Ռոուզ Բոուլ մարզադաշտ (անգլ.՝ Rose Bowl), մարզադաշտ, որ գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում։ Մարզադաշտը նախատեսված է ֆուտբոլային (սոքերի) և ամերիկյան ֆուտբոլի հանդիպումների անցկացման համար։ Տեղավորում է շուրջ 93 հազար հանդիսականի։

Ռոուզ Բոուլ մարզադաշտ
Изображение логотипа
Տեսակբազմաֆունկցիոնալ մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ և Ամերիկյան ֆուտբոլ
Նախկին անվանումներԹերնամենթ օֆ Ռոուզիս Ստեդիում
ՏեղագրությունՓասադենա[1]
Երկիր ԱՄՆ[1]
Հիմնադրված1921
Բացված1922 հոկտեմբերի 8
Կառուցման գին$272,198 USD
ՃարտարապետՄայրոն Հանտ
ՍեփականատերՓասադենա
Տարողություն92 542
Տնային թիմLos Angeles Aztecs (NASL) (1978–1979)
UCLA Bruins (NCAA) (1982–առ այժմ)
Los Angeles Galaxy (MLS) (1996–2003)
Miami Seahawks (AAFC) (1946)
Los Angeles Wolves (NASL) (1968)
Դաշտի չափսեր64 x 110 (ֆուտբոլ)
48,5 x 61,5 (ամերիկյան ֆուտբոլ)
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքrosebowlstadium.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Rose Bowl Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մարզադաշտի կառուցման մտահղացումը պատկանում է "Pasadena Tournament of Roses Association" կոչվող կազմակերպությանը։ Այն կազմակերպում էր ամերիկյան ֆուտբոլի «Ռոուզ Բոուլ» կոչվող քոլեջային թիմերի մրցաշարը, որը մինչև 1922 թ. անց էր կացվում Փասադենայի Թերնամենթ Պարկ 43 հազարանոց մարզադաշտում։ Նոր մարզադաշտը 1921 թ. նախագծեց հայտնի ճարտարապետ Մայրոն Հանտը (Myron Hunt), որի նախագծած Յել Բոուլ մարզադաշտը կառուցվեց 1914 թ. Կոնեկտիկուտ նահանգում։ մարզադաշտի բացումը տեղի ունեցավ 1922 թ. հոկտեմբերի 8-ին։ Մինչ 1923 թ. այն կրում էր Թերնամենթ օֆ Ռոուզիս Ստեդիում (Tournament of Roses Stadium) կամ Թերնամենթ օֆ Ռոուզիս Բոուլ (Tournament of Roses Bowl) անվանումները, իսկ 1923 թ.-ից այն պառզապես կոչվում է Ռոուզ Բոուլ։ Մարզադաշտի հարավային տրիբունաների կառուցումն ավարտվեց 1928 թ., և Ռոուզ Բոուլը ստացավ իր վերջնական (ներկա) տեսքը։ Մարզադաշտում անց են կացվել Ֆուտբոլի ազգային լիգայի՝ NFL-ի ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ, Սոքերի բարձրագույն լիգայի՝ MLS-ի, միջազգային ֆուտբոլային մրցաշարերի ֆուտբոլային հանդիպումներ։ Ներկայումս հանդիսանում է ՈւԿԼԱ Բրուինս ամերիկյան ֆուտբոլի ակումբի տնային մրցահրապարակը։

Ամառային օլիմպիական խաղեր խմբագրել

Ռոուզ Բոուլ Բոուլ մարզադաշտը ծառայել է որպես հեծանվահրապարակ 1932 թ. ամառային օլիմպիական խաղերի հեծանվավազքի մրցումների ժամանակ։
Այստեղ անց են կացվել 1984 թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի 11 հանդիպումներ, այդ թվում՝ եզրափակիչը։

Սուպեր Բոուլ խմբագրել

Ռոուզ Բոուլը մեկն է այն երկու մարզադաշտերից, որտեղ անց են կացվել հինգ Սուպեր Բոուլներ (1977, 1980, 1983, 1987, 1993), ընդ որում չունենալով սեփական թիմը։

 

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ խմբագրել

 
Ֆուտբոլային հանդիպում Ռոուզ Բոուլ մարզադաշտում

Ռոուզ Բոուլը ընդունել է 1991 թ. ոսկե գավաթի 6 հանդիպումներ, 2002 թ. ոսկե գավաթի 12 հանդիպումներ (այդ թվում եզրափակիչը), 2011 թ. ոսկե գավաթի եզրափակիչը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն խմբագրել

1994 թ. աշխարհի առաջնություն շրջանակներում Ռոուզ Բոուլում տեղի են ունեցել 8 հանդիպումներ, այդ թվում՝ եզրափակիչ հանդիպումը։

Ամսաթիվը 1-ին թիմը Հաշիվը 2-րդ թիմը Մրցաշարի փուլը Հանդիսական
18 հունիսի 1994 Կոլումբիա   1 : 3   Ռումինիա խմբային փուլ, խումբ A 93 586
19 հունիսի 1994 Կամերուն   2 : 2   Շվեդիա խմբային փուլ, խումբ B 93 194
22 հունիսի 1994 Միացյալ Նահանգներ   2 : 1   Կոլումբիա խմբային փուլ, խումբ A 93 869
26 հունիսի 1994 Միացյալ Նահանգներ   0 : 1   Ռումինիա խմբային փուլ, խումբ A 93 869
3 հուլիսի 1994 Ռումինիա   3 : 2   Արգենտինա 1/8 եզրափակիչ 90 469
13 հուլիսի 1994 Շվեդիա   0 : 1   Բրազիլիա կիսաեզրափակիչ 91 856
16 հուլիսի 1994 Շվեդիա   4 : 0   Բուլղարիա հանդիպում 3-րդ տեղի համար 91 500
17 հուլիսի 1994 Բրազիլիա   0:0 ԼԺՀ 3:2 ՀՏՀ   Իտալիա եզրափակիչ 94 194

Ռոուզ Բոուլում անց են կացվել նաև 1999 թ. ֆուտբոլի աշխարհի կանանց առաջնության 4 հանդիպումներ, այդ թվում եզրափակիչ հանդիպումը։

Համերգներ խմբագրել

2008 թ. հունիսի 18-ին Ռուոզ Բուոլում տեղի ունեցավ Դեպեշ Մոդ բրիտանական ռոք-խմբի համերգը, որին ներկա էին 60 452 երկրպագուներ։ 2009 թ. հոկտեմբերի 25-ին Յու Թու (U2) իռլանդական ռոք-խմբի համերգը մարզադաշտում հավաքեց 97 014 մարդու։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ խմբագրել