Կայծ (թերթ, Վանաձոր)

Հայաստանի օրաթերթ
(Վերահղված է Կայծ (երկօրյա թերթ)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծ (այլ կիրառումներ)

«Կայծ», երկօրյա թերթ, ՀԿԿ Կիրովականի քաղկոմի և ժողովրդական պատգամավորների Կիրովականի քաղաքային սովետի օրգան (1951-1952 թվականներին՝ ՀԿԿ Կիրովականի օկրուգային ու քաղաքային կոմիտեների և աշխատավորների դեպուտատների Կիրովականի շրջանային և քաղաքային սովետների, 1963-1964 թվականներին՝ Սպիտակի գյուղական արտադրական կոմիտեի, ՀԿԿ Կիրովականի քաղկոմի, աշխատավորների դեպուտատների Սպիտակի շրջանային և Կիրովականի քաղաքային խորհուրդների օրգան)։

Կայծ
Տեսակհանդես
Լեզուարևելահայերեն

Լույս է տեսել 1951 թվականից, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Նպաստել է ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլենումների որոշումների կենսագործմանը, օգնում արդյունաբերական ձեռնարկությունների կուսակցական և վարչական մարմիններին՝ պլանների կատարման և արտադրանքի որակի համար մղվող պայքարում։ «Կայծ» լուսաբանել է Կիրովական-Ռուսթավի-Սումգայիթ, Կիրովական-Բաթում-Սուխում քաղաքների սոցիալիստական մրցությունը, էջեր փոխանակում մրցակիցների քաղաքային թերթերի հետ։ Աշխատանքի և Հայրենական մեծ պատերազմի վետերանների օրինակով դաստիարակել է երիտասարդությանը, աջակցել նրանց կոմունիստական նկարագրի ձևավորմանը։ Թերթը անդրադարձել է քաղաքի մշակութային և մարզական կյանքին, տվել գրական էջեր, տպագրել գրախոսություններ, բժշկական, իրավաբանական խորհուրդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 221 CC-BY-SA-icon-80x15.png