Մասնակցի քննարկում:Vahe/Արխիվ 1

Մասնակցի քննարկում
Արխիվ 1
Արխիվ 2
Արխիվ 3

Ողջույն խմբագրել

  Բարի գալո՜ւստ։   Welcome message in English
Ողջույն Vahe, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
  Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
  Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


 

Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Bekoքննարկում 17։21, 24 Հուլիսի 2011 (UTC)


ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ խմբագրել

«ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ» անվանումը խմբագրել


Ողջույն David1992: Կխնդրեմ առանց քննարկման և հիմնավորման այլևս չանվանափոխես իմ կողմից խմբագրվող նյութերը, քանի որ լոկալ փոփոխությունները հանգեցնում են ամբողջ թեմայի համակարգի փոփոխման և խեղաթյուրման: Նախապես շնորհակալ եմ: -- Vahe

Բարև Vahe, հայկական Վիքիպեդիայում UEFA Champions League թարգմանվում է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, առաջարկում եմ վերանվանել CONCACAF Gold Cup՝ ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթ։ Այդ մրցաշարը ավելի հայտնի է (մինչև 1989) ԿՈՆԿԱԿԱՖ Ազգերի գավաթ (իսպ.՝ CONCACAF Campeonato de Naciones) անվանումով։ Դա հաստատում է RSSSF կայքը։ -- David1992

Հաշվի առնելով հայոց լեզվի քերականությունը, միջազգային ֆուտբոլային տերմինոլոգիան՝ պետք է ասեմ, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է սպասել, որպեսզի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ բաժինը և նրա բաղադյալները բացարձակ հասկանալի կլինեն թեմայի ամբողջական խմբագրումից հետո: Պետք է հաշվի առնել նաև, որ RSSSF-ը բազմաթիվ տերմիններ և անվանումներ է աղավաղել: Բացի այդ, ինչու է հայերեն, ռուսերեն և բազմաթիվ այլ լեզուներով, օրինակ, FIFA World Cup-ը թարգմանվում ոչ բառացիորեն (ֆուտբոլի աշխարհի առաջնություն և чемпионат мира по футболу). դա բացատրվում է այդ լեզուներով ավանդական ֆուտբոլային տերմինների կիրառմամբ, ՎԻՔԻՊԵԴԻԱ կայքի՝ հանրագիտարանային ուղղվածություն ունենալով: Պետք է նկատել, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության արդեն խմբագրված բաժիններում նշվում է մրցաշարի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի գավաթ անվանման օգտագործումը ռեալ ժամանակաշրջանային առումով: Գտնում եմ, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի գավաթ ձևը ավելի ճիշտ է, քան ԿՈՆԿԱԿԱՖ Ազգերի գավաթ ձևը, քանի որ ի վերջո HY բաժինը նախատեսված է հայալեզու աուդիտորիայի համար և պետք է լինի գրագետ: -- Vahe

Հայկական ֆուտբոլային կայքերում տարածված է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ ձևը, բայց այդ դեպքում պետք է վերանվանել նաև ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա և ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ հոդվածները։ -- David1992

Հիմա ես զբաղված եմ ոսկե գավաի մասին հոդվածներով: Դրանից հետո կդնենք նշված անվանումները քննարկման, պարզապես իմ խմբագրած հոդվածների անվանափոխումը կհանգողնի հոդվածների որակի լուրջ ցածրացման: Նախապես գոհունակություն եմ հայտնում ըմբռնման համար և հուսով եմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի վերաբերյալ հոդվածները մինչև դրանց քննարկումը չեն անվանափոխվի: -- Vahe

Պետք է միայն «ոսկե գավաթը» վերանվանել «Ոսկե գավաթ» (առաջնության անվանումը գրել մեծատառով), օրինակ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ 2011։ -- David1992

Եթե նայենք հայերենի քերականությանը որոշակիորեն նման ռուսաց լեզվով հոդվածներին, ապա կտեսնենք, որ տերմինները ավելորդ անգամ մեծատառով չեն գրվում, մեծատառով է սկսվում միայն հոդվածի անվանման առաջին բառը: Մեծատառերի նման շատ օգտագործումը հատուկ է անգլերենին և մի քանի այլ լեզուների: Այսքանից կարելի է մի բան եզրակացնել: Ի միջի այլոց, ինձ օգնում է իմ բանասեր ընկերը, չնայած որ իմ հայերենագիտությունը լիովին բավարարում է ՎԻՔԻՊԵԴԻԱ-ի պահանջներին: -- Vahe

Այս դեպքում Ոսկե գավաթը ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից անցկացվող մրցաշարի անվանումն է և պետք է գրվի մեծատառով, ինչպես «Ոսկե գնդակի» դեպքում։ -- David1992

Եթե հոդվածը կոչվեր Ոսկե գավաթ ըստ ԿՈՆԿԱԿԱՖ-ի, ապա պարզ է, որ Ոսկե բառը պետք է մեծատառով գրվեր: Օրինակ, ինչու Ֆուտբոլի աշխարհի առաջնություն հոդվածի անվանման մեջ աշխարհ բառը փոքրատառ է գրվում, չնայած այն բանին, որ Աշխարհի առաջնությունը մրցաշարի անվանումն է: Միշտ պետք է հաշվի առնել ճիշտ քերականությունը: -- Vahe

Համարյա բոլոր հայկական սպորտային կայքերում նշվում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ ձևը։ -- David1992 13։42, 28 Հուլիսի 2011 (UTC)

Բեր այս մի տառի հարցը թողնենք հետոյի համար: Պետք է ասեմ, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն հոդվածի քննարկման մեջ քո տեսակետը ճիշտ է: Այս հոդվածաշարն ավարտոելուց հետո կանցնեմ աշխարհի առաջնության հոդվածներին և կօժանդակեմ քո տեսակետի իրականացմանը: -- Vahe

«Ոսկե գավաթ» անվանումով հոդվածներ այս պահի դրությամբ չեն գրվել, դրա համար ճիշտ կլինի այդ անվանումը որոշել հիմա։ -- David1992

Գիտես, ինչու՞ է հայկական սպորտային շատ կայքերում նշվում ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ ձևը, ոչ թե ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ... որովհետև այդ կայքերը զլանում են թարգմանել նյութերն ինքնուրույն և օգտվում են GOOGLE-թարգմանիչից: Այդ ձևով թարգմանելիս CONCACAF Gold Cup-ը թարգմանվում է CONCACAF Ոսկե գավաթ: Սա թարգմանիչի "ռոբոտային" թերություններից է, և պետք չէ այն հիմք ընդունել: Հավատացեք, ես ֆուտբոլային պատմությամբ հետաքրքվում եմ 10 տարեկանից (արդեն 25-ն անց եմ)... ի նկատի ունեցեք դա, երբ գնահատում եք իմ խմբավորման ոճը:
P.S. ցանկացած նյութ կարող եք ուղարկել Vahe@yandex.ru կամ Vahe@mail.ru փոստարկղերի վրա: -- Vahe

«ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն և ոսկե գավաթ» հոդվածաշար խմբագրել

Ողջունում եմ Beko-ին: Մհեր ջան, ես չեմ հանդիսանում Հայերեն Վիքիպեդիայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը, սակայն մի հարցով ցանկանում եմ դիմել քեզ որպես ադմինիստրատորի: Իմ կողմից խմբագրված «ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն և ոսկե գավաթ» հոդվածաշարը հանդիսանում է Վիքիպեդիայի բոլոր բաժիններում առավել ամբողջականը, առավել ճշգրտվածը և առավել ավարտունը: Եթե հնարավոր է, կցանկանայի, որ այս հոդվածաշարի մասին տեղեկությունը Հայերեն Վիքիպեդիայի գլխավոր էջում տեղադրվեր գեթ մեկ շաբաթ տևողությամբ: Ամեն դեպքում շնորհակալ եմ: -- Vahe 15:37, 20 փետրվարի 2012 (UTC)Պատասխանել

Ողջույն Վահե ջան, գլխավոր էջի ցուցափեղկում տեղադրվում են Ընտրյալ հոդվածները։ Եթե ուզում ես հոդվածդ ընտրյալի կարգավիճակ ստանա, ապա եթե ուզում ես, սկզբում դնենք գնահատման էջում և հնարավոր թերությունները վերացվելուց հետո նոր ընտրյալի քննարկման։ Միայն թե լավ կլիներ տեքստային մասը շատանար, առաջին հայացքից միայն աղյուսակներն են երևում։ Կարծում եմ նաև կարող ես տեղադրել ֆուտբոլի պորտալում։ -- Bekoքննարկում 16։28, 20 Փետրվարի 2012 (UTC)

Անկեղծ ասեմ, «Գնահատում», «Ընտրյալ հոդված» գործընթացներին ծանոթ չեմ: Աղյուսակների համեմատ տեքստային մասի պակաս կշիռը պայմանավորված է ԿՈՆԿԱԿԱՖ-ի մրցաշարերի վերաբերյալ հոդվածների սակավությամբ ընդհանրապես ամբողջ Ինտերնետում: Տեքստային մասի ավելացումը ոչ խոհեմ մտքերի հաշվին նպատակահարմար չէ: Ընդհանրապես այս հոդվածաշարի վերաբերյալ Վիքիպեդիայի մյուս բոլոր բաժինների համադրված ծավալը սակավ է Հայկական Վիքիպեդիայի համեմատ: Իսկ ամենադժվար հարցը հետևյալն է՝ սա հոդվածաշար է, ոչ թե «ընտրյալ հոդված», և քո նշած գործընթացի իրականացումը դժվարանում է: Այս դեպքում կօ՞գնես ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ հոդվածը անցկացնենք նշված ուղիներով, իսկ «ընտրյալ» դառնալու դեպքում հոդվածը ներկայացնենք ողջ հոդվածաշարի համատեքստում: Եվ մի միտք էլ. Պորտալ: Ֆուտբոլ բաժանմունքն անընդհատ «կիսաքանդ» վիճակում է, միշտ թերի, խառը: Շատ լավ կլիներ, որ ադմինիստրատորներից մեկը կարգուկանոն մտցներ այդտեղ: -- Vahe 18:22, 20 փետրվարի 2012 (UTC)Պատասխանել

Հոդվածի գնահատում ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ խմբագրել

Հեղինակի գնահատականը
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ հոդվածի գնահատականը նպատակահարմար է տալ համանուն հոդվածաշարի համատեքստում: Հայերեն Վիքիպեդիայում «ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն և ոսկե գավաթ» հոդվածաշարը հանդիսանում է Վիքիպեդիայի բոլոր բաժիններում առավել ամբողջականը, առավել ճշգրտվածը և առավել ավարտունը: Աղյուսակների համեմատ տեքստային մասի պակաս կշիռը պայմանավորված է ԿՈՆԿԱԿԱՖ-ի մրցաշարերի վերաբերյալ հոդվածների սակավությամբ ընդհանրապես ամբողջ համացանցում: Ընդհանրապես, այս հոդվածաշարի վերաբերյալ Վիքիպեդիայի մյուս բոլոր բաժինների համադրված ծավալը սակավ է Հայերեն Վիքիպեդիայի համեմատ: Հոդվածաշարը բնորոշվում է նրանով, որ այն սոսկ այլ Վիքիպեդիաների համապատասխան հոդվածաշարերի թարգմանություն չէ, այլ հանդիսանում է բազմաթիվ աղբյուրների (սպորտային կայքեր և գրականություն) տվյալների հետևողական և ճշգրտված համադրության արդյունք: Հոդվածաշարը համալրված է մրցավայրերի, մրցանակների և պաշտոնական պատկերանիշերի պատկերներով, որոնց օգտագործման պայմանները Հայերեն Վիքիպեդիայում հստակորեն նշված են: Հոդվածաշարի Թիմերի մասնակցությունները, Գոլերի հեղինակները և Մրցանակներ և նվաճումներ կետերում տեղակայված վիճակագրական ինֆորմացիան իր ամբողջական տեսքով թերևս չի հանդիպում ամբողջ համացանցում: Վիճակագրության զգալի մասը մշակել է հոդվածաշարի հեղինակը: Հուսով ենք, որ գնահատման ժամանակ հաշվի կառնվեն նշված բոլոր առանձնահատկությունները: -- Vahe 08:52, 21 փետրվարի 2012 (UTC)Պատասխանել

Այլ գնահատականներ
Հաշվի առնելով հեղիանկի դիտարկումները, ինքս նաև շատ ֆուտբոլային հոդվածներ եմ ստեղծել և իմանալով բարդության աստիճանը կքվեարկեմ կողմ, միայն թե պատկերները ներածական մասից ներքև տեղադրիր -- Samo04 11։35, 21 Փետրվարի 2012 (UTC)

Կարծում եմ տեքստային մասն է քիչ, բայց Վահեն կամաց-կամաց ավելացնում է այն ի հաշիվ ԿՈՆԿԱԿԱՖ-ի մյուս հոդվածների, որը գտնում եմ ճիշտ լուծում է: Կարելի է այդ տեքստային մասերը աղյուսակների արանքում տեղադրել, որ էջը աշխույժ դիտվի՝ երկու տեքստային մասերը իրարից առանձնացած չլինեն ցանկերով: -- Bekoքննարկում 07:18, 26 Փետրվարի 2012 (UTC)
Այո, կարծում եմ տեքստային մասը մի փոքր (գիտեմ, որ հեշտ գործ չէր) ավելացնելուց հետո ավելի լավ է: Կարմիր ներքին հղումներն են շատ, բայց հուսանք որ դրանք երկար կարմիր չեն մնա: -- Bekoքննարկում 11:33, 8 Մարտի 2012 (UTC)Պատասխանել
Մհեր ջան, լրիվ համաձայն եմ կարմիր ներքին հղումների հետ կապված: Բայց փաստն այն է, որ, օրինակ, ֆուտբոլի ազգային հավաքականների վերաբերյալ ընդհանուր առմամբ հայերեն վիքիպեդիայում ընդամենը մի քանի հոդվածներ են գրված: Տվյալ հոդվածաշարում օգտագործվում են եզրափակիչ մրցաշարի 25 հավաքականների վերաբերյալ հղումներ, որոնցից միայն երկուսն են «նախագծված», այսպես ասած «պրոյեկտի մեջ ընդգրկված» (դրանց ցուցակը), էլ չեմ խոսում ֆուտբոլիստների մասին: Իսկ մարզադաշտերի մասին եղած հոդվածներն էլ հիմնականում ես եմ ստեղծել... Չեմ կարող ասել, թե ինչպես այդ հարցը կլուծվի, բայց ես ինքս հենց հոդվածաշարը «իմ հալալ քրտինքով» եմ մշակել: Հիմա էլ վրիպակների հայտնաբերմանն ու կարգավորմանը զուգահեռ մշակում եմ աֆրկյան ազգերի գավաթի (աֆրիկյան ազգային հավաքականների մայրցամաքային առաջնության) վերաբերյալ հոդվածաշարը: -- Vahe 16:56, 10 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Լավ հոդված է, գուցե մի քիչ էլ կարելի ավելացնել, (օրինակ ռեկորդներում), բայց ընդհանուր լավ է։ -- ERJANIK 17։42, 10 Մարտի 2012 (UTC)

Ռեկորդներ հոդվածը խմբագրման փուլում էր, այժմ այն հնարավորինս ավարտուն է՝ հաշվի առնելով տվյալների սակավությունը: -- Vahe 20:07, 17 ապրիլի 2012 (UTC)
Մեկ էլ հետաքրքիր է, որ մեր ֆուտբոլասեր մասնակիցները խիստ պասիվ են նման հոդվածի քննարկման գործում: -- Vahe 17:08, 21 մարտի 2012 (UTC)
Իմ կարծիքով շատ լավ հոդված է: -- Արամ-Վան 18:38, 10 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Ես կարծում եմ շատ քիչ են աղբյուրներն ու արտաքին հղումները։ Ծավալն էլ այնքան էլ չի համապատասխանում ընտրյալ հոդվածի չափանիշներին։ Եվ մի տեսակ քաոսային է գրված, տեղադրած ամեն ինչ։ Դա իմ անձնական կարծիքն է։ -- Hovhannes (talk) 13։15, 28 Ապրիլի 2012 (UTC)

Անհրաժեշտ է ուշադիր նայել հոդվածի կառուցվածքին. այն իր մեջ ներառում է համանուն հոդվածաշարի բաղկացուցիչ մաս կազմող հոդվածների վերաբերյալ հղումները: Ընդհանրապես, ֆուտբոլային առաջնության մասին հոդվածը իրենից պետք է ներկայացնի նրա պատմությունն ու վիճակագրությունը: Կրկնում եմ սեփական խոսքերս. հոդվաշարի շրջանակներում տեղակայված ինֆորմացիան ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթի վերաբերյալ իր ամբողջական տեսքով թերևս չի հանդիպում ամբողջ համացանցում: Կոնկրետ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ էջում հղումների սահմանափակ թիվը պայմանավորված է համապատասխան գլխամասային էջում ռեալ օգտագործված վեբ-ռեսուրսներով: Հոդվածաշարի յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս իր մեջ կրում է առավելագույն օգտակար հղումների թիվը ընդհանրապես ամբողջ Վիքիպեդիայում: Ըստ իս ծավալի մասին հարկ չկա կրկին նույն խոսքերն ասել: Ամբողջացնելով միտքս՝ գտնում եմ, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ հոդվածի գնահատականը նպատակահարմար է տալ համանուն հոդվածաշարի համատեքստում: -- Vahe 20:31, 29 ապրիլի 2012 (UTC)

Նախագիծ: Ֆուտբոլ խմբագրել

Վահե ջան, իսկ միգուցե ավելի լավ կլինի այսքանը ձևակերպել «պաշտոնապես»՝ ստեղելով պորտալին կից նախագիծ և տեղադրելով այդ կարմիր հղումները այնտեղ (ինչպես այստեղ)?--तावू 20։28, 24 մայիսի 2012 (UTC)

Պանդուխտ ջան, նախ ես հույս չեմ դնում մեր «վայ-օգնականների» վրա, մեկ է անտարբեր են: Երկրորդը, ինձ թվում է, որ համընդհանուր իրավումքի դաշտում այդ հոդվածները կարող են շատ վատ վիճակով ծնվեն: Մյուս կողմից, շատ լավ կլիներ, եթե որոշակի օգնություն լիներ: Ամեն դեպքում կմտածեմ, ինչպես կարելի է քո ասածն իրագործել: -- Վահե քնն. 21:10, 24 մայիսի 2012 (UTC)
Մեկ բան էլ: Ցանկություն ունեմ մոտ ժամանակներս Պորտալ: Ֆուտբոլ բաժինը կարգի գցել: Հույս ունեմ չես հրաժարվի օգնել ))) -- Վահե քնն. 21:14, 24 մայիսի 2012 (UTC)
Ցավոք, ես էլ չեմ կարողանա ՎՊ հաճախակի այցելել մինչև հունիսի վերջերը: Պարբերաբար կարող է մտնեմ, եթե հասցնեմ այդ կարճ ընթացքում որևէ բանով քեզ օգտակար լինեմ՝ խնդրեմ =) )-- तावू 06:04, 26 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել

Stub requests խմբագրել

Hi! Do you do stub requests?

If so, would you mind looking at Վիքիփեդիայի_քննարկում: Դեսպանատուն#Stub_requests ?

Thanks WhisperToMe 16։23, 1 Սեպտեմբերի 2011 (UTC)

Թվերի օգտագործման ստանդարտները խմբագրել

Բարի օր: Vacio ջան, հանդիսականների թվի «123 456» ձևի փոփոխումը «123.456» ձևին նպատակահարմար չէ, որովհետև ֆուտբոլային մրցաշարերի մասին հոդվածներում առկա են թվերի հաշվման ֆունկցիաներ և «123 456» ու «123.456» ձևերից երկուսի առկայությունը միևնույն էջում ըստ իս սխալ է: -- Vahe 14:22, 6 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Բարև Vahe։ Համաձայն եմ, որ բոլոր տեղերում նույն սկզբունքին պետք է հետևենք։ Խնդիրն այն է սակայն, որ տարբեր տարածաշրջաններում թվերի, ժամերի և ամսաթվերի տարբեր համակարգեր են ընդունված։ Հայաստանում, Եվրոպական երկրներում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում, խոշոր թվերի մեջ դրվում է կետ, այլ երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հնդկաստանում հակառակը, օգտագործվում է ստորակետ։ Այսինքն 10,245 ԱՄՆ-ում կնշանակի 10 հազար 245, իսկ Հայաստանում՝ 10 ամբողջ 245 հազարերորդական։ Անգլերեն Վիքիպեդիայում և շատ այլ միջազգային նախագծերում և աղբյուրներում, թյուրիմացությունց խուսափելու համար ստորակետի կամ գծիկի փոխարեն օգտագործում են բացատ։ Մենք դա հաճախ առանց մտածելու կրկնօրինակում ենք, սակայն դա սխալ վարվելակերպ է։ Մի խոսքով, ֆուտբոլային մրցաշարերի մասին բոլոր հոդվածներում, պետք է օգտագործել հայկական/եվրոպական ստանդարտը։ Եթե մինչ այժմ շատ հոդվածներում սխալ է արվել, պետք է հնարավորինս ուղղել (ինչը փորձում եմ անել բոտի օգնությամբ)։ -- vacio 14։44, 6 Մարտի 2012 (UTC)

Երևի չհասկացար, թե ինչ ի նկատի ունեմ: Եթե պայմանական «100000» թիվը թվաբանական ֆունկցիայով պայմանական «20» խաղերի համար միջին ցուցանիշը ստացվում է հետևյալ ձևով՝ «100 000 (միջինը 5 000)»: Նայիր Կաղապար: Տեղեկաքարտ միջազգային ֆուտբոլային մրցաշար կաղապարի հետևյալ տողերը՝
{{!}} '''Հաճախությունը'''
{{!}} {{formatnum: {{{հանդիսական|0}}}}}  <small>({{formatnum: {{#expr: {{{հանդիսական|0}}} / {{{խաղ|1}}} round 0}}}} խաղում)</small>
Քո նշված հայկական/եվրոպական ստանդարտը այս թվաբանական ֆունկցիայի համար կարծես թե չի գործում: -- Vahe 14:58, 6 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Հմմ.. հիմա հասկացա։ Այո ճիշտ ես։ Խնդիրը պետք է փորձել կաղապարում։ Բայց մնացած դեպքերում, երբ մուտքագրված թիվը հաշվարկային ֆունկցիա չի կատարում, կարծում եմ, պետք է օգտագործել հայկական ստանդարտը։ -- vacio 15։10, 6 Մարտի 2012 (UTC)

Օրվա հոդված խմբագրել

Օրվա հոդված – ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ

 

Հարգելի՛ Vahe։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած և ձեր թեկնածու ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ հոդվածն ընտրվել է 2012 թ. Ապրիլի 11-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ -- Արամ 12։22, 1 Ապրիլի 2012 (UTC)

Օրվա հոդված – Medieval II: Total War

 

Հարգելի՛ Vahe։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած և առաջարկած Medieval II: Total War հոդվածն ընտրվել է 2012 թ. ապրիլի 17ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ -- Արամ 09։03, 7 Ապրիլի 2012 (UTC)

Օրվա հոդված – Ռոուզ Բոուլ մարզադաշտ
Օրվա հոդված – Ըմբշամարտ

 

Հարգելի՛ Vahe։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած/առաջարկած Ըմբշամարտ հոդվածն ընտրվել է 2012 թ. ապրիլի 25-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։--Արամ 17։59, 16 Ապրիլի 2012 (UTC)

 

Հարգելի՛ Vahe։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած և առաջարկած Ռոուզ Բոուլ մարզադաշտ հոդվածն ընտրվել է 2012 թ. ապրիլի 22-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ -- Արամ 18։21, 12 Ապրիլի 2012 (UTC)

Օրվա հոդված – Ըմբշամարտ

 

Հարգելի՛ Vahe։ Շնորհավորում եմ, ձեր առաջարկած Ըմբշամարտ հոդվածն ընտրվել է 2012 թ. ապրիլի 25-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ -- Արամ 17։59, 16 Ապրիլի 2012 (UTC)

Օրվա հոդված – Medieval II: Total War: Kingdoms

 

Հարգելի՛ Vahe։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած և առաջարկած Medieval II: Total War: Kingdoms հոդվածն ընտրվել է 2012 թ. մայիսի 8-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ -- Արամ-Վան 08։18, 29 Ապրիլի 2012 (UTC)

Օրվա հոդված – Rome: Total War: Barbarian Invasion

 

Հարգելի՛ Vahe։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած և առաջարկած Rome: Total War: Barbarian Invasion հոդվածն ընտրվել է 2012 թ. հունիսի 3-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ -- Արամ-Վան 09։04, 21 Մայիսի 2012 (UTC)

Անհամապատասխանություն խմբագրել

Ողջույն, Մհեր ջան։ Մի անհամապատասխանություն է ինձ անհանգստացնում. WIKIPEDIA-ի հայերեն բաժինը արդեն կոչվում է ՎԻՔԻՊԵԴԻԱ, իսկ գլխավոր էջի համապատասխան նկարում նշված է ՎԻՔԻՓԵԴԻԱ տարբերակը՝ []։ -- Vahe 19։17, 27 Մարտի 2012 (UTC)

Վահե ջան, պարզապես մեր վիքիի պատկերանիշի հարցում դեռ չենք կողմնորոշվել: Խոսքը տառատեսակների մասին է: Այս երկու օրը այդ հարցը կլուծենք: -- Bekoքննարկում 19:22, 27 Ապրիլի 2012 (UTC)Պատասխանել

Նկարներ խմբագրել

Բարև, Վահե ջան։ Ինչու Վիքիպահեստում այսքան քիչ նկարներ կան Վանաձորից? !!։) -- तावू 20։10, 10 Մայիսի 2012 (UTC)

Բարև, Պանդուխտ ջան (անունդ չգիտեմ, թե չէ անունով էլ կդիմեի): Ցավոք սրտի իմ մոտ ժամանակի խիստ սղություն կա Վիքիպեդիայի հետ աշխատելու հետ կապված: Ժամանակս ինչքան ներում է, այդքան էլ մասնակցում եմ խմբագրումներին, հիմնականում էլ զբաղվում եմ վրիպակների հայտնաբերմամբ ու կարգավորմամբ: Այնուամենայնիվ, ի նկատի կունենամ այդ հարցը, պարզապես Վանաձոր հոդվածը նախատեսել եմ հիմնովին մշակել ավելի ուշ, երբ համեմատաբար ավելի շատ ժամանակ կկարողանամ տրամադրել Ինտերնետին: -- Վահե քնն. 19:14, 27 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել

Պարզ է։ Տեսենենք, թե երբ կհայտնվի Վանաձորի մասին հոդվածը ընտրյալների շարքում։)))) -- तावू 19։06, 11 Մայիսի 2012 (UTC)

Ստորագրություն խմբագրել

Հարգելի Vahe, նկատեցի, որ քո ստորագրության համար կաղապար ես ստեղծել. {{Vahe-User}}։ Գլխավոր անվանատարածքում կաղապարներ կարելի է ստեղծել միայն վիքի էջերի համար կամ եթե քննարկման էջերի համար է՝ միայն ընդհանուր գործածության կաղապարներ, իսկ ստորագրություն թույլատրվում է միայն մասնակցային ենթաէջի տարածքում (օրինակ իմ դեպքում այն այստեղ՝ Մասնակից:Vacio/Ստորագրություն)։ Խնդրում եմ փոխադրիր այն, որից հետո հինը կջնջեմ։ Շնորհակալություն ուշադրության համար։ -- vacio 20։04, 23 Մայիսի 2012 (UTC)
Դուք շատ կչարչարվեք, եթե բոլոր քննարկման էջերում ձեռքով փոխարինեք, ես դա կարող եմ անել բոտով։ Դուք միայն ձեր կաղապարը փոխադրեք։ -- vacio 20։13, 23 Մայիսի 2012 (UTC)

Քիչ ուշ ասեցիր, արդեն փոփոխված է. միայն կխնդրեմ {{Vahe-User}} կաղապարը հեռացնես: -- Վահե քնն. 20:17, 23 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն արագ արձագանքի համար։ Ջնջված է։ -- vacio 20։21, 23 Մայիսի 2012 (UTC)

ԱՄՆ-Մեքսիկա պատկեր խմբագրել

Ողջույն Վահե։ Մեկ հարց. Պատկեր:USA-MEXICO-MAP.PNG-ը քո՞ աշխատանքն է։ Եթե այո. խնդրում եմ այն փոխադրես Վիքիպահեստ, քանի որ հայերեն վիքիպեդիայի պատկերադարանում պետք է մնամ միայն այն պատկերները, որոնք հնարավոր չի բեռնել Վիքիպահեստում։ Շնորհակալություն։ --vacio 10։54, 15 Հունիսի 2012 (UTC)

Դաշնակահարի պատկերները խմբագրել

Ողջույն, հարգելի Վահե։ Ինչպե՞ս ես։ Ներիր, ուզում եմ օգնես ինձ մի հարցում, եթե դժվար չէ ու եթե ժամանակ ունենաս։ Նկատել եմ, որ լավ ես գլուխ հանում պատկերների լիցենզավորումից։ Ես դա այնքան էլ չեմ հասկանում։ Տեսա, որ ինչ որ նոր բաներ ես ավելացնում քո պատկերներում, ինչ որ նոր կաղապարներ են ստեղծվել թե ինչ... Ինչևէ... Կարո՞ղ ես Դաշնակահարը հոդվածի, բոլոր ոչ ազատ պատկերներում, նույնպես ավելացնել ճիշտ ձևով այդ լիցենզիաները, նոր կաղապարները, տեղեկությունները, որպեսզի հետո խնդրի առջև չկանգնեմ։ Հիշում եմ, որ մեկ անգամ ինձ շատ օգնեցիր, երբ ավելացրիր դրանք այդ պատկերներում։ Դրա համար եմ քեզ դիմում։ Համ էլ շուտով երևի, դարձյալ Ցուցափեղկում թեկնածության առաջադրեմ այդ հոդվածը, դրա համար։ Կանխավ Շնորհակալ եմ։ Հարգանքներով։ Hovhannes 15։31, 31 Հուլիսի 2012 (UTC)

Կփորձեմ դրանք բոլորն ըստ հարկի նկարագրեմ: Բայց դա կլինի մոտ օրերս, որպեսզի ճիշտ ձևակերպվի ֆիլմի կադրերի օգտագործումը: -- Վահե քնն. 15:36, 23 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել
Շատ շնորհակալ եմ: Hovhannes 17:34, 31 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

TUSC token 44fc1f7e3e32f4192932459c6de65b4e խմբագրել

I am now proud owner of a TUSC account!

Ողջույն խմբագրել

Հարգելի Վահե, ներեցեք ես այնքան էլ չհասկացա, թե ինչու եք հեռացրել ձեր քննարկման էջից, իմ գրած Դաշնակահարի մասին ենթավերնագիրը։ Նաև ուզում էի հարցնել. Այս հոդվածում դուք էլ չէ՞, թարգմանեցիք որոշ բաներ։ Շնորհակալ եմ աջակցության համար։ Hovhannes 07։55, 14 Օգոստոսի 2012 (UTC)

Հովհաննես ջան կամ հարգելի Հովհաննես, նախ եկ պայմանավորվենք խոսել «դու»-ով՝ անկախ «հարգելի» կամ «ջան» բառն օգտագործելուց: Թարգմանության առումով ասեմ, որ ժամանակս սուղ էր ու չկարողացա միանգամից շարունակել թարգմանությունը, այնուհետև արդեն տեսա, որ հոդվածն արդեն հիմնականում թարգմանված վիաճակում է: Իսկ առաջին հարցի առումով ասեմ. քանի որ ես չեմ հանդիսանում ադմինիստրատոր, մոդերատոր կամ վերահսկող իրավունքներով օժտված այլ մասնակից, ապա նպատակահարմար եմ գտնում իմ քննարկման էջում թողնել միայն վիքիպեդիայում իմ մասնակցության վերաբերյալ տվյալները ու քննարկումները: Ոչ մի անձնական բան: -- Վահե քնն. 15:01, 14 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել
Դե կներես: Hovhannes 17:40, 14 Օգոստոսի 2012 (UTC)Պատասխանել

Կանադա Գեյմս մարզադաշտ.jpg խմբագրել

Ողջույն Վահե, ցավոք Կանադա Գեյմս մարզադաշտ.jpg պատկերը ջնջված է, քանի որ ըստ Վիքիպեդիա: Ոչ ազատ պատկերների օգտագործում կանոնակարգի այն չենք կարող օգտագործել։ Խնդրում եմ տես նաև այս նախկին բացատրությունը։ --vacio 08։36, 22 Օգոստոսի 2012 (UTC)

Սիթի օֆ Մանչեսթեր խմբագրել

Vahe, առաջարկում եմ այս հոդվածը նորից վերանվանել Սիթի օֆ Մանչեսթեր։--David1992 (քննարկում) 17։16, 10 Դեկտեմբերի 2012 (UTC)

Հարց խմբագրել

Vahe, եթե ստադիոնների անվանման մեջ չկա երկու իմաստ չկա, ինչու եք ավելացնում մարզադաշտ բառը անվան մեջ? (օրինակ՝ Կամպ Նոու մարզադաշտ) --David1992 (քննարկում) 17։53, 11 Դեկտեմբերի 2012 (UTC)

Դավիթ ջան, ուրեմն այստեղ մի նրբություն կա: Դու երբևէ լսե՞լ ես Մեքսիկայի Լեոն քաղաքի «Նոու Կամպ» մարզադաշտի մասին: Օրինակ, երբ այդ մարզադաշտի մասին հոդված ստեղծվի, հարկ կլինի այն բնութագրել որպես Նոու Կամպ մարզադաշտ, Լեոն վերնագրով: Քանի որ այդ հարցը անհանգստացնում է, ամեն դեպքում ես անվանումը կվերադարձնեմ Կամպ Նոու ձևին: -- Վահե քնն. 06:12, 12 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
իմ հարցը կապված է մարզադաշտ բառի հետ, եթե երկու իմաստ կա, այդ բառը պետք է գրել երևի փակագծերում, եթե երկու իմաստ չկա ուրեմն չպետք է գրել: Բայց նույնիսկ քո նշած դեպքում նույնպես երկու իմաստ չկա: Մի ստադիոնը կոչվում է Կամպ Նոու, մյուսը Նոու Կամպ կամ Էստադիո Լեոն: --David1992 (քննարկում) 18:01, 16 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Դավիթ ջան, հենց դրա հետ կապված էլ վերադարձա նախկին Կամպ Նոու տարբերակին, քանի որ ինքս էլ համամիտ էի քեզ հետ: Ստեղծվելու նախատեսվող Լեոնի Նոու Կամպ մարզադաշտի հետ կապված գտնում եմ, որ անհրաժեշտ է օգտագործել Նոու Կամպ մարզադաշտ, Լեոն անվանումը, իսկ ստեղծման պահից սկսած այս և Կամպ Նոու հոդվածներում չշփոթելու տեղեկատվության հաղորդագրություն ներդնել: -- Վահե քնն. 18:50, 17 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Վահե, կարող ես բացատրել ասենք օրինակ որն է Սան Մամես անվանման մեջ երկրորդ իմաստը, այդ հոդվածն էլ քանի որ վերանվանել եք Սան Մամես մարզադաշտ: Եթե տվյալ անվնումով մեկ այլ հոդված չկա, ինչ իմաստ ունի վերնագրի մեջ նշել որ դա մարզադաշտ է:--David1992 (քննարկում) 16:49, 18 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Դավիթ ջան, ուրեմն այսպես. նախ ես վերանվանել եմ Սան Մամես (մարզադաշտ) ձևը Սան Մամես մարզադաշտ տարբերակի։ Երկրորդը. Իսպանիայի տարածքում կան երկու քաղաքներ Սան Մամես անվամբ, իսկ Բիլբաո քաղաքի միջազգային հեղինակավոր կայարանը նույնպես կրում է Սան Մամես անվանումը։ Եթե հայերեն վիքիպեդիայում դեռևս չկան այդ հոդվածները, դա դեռևս չափանիշ չէ, որ գոյություն ունեցող հոդվածը չհստակեցվի, քանի որ մյուս միավորների վրա հղումները կարող են սխալմամբ գոյություն ունեցողի վրա ուղղվել։ -- Վահե քնն. 16։59, 18 Դեկտեմբերի 2012 (UTC)

Սան Մամես անվանումով քաղաք Իսպանիայում չկա, եթե լինեին իհարկե դու ճիշտ կլինեիր, բայց քաղաքները կոչվում են Սան Մամես դե Բուրգոս և Սան Մամես դե Կամպոս: Կայարանի մասին հոդվածը կարելի է անվանել Սան Մամես (կայարան):--David1992 (քննարկում) 17:29, 18 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Ամենակարևորը ես մոռացա. Սան Մամեսը դա Սուրբ Մամեի կամ Սուրբ Մամանտի իսպանալեզու տարբերակն է: -- Վահե քնն. 17:38, 18 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Նայիր հետևյալ էջը. es:San Mamés (desambiguación) -- Վահե քնն. 17:48, 18 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Vahe,

Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2012 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով — ջեօ ։  ?  08։22, 8 Հունվարի 2013 (UTC)

Աստերոիդների նախագիծ խմբագրել

Ողջույն ՎԱՀԵ ջան,

Նախ շնորհակալություն, որ հետաքրքրվել եք աստերոիդների նախագծով (մինչ այս պահը միայն ես էի դրանով զբաղվում)։ Շատ գնահատում եմ Ձեր ներդրումը։ Միայն մեկ խնդրանք, եթե փոխում եք աստղագետի անունը կամ կատեգորիան, խնդրում եմ, կամ փոխել մյուս բոլոր էջերում որոնք որ հղվում են դրան, կամ կոորդինացնել ինձ հետ... Կան դեպքեր, որ ընդհանրապես նխատակահարմար կլինի բոտով անել։ Նորից շնորհակալություն և հարգանքներս։--Ahaik (քննարկում) 14։24, 9 Հունվարի 2013 (UTC)

Հայկ ջան (ինչպես հասկացա), ուրեմն փոփոխված աստղագետների անունները կամ կատեգորիաները փոխելիս փոխում եմ նաև հղումներում։ Ի նկատի կունենամ ասածդ... -- Վահե քնն. 14:29, 9 Հունվարի 2013 (UTC)
Վահե ջան, տեսել էի, պարզապես, երբ աստերոիդների համարներով վեր գնաս ենտեղ ամեն աստղագետին հարյուրավոր աստերոիդներ են հղվում :) ենտեղ կարելի կլինի բոտով անել։ --Ahaik (քննարկում) 14:35, 9 Հունվարի 2013 (UTC)
Պարզ է։ -- Վահե քնն. 14:38, 9 Հունվարի 2013 (UTC)

Ուղղումներ աստերոիդների հոդվածներում խմբագրել

Հարգելի Վահե, եթե հոդվածներում պետք է փոխել x բառը y բառով, ապա հանգիստ կարող ես դիմել ինձ և ես կփոխեմ բոտով։ Այլապես շատ ավելի ժամանակ ես կորցնում այդ ամենը ձեռքով անելիս։ Ցանկացած պահի ինձ կարող ես տալ բառերի երկու ցանկ, որտեղ մեկը պետք է փոխրաինել մյուսով։ Հարգանքներով։ --vacio 18։25, 10 Հունվարի 2013 (UTC)

Նույնը վերաբերում է նաև վերահղումներին։ Ի դեպ, եթե ժամանակ լինի, նույնիսկ կարող եմ քեզ հուշել, թե ինչպես կարող ես ինքդ բոտ օգտագործել։ --vacio 18:26, 10 Հունվարի 2013 (UTC)
Հասկանալի է։ Բոտ օգտագործելն էլ ինձ շատ կօգնի։ Միայն թե մեկ բան. այդ ցանկը կարո՞ղ եմ մաս-մաս տալ՝ անընդհատ ավելացնելով։ -- Վահե քնն. 13:11, 11 Հունվարի 2013 (UTC)












Վահե, այո՛, կարող եք մաս-մաս տալ․ պարբերաբար կարող եք դիմել և ես կօգնեմ։ Եթե այս ցանկի դեմ (այլ) առարկություն չկա, ապա շուտով ամեն ինչ պատրաստ կլինի։ --vacio 12։19, 13 Հունվարի 2013 (UTC)

Ես առարկություն չունեմ: --Ahaik (քննարկում) 13:12, 13 Հունվարի 2013 (UTC)


Ճիշտն ասած ուզում էի սկսել աշխատանքը, սակայն երկու հարց առաջացավ։ Նախ՝
  • Ռոբերտ ՄակնոտՌոբերտ ՄաքՆոտ. Ինչո՞վ է պայմանավորված տառադարձության փոփոխությունը։ Հայերենում այնքան էլ ընդունված չէ բառամիջում մեծատառ օգտագործելը (հմմտ․ ՎՓ: ՏԱՌ)
  • Կատեգորիա: Նիկոլայ Չեռնիխի կողմից հայտնաբերված աստերոիդներ / Կատեգորիա: Ֆելիքս Ագիլարի աստղադիտարանի կողմից հայտնաբերված աստերոիդներ / Կատեգորիա: Ռոբերտ ՄաքՆոտի կողմից հայտնաբերված աստերոիդներ. ես կասկածում եմ, որ այս կատեգորիաները զուր բարդացված են։ Մենք հո չենք գրում Կատեգորիա: Ինգմար Բերգմանի կողմից նկարահանված ֆիլմեր, այլ՝ Կատեգորիա: Ինգմար Բերգմանի ֆիլմեր։ Նույն սկզբունքով գուցե ավելի լավ է՝ Կատեգորիա: Նիկոլայ Չեռնիխի հայտնաբերած աստերոիդներ / Կատեգորիա: Ֆելիքս Ագիլարի աստղադիտարանում հայտնաբերված աստերոիդներ / Կատեգորիա: Ռոբերտ Մակնոտի հայտնաբերած աստերոիդներ։
Կուզեի լսել նաև Ահայի կարծիոքը։
Ի դեպ, ինչ վերաբերում է բոտով աշխատելու քո ցանկությանը ես այսօր էլ կարող էի քեզ մի քանի թեև ինստրուկցիաներ ուղարկել, սակայն ցավոք գերզբաղված եմ։ Խորհուրդ կտամ մասնակցել վիքի-հանդիպումներին այդ ընթացքում միշտ էլ ավելի հարմար է փորձ փոխանակելը։ Նաև կարող ես աչքի անց կացնել ՎՊ: ԱՎԲ և ՎՊ: ՓՎԲ էջերը։
Ի դեպ2, ցանկացած մեծածավալ փոփոխություն խիստ ցանկալի է նախապես քննարկել/համաձայնեցնել։ --vacio 19:57, 14 Հունվարի 2013 (UTC)

1. Շոտլանդական ազգանունները, ինչպիսիք են՝ ՄաքԴոնալդ, ՄաքԿլաուդ, ՄաքՔենա, ՄաքՖարլանդ և հազարավոր այդպիսիներ։ Նմանապես՝ ՄաքՆոտ (Robert McNaught)։

2. Հասկանում եմ, որ որոշակի բարդացված են կատեգորիաները, սակայն գրառումը մոտ 10 000 հոդվածի համար նախապես այդ կերպ է կատարվել, և սխալ կլիներ տառասխալային փոփոխություններ կատարելիս փոխվեր հիմնական կիրառվող ձևը։

3. Վիքիհանդիպումների վերաբերյալ. ինչպես հասկանում եմ, դրանք կայանում են Երևանում, իսկ ես, գտնվելով Վանաձորում, դժվար թե աշխատանքիս հետ հարմարեցնեմ ներկայանալ դրանց։

-- Վահե քնն. 20։07, 14 Հունվարի 2013 (UTC)

Re: 3 Այո հիմնականում էդպես է։ Բայց դուք կարող եք Վանաձորում վիքի-հանդիպում կազմակերպել, մենք կգանք-կմասնակցենք (: --vacio 20:31, 14 Հունվարի 2013 (UTC)

Պեկինի Շմիդտ-CCD աստերոիդների ծրագրի անվանման վերաբերյալ Հայկի հետ համաձայնության ենք եկել նրա քննարկման էջում։ Այսինքն այդ տողերի ջնջումը իմ կողմից չարաշահում չէ, այլ թյուրիմացության պատճառ չդառնալուն ուղղվաշ քայլ, քանի որ պետք է վերափոխումների ցանկ ներկայացնեինք քեզ։ Այժմ նորից հեռացնում եմ այդ տողերը։ Վանաձորում ՎԻՔԻ-հանդիպման մասին խիստ թերահավատ կարծիք ունեմ. մեկ փաստ հերիք է. հնարավոր է ես ինքս չկարողանամ զբաղվել այդ հանդիպման կազմակերպմամբ, քանի որ ընդհանրապես զբաղված եմ լինում։ ՎԻՔԻ-ին փորձում եմ մասնակցել նաև աշխատավայրում ազատ ժամանակ, երբ համակարգչի հետ է կապված գործս։ Իսկ ընդհանրապես «ոտքի վրա» եմ լինում, և ՎԻՔԻ-խմբագրումներ կատարում են տնային հարմարավետ մւջավայրում։ -- Վահե քնն. 20։42, 14 Հունվարի 2013 (UTC)

Նախ, Վահե ջան, ՄԵԾ շատ ՄԵԾ շնորհակալություն քեզ: Քանի-որ, քո մասնակցությունը և ներդրումը աստերոիդների մասին հոդվածներում ինձ էլ է ստիպում ավելի շատ զբաղվել դրանով ու շատ ոգևորում է:
Հիմա կատեգորիաների մասով, vacio ջան, սկզբունքորեն քո հետ համաձայն եմ, սակայն այն ձևը, որով ստեղծվեցին 10000 հոդվածները պայմանավորված էր սխալ կարծիքով, որ այդպս կխուսափեմ հոլովներից ու ավելորդ բարդություններից: Ինչպես տեսար դա սխալ էր, ու արդեն մոտ 4000 խմբագրում է ես ու Վահեն դա ուղղում ենք (իհարկե ոչ միայն դա):

Այնուամենայնիվ, կարծում եմ որ սկզբունքորեն մեծ չի տարբերությունը, միայն թե բոլորը նույն ձևով լինի։

ՄակՆոտ - ՄաքՆոտ - Մակնոտ - ի հետ կապված: Գիտեք, գրականության մեջ հանդիպել եմ բոլոր ձևերն էլ, այնպես, որ մեզ մոտ պետք է ինքներս մտածենք: Ես տառադարձելիս գրել եմ միշտ Մակ նախածանցը... ու տեղ-տեղ եթե «քնած» չեմ եղել ազգանվան մեջ մեծատառ թողել եմ, տեղ-տեղ էլ ո-ի փոխարեն օ եմ գրել, այդպիսի վրիպակներ շատ կարող են լինել... Պարզապես 50000 անուն տառադարձելիս հոգնում ես մի տեսակ :) կներեք:
Վիքի հանդիպումների մասին: Վահե ջան, դու ընդհանրապես Երևանում լինում ե՞ս, եթե այո, ապա մենք կարող ենք քո գալու հետ կապված հանդիպել, կամ էլ ընդհանրապես երկուսով-երեքով հանդիպել ու ինչ-որ ռեստորան-կաֆե-թեյարան նստել: Բացի դա էլ հանդիպում կազմակերպելը այդքան էլ բարդ չէ, ընդամենը ժամ ու տեղ ես պայմանավորվում ու վերջ :P --Ahaik (քննարկում) 06:34, 15 Հունվարի 2013 (UTC)
Return to the user page of "Vahe/Արխիվ 1".