Ցուցարարները Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքի առջև, հուլիսի 14

«Մոսկվոյան գործ» (2019), Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի կողմից քննվող զանգվածային անկարգությունների մասին քրեական գործ (ՌԴ ՔՕ հոդված 212) ու բռնության դեպքեր իրավապահ մարմինների նկատմամբ (ՌԴ ՔՕ հոդված 318):

Այս գործին են նաև վերագրվում այլ քաղաքական գործեր՝

  • Պավել Ուստինովի նկատմամբ՝ օգոստոսի 3-ի ակցիայի համար
  • Վլադիսլավ Սինիցի նկատմամբ՝ ուժայինների երեխաների մասին թվիթի համար
  • Կոնստանտին Կոտովի նկատմամբ՝ հրապարակային ակցիաների բազմակի խախտումների համար
  • Եգոր Ժուկովի ու Ալեքսեյ Վերեսովի նկատմամբ՝ «ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի» համար
  • Սերգեյ Պոլովցի, Եվգենյա Երզունովի ու Միխայիլ Կվասովի նկատմամբ «դատավորի հասցեին սպառնալիքների» համար:

Նախապատմություն խմբագրել

2019 թվականի ամռանը՝ Մոսկվայում տեղի ունեցան բողոքի ակցիաներ ընդդեմ անկախ թեկնածուների Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների մասնակցել թույլ չտալու դեմ, որոնց թվում էին քաղաքական գործիչներ՝ Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը, Իլյա Յաշինը, Դմիտրի Գուդկովը, Յուլիա Գալյումինան ու Կոնստանտին Յանկաուսկասը[1][2]։

Հուլիսի 14-ին Նովոպուշկինսկի պուրակում տեղի ունեցավ 17 անկախ թեկնածուների ու իրենց կողմանկիցների հանդիպումը, որից հետո հավաքվածները շարժվեցին դեպի Մոսկվայի քաղաքապետարան ու Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, որտեղ հավաքը վերածվեց բողոքի ակցիայի։ Ձերբակալվեց 39 մարդ, որոնցից 5-ը՝ անկախ թեկնածուներն էին։ Ի աջակցություն նրանց, ակցիան շարունակվեց հաջորդ շաբաթ՝ Տրուբինսկի հրապարակում՝ ամեն երեկոյան[1][3][4]։

Հուլիսի 20-ին Սախարովի հրապարակում տեղի ունեցավ արտոնված ցույց՝ անկախ թեկնածուներին Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին թույլատրելու պահանջով։ «Բելի Շչյոտչիկի» տվյալներով՝ այնտեղ կար 22 հազար մարդ[2]։ Մի շաբաթա անց տեղի ունեցավ ևս մի բողոքի ակցիա կրկին այդ պահանջով։ Անկախ թեկնածուների կողմանկիցները հավաքվեցին Մոսկվայի քաղաքապետարանի մոտ, սակայն Ռոսգվարդիան դուրսմեղ դեպի նրբանցքներ։ Հենց այդ օրը ՆԳՆ-ն հաշվեց ակցիայի 3500 մասնակից, իսկ «Վեդոմստիի» թղթակիցը՝ 5000-ից ոչ պակաս[5]։

Օգոստոսի 3-ի ակցիային ձերբակալվեց 1001 մարդ։ ՆԳՆ-ի տվյալներով՝ ակցիային մասնակցում էր 1500 մարդ, անկախ դիտորդների տվյալներով՝ ամենաքիչը մի քանի հազար[6]։


Հետաքննություն խմբագրել

Զանգվածային անկարգությունների մասին քրեական գործը հարուցվեց 2019 թվականի հուլիսի 27-ին Եվգենյա Կովալենկոյի նկատմամբ, ով սափոր նետելուց հետո ձերբակալվեց ոստիկանների կողմից: Հաջորդող օրերին գործում հայտնվեցին այլ ներգրավված անձինք, որից հետո յուրաքանչյուրի նկատմամբ գործերը շարունակվեցին քննվել առանձին վարույթով:

Հուլիսի 30-ին քննչական կոմիտեի կայքում լուր հայտնվեց իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու համար երեք քրեական գործի հարուցման մասին, ինչպես նաև մեկ գործ էլ զանգվածային անկարգությունների մասով[7]:

Ֆիգուրանտները հայտնվեցին մի քանի «ալիքներով»՝ հուլիսի 27 - օգոստոսի 11, օգոստոսի 30 - սեպտեմբերի 2, հոկտեմբերի 14—15, հոկտեմբերի 29:

Ի սկզբանե զանգվածային անկարգությունների գործը քննող, Մոսկվա քաղաքի ՔԿ-ի Գլխավոր քննչական վարչության մեջ մտան 84 քննիչներ: Խումբը գլխավորեց Դմիտրի Երեմինը՝ հատուկ գործերով քննիչը[8]:

Օգոստոսի 13-ին քննչական խումբը գլխավորեց Ռուստամ Գաբդուլինը, ով նաև ղեկավարել է «Բոլոտնոյե հրապարակի գործի» քննությունը[9]:

Հոկտեմբերի 22-ին Ռուստամ Գաբդուլինը պարգևատրվեց Հայրենիքին մատուցած ծառայության համար, I աստիճանով[10]:

Հոկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ոստիկաններից մեկը, ով անցնում էր Ռաջաբանովի գործով, որպես տուժող, աշխատանքից ազատվելու դիմում էր գրել մինչև հուլիսի 27-ը ու հրաժարվել էր իրեն տուժող համարել[11]:

Պավել Նովիկովի գործի քննությունը անցկացվեց ռեկորդային կարճ ժամկետներում՝ երկու օրվա (հոկտեմբերի 29 ու 30):

Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Լեսնիխի, Միլնիկովի ու Մարտինցովի նկատմամբ գործերը միավորել են, որպես մեկ գործ: Նրանց մեղադրանք առաջադրվեց խմբակային բռնություն կիրառելու հատկանիշներով[12]:

Քրեական գործի ֆիգուրանտներ խմբագրել

«Մոսկվոյան գործին» են վերաբերվում 31 անձի նկատմամբ քրեական գործերը՝

  • 8 անձի նկատմամբ քրեական հետապնդումը (Աբանիչև, Բարաբանով, Կոնոն, Կոստենոկ, Մինյայլո, Վասիլև, Ֆոմին, Պոլովեց):
  • 5 մարդու նկատմամբ ընթանում է հետաքննություն
    • 2 մարդ՝ ՁՊՎ-ում (Բարշայ, Կվասով)
    • 1 մարդ՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին (Վերեսով)
    • 2 մարդ՝ միջազգային հետախուզման մեջ (Գուբայդուլին, Մեդենկով)
  • 18 մարդ արդեն դատապարտված է (Բեգլեց, Կիրիլ Ժուկով, Կովալենկո, Պոդկոպաև, Կոտով, Սինիցա, Ուստինով, Եգոր Ժուկով, Նովիկով, Չիրցով, Եմելյանով, Լենիխ, Մարտինցով, Միլնիկով, Մալիշևսկիյ, Երզունով, Ռաջաբով, Սուրովցև):

Սերգեյ Աբանիչև խմբագրել

Կենսագրություն

Ձերբակալման պահին 25 տարեկան: Աշխատել է առևտրային ընկերության մենեջեր:

Մեղադրանք

Մեղադրվում է ՌԴ ՔՕ-ի 212 հոդվածի 2-րդ մասով: Քննության տարբերակով, հուլիսի 27-ին Աբանիչևը ոստիկանի վրա նետել է երկաթյա բանկա: Անձամբ Աբանիչևը պնդում է, որ իր ձեռքում եղել է «Բուրգեր Քինգից» վերցված կոկա-կոլայի թղթե բաժակ, որը նա դեն նետեց «հետահարված» թափով:

Ժամանակագրություն

Սերգեյը անցնում էր «զանգվածային անկարգությունների» գործով, որպես վկա: Օգոստոսի 3-ի առավոտյան իր տանը խուզարկություն անցկացվեց, որի ընթացքում նա ստիպված էր զանգահարել «շտապ օգնություն», օգոստոսի 3-ի երեկոյան նրան մեղադրանք առաջադրվեց ՌԴ ՔՕ 212 հոդվածի 2-րդ մասով: Սերգեյը չի ընդունում մեղադրանքը:

  • Օգոստոսի 5՝ Պրեսնենսկիյ շրջանային դատարանը խափանման միջոց ընտրեց կալանավորումը[13][14]:
  • Օգոստոսի 14՝ Մոսկվայի դատարանը վերանայեց խափանման միջոցի դեմ բողոքը ու ուժի մեջ թողեց առաջին ատյանի կայացրած որոշումը[15][16]:
  • Սեպտեմբերի 3՝ Քննչական կոմիտեն դադարեցրեց քրեական հետապնդումը ու կարճեց քրեական գործը: Քանի որ քննչական կոմիտեի կարծիքով Աբանիչևի գործողությունները նայվում են, որպես վարչական իրավախախտում, համապատասխան նյութերը ուղարկվեցին ՌԴ ՆԳՆ-ի մարմիններ[17]: Սերգեյը ազատ արձակվեց:
  • Դեկտեմբերի 6՝ Տվերսկիյ շրջանային դատարանը կալանավորեց Սերգեյին հուլիսի 27-ի չհամաձայնեցված ակցիաների համար (ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.2 հոդվածի 6.1 մասով): Նրան ազատ արձակեցին պատժի կրումից, հաշվի առնելով ՁՊՎ-ում գտնված ժամանակահատվածը[18]:

Վլադիսլավ Բարաբանով խմբագրել

Կենսագրություն

Ձախակողմյան ակտիվիստ Նիժնի Նովգորոդից: Մոսկվա է եկել, որպեսզի մասնակցի հուլիսի 27-ի ակցիային: Մասնակցել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին, Նիժնի Նովգորոդի զբոսայգու պաշտպանման ու ի աջակցություն քաղբանտարկյալների կազմակերպված ակցիաներին:

Մեղադրանք

Քննության տարբերակով, մասնակցել է Պետրովսկիյ բուլվարում ցուցարարների «ուղղորդված շարժման կազմակերպմանը»:

Ժամանակագրություն
  • Հուլսիսի 29՝ Լյուբլինսկիյ շրջանային դատարանը քննեց ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.2 հոդվածի 6.1 մասով վարչական գործը ու նշանակեց 7 օրյա կալանք[19]:
  • Օգոստոսի 3՝ ձերբակալվեց կալանավայրից դուրս գալու ժամանակ:
  • Օգոստոսի 4՝ Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց զանգվածային անկարգությունների մեջ մասնակցելու համար (ՌԴ ՔՕ 212 հոդվածի 2-րդ մաս):
  • Օգոստոսի 5՝ Պրենենսկիյ շրջանային դատարանը խափանման միջոց ընտրեց կալանավորումը[20][14]:
  • Օգոստոսի 14՝ Մոսկվայի դատարանը քննեց խափանման միջոց ընտրելու դեմ բողոքը ու ուժի մեջ թողեց առաջին ատյանի կայացրած որոշումը[16][21]:
  • Սեպտեմբերի 3՝ Քննչական կոմիտեն դադարեցրեց քրեական հետապնդումը ու կարճեց քրեական գործը: Քանի որ քննչական կոմիտեի կարծիքով Բարաբանով գործողությունները դիտվում են, որպես վարչական իրավախախտում, համապատասխան նյութերը ուղարկվեցին ՌԴ ՆԳՆ-ի մարմիններ[17]: Վլադիսլավը ազատ արձակվեց:

Դանիլ Բեգլեց խմբագրել

Կենսագրություն

Դանիել Յուրևիչ Բեգլեցը ծնվել է 1992 թվականին (ձերբակալվելու ժամանակ 26 տարեկան) Մոլդովիայում, ձերբակալվելուց երկու տարի առաջ ստացել է ռուսական քաղաքացիություն: Բնակվում է Միտիշիիում, Մոսկվայի մարզում: Ունի միջին տեխնիկական կրթություն: Ունի երկու մանկահասակ երեխաներ: Բեգլեցը՝ անհատ ձեռներեց է, զբաղվում է կահույքի բիզնեսով, աղջկա ծնվելուց իր կինը ժամանակավոր չի աշխատում:

Մեղադրանք

Հուլիսի 27-ի ակցիայի ժամանակ բռնել է ռոսգվարդիայի ծառայողի ձեռքից[22]:

Ձերբակալվել է հուլիսի 27-ին ու տարվել ՆԳՆ-ի Տվերսկու բաժին, ու քննչական կոմիտեի աշխատակցուհու հետ զրույցից հետո ազատ է արձակվել: Այնուհետև օգոստոսի 9-ին ձերբակալվել է Միտիշիում ու տեղափոխվել Մոսկվա:

ՔԿ-ի աշխատակիցների պնդմամբ, Դանիլը ուժայինի նկատմամբ բռնություն կիրառելու համար գտնվել է հետախուզման մեջ: Անձամբ Դանիլը հայտարարել է, որ չի թաքնվել ու ՔԿ-ից ծանուցում չի ստացել:

Քննության տարբերակով, Բեգլեցը բռնել է Մոսