Վիքինախագիծ:Պատանեկան ամառային Վիքիճամբար 2024

Պատանեկան ամառային Վիքիճամբար 2024
հուլիսի 7-14
Բարի գալո՜ւստ Ամառային Վիքիճամբար
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը 2024 թվականի հուլիսի 7-ից 14-ը 13-17 տարեկան պատանիների համար կազմակերպում է Վիքիճամբար Ծաղկաձորում:

Ճամբարի ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն թեմատիկ հոդվածներ և կկատարեն թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Ինչպես միշտ կազմակերպվելու են հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։