Ռոբերտ ՄաքՆոտ
Ռոբերտ ՄաքՆոտ (անգլ.՝ Robert H. McNaught, 1956, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), ավստրալիացի աստղագետ, աշխատել է Սայդինգ Սփրինգի աստղադիտարանում։ Ավարտել է Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագիտության և աստղաֆիզիկայի գիտական դպրոցը։ Համագործակցել է բրիտանացի աստղագետ Դևիդ Էշերի հետ Հյուսիսային Իռլանդիայում գտնվող Արմանի աստղադիտարանից։
Ռոբերտ ՄաքՆոտ Robert H. McNaught | |
---|---|
Ծնվել է | 1956 Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Սայդինգ Սփրինգի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Այժմ ՄաքՆոտը ղեկավարում է Աստոնի արբանյակների հսկողության համալսարանը, իսկ վերջերս սկսել է աշխատել Սայդինգ Սփրինգի աստղադիտարանում։ Ազատ ժամանակում նա հաջողությամբ կատարում է աստերոիդների, գիսաստղերի և նոր աստղերի լուսաչափական հետազոտություններ, ինչպես նաև կատարում է լայնածավալ հետազոտություններ ասուպների և աստերիդների կողմից աստղերի ծածկումների բնագավառում։
Ռոբերտ ՄաքՆոտը շատ արդյունավետ աշխատել է նոր աստերոիդների որոնման ասպարեզում, ինչպես նաև մասնակցել է Սայդինգ Սփրինգ հետազոտություն ծրագրին։ Միանձնյա, և այլ աստղագետների հետ համատեղ նա հայտնաբերել է նաև մեծ քանակությամբ գիսաստղեր, այդ թվում 24 պարբերական, օրինակ՝ 130P/ՄաքՆոտի-Հյուզի գիսաստղը։ Հայտնաբերված գիսաստղերի քանակով նա զիջում է միայն տիեզերական արեգակնային SOHO աստղադիտարանին։ 2006 թվականի օգոստոսի 7-ին օգտագործելով Շմիդտի խցիկ նա հայտնաբերել է C/2006 P1 (ՄաքՆոտի) մեծ գիսաստղը, որը դարձել է վերջին տասնամյակների ամենապայծառ գիսաստղը[1], իսկ պերիհելիի անցման պահին, 2007 թվականի հունվարի 12-ին այն լավ երևում էր նաև հարավային կիսագնդում անզեն աչքով դիտելիս։
Ընդամենը 1978 թվականից 2011 թվականները ՄաքՆոտը հայտնաբերել է 410 աստերոիդ[2] և 70 գիսաստղ, իսկ 1975 թվականից 1996 թվականները 63 գերնոր աստղեր[3], ինչպես նաև 3 նոր աստղեր 1986 թվականից 1987 թվականները ընկած ժամանակահատվածում[4]։
1987 թվականին Ռոբերտ ՄաքՆոտին շնորհվել է Բրիտանական աստղագիտական ասոցիացիայի մրցանակ[5], իսկ շքանշաններ 1988 թվականին[6]։
Նրա պատվին է անվանվել (3173) ՄաքՆոտ աստերոիդը[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Cometography.com
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 6 հունվար 2019
- ↑ List of Supernovae
- ↑ CBAT List of Novae in the Milky Way
- ↑ British Astronomical Association Awards and Medals
- ↑ Australian amateur astronomical conventions: a history of NACAA
- ↑ IAU։ «3173 ՄաքՆոտ աստերոիդի անվանումը»
Արտաքին հղումներԽմբագրել
- Komet MacNaught na Kometografiji (անգլ.)
- Fotos da decoberta do C/2006 P1 (անգլ.)
- Websäit vum Siding Spring Surveys (անգլ.)
- «Earth-threatening space rocks hunted by ANU»։ Media releases (Ավստրալիայի ազգային համալսարան)։ 2004-04-06 (անգլ.)
- McNaught Robert (2007)։ «C/2006 P1 (Pagina personale di McNaught)»։ Siding Springs Observatory։ Ավստրալիայի ազգային համալսարան։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-14-ին։ Վերցված է 2007-01-21 (անգլ.)