի |
1971 | ֆ | Դեղձանիկ | La sciantosa | Տոնինո |
1971 | ֆ | Բուբու | Bubù | Պերո |
1971 | ֆ | Վտանգավոր լույս երկրի ծայրին | The Light at the Edge of the World | Ֆելիպե |
1971 | ֆ | Հանդիպում | Incontro | Սանդրո Զանիկելլի |
1972 | ֆ | Ուսանողը՝ մեղադրված մարդասպանության մեջ | Imputazione di omicidio per uno studente | Ֆաբիո Սոլ |
1974 | ֆ | Հորեղբոյր աղջիկ | La cugina | Էնցո |
1974 | ֆ | Գերիները չպետք է մահանան | Salvo D'Acquisto | Սալվո դ'Ակուիստո |
1975 | ս | Քաղաք փողոցի եզրին | Una città in fondo alla strada | Լուպո |
1976 | ֆ | Մահացու կատաղություն | Con la rabbia agli occhi | Անջելո |
1976 | ֆ | Վերջին հերթ | L'ultima volta | Սանդրո |
1978 | ս | Պատմություններ Կամորի մասին | Storie della Camorra | Ջեննարո Աբատեմաջո |
1979 | ֆ | Լինում է և ավելի վատ | La patata bollente | Կլաուդիո |
1981 | ֆ | Հաբիբի, իմ սեր | Habibi, amor mío | |
1981 | ֆ | Մաքուր և առաքինի | Casta e pura | Ֆերնանդո |
1981 | ֆ | Սիրո ծառա | Priest of Love | Պերո Պինի |
1981 | ֆ | Վերջին անգամ միասին | L'ultima volta insieme | Պաոլո Անտոնելլի |
1981 | ս | Ցելյուլոիդային տղաներ | I ragazzi di celluloide | Նիկոլա |
1981 | ֆ | Կարաբիներ | Il carabiniere | Պաոլո Պալումբո |
1982 | ֆ | Կախարդական առագաստ | La vela incantata | Անժելո |
1983 | ֆ | Կապված նուրբ ընկերությամբ | Legati da tenera amicizia | Դորինո |
1984 | ս | Հսկա կաղնու ստվերում | All'ombra della grande quercia | Մասսիմո |
1984 | ս | Ցելյուլոիդային տղաներ 2 | I ragazzi di celluloide 2 | Նիկոլա |
1986 | ֆ | Սիրային վավերագիր | Atto d'amore | Չիրո |
1987 | ս | Վեզուվիայի սև ստվերը | L'omara nera del Vesuvio | Տոնի Կարիտա |
1987 | ս | Lo scialo | Lo scialo | Ջովաննի |
1988 | ս | Շանտաժ | Il ricatto | կոմիսար Մասսիմո Ֆեդելի |
1991 | ս | Երեխաները խավարում | Il ricatto 2 | կոմիսար Մասսիմո Ֆեդելի |
1995 | ֆ | Գումարի գինը | Il prezzo del denaro | |
1996 | ֆ | Տունը, որտեղ ապրում է Կորիննան | La casa dove abitava Corinne | Լեոնարդի |
1998 | ֆ | Սև հրեշտակ | Angelo nero | կոմիսար Վանցի |
1999 | ֆ | Volare! | Volare! | Անտոնիո |
1999 | ֆ | Սիրի՛ր թշնամուդ | Ama il tuo nemico | Դոն Պաոլո |
2000 | ֆ | Համբույր խավարում | Un bacio nel buio | |
2002 | ֆ | Գիշերվա խորությունը | Fondali notturni | Պեպպինո |
2002 | ֆ | Ես կփրկեմ քեզ | Io ti salverò | Ուգո Գուերրա |
2002 | ֆ | Ընտանեկան կապեր | Legami di famiglia | Լուկա |
2002 | ֆ | Պատերազմի և ընկերության պատմություն | Storia di guerra e d'amicizia | Ջովաննի |
2003 | ս | Camera Cafè | Camera Cafè | Անսելմո Պեդոնե |
