Մասնակցի քննարկում
Արխիվ 1
Արխիվ 2
Արխիվ 3

Անվանված աստերոիդներ խմբագրել

Վահե ջան, խնդրում եմ, մի հատ նայես` այստեղ աստերոիդների անունները, որ փոխենք... այնտեղ լիքը ավելացրել եմ: Էս էլ, որ անենք կմնա բոտով անելիքը: Մերսի--Ahaik (քննարկում) 10:36, 17 Հունվարի 2013 (UTC)

Գիտեմ Հայկ ջան, ժամանակս չի ներում։ -- Վահե քնն. 17:01, 17 Հունվարի 2013 (UTC)

Մասնակցություն խմբագրել

Վահե ջան, խնդրում եմ մտնես Պորտալ:Աստղագիտություն և գրանցես քեզ այնտեղ, որպես Պորտալի զարգացնող մասնակից: Սա ոչինչ չպարտադրող բան է, սակայն ես առանց քեզ ասելու չուզեցի անունդ այնտեղ նշել: Ու եթե ասես քո կարծիքը Պորտալի ձևավորման մասին, լավ կլինի: Շնորհակալություն, քո ներդրման համար:--Ahaik (քննարկում) 05:19, 1 Փետրվարի 2013 (UTC)

  Վիքիաստղ
Հարգելի Վահե, նվիրում եմ Ձեզ այս վիքիշքանշանը Հայերեն Վիքիփեդիայում աստերոիդներին վերաբերող հոդվածներում բազմաթիվ և նշանակալի ուղղումներ անելու համար: Շնորհակալություն Ձեր գործունեության համար: --Ahaik (քննարկում) 12:33, 1 Փետրվարի 2013 (UTC)

արխիվացում ոչ թե ջնջում խմբագրել

հարգելի Vahe, ևս մեկ անգամ շնորհակալություն Ձեր մեծաքանակ ներդրումների համար հայերեն Վիքիպեդիայում, միայն մի փոքր բան ասեմ, քննակումները պետք չէ պարզապես ջնջել, դրանք պետք է արխիվացնել, մասնավորապես ես արխիվացրեցի ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն և ոսկե գավաթ հոդվածի ընտրալ թեկնածության քվերակությունը, հագանքներով` --ERJANIK քննարկում: 16:29, 9 Փետրվարի 2013 (UTC)

հարգելի Երջանիկ, այժմ մեկ հարց. իմ մոտ պարադոքս է ստեղծված մեկ հարցով. ես, լինելով վիքիի շարքային մասնակից, ինձ համարելով ոչ փորձառու (չնայած այդ փաստը վիճարկելի է, սակայն կոնկրետ դեպքում եղել է հենց այդպես), այդ քվեարկությունը չեմ փակել, չի փակվել քվեարկությունը նաև ոչ մի այլ մասնայցի կողմից. այժմ ես բարելավում եմ այդ հոդվածաշարի բաղադրիչները, նապատակ ունեմ այդ բաղադրիչները ներկայացնել քննարկման ու քվեարկության որպես «լավ հոդվածներ», իսկ գլխամասային էջը կրկին քվեարկության դնել «Ընտրված ցանկեր և պորտալներ» բաժնում, օգտվելով այն իրավունքից, որ թեկնածուն կարող է նորից ներկայացվել երկու ամիս անց և բարելավումների ենթարկվելու դեպքում։ Այժմ, չգիտեմ, արդյոք կան խոչընդոտներ թեկնածուի առաջադրման համար ենթադրենք մեկ շաբաթ անց, քանի որ քվեարկությունը փաստացի 5-5.5 ամիս կասեցված է եղել՝ առանց փակվելու, ինչն իմ մեղով չէ, թե երկու ամիս պիտի սպասեմ։ Շնորհակալություն, սպասում եմ պատասխանիդ։ -- Վահե քնն. 16:28, 9 Փետրվարի 2013 (UTC)
Վահե ջան ըստ Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Կանոնակարգ-ի Դու կարող ես կրկին ներկայացնել հոդվածը Ցուցափեղկում 2 ամիս անց, եթե տեսել ես իմ ներկայացրած Պորտալ:Կինոն էլ նույն կարգավիճակում է ու դրա քվեարկությունը ևս փակել ու արխիվացրել եմ, 2 ամիս անց ես նույնպես այն կներկայացնեմ նոր քվեարկության: Իսկ այ փակման պահով ճիշտ ես, ըստ այդ նույն կանոնակարգի, քվեարկության համար հատկացվում է միայն 1 ամիս, փաստորեն ավելի շուտ պետք է փակվեր: Ինչևէ, կարծում եմ մեծ խնդիր չի, 2 ամիս հետո կներկայացնես, մինչ այդ էլ մաղթում եմ հաճելի խմբագրումներ, շարունակիր զարգացնել մեր վիքիպեդիան: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 16:47, 9 Փետրվարի 2013 (UTC)

Здравствуйте, Vizu. Я хотел бы узнать, в чём же заключается проблема в загрузке этого файла на Викисклад. Изображение на Викискладе дал бы возможность использовать его как минимум в трёх разделах Википедии - РУССКИЙ, УКРАИНСКИЙ и АРМЯНСКИЙ: этот раздел и я представляю, создаю статью об украинском гимне... --Vahe 19:49, 13 февраля 2013 (UTC)

  • Пожалуйста, переносите. --Vizu 20:06, 13 февраля 2013 (UTC)

Քրիստոս հարյավ ի մեռելոց խմբագրել

Պարի օր խմբագրել

Համագործակցության հրավեր խմբագրել

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19:34, 7 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել

Պարգև խմբագրել

  Գեյմերի շքանշան
Հարգելի Vahe, այս շքանշանը ձեզ Medieval II: Total War հոդվածը ստեղծելու համար:Արման Մուսիկյան (քննարկում) 19:27, 3 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Ուկրաինական Համագործակցություն խմբագրել

Հարգելի Վահե, Դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել Հայ-Ուկրաինական Համագործակցությանը: Վիքիմեդիա Ուկրաինան համագործակցության ակտիվ մասնակիցներին ուղարկել է նվերներ` "Վիքին սիրում է հուշարձաններ" ալբոմներ: Խնդրում եմ գրեք, ինչպես կարող եմ այն Ձեզ փոխանցել:--SusikMkr (քննարկում) 09:14, 18 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Ջնջվել են պատկերներ խմբագրել

Հարգելի՛ Vahe։ Ձեր բեռնած մեկ կամ ավել պատկերներ ջնջվել են։ Դրանք են՝


Պատկեր:AlexandreBorgesGuimarães.jpg,
Պատկեր:Benjamin Galindo in Mexico team.jpg
Պատկեր:Jocelyn Angloma after gaol Honduras.jpg
Պատկեր:Jocelyn Angloma.jpg
Պատկեր:Luis Garcia Postigo.jpg

Պատկերի բեռնման էջում ներկայացված են այն պահանջները, որոնց չհամապատասխանելու դեպքում պատկերը ջնջվում է առանց զգուշացման։ Եթե ցանկանում եք խուսափել, որ ձեր բեռնած պատկերները կրկին ջնջվեն, առաջարկում եմ ծանոթանալ Ինչու է ջնջվել իմ բեռնած պատկերը ձեռնարկին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --ERJANIK քննարկում: 07:53, 2 Հոկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Help for translate խմբագրել

Hello. Can you help me to translate 2 paragraphs about a football team from English to your language? Xaris333 (քննարկում) 19:47, 15 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Hello. I want you, if you have time, to translate the introductory paragraphs of en:Nea Salamis Famagusta FC and create the article in your wiki. Xaris333 (քննարկում) 14:31, 17 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Փոփոխություններ խմբագրել

Հարգելի՛ Vahe, փոփոխություններին բան չունեմ ասելու, միայն մեկ խնդրանք, եթե փոփոխությունը քննարկման արդյունք է, փոփոխվող հոդվածի քննարկման էջում գրենք քննարկման հասցեն ըստ որի արել ենք փոփոխությունը։ այդպիսով կխուսափենք ավելորդ հարցերից և կպատասխանենք հաջորդ անգամ այս հարցին անդրադարձող մասնակցին։ --BekoՔննարկում 20:36, 11 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Եղավ Մհեր ջան: Ճիշտ ասած ՍԵՆՏ ԼՅՈՒՍԻԱՅԻ դեպում բոլոր անավանափոխությունների ժամանակ նշել եմ, ՍԵՆՏ ՎԻՆՍԵՆԹ ԵՎ ԳՐԵՆԱԴԻՆՆԵՐԻ դեպում` մի քանիսում միայն: Vahe (քննարկում) 20:39, 11 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Մեկ էլ, հարկավոր չէ բոլոր սխալ վերնագրերով կատեգորիաները ջնջելու ներկայացնել և ստեղծել նորերը։ Հարկավոր է հները վերանվանել, այդ ժամանակ ստեղծման պատմությունը կմնա։ --BekoՔննարկում 04:31, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Իսկ ես կարո՞ղ եմ անվանափոխել որևէ կատեգորիա՝ առանց վերահղում թողնելու։ Ինչքան գիտեմ, որպես մասնակից` ես նման իրավասություն չունեմ։ Vahe (քննարկում) 17:33, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Անվանափոխելուց հետո, հին անունից վերահղում կմնա։ Դա պետք է ներկայացնել արագ ջնջման։ --BekoՔննարկում 17:43, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Մհեր ջան, արդեն պարզ է․․․ Vahe (քննարկում) 17:59, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Իդալգո խմբագրել

Ողջույն: Շնորհակալություն անվան խմբագրման համար: Այո, իսպաներենում բառասկզբի հ-ն չի կարդացվում, բայց ՀՍՀ-ում Հիդալգո տարբերակն էր, ինչպես նաև վիքիի շատ հոդվածներում--Armineaghayan (քննարկում) 20:31, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Արմեն ջան, Մեքսիկայի վարչական բաժանում էջում անվանումների մոտ 60-70 սխալ կա։ Իսպաներենում Հ տառը չի արտասանվում։ Ազատ ժամանակ գտնեմ բոլոր անվանումները կուղղեմ։ նայիր այստեղ։ Վահե(Discussion) 20:34, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Այո, այդ սխալների մեծ մասը ՀՍՀ-ից են գալիս: Շնորհակալություն աջակցության համար--Armineaghayan (քննարկում) 20:37, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Բարի վերադարձ խմբագրել

Բարի երեկո, Վահե ջան։ Անչափ ուրախ եմ, որ կրկին մեր շարքերում ես։ Հուսով եմ՝ ձեռքդ լավ է, որքան հիշում եմ առողջական խնդիրներ կային։--Լիլիթ (քննարկում) 20:46, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Շատ-շատ ապրես, Լիլիթ ջան։ Ամեն ինչ հիմա լավ է, աշխատանքից ու հանգստից ազատ ժամանակս վիքիին էմ որոշել տալ։
Հ․Գ․ ճիշտ ես հիշում )))) Վահե(Discussion) 20:49, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Շատ լավ որոշում ես կայացրել, Վահե ջան, վիքին քո նման խմբագրի կարիքն ունի :) --Լիլիթ (քննարկում) 21:14, 12 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Վարչական բաժանումները տարբեր երկրներում խմբագրել

Ողջույն, Vahe: Խորհրդարանում եղել է այսպիսի քննարկում [1]: Հետաքրքիր կիմանալ լսել քո՝ որպես աշխարհագրագետի կարծիքը, եթե ունենաս ազատ ժամանակ: Նախապես շնորհակալ եմ (ՀԳ. խնդրում եմ պատասխանելիս անունս նշես)--Հայկ (արաբագետ) 19:27, 13 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Հայկ ջան, մինչև կարծիք կամ տեսակետ հայտնելս քո նշած քննարկման մեջ, ես ավելի խորը ու ուշադիր կկարդամ քննարկումը, այնուհետև վարչատարածքային միավորների բնորոշումները կուսումնասիրեմ ու կպատասխանեմ քեզ։ Բայց պետք է ասեմ, որ առաջին ընթերցումից հետո պետք է նշեմ, որ վարչատարածքային միավորների կաղապարումը խիստ մեկ ստանդարտի սխալ ճանապարհ է։ Վարչական միավորների ստեղծման պատմությունը ընթերցելիս լուրջ մտորումների առաջ ես կանգնում։ Վահե(Discussion) 19:34, 13 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Այ հենց կարդալու համար էլ ասեցի, եթե ազատ ժամանակ ունենաս: Անունը նշելու համար էլ, highlight, չգիտեմ հայերեն ոնց ասեմ, ներքին հղումն էլի :ԴԴ: Կսպասեմ պատասխանիդ--Հայկ (արաբագետ) 19:39, 13 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Վահե ջան, կարդացիր?--Հայկ (արաբագետ) 09:32, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Հայկ ջան, Համայնք (վարչատարածքային միավոր) հոդվածն եմ լրիվ մշակել, մնացել է նրան համանիշ տերմինների էջերը ստեղծեմ-խմբագրեմ ու ցանիկի կարմիր նիշքերին անցնեմ։ Միայն այս հոդվածի ընթերցումից հետո պարզ է դառնում, որ մի կաղապարի մեջ մտցնելը սխալ բան կլինի։ Կարծիքդ հայտնի հոդվածի մասին, արժե շարունակել նույն կերպ կոմունայի, մունիցիպալիտետի և այլնի մասին։ Վահե(Discussion) 09:37, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Վահե ջան, նկատել եմ, որ անում էիր, բայց մի հարց մնաց՝ ասեցի վերջում տամ. դրոշներն ու աղյուսակները ինչու հարմար չգտար? Իսկ իմ պատասխանի պահով՝ կարծում եմ, որ կոմունան կարելի է որպես համայնք գրել, մունիցիպալիտետը, սակայն, շրջան է արդեն: Քո քննարկումներից հասկացա այն, որ դեմ ես ռուսաֆոբիային: Ես երկու ձեռքով համաձայն եմ քեզ հետ, ու չեմ արդարացնում նման հակառուսական հիստերիաները: Դրանք, առավել ևս վիքիպեդիայում, տեղ չպետք է գտնեն: Բայց կոնկրետ վարչական բաժանումների պահով, գտնում եմ, որ բոլոր լեզուներից էլ պետք է թարգմանենք: Ինչու պետք է դնենք Անգլիայի կոմսություն, եթե Անգլիան մեր մարզերը անվանում է ռեգիոն, ոչ թե հենց մարզ: Ոչ մի լեզվում մարզ բառը չկա: Նույն տրամաբանությամբ, Սիրիական միամսյակի հոդվածները գրում էի ոչ թե Սիրիայի մուհաֆազաներ, այլ մարզեր, բայց մուհաֆազան դնում վերահղում, և հոդվածում էլ նշում դրա մասին: Ինչ կասես?--Հայկ (արաբագետ) 16:42, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, դրոշների առումով համաձայն եմ։ Բացթողում է, կլրացնեմ։ Բայց օրինակ մունիցիպալիտետն ու շրջանը լրիվ տարբեր հարթությունների վրա են։ Մունիցիպալիտետը կարող է հավասարվել, օրինակ, մունիցիպալ այնպիսի կազմավորման հետ, ինչպիսին է մունցիպալ շրջանը։ Մարզերի մասին․ անգլերեն վիքիում գրված է՝
  • Armenia is subdivided into eleven administrative divisions. Of these, ten are provinces, known as marzer (մարզեր) or in the singular form marz (մարզ) in Armenian.
Եթե նկատում ես, ես ցածրագույն վարչատարածքային միավորները ոչ թե հատ-հատ թարգմանում և առանձնացնում եմ, այլ խմբավորում եմ 3-4 խմբի մեջ։ Այդ խմբերն իրոք բավականին տարբերվում են, սակայն դրանց գլխավոր հատկանիշը ցածրագույն տեղական ինքնակառավարման մարմին լինելն է։ Վահե(Discussion) 16:50, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Մենք արդեն սկսում ենք իրար հասկանալ: Տես՝ Administrative divisions of Armenia հոդվածում գրված է՝ First-level administrative entities, որտեղ նշվում է՝ Region (աղյուսակում), և տակը՝ Aragatsotn Province: Որպես բացատրություն, այո, կա այդպիսի բան, որտեղ նշվում է թե ինչ է մարզը, բայց հոդվածի հիմնական վերնագիրը, ինչպես և մյուս բոլոր երկրների պարագայում, նույնն է՝ province, ինչպես ռուսերենում՝ область, ֆրանսերենում, և այլն: Ինչ վերաբերում է մունիցիպալիտետին, ապա ես համաձայն չեմ քո հետ: Ախալքալաքի մունիցիպալիտետը, օրինակ, որևէ բանով չի տարբերվում Աշոցքի շրջանից, քաղաքն է՝ շուրջը հավաքված 2-3 տասնյակ գյուղերով, և պետական հիերարխիայում էլ նույնն է--Հայկ (արաբագետ) 17:00, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Բայց ուրիշ երկրներում մունիցիպալիտետը ընդամենը մեկ քաղաք կամ խոշոր գյուղ կարող է լինել։ Ճիշտ ես․․․․ սակայն այնուամենայնիվ մունիցիպալիտետը ստորին վարչական միավոր է, որը շրջանից (օրինակ ԼՂՀ շրջաններից) տարբերվում է նրանով, որ չի ներառում այլ վարչական միավորներ կամ դրանք լուծարվել են մունիցիպալիտետի կազմավորմամբ։ Վահե(Discussion) 17:09, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Շատ լավ է, միևնույնն է, ունենալու ենք հոդված՝ մունիցիպալիտետ վերնագրով: Այնտեղ էլ կնշենք, որ մունիցիպալիտետը կարող է լինել համայնք՝ նշելով այսինչ երկրները, և շրջան՝ այնինչ երկրները: Իսկ հոդվածի հիմնական վերնագրերը՝ հայերեն: Չէ որ ռեգիոն բառը, ինքը նույնպես բազմիմաստ է:--Հայկ (արաբագետ) 17:16, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Հոդվածի հիմնական վերնագրերը իհարկե պիտի հնարավորության դեպքում լինեն հայերեն։ Ռեգիոնի բառացի թարգմանությունը ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ։ Այդ տերմինը մասնագիտական շրջանառության մեջ է 1920-1930-ականներից։ Միակ դժվարությունը այս պահին ԳԱՎԱՌ/УЕЗД տերմինի կցումն է այլ երկրների միավորներին։ Ուսումնասիրել է պետք։ Վահե(Discussion) 17:25, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Միանշանակ չէ: Ռեգիոնը շատ հանգիստ թարգմանվում է որպես շրջան, որովհետև շրջան բառը կարող է և նա հասկացվել, և նա: Տարածաշրջանը գլոբալություն է հաղորդում մի տեսակ: Տարածաշրջանը կարող է լինել Հարավային Կովկասը, նույնսիկ՝ Մերձավոր Արևելքը: Իսկ երբ որ հայերենում ասում են Էջմիածնի տարածաշրջան, դա նույնն է, ինչ ասես՝ Արարատյան դաշտավայր: Երկար է ու ճոխ, բայց լրիվ ուրիշ բառ է, ու սխալ՝ նշանակությամբ--Հայկ (արաբագետ) 17:32, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Վիքիպեդիա:Հարցեր բաժնից դուրս խմբագրել

Հայկ, եղբայր, մի բան էլ․ եթե al-Imārāt al-‘Arabīyah al-Muttaḥidah արտահայտությունն ըստ արաբական շարադասության «էմիրություններ արաբական միացյալ» է, ապա ինչու" հայերեն շարադասությամբ «արաբական միացյալ էմիրություններ»․ ըստ տրամաբանության առաջնային որոշիչը «արաբական», երկրորդականը՝ «միացյալ» «միավորված» պիտի լինի։ Ըստ քո նշածի՝ արաբերենում նույնպես առաձնային որոշիչը պիտի ենթակային ավելի մոտ լինի, քան երկրորդականը, և կապ չունի թե շարադասությունը ուղիղ է, թե հետադարձ՝ չպիտի արդյոք թարգմանվի «միավորված արաբական էմիրություններ»։ Ամեն դեպքում մտածելու տեղիք է տալիս։ Վահե(Discussion) 17:04, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Չէ, Վահե ջան: Արաբերեն նշվում է նախ՝ կարևոր բառը, այսպես ասած, արաբականը, հետո երկրորդականը՝ միացյալ բառը: Նույնն էլ հայերենում: Միավորված ազգերի կազմակերպություն կասես, որովհետև ազգերն են միավորված, իսկ Միավորված արաբական էմիրություններ չես ասի, որովհետև արաբականը չի միավորված, այլ էմիրությունները: Իսկ միավորվածը, այս պետության պարագայում, էլի եմ ասում, ճիշտ չէ, ճիշտը միացյալն է, որովհետև արաբերենում բոլոր դաշնային/համադաշնային երկրները մութթահիդա են՝ միացյալ, ԱՄՆ-ն էլ, բոլորն էլ: Այսինքն՝ մութթահիդա-ն միացյալն է, ոչ թե միավորվածը: Միավորվածը, եթե քեզ հետաքրքիր է, ասեմ՝ մութաուահհիդա, իսկ միությունը՝ իթթիհադ՝ Իթթիհադ Սովիյաթի (Խորհրդային Միություն): Ու էլի, սրա օրինակով ասեմ՝ Իթթիհադ ալ-ջումհուրիյաթ ալ-սովիյաթի ալ-իշթիրաքի՝ միություն հանրապետությունների խորհրդային սոցիալիստական, ու հայերեն հենց այդպես է ստացվում՝ որոշիչը հետ բերելով իր «օրինական» տեղը--Հայկ (արաբագետ) 17:16, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Շարադասության առումով հասկանալի է քո մոտեցումը, ավելի ճիշտ՝ բացատրությունը․ ավելին ասելու բան չունեմ։ Բայց ՄԻԱՎՈՐՎԱԾ ու ՄԻԱՑՅԱԼ բառերի պահով դեռ վիճելի է։ Ինչպես հասկացա, ԻԹԹԻՀԱԴ բառը բնորոշելու այդ հոմանիշներից ոչ թե ՄԻԱՎՈՐՎԱԾ, ալյ ՄԻՈՒԹՅՈՒՆ/ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ իմաստը։ Եթե հարմարացնես, մոտ օրերս սրանք կարդա․ հասկանալի է դառնում, թե ինչու է երկիրը անվանվում ՄԻԱՎՈՐՎԱԾ (Объединённые), այլ ոչ թե ՄԻԱՑՅԱԼ (Соединённые)՝ 1, 2, 3։ Վահե(Discussion) 17:34, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Վահե ջան, ռուսերենի վրա հիմնվել պետք չէ: Թե ինչպես են ռուսները դա հասկանում ու անվանում՝ դա ռուսների խնդիրն է: Մենք պետք է բնօրինակից թարգմանենք: Իսկ բնօրինակում գրված է միացյալ: Սահմանադրությունը տեսա, բայց այնուամենայնիվ, դա ինձ համար հիմք չէ, ու պատճառն այն է, որ դա սահմանադրությաժն ռուսերեն տարբերակն է և ընդամենը: Արաբերեն, կրկնվեմ, որևէ տարբերություն չկա ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի միջև: Ի դեպ, ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա այնտեղ ևս, 13 նահանգները միավորվել են ընդհանուր գաղափարի շուրջ, ու պատմությունը գրեթե նույնն է: Սահմանադրությունը այո, տարբերվում է, բայց բառը նույնն է: ինչ վերաբերում է միութենական բառին, ապա դա թարգմանվում է որպես իթթիհադի, իսկ միությունը՝ իթթիհադ:--Հայկ (արաբագետ) 18:06, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Վիքիֆիկացման կաղապար խմբագրել

Ողջույն, Վահե ջան։ Մի հարց․ ինչո՞ւ ես քո կողմից ստեղծված բույսերի նոր հոդվածներում ավելացնում վիքիֆիկացման կաղապարը։ Հոդվածները վիքիֆիկացված են։--Լիլիթ (քննարկում) 13:19, 15 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան, անկեղծ ասեմ, այդ հոդվածներում տեղեկաքարտ լրացնելու համար չեմ կարողանում կենտրոնանալ։ Իսկ տեղեկաքարտն անհրաժեշտ տարր է բույսերի նկարագրման համար։ Վահե(Discussion) 13:21, 15 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Հարց-իսկ մեզ պետք է ունենալ վերահղում կիրիլիցայով գրված, ռուսերեն Держи-дерево-ից?--Արամ-վան 13:25, 15 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Միայն տեղեկաքարտ չլինելու համար պետք չէ դնել վիքիֆիկացման կաղապարը, Վահե ջան։ Տեղեկաքարտը սա է։ Կարող ես կամ դու լրացնել կամ էլ թող մյուս խմբագիրները մի օր կլրացնեն։
Կենկրետ անձնանց հոդվածներին ես կողմ եմ նման վերահղումներին, օրինակ եթե անձը ռուս է, ապա ռուսերեն վերահղումը, իսկ այս պարագայում երևի թե ավելորդ է, չգիտեմ, հակառակ պարագայում կարող ենք տարբեր լեզուներով թարգմանությունները վերահղում սարքել, որքանով դա ճիշտ կլինի։--Լիլիթ (քննարկում) 13:32, 15 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Հետքրքիրն այն է, որ Держи-дерево անվանումը ՀՀ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների մի շարք գյուղերում, Ռուսաստանի հայերի շրջանում բուսատեսակը բնորոշելու ավելի տարածված ձև է, քան նույն ՑԱՔԻՆ։ Ինձ թվում է ոչ մի կառուցվածքային թերացում այդ վերահղման մեջ չկա։ Վահե(Discussion) 14:43, 15 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Վահե ջան, Մոսկվա քաղաքի անվանումն էլ շատ ռուսահայերի մոտ ընդունված է «Մասկվա» արտասանել, հո դա էլ վերահղում չենք դնի։ Ռուսերեն իմացողը/արտասանողը կմտնի միանգամից ռուսերեն վիքիպեդիա և միջլեզվայինով կգտնի։ --Jeo 19:04, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Եղբայր, ոնց ձեզ հարմար է, ուզում եք վերահղումը ջնջեք, ուզում եք՝ չէ։ Ես արդեն որոշել եմ էս տիպի վիքիքննարկում-«վիքիբազարներին» չմասնակցել։ Այս երեք օր ա քննարկումների եմ մասնակցում, բոլորի կարծիքը հաշվի եմ առնում, ըստ դրա եմ շարունակում միտքս, իսկ մյուսներն իրանց «էշն են քշում», ինչ սկզբում էին ասում, նույնն անընդհատ կրկնում են։ Թող ձեր սրտով էղնի, ես իմ սիրած ֆուտբոլի ու աստերոիդների հոդվածներով կզբաղվեմ, իմ համար հանգիստ, առանց նյարդեր ծախսելու։ Վահե(Discussion) 20:26, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Մասկվա վերահղումը պետք է մնա, համաձայն այս քննարկման [2]: Իսկ նման ոչ կոռեկտ արտահայտության համար, որպիսին էշ քշելն է, ստիպված եմ ադմինին խնդրել՝ Ձեզ զգուշացում տալ--Հայկ (արաբագետ) 20:32, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Տղեք ջան, ես արդեն իմ ուղղությամբ կշարժվեմ։ Անիմաստ ա վիքիադմինիստրացիայի հետ առճակատվելը․ քո ճիշտն ու սխալը մեկ ա առաջ չես տանելու։ Կարաք սաղ փոփոխություններս հետ շրջել, զուտ թարկ տվեք «բազար» շինելուց։ Վիքիպեդիան դրա տեղը չի։ Վահե(Discussion) 20:38, 16 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Զգուշացում խմբագրել

Վահե, խնդրում եմ զերծ մնալ «իսկ մյուսներն իրանց «էշն են քշում»» նման արտահայտություններից, անկախ նրանից, թե դիմացինի կարծիքը ձեզ մոտ ինչ զգացումներ է առաջացնում։ Այստեղ հավաքված խմբագիրները «էշ չեն քշում», այլ փորձում են իրենց տեսակետը ներկայացնել․ էական չէ վերջինս սխալ է, թե ճիշտ, նման բնօրոշում տալը Վիքիէթիկետի խախտում է։ --Jeo 04:28, 17 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Ջեո ջան, զուտ տրամադրություն չունեմ բողոքարկելու զգուշացումը։ Ըստ իս, եթե վիքիմասնակիցների մի խումբ փորձում է ինձ հիմարի (тупой) տեղ դնել, ապա կամ պիտի կոռեկտ, բայց կոպիտ բնորոշում տալ դրան, կամ ինքս պիտի «իմ սեփական էշը քշեմ»․ ուշադիր եղեք, արտահայտությունն իմ քայլերի բնորոշմանն է վերաբերվում։ Քանի որ «էշ քշելը» բարբառային արտահայտություն է, նշանակում է «սեփական տեսակետը համառորեն առաջ տանել», ապա գտնում եմ, որ չնայած կոպիտ արտահայտություն եմ արել, այնուամենայնիվ կոռեկտության սահմանները չեմ անցել․ ի վերջո ես կոնսերվատորիայի ուսանողուհի չեմ, հո չեմ սուս-փուս թողնելու այդ ամենը։ Ամեն դեպքում, նման իրավիճակում չհայտնվելու համար ավելի լավ է «գլուխս չմտցնեմ» նման քննարկումների մեջ։ Այսքանը, եղբայր, ամեն դեպքում ապրես։ Վահե(Discussion) 16:36, 17 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Ֆինն խմբագրել

Հարգելի՛ Vahe, որտե՞ղ եք տեսել, որ եզակի թվով ոչ թե ֆինն է, այլ ֆին։ Նման բան չկա։ Ահա բառարանային մի քանի հղում` 1, 2, 3։ --23artashes (քննարկում) 19:15, 18 Օգոստոսի 2015 (UTC) Հարգելի Արտաշես, նույն քո նշած աղբյուրում նշված է ֆիննո-ուգրական, ուգրո-ֆիննական, ֆիննա-ուգրական ձևերը, որոնք արդեն հին ուղղագրական կանոններ են, այնինչ մեր վիքիում առկա է Կատեգորիա:Ֆինաուգորական ազգեր։Պատասխանել

  • 1-ին հակասություն․ առկա կատեգորիան քո ասածին հակասում է։
  • 2-րդ՝ արդի հայերենում արդեն չեն գործում Ո-ով անցումներ, այսինքն իսպանո-իատալական չէ, այլ իսպանա-իտալական։
  • 3-րդ՝ կոնկրետ դեպքում միգուցե կարելի է 3-րդ՝ ալտերնատիվ տարբերակ օգտագործել - ՖԻՆՆԱԿԱՆ, այն թույլ չի տալիս սխալներ գործել։

-- Vahe (Discussion) 19:27, 18 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Վերևում նշված կատեգորիան սխալ է, Կարեյացն ամենայն հավանականությամբ վրիպել է։ Իսկ Ֆիննական տարբերակն կատեգորիայում օգտագործել անհրաժեշտ չէ, որովհետև ունենք «ֆինն» ճիշտ գրելաձևը, որը նշված է մի քանի վստահելի բառարաններում։ --Jeo 19:32, 18 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Լաավ, ուրեմն ինձ մինչ վաղն իրիկուն «ժամանակ հատկացրեք», ետ կբերեմ։ Իհարկե, թե կուզեք ինքներդ ետ շրջեք, բայց ես արդեն սկսում եմ զբաղվել։ -- Vahe (Discussion) 19:35, 18 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույնի կաղապար խմբագրել

Ողջույն, Վահե ջան։ Հին և այլ վիքիների մասնակիցներին պետք չի ողջունել։ Մենք նման դեպք ենք ունեցել, երբ այլ վիքիի մասնակցին ողջունել ենք և արդյունքում բողոքել էր։ --Jeo 18:21, 19 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

OK -- Vahe (Discussion) 19:32, 19 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Բարի գալուստ խմբագրել

  Բարի գալուստ Մեքսիկայի վիքինախագիծ
 
Հարգելի՛ Vahe, բարի գալուստ Մեքսիկայի Վիքինախագիծ: Ուշադրություն դարձրեք նախագծի կատոններին.
  1. Նախագծի շրջանակներում ստեղծված հոդվածների քննարկման էջում անհրաժեշտ է տեղադրել {{Վիքինախագիծ Մեքսիկա/Հոդված}} կաղապարը.
  2. Նախագծի շրջանակներում բարելավված հոդվածների քննարկման էջում անհրաժեշտ է տեղադրել {{Վիքինախագիծ Մեքսիկա/Բարելավում}} կաղապարը
  3. Նախագծի մասնակիցները իրենց քննարկման էջում կարող են տեղադրել {{Վիքինախագիծ Մեքսիկա}} կաղապարը

Հոդվածներ ստեղծելու համար կարող եք ինքներդ որոշել թեման, որը վերաբերվում է Մեքսիկային և սկսել աշխատանքը: Սակայն նաև կարող եք օգտվել Նախագծի ցանկերից

Նախագծի մասնակիցները նաև կատարում են բարելավումներ: Բարելավման ենթական առաջին հոդվածը Մեքսիկա հոդվածն է: Նախագծի մասնակիցները պետք է բարելավեն հոդվածը օգտվելով` անգլերեն, իսպաներեն և այլալեզու վիքիպեդիաներից:

Նախագծի շրջանակներում դու կարող ես ստեղծել նաև քարտեզներ, որոնք վերաբերվում են Մեքսիկային և բեռնել Վիքիպահեստ: Ստեղծվելիք քարտեզների ցանկը կարող ես տեսնել Նախատեսված էջում

Կարող եք ստեղծել նաև կատեգորիաներ և կաղապարներ: Նախագծի շրջանակներում ստեղծված կաղապարների ցանկը կարող եք տեսնել նախագծի էջում:

Իդալգո → Հիդալգո խմբագրել

Ողջույն, Վահե ջան: Հիդալգո (նահանգ) էջը քո կողմից անվանափոխվել է Իդալգո (նահանգ): ՀՍՀ-ում գրված է Հիդալգո, իսկ Գուգլի որոնման արդյունքներում Հիդալգոն մոտ 3 անգամ գերազանցում է Իդալգոյին: Կցանկանայի լսեի նաև Լիլիթի կարծիքը   --Seskfabrega (۞) 11:08, 25 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Իսպաներենում բառասկզբի H-ն չի կարդացվում (Higuaín - Իգուաին, Hugo - Ուգո և այլն), և անվանափոխումը ճիշտ է արված։ Հոդվածում հստակ գրված է իսպաներեն արտասանությունը՝ [iˈðalɣo]։ --23artashes (քննարկում) 11:24, 25 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Արտաշեսն ամեն ինչ ասեց :) --Լիլիթ (քննարկում) 11:26, 25 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Իսպաներենում ընդհանրապես H տառը չի հնչում։ Այն հնչում է միայն իսպաներենի անդալուսական որոշ բարբառներում, կատալաներենի որոշ շրջանային բարբառներում։ -- Vahe (Discussion) 17:03, 25 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել

Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերէնն է... այլ ոչ արևելահայերէնը... խմբագրել

Հարգելիս: Շատ բաների հետ համաձայն եմ: Այո, ես էլ եմ կարծում, որ չի կարելի գրել Վլատիմիր, կամ Փութին... Բայց տարօրինակ է հետևյալ արտահայտությունը, որը նույնությամբ մեջբերում եմ. ՛՛արևելահայերենի կանոններին, որը ՀՀ պետական լեզուն է արևմտահայերենի կանոնները չպիտի խառնվեն։՛՛ ՀԱՐՑ. ՀՀ սահմանադրության ո՞ր հոդվածում է գրված, որ ՀՀ պետական լեզուն արևելահայերենն է... Ես գիտեմ, որ ՀՀ սահմանադրության հոդված 12-ում գրված է. ՛՛Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:՛՛ Ցույց տվեք ՀՀ որևէ օրենք, որը հակասում է սահմանադրական այս դրույթին, այսինքն պետական լեզու է համարում ո՛չ թե հայերենը, այլ արևելահայերենը... Եթե հակասում է, ապա պիտի փոխվի: Ես դեռ չեմ հանդիպել: Եթե գտնեք, գրեք ինձ... Շնորհակալ եմ ուշադրության համար:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 13:29, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)

Յարգելիս: Շատ բաների հետ համաձայն եմ: Այո, ես էլ եմ կարծում, որ չի կարելի գրել Վլատիմիր, կամ Փութին... Բայց տարօրինակ է հետևեալ արտայայտութիւնը, որը նոյնութեամբ մէջբերում եմ. ՛՛արևելահայերէնի կանոններին, որը ՀՀ պետական լեզուն է արևմտահայերէնի կանոնները չպիտի խառնվեն։՛՛ ՀԱՐՑ. ՀՀ սահմանադրութեան ո՞ր յօդուածում է գրուած, որ ՀՀ պետական լեզուն արևելահայերէնն է... Ես գիտեմ, որ ՀՀ սահմանադրութեան յօդուած 12-ում գրուած է. ՛՛Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերէնն է:՛՛ Ցոյց տուէք ՀՀ որևէ օրէնք, որը հակասում է սահմանադրական այս դրոյթին, այսինքն պետական լեզու է համարում ո՛չ թէ հայերէնը, այլ արևելահայերէնը... Եթէ հակասում է, ապա պիտի փոխուի: Ես դեռ չեմ հանդիպել: Եթէ գտնէք, գրէք ինձ...Շնորհակալ եմ ուշադրութեան համար:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 13:29, 25 Հոկտեմբերի 2015 (UTC) Ի դէպ, վերևում գրուած նոյն տեքստը երկու տարբեր ուղղագրութիւններով էր, սակայն երկուսի լեզուն էլ արևելահայերէնն էր, ինչպէս և այս նախադասութեանս լեզուն... Վերևում քննարկողներից մէկը աւանդական կանոնների մասին էր խօսում: Ասեմ, որ իմ նախընտրելի ուղղագրութիւնը հենց աւանդականն է, որը նաև դասական կամ մաշտոցեան է կոչւում... Այն նախընտրելի է եղել նաև խորհրդահայ ուղղագրութեան 1922-1991թթ. ՛՛միահեծան՛՛ տիրապետութեան տարիներին դասական ուղղագրութիւնը գերադասած և դրանով իրենց լաւագոյն աշխատութիւնները ստեղծած խոշորագոյն լեզուաբանների՝ Հրաչեայ Աճառեանի և Ստեփան Մալխասեանցի համար, որոնք ԱՅԴ՝ դասական ուղղագրութեամբ հեղինակել են իրենց կոթողային աշխատութիւնները՝ ՛՛Արմատական բառարանը՛՛ (Երևան, 1926թ. ապակետիպ տպագրութեամբ, ապա՝ Երևան, 1971թ.՝ նոյն ուղղագրութեամբ վերահրատարակուած) և ՛՛Հայերէն բացատրական բառարանը՛՛ (Երևան, 1944թ.): Դասական ուղղագրութիւնը չի կարելի համարել արևմտահայերէնի ուղղագրութիւն. ի դէպ դրանով են գրում նաև պարսկահայերը, որոնք ներկայիս ՀՀ-ի հայերից պակաս արևելահայեր չեն... Դասական ուղղագրութիւնը հայերէնի ուղղագրութիւնն է, որը հաւասարապէս պատկանում է թէ՛ ժամանակակից հայերէնին իր երկու ճիւղերով, թէ՛ միջին և դասական հայերէնին՝ գրաբարին... Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը: --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 13:29, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)

Օգնություն խմբագրել

Ողջույն, Վահե ջան։ Վերջերս կարդացի, որ զենքերից ու ռազմամթերքից գլուխ ես հանում։ Կարո՞ղ ես McDonnell Douglas AH-64 Apache հոդվածի Պատմություն բաժնի AAH ուղղաթիռին ներկայացվող հիմնական պահանջներն էին՝ հատվածը թարգմանես ռուսերենից, ես սկսեցի, բայց հասկացա, որ ինձ համար բարդ է։ Հոդվածը կարճ էջերի բարելավման նախագծից է։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 10:07, 30 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան, տողերը ըստ ռազմամասնագիտական տերմինների թարգմանեցի, մի քանի արտահայտություն դեռ «օդում են», կճշտեմ, կթարգմանեմ դրանք ևս։ Բայց ասեմ, որ որպես ռազմական մասնագետ ես ինժեներասակրավորային վերապատրաստություն ունեմ, լավ ծանոթ եմ հետևակային զինատեսակների լայն տեսականու, զրահատանկային տեխնիկայի հետ, իսկ օդային տեխնիկայի գծով ես, ուղիղ ասած, դիլետանտ եմ։ — Vahe (Discussion) 17:36, 30 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված. Հայաստանի Հանրապետության հուշադրամներ խմբագրել

 

Հարգելի՛ Vahe։ Շնորհավորում եմ, Ձեր խմբագրած/առաջարկած Հայաստանի Հանրապետության հուշադրամներ հոդվածն ընտրվել է 2015 թ. նոյեմբերի 11-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։--Հայկ (արաբագետ) 08:16, 9 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված. «Վրաստանի հուշադրամներ» խմբագրել

 

Հարգելի՛ Vahe, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Վրաստանի հուշադրամներ» հոդվածն ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 22-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ (քննարկում) 19:13, 21 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշան խմբագրել

  Դրամագիտական շքանշան
Վահե ջան, այս շքանշանը Ձեզ, տնտեսագիտության թեմատիկան զարգացնելու համար։--Նորայր (∞) 11:36, 22 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

El-ßäbrega ջան, չգիտեմ ինչ առումով տնտեսագիտական թեմատիկա, բայց ամնե դեպքում ապրես։ Բայց թե հնարավոր է, բացատրի, ինչ ներդրում ունեմ տնտեսագիտության բաժնի մեջ։ ՃՃՃՃՃՃ — Vahe քնն. 15:37, 23 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ես դրամագիտությունը ի նկատի ունեմ :Դ  --Նորայր (∞) 18:09, 23 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված. «Հայկական դրամ» խմբագրել

 

Հարգելի՛ Vahe, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Հայկական դրամ» հոդվածն ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերի 3-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ քննարկում 21:07, 2 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Վահե ջան, ևս մեկ անգամ շնորհակալություն նման հոդվածի համար: Բացառիկ հաճույքով եմ այն տեղադրում՝ որպես Օրվա հոդված: Ուրախ կլինեմ հետագայում ևս տեսնել նման հոդվածներ: Վիքիողջույններով՝ --Արամ քննարկում 21:07, 2 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված. «Ուկրաինայի դրոշ» խմբագրել

 

Հարգելի՛ Vahe, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ուկրաինայի դրոշ» հոդվածն ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ քննարկում 00:13, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Թեկնածու խմբագրել

Վահե ջան, ողջույն: Ուզում էի իմանալ՝ ո՞ր հոդվածն ես մտադիր առաջադրել որպես Տարվա հոդված, քանի որ էջն եմ նախապատրաստում, միանգամից կներառեմ: Շնորհակալություն:--Արամ քննարկում 10:19, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արամ ջան, Հայաստանի Հանրապետության հուշադրամներ հոդվածը։ — Vahe քնն. 15:11, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
  Արված է, Վահե ջան:--Արամ քննարկում 16:27, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Եղավ, Արամ ջան․․․ — Vahe քնն. 16:31, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված. «Տաջիկստանի հուշադրամներ» խմբագրել

 

Հարգելի՛ Vahe, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Տաջիկստանի հուշադրամներ» հոդվածն ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ քննարկում 22:00, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ խմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Vahe, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։
Return to the user page of "Vahe/Արխիվ 2".