Ֆրանսիայի տարածքը կազմում է 551,500 քառ․կմ: Ֆրանսիան հյուսիսից հարավ ձգվում է շուրջ 950 կմ։ Տարածքի մեծությամբ Ֆրանսիան Եվրոպայում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Ռուսաստանից և Ուկրաինայից հետո։

Ֆրանսիայի ամենաբարձր կետը Ռոնի դելտան է (ծովի մակարդակից 2 մետր), իսկ ամենաբարձր կետը Մոնբլանն է (ծովի մակարդակից 4810 մետր)։

Սահմանները խմբագրել

Ֆրանսիայի հարևան երկրները թվով 11-ն են, բուն տարածքին սահմանակցում են 8 երկիր, իսկ էքսկլավ տարածքներին՝ 3-ը։ Հողային սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 4082.2 կմ։ Երկիրը բացի հյուսիս-արևելյան մասից ունի բնական սահմաններ, որոնք անցնում են Հռենոս գետով և Յուրա, Ալպեր և Պիրենեյներ լեռներով։

Հարևան երկրների հետ ունեցած սահմանները ՝

Ֆրանսիական Գվիանայի հարևան տարածքների հետ ունեցած տարածքները՝

Ջրագծի ընդհանուր երկարությունը 3427 կմ է: Ֆրանսիայի ափերը ողողում են Հյուսիսային ծովի, Լա Մանշ նեղուցի, Ատլանտյան օվկիանոսի և Միջերկրական ծովի ջրերը:

Լեռներ խմբագրել

Իսպանիայի հետ սահմանը անցնում է Պիրենեյան լեռնաշղթայով։ Սառցադաշտային ժամանակաշրջանում Պիրենեյները չեն ենթարկվել սառցապատման։ Այստեղ բացակայում են խոշոր սառցադաշտերը, գեղատեսիլ հովիտները և պիկերը, որոնք բնորոշ են Ալպերին։ Պիրենեյների պատճառով Իսպանիայի և Ֆրանսիայի միջև հաղորդակությունն անցնում են մի քանի նեղ հատվածներով, լեռների և ծովերի արևելյան և արևմտյան կողմերով։

Ալպերը անցնում են Ֆրանսիայի և Իտալիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի միջև։ Այտեղ է Եվրոպայի ամնեաբարձր կետը՝ Մոնբլանը (4810 մ)։ Ի տարբերություն Պիրենեյների, Ալպերում համեմատաբար շատ են մատչելի անցումները։

Յուրա լեռները, որոնք անցնում են Շվեյցարիայի սահմանով, գտնվում են Ժնև և Բազել քաղաքների միջև։ Հարուստ են կրաքարի պաշարներով և ունեն ընդհանրական երկրաբանական կապ Ալպերի հետ։

Ծայրամասային կետեր խմբագրել

Ֆրանսիա (մետրոպոլիա)

(Ներառյալ մոտակա կղզիները)

Ֆրանսիա (մայրցամաքային մաս)

(Առանց կղզիների)

Կենտրոնական Ֆրանսիայի զանգված տրամադրված միջեւ լողավազաններ Loire գետերի Garonne եւ Rhone ներկայացնում ամենամեծ զանգված բխող ոչնչացման հնագույն Hercynian լեռների [6]: Հավանել այլ հնագույն լեռնային շրջաններում Ֆրանսիայում, նա կանգնեց են ալպյան դարաշրջանում, իսկ ավելի մեղմ ժայռերն Ալպերում են ճմլված մեջ folds, եւ պինդ ժայռերը լեռնազանգված Կենտրոնական կոտրված են ճաքեր եւ սխալների. Այնպիսի խանգարվում վայրերում բարձրացրել խորը հալած ռոք, որն ուղեկցվում է հրաբխային ժայթքումների. Ժամանակներում, այդ հրաբուխները, որոնք կորցրել են իրենց գործունեությունը: Այնուամենայնիվ, մակերեւույթը զանգված, շատ այլ հանգած հրաբուխների եւ հրաբխային landforms.

Կլիմա խմբագրել

Ֆրանսիայի եվրոպական մասի տարածքում առանձնանում են հետևյալ կլիմայական գոտիները՝ բարեխառն ծովային, մերձաարևադարձային միջերկրածովային և բարեխառն լեռնային։

Նորմանդի շրջանի և Բրետան թերակղզու արևմտյան մասում տարածվում է բարեխառն ծովային կլիման։ Որը բնութագրվում է մեղմ և խոնավ կլիմայով, ամառային և ձմեռային ջերմաստիճանների փոքր տարբերությամբ, ինչպես նաև ուժեղ քամիներով։

Ձմռանը այստեղ ջերմ է (հունվարյան միջին ջերմաստիճանը + 7°С է), բայց ամառը զով է, ամպամած (հուլիսին + 17°С)։ Երկրի արևելյան մասը գերակշռում է ցամաքային կլիման։ Տարեկան միջին ջերմաստիճանը հասնում է 20°С:

Փարիզը բնութագրվում է մեղմ ձմեռներով, հունվարյան միջին ջերմաստիճանը +3,5°С։ Հյուսիսային շրջանների կլիման պաշտպանված է Ալպերի և Կենտրոնական զանգվածի կողմից, իսկ Միջերկրական ծովին հարող շրջանում կլիման բնորոշվում է տաք և չոր ամառներով, մեղմ և խոնավ ձմեռներով։ Ցածրադիր շրջանների հունվարյան ջերմաստիճանը ևս դրական է, իսկ ամառը համեմատաբար ավելի տաք է։ Հարավային Ֆրանսիայի կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է, չոր և տաք ամառներով, համեմատաբար մեղմ ձմեռներով, իսկ անձրևները սկսվում են աշնանից։

Նիս քաղաքում հուլիսյան միջին ջերմաստիճանը +24°С է, իսկ +8°С է։ Լեռնային շրջաններում, ինչպիսին են Ալպյան և Պիրենեյան լեռնաշղթաները, ֆրանսիայի կենտրոնական շրջաններում հաստատվում են ձմեռային ցածր ջերմաստիճան, հաստատվում են ուժեղ քամիներ, երկարատև ձյունը, ավելանում են տեղումների քանակը։ Երկրի տարածքի մեծ մասում միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 600-1000 մմ, իսկ տեղումները՝ տարածվում են ամբողջ երկրում, բացառությամբ Միջերկրական ծովի ափին հարող շրջանում։

Կենտրոնաֆրանսիական զանգվածը տեղակայված է Լուար, Գարոն և Ռոն գետերի ավազաններում։