Օգնություն:Դասընթաց/Հոդվածի կառուցվածք

Վերնագրի տեքստ
  Ողջո՜ւյն   Փորձի՛ր...   Հիմնական կանոններ   Խմբագրման 3 քայլեր   Տեքստի ձևավորում   Հոդվածի կառուցվածք   Հոդվածի ստեղծում   Քննարկումներ   Վե՛րջ  


Գիտեի՞ր. Վիքիպեդիայում դու ունես քո անձնական սևագրությունների էջը։ Եթե դեռ շատ վստահ չես զգում, ապա կարող ես փորձարկումներ անել այդտեղ։

Լավ, մինչև այստեղ ամեն ինչ շատ հեշտ էր։ Իսկ այժմ, կարելի է ասել, անցնենք բուն նյութին։ Ենթադրենք, հոդված ես ստեղծում. ինչպիսի՞ կառուցվածք պետք է այն ունենա։ Այստեղ կգտնես այդ հարցին պատասխանող բոլոր կարևոր տեղեկությունները։

Ներածություն

Հոդվածը սկսվում է ներածությամբ, որտեղ մի քանի նախադասությամբ նկարագրվում է հոդվածի նյութը։ Ներածության առաջին բառը պետք է լինի թավատառ, որից հետո դրվում է ստորակետ (և ոչ երկար գծիկ, ինչպես Ռուսերեն Վիքիպեդիայում)։ Նախադասությունները, պետք է լինեն համառոտ. խուսափիր ավելորդ դերանուններից ու կրկնաբանությունից։


Բովանդակություն

Բովանդակությունը (ցանկը) ավելանում է ավտոմատ կերպով, եթե հոդվածը ամենաքիչը չորս վերնագրի է բաժանված։ Դասընթացի նախորդ մասից, արդեն գիտես, ինչպես ենք ավելացնում վերնագրեր ու ենթավերնագրեր։


Հոդվածի տեքստը

Հոդվածի տեքստը պետք է գրված լինի հանրագիտարանային ոճով։ Միայն բառի սահմանումը բավարար չէ հոդված ունենալու համար. հոդվածը պետք է առնվազն մի քանի կարևոր տեղեկություններ ընդգրկի։ Միևնույն ժամանակ, պետք է խուսափել երկար պարբերություններից. աշխատիր հոդվածը հնարավորինս շատ վերնագրերի ու ենթավերնագրերի բաժանել։


Խմբագրողի անունը

Վիքիպեդիայի լոգոն

Հոդվածը ստեղծողի կամ խմբագրողի անունը հոդվածում չի նշվում։ Սակայն ցանկության դեպքում կարելի է տեսնել խմբագրման հեղինակ(ներ)ին. բավական է միայն սեղմել էջի վերևում գտնվող «Դիտել պատմությունը» հղումը («Խմբագրել» հղման կողքին)։


Պատկերներ

Աջ կողմի պատկերը ստացվել է հետևյալ կոդի օգնությամբ.

[[Պատկեր:Wiki.png|thumb|Վիքիպեդիայի լոգոն]]

Ինչպես տեսնում ես, բանաձևը մի քանի բաղադրիչ ունի։ Wiki.png կոդը օգտագործված ֆայլի անունն է։ Իսկ «thumb» բառը նշանակում է, որ նկարը պետք է շրջանակի մեջ հայտնվի։

«Վիքիպահեստ» նախագիծը ազատ արտոնագրով պատկերների և տեսաձայնային նյութերի շտեմարան է, որտեղ տեղադրված նյութերը անմիջականորեն հասանալի են բոլոր Վիքիպեդիաներում (և այլ քույր նախագծերում)։ Այս պահին գրեթե 13 միլիոն ֆայլեր կան, որոնք կարող ենք օգտագործել հոդվածներում։ Եթե հոդվածին պատկեր ես ուզում ավելացրել, որոնիր քեզ անհրաժեշտ պատկերը։ Կարող ես նաև ինքդ լուսանկարներ ու պատկերներ ստեղծել և բեռնել Վիքիպահեստ։


Աղբյուրներ և ծանոթագրություններ

Կարևոր տեղեկությունների դեպքում (օրինակ. բնակչության թվի) պետք է նշել դրանց աղբյուրը։ Դա անում ենք ծանոթագրությունների միջոցով, որոնց համար կրկին դիմում ենք վիքի-կոդի օգնությանը։ Օրինակ խմբագրման պատուհանում ավելացնելով.

Քաղաքը ունի 100.000 բնակիչ։<ref>Աղբյուր</ref> Բնակչության մեծ մասը հայեր են։<ref>Աղբյուր2</ref>

կստացվի.

Քաղաքը ունի 100.000 բնակիչ։[1] Բնակչության մեծ մասը հայեր են։[2]

Սակայն այսքանը բավական չէ։ Պետք է նաև հոդվածի վերջում ավելացնել {{Ծանոթագրություններ}} կոդը, որպեսզի ծանոթագրությունները տեսանելի լինեն։ Սեղմիր այս տողի վերջին ծանոթագրության վրա և տես, թե ինչպես է դա լինում։ [3]


Արտաքին հղումներ

Հոդվածի վերջում կարելի է տեղադրել նաև հղումներ այլ կայքերի։ Այդ դեպքում ևս օգտագործում ենք վիքի-բանաձև։ Օրինակ այսպես.

== Արտաքին հղումներ ==
* [http://sample.org հղում 1]
* [http://sample.org հղում 2]

Արտաքին հղումներ պետք է տեղադրել միայն, եթե դրանք կարևոր տեղեկություններ են պարունակում հոդվածի նյութի մասին։ Ոչ միշտ են դրանք ցանկալի, իսկ չափից շատ արտաքին հղումները մեծ մասամբ ոչ թույլատրելի։ Տես այդ մասին ավելի մանրամասն այստեղ։


Միջլեզվային հղումներ

Միջլեզվային հղումներ են կոչվում հոդվածի ձախ մասում նույն հոդվածի այլ լեզուներով տարբերակների հղումները։ Դիցուք դու ստեղծել ես մի նոր հոդված և ցանկանում ես, որ այն կապված լինի մյուս լեզնուներով նույն հոդվածի հետ։ Դրա համար քեզ պետք է միայն մեկ այլ լեզվով համարժեք հոդվածի անունն իմանալ։ Օրինակի համար, վերցնենք Մեծ պանդա։ Այս հոդվածի համարժեք անգլերեն հոդվածը կոչվում է Giant panda։ Հայերեն հոդվածի ձախ մասում սեղմենք «Ստեղծել հղումը» կոճակի վրա։ Դրա վրա սեղմելուց կբացվի այսպիսի պատուհան՝

Screenshot: how to add interwiki
Screenshot: how to add interwiki

Առաջին դաշտում պետք է լրացնել լեզուն (օրինակ՝ English) և այդ լեզվով հոդվածի անունը (օրինակ Giant panda)։ Այն բանից հետո, երբ մենք սեղմենք Link with page (Կապել հոդվածի հետ) կոճակի վրա, մեր հոդվածի ձախ ներքևի հատվածում կհայտնվի հղումների երկար ցանկ։ Դրանք նույն մեր հոդվածն են՝ այլ լեզուներով։


Կատեգորիաներ

Հոդվածները ընդգրկվում են մեկ կամ մի քանի կատեգորիաների մեջ։ Կատեգորիայի վիք-բանաձևը տեղադրվում է հոդվածի վերջում՝ միջլեզվային հղումներից առաջ։ Օրինակ, Զովունի գյուղի մասին հոդվածում կարող է ավելացվել «Կոտայքի մարզի գյուղեր» կատեգորիան։ Դա կանենք հետևյալ կերպ.

[[Կատեգորիա:Կոտայքի մարզի գյուղեր]]

Հիշելուց հետո հոդվածի ներքևում կհայտնվի կատեգորիայի հղումը.

Կատեգորիա:Կոտայքի մարզի գյուղեր
Խորհուրդ. Գտիր պատահական մի հոդված, բացիր խմբագրման պատուհանը և ուսումնասիրի, թե ինչ կաղապարներ են այնտեղ օգտագործված։

Կաղապարներ և տեղեկաքարտեր

Վիքիպեդիայում հաճախ են օգտագործվում այսպես կոչված կաղապարներ և տեղեկաքարտեր։ Կաղապարները վիքի-բանաձևեր են (երբեմն շա՜տ երկար), որոնք գտնվում են առանձին էջում և գործածվում են հարյուրավոր հոդվածներում։ Այդպես ահագին ժամանակ ու տարածք է խնայվում։ Կաղապարները միշտ երկուական ձևավոր փակագծերի մեջ են։ Օրինակ {{AM}} կաղապարը ավելացնում է հետևյալը.

{{{2}}} Հայաստան

Տեղեկաքարտերը ըստ էության նույնպես կաղապարներն են, միայն թե դրանք միշտ աղյուսակի ձև ունեն ու գտնվում են հոդվածի աջ մասում։ Այդ աղյուսակում արագ կարելի է գտնել հոդվածի ամենակարևոր տվյալները։ Հաճախ տեղեկաքարտում քարտեզներ ու սխեմաներ են լինում։ Ուսումնասիրիր Մեծ պանդա հոդվածի տեղեկաքարտը։

Սկզբում այս ամենը բարդ կարող է թվալ, սակայն ժամանակի ընթացքում ավելի հեշտ կլինի օգտագործել կաղապարներ և տեղեկաքարտեր։


Նշումներ

  1. Աղբյուր
  2. Աղբյուր 2
  3. Հրաշալի է։ Հիմա սեղմիր կողքի սլաքի վրա՝ նորից հետ «ցատկելու» համար։