2004 | ֆ | Մարդկային ժանր- Մաս 1. Փարիզեցիներ | Le genre humain - 1ère partie: Les Parisiens | Մասսիմո |
2005 | ֆ | Սիրելու համարձակություն | Le courage d'aimer | Մասսիմո |
2005 | ֆ | Փախուստ | Fuga | |
2007 | ֆ | «Օդաչու» օպերացիա | Operazione pilota | Ռաֆաելլե |
2007 | ֆ | Խաբկանքի մատանիում | Senza via d'uscita - Un amore spezzato | Մատեո Դելլա Տորրե |
2007 | ֆ | Զրո քաղաքացի | Civico zero | Ջուլիանո |
2008 | ֆ | Վերջին Պուլչինելլան | L'ultimo Pulcinella | Միկելանջելո |
2010 | ֆ | Կին և տղամարդիկ | Ces amours-là | երգիչ ճամբարում |
2010 | ֆ | Կիրք | Passione | Մասսիմո Ռաների |
2010 | ֆ | Ֆիլումենա Մարտուրանո | Filumena Marturano | Դոմենիկո Սորիանո |
2011 | ֆ | Նեապոլ՝ միլիոնատերերի քաղաք | Napoli milionaria | Ջեննարո Իովինե |
2011 | ֆ | Անտոնիո Ֆրանկոնիի զարմանալի արկածները | La meravigliosa avventura di Antonio Franconi | Անտոնիո Ֆրանկոնի |
2011 | ֆ | Ուրվականներ | Questi fantasmi | Պասկուալե Լոյակոնո |
2011 | ֆ | Կապիտան Բազիլիկ 2 | Capitan Basilico 2 | ձկնորս |
2011 | ֆ | Ցնցում | Scossa | Սալվատոր |
2012 | ֆ | Շաբաթ, կիրակի, երկուշաբթի | Sabato, domenica e lunedì | Պեպպինո Պրիորե |
2016 | ֆ | Դավեր | La macchinazione | Պեր Պաոլո Պազոլինի |
Մասսիմո Ռաների մասնակցությամբ գրեթե բոլոր ֆիլմերը նկարահանված են իտալերենով։
Թատրոն
խմբագրելԴերասան
խմբագրել- 1976: Napoli chi resta e chi (Raffaele Viviani), ռեժիսոր Giuseppe Patroni Griffi
- 1976: In memoria di una signora amica (Giuseppe Patroni Griffi), ռեժիսոր Mario Ferrero
- 1977: Երևակայական հիվանդ (Մոլիեր), ռեժիսոր Giorgio De Lullo
- 1977: Շների վալս (Լեոնիդ Անդրեև), ռեժիսոր Giuseppe Patroni Griffi
- 1979: Տասներկուերորդ գիշեր (Ուիլյամ Շեքսպիր), ռեժիսոր Giorgio De Lullo
- 1980: Բարի մարդը Սեզուանից (Բերտոլդ Բրեխտ), ռեժիսոր Ստրելեր Ջորջո
- 1983: Barnum (Mark Bramble), ռեժիսոր Ennio Coltorti
- 1984: Varietà, ռեժիսոր Maurizio Scaparr
- 1987: Pulcinella (Manlio Santanelli), ռեժիսոր Maurizio Scaparro
- 1988: Rinaldo in campo (Garinei e Giovannini), ռեժիսոր Pietro Garinei
- 1991: Liolà (Լուիջի Պիրանդելլո), ռեժիսոր Maurizio Scaparro
- 1993: Teatro Excelsior (Vincenzo Cerami), ռեժիսոր Maurizio Scaparro
- 1994: L’isola degli schiavi (Մարիվո), ռեժիսոր Ջորջո Ստրեհլեր
- 1996: Հազար ու մի գիշեր, ռեժիսոր Maurizio Scaparro
- 1998: Hollywood- Ritratto di un divo, ռեժիսոր Giuseppe Patroni Griffi
- 2001: Il grande campione, ռեժիսոր Giuseppe Patroni Griffi
- 2007: Սիմֆոնիկ հեքիաթ Պետյան և գայլը
- 2009: Polvere di Baghdad, ռեժիսոր Maurizio Scaparro
- 2011: Էժանագին օպերա (Բերտոլդ Բրեխտ), ռեժիսոր Luca De Fusco
- 2012: Raffaele Viviani Varietà, ռեժիսոր Maurizio Scaparro
- 2013: Ռիչարդ III (Ուիլյամ Շեքսպիր), ռեժիսոր Массимо Раньери
- 2016: Teatro Del Porto: Tratto da Scalo Marittimo e Caffé Di Notte e Giorno. Versi Prosa e Musica di Raffaele Viviani, ռեժիսոր Maurizio Scaparro
Ռեժիսոր
խմբագրել- Դրամատիկական թատրոն
- Ռիչարդ III (Ուիլյամ Շեքսպիր)։ Պրեմիերա՝ հուլիս 2013
- Օպերային բեմադրություններ
- Գեղջական ասպետություն (Պիետրո Մասկանի)։ Պրեմիերա՝ օգոստոս 2003
- Պայացներ (Ռուջերո Լեոնկավալո). Պրեմիերա՝ օգոստոս 2003
- Սիրո ըմպելիք (Գաետանո Դոնիցետտի). Պրեմիերա՝ փետրվար 2005, Սան Կարլո թատրոն, Նեապոլ
- Տրավիատա (Ջուզեպպե Վերդի). Պրեմիերա՝ հունիս 2006, Teatro Verdi, Տրիեստ
- La Cenerentola (Ջոակինո Ռոսսինի). Պրեմիերա՝ 10 հոկտեմբերի 2008, Teatro Comunale, Տերամո
- Poveri ma belli. Պրեմիերա՝ 2008, Teatro Sistina, Հռոմ
Բարեգործություն
խմբագրել16 հոկտեմբերի 2002 թվականի Մասսիմո Ռաներին նշանակվել է բարի կամքի դեսպան ՖԱՈ-ում[6].:
21 ապրիլի 2009 թվականի իտալացի 55 այլ արտիստների հետ միասին մասնակցել է «Domani 21/04/09» երգի ձայնագրմանը, որի հեղինակն է Մաուրո Պագանին (Mauro Pagani), վաճառքի ամբողջ շահույթը տրամադրվելու է Լ'Աքվիլա-յում գտնվող Alfredo Casella և Teatro Stabile d’Abruzzo կոնսերվատորիաների վերականգնմաը, որոնք ավերվել են 2009 թվականին Լ'Աքվիլայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով։
Անձնական կյանք
խմբագրել2005 թվականից մինչ 2010 թվականը ամուսնացած է եղել Լեյլա Մարտունուչչիի հետ, դերասանուհի և երգչուհի, հայտնի է Էսմերալդիայի դերով Նոտր Դամ դե Պարի մյուզիքլի իսպանական տարբերակում։
2007 թվականին, երկարատև դատական վարույթից և գենետիկական փորձաքննության անցկացումից հետո, Մասսիմոն ընդունել է իր արտամուսնական աղջկան՝ Քրիստինային (1971), ում մայրն է համարվում Ֆրանկո Սեբաստյանին։ 2011 թվականի հուլիսին դարձել է պապիկ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ https://www.ilmattino.it/napoli/cultura/capri_premio_faraglioni_massimo_ranieri_teatro_quisisana-4700590.html
- ↑ «Biografia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Cantagiro». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Знакомьтесь: послы доброй воли». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՆախորդող՝ Ջաննի Մորանդի, Էնրիկո Ռուջերի, Ումբերտո Տոցցի |
Սան Ռեմոյի փառատոն 1988 |
Հաջորդող՝ Անա Օկսա, Ֆաուստո Լեալի |
Նախորդող՝ Ջաննի Մորանդի Նիկոլա Դի Բարի |
Իտալիան Եվրատեսիլ երգի մրցույթում Եվրատեսիլ 1971 Եվրատեսիլ 1973 |
Հաջորդող՝ Նիկոլա Դի Բարի Ջիլոլա Չինկվետի |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասսիմո Ռանիերի» հոդվածին։ |