Ֆելիքս Ագիլարի աստղադիտարան
Ֆելիքս Ագիլարի աստղադիտարան (իսպ.՝ Observatorio Astronómico Félix Aguilar; OAFA, աստղադիտարանի կոդը` — «808»), աստղադիտարան Արգենտինայի Սան Խուան պրովինցիայում: Հիմնադրվել է 1953 թվականին[1]:
Ֆելիքս Ագիլարի աստղադիտարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 808 |
Երկիր | ![]() |
Վայր | Սան Խուան և El Leoncito National Park? |
ԲԾՄ | 2348 մետր |
Անվանված է | Félix Aguilar? |
Աստղադիտարանի հիմնական դիտարկող շինությունները գտնվում են Էլ Լիոնսիտո ազգային պարկում, որը գտնվում է Սան Խուան պրովինցիայի արևմուտքում: Այս ազգային պարկում է տեղակայված նաև Էլ Լիոնսիտո աստղադիտարանը: Աստղադիտարանը ղեկավարում է Սան Խուանի ազգային համալսարանի Ֆիզիկական և բնական գիտությունների բաժինը: Աստղադիտարանի նախկին շինությունները տեղակայված են եղել Սան Խուան քաղաքի արևմտյան արվարձաններում:
Ֆելիքս Ագիլարի աստղադիտարանը անվանվել է արգենտինացի աստղագետ և ճարտարագետ Ֆելիքս Ագիլարի (1884–1943) պատվին, ով եղել է Լա Պլատա աստղադիտարանի տնօրենը 1919 թվականից 1921 թվականները, ինչպես նաև 1934 թվականից մինչ իր մահը: Աստղադիտարանի վերանվանումը 1974 թվականին կատարվել է ի պատիվ Կառլոս Ուլրիկո Սեսկոյի պատվին, հաշվի առնելով նրա կատարած ներդրումը աստղադիտարանի հիմնադրման և աշխատանքների մեջ:
Աստերոիդների հիմնական գոտու (3083) OAFA աստերոիդը անվանվել է, այս աստղադիտարանի պատվին, որտեղ էլ այն հայտնաբերվել է[1][2]:
ՊատմությունԽմբագրել
1947 թվականին Կալիֆոռնիայի Լիկի աստղադիտարանում սկսվեցին հյուսիսային Ծիր Կաթինի կառուցվածքի հետազոտություններ, որի ընթացքում որոշվում էին աստղերի ճշգրիտ տեղաբաշխումն ու շարժումը: Առաջացավ անհրաժեշտություն կատարել նույնը նաև հարավային կիսագնդի համար և 1960 թվականի Եյլի համալսարանը ստացավ 750 հազար դոլար նախնական ֆինանսավորում հարավային կիսագնդում այս նպատակներն իրականացնելու համար աստղադիտարան կամ դիտարկումների կայան կառուցելու համար, ֆինանսավորումը տրվել էր Ֆորդի հիմնադրամը: Աստղադիտարանի տեղաբաշխման ընտրության արդյունքում այն կառուցվեց Արգենտինայի Սան Խուան պրովինցիայում գտնվող Էլ Լիոնսիտոյում: Աստղադիտարանը գտնվում է Անդերի արևելյան լանջերին, մոտավորապես 2400 մ բարձրության վրա ծովի մակերևույթից: Տարածքը տրամադրվեց Կույոյի ազգային համալսարանի կողմից երկարատև լիզինգի պայմանագրով, և աստղադիտարանը սկսեց համատեղ օգտագործվել Կույոյի համալսարանի ենթակայության տակ գտնվող Սան խուանի Ֆելիքս Ագիլարի աստղադիտարանի և Եյլի-Կոլումբիայի հարավային աստղադիտարանի (YCSO) կողմից:
Հարավային կիսագնդի երկնքի առաջին հետազոտությունները կատարվել են 1965 թվականից 1974 թվականները, Ազգային գիտական հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ: Այս ընթացքում Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանից (USNO) այստեղ է տեղափոխվել երկայնական շրջանաձև աստղադիտակ, դիտարկումների հնարավորությունների ընդլայնման համար, որը հետագայում, 1974 թվականին, հետազոտությունների ավարտից հետո տեղափոխվեց Վաշինգտոն: Մոտավորապես նույն ժամանակ Կոլումբիայի համալսարանը դուրս եկավ աստղադիտարանի կառավարման պայմանագրից:
1972 թվականին Կույոյի համալսարանը բաժանվեց մի քանի առանձին համալսարանների, համաձայն նրանց տեղաբաշխման: Սան Խուանում գտնվող մասը դարձավ Սան Խուանի ազգային համալսարան և համապատասխանաբար ստանձնեց Եյլի հարավային աստղադիտարանի ղեկավարումը և Եյլի համալսարանի հետ կնքված պայմանագրի կատարումը: 1990 թվականին Էլ Լիոնսիտոյի աստղադիտարանը վերանվանվեց Կառլոս Ուլրիկո Սեսկոյի անվան աստղագիտական կայան (իսպ.՝ Estación Astronómica Carlos Ulrrico Cesco; EACUC):
1974 թվականից 1983 թվականները Էլ Լիոնսիտոն կառավարվում էր Ֆելիքս Ագիլարի աստղադիտարանի կողմից: 1983 թվականին համաձայն նոր պայմանագրի կնքված Եյլի համալսարանի հետ շարունակվեցին հարավային երկնքի աստղերի դիտարկումները: Այս պայմանագիրը ևս մեկ անգամ երկարացվեց 1993 թվականին տաս տարով: Մոտ 1987 թվականին Kodak-ը դադարեցրեց լուսանկարչական թիթեղների արտադրությունը, որոնք օգտագործվում էին դիտարկումների ժամանակ: Այդ պահին աստղադիտարանը ավարտել էր աստղերի դիտարկման մոտ մեկ երրորդ մասը: 1997 թվականին աստղադիտակի վրա տեղադրվեց ԼԿՍ խցիկ, որը փոխարինեց լուսանկարչական թիթեղների խցիկին:
Աստղադիտարանի գործիքներԽմբագրել
- Կրկնակի աստղագրաֆ (2 խողովակ D = 50.8 սմ ապերտուրայով)
- Արհեստական արբանյակների լազերային հեռաչափ
Հիմնական նվաճումներըԽմբագրել
- Հայտնաբերվել են 63 աստերոիդ 1967-ից 1990 թվականները[3]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Schmadel Lutz D. (2007)։ «(3083) Oafa»։ Dictionary of Minor Planet Names – (3083) OAFA։ Springer Berlin Heidelberg։ էջ 254։ ISBN 978-3-540-00238-3։ doi:10.1007/978-3-540-29925-7_3084
- ↑ «MPC/MPO/MPS Archive»։ Minor Planet Center։ Վերցված է մայիսի 25, 2017
- ↑ Minor Planet Discoverers
Արտաքին հղումներԽմբագրել
- Եյլի հարավային աստղադիտարան
- Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանի հարավային կիսագնդի արշավախումբը
- Աստղադիտարանների կոդերի ցանկ 1986 թվականին
Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները
NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը
1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները