Manushak13/Ավազարկղ-1
Մուտք Ազգային պարկ
Խոր և նեղ կիրճ

Կուտենեյ (ազգային պարկ) (անգլ.՝ Kootenay National Park, ֆր.՝ Parc national de Kootenay), Կանադայի ազգային պարկ` տեղակայված Բրիտանական Կոլումբիա կանադական մարզի հարավ-արևելքում: Բնության բազմազանությունն արտացոլում է պարկի կարգախոսը` «Կակտուսներից դեպի սառույցներ»[1]:

Պատմություն խմբագրել

 
Փեյնթ Փոթսի սառը աղբյուրներ

Հազարավոր տարիներ պարկի տարածքը եղել է կուտենեյ (կամ կտունահա) և քինբասքեթ հնդկական համայնքների բնակության ավանդական վայր: Հնագետների կարծիքով` լեռներում տեղակայված են եղել սեզոնային որսորդական կայանատեղեր: Բացի այդ, հնդկացիները պարբերաբար հատում էին սարերը՝ լեռների արևելքում գտնվող հարթավայրերում բիզոններ որսալու համար[2]:

Պարկի տարածքում տեղակայված և երկաթով հարուստ սառն աղբյուրները վաղուց են գրավել հնդկացիներին լեռների տարբեր կողմերից: Այս վայրում արդյունահանվում էր «կարմիր հողը», կամ կարմիր օքրան նկարչության համար: 20-րդ դարի սկզբում կատարվում էր կարմիր օքրայի առևտրային արդյունահանումը[1]:

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագրեր խմբագրել

Ժայռոտ լեռները կազմավորվել են երկրակեղևի շարժումների հետևանքով, երբ արևմութքից շարժվող ուժերը ճնշել են ժայռերը` կոտրելով նրանք և ստեղծելով ծալքեր: Հետագա էրոզիան ազդել է գետերի և լճերի, հովիտների և կիրճերի գոյացմանը[1]:

Միայն Կուտենեյ պարկում` նրա հարավային մասում է տեղակայված լեռնային գոգահովիտ (անգլ.՝ Rocky Mountain Trench): Գոգահովիտը ներկայացնում է իրենից երկար հովիտ` ձգված ԱՄՆ-ի սահմանից մինչև Յուկոնի սահմանը, որն առանձնացնում է ժայռոտ լեռներն շատ ավելի հին Կոլումբիա լեռներից[1]:

Պարկի տարածքում տեղակայված են ինչպես տաք, այնպես էլ սառը աղբյուրներ: Տաք աղբյուրները գտնվում են Սինքլեր կիրճում (անգլ.՝ Sinclair Canyon) և Ռեդուոլ բեկվածքում (անգլ.՝ Redwall Fault): Սառն աղբյուրները, որոնք հարուստ են երկաթով, տեղակայված են Փեյնթ Փոթսում (անգլ.՝ Paint Pots)[1]:

Կուտենեյ ազգային պարկ
 
 
 
Սառցե լիճ, 2004 թվականի հուլիս Տեսարան հարավ-արևելք` Սինքլեր կիրճից Կուտենեյ գետը

Ֆլորա և ֆաունա խմբագրել

Պարկի տարածքում ներկայացված են տարբեր բնագոտիներ` սառույցները և քարերը, ծառերի գծից բարձր ալպիական տունդրան, սուբալպիական մարգագետինները և ծառերի մակարդակից ցածր անտառները, լեռնային հովիտները ներառյալ: Բուսական և կենդանական աշխարհի հիմնական բազմազանությունը նարկայացված է լեռնային հովիտներում[1]:

Պարկի հարավարևմտյան մասում ներկայացված են Կեղծթսուգա կենիատերևը, դեղին կաղամախին, հացազգիները: Այստեղ կարելի է նաև հանդիպել կակտուսներ: Պարկի կենդանական աշխարհը նույնպես հարուստ և բազմազան: Պարկում ապրում են գրիզլիներ և սև արջեր, գայլեր, կոյոտներ, պումաներ, լուսաններ, կղխեր, կզաքիսներ, արջամկներ, սևապոչ և սպիտակապոչ եղնիկներ, որմզդեղներ, լեռնային այծեր և ձյունե խոյեր[1]:

Լեռնային այծերը, որոնք ապրում են Վարդլ լեռան ստորոտներին, հանդիսանում են որպես պարկի խորհրդանիշ և գտնվում են նրա հատուկ պաշտպանության ներքո[1]:

Պարկի ֆլորան և ֆաունան
 
 
 
Ձյունե ոչխար Lilium philadelphicum Ոչխարները լեռան ստորոտին

Տարածքի պահպանում խմբագրել

 
Կանադական Ռոքի լեռների պարկեր

Պարկը հիմնադրվել է 1920 թվականին որպես դաշնային և մարզային կառավարությունների միջև եղած համաձայնության մաս: Համաձայնության հիմքն էր կազմում Բանֆ-Վինդերմերե մայրուղու կառուցումը, որը դառձավ կանադական ժայռոտ լեռների միջև անցնող առաջին ավտոճանապարհը: Ավտոճանապարհի կառուցումն ավարտվեց 1922 թվականին[2]:

Պարկը ներկայացնում է իրենից կանադական Ժայռոտ լեռների հարավարևմտյան մասի էկոհամակարգը: Ժայռոտ լեռների կանադական մասում տեղակայված են հինգ ազգային պարկեր` Կուտենեյը և Յոհոն` արևմտյան մասում, Բանֆը, Ջասպերը և Ուոթերթոն Լեյքսը` արևելյան[1]: 1984 թվականից Կուտենեյ ազգային պարկը հանդիսանում է Համաշխարհային Ժառանգության Կանադական ժայռոտ լեռների պարկեր օբյեկտի մաս, որն ընդգրկում է յոթ ազգային և մարզային պարկ[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Quick Facts» (անգլերեն). Парки Канады. Արխիվացված է օրիգինալից 2012-04-27-ին. Վերցված է 2010-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 «From Cactus to Glacier» (անգլերեն). Парки Канады. Արխիվացված է օրիգինալից 2012-04-27-ին. Վերցված է 2010-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Canadian Rocky Mountain Parks» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2012-04-27-ին. Վերցված է 2010-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել


Կատեգորիա:Ազգային պարկեր Կատեգորիա:Ազգային պարկերի ցանկեր Կատեգորիա:Կանադայի ազգային պարկեր Կատեգորիա:Բրիտանական Կոլումբիայի պարկեր