Կաբարդական ձի կամ շաղդի, հեծկան և բեռնակիր ձիերի հնագույն ցեղատեսակ։ Բուծել են կաբարդացիները։ Հարմարված է Հյուսիսային Կովկասի լեռնային պայմաններին։ Ցեղն ստացվել է Կովկասի տեղական և ներմուծված տափաստանային ձիերից, որոնք բարելավվել են արաբական և այլ ցեղերով։

XIX/XX դդ․ նկար, պատկերված են երկու կաբարդացիներ՝ կաբարդական ձիու հետ

Ժամանակակից կաբարդական ձին ունի միջին մեծություն, զարգացած կրծքավանդակ, ուղիղ մեջք, ամուր ու չոր ոտքեր, դիմացկուն սմբակներ։ Գույնը՝ աշխետ, սևաթույր և մուգ շագանակագույն։ Մնդավի միջին բարձրությունը 155 սմ է, կրծքի փաթը՝ 180 սմ, դաստակի փաթը՝ 19, 5 սմ։ Բուծվել է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում և Կաբարդա-Բալկարիայում։ Կաբարդական ձիու և զտարյուն արագավազի տրամախաչումից ստացված անգլա-կաբարդական խառնացեղ ձիերը (ավելի արագավազ են և ունեն ավելի մեծ չափեր) արտահանվում են շատ երկրներ։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբարդական ձի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 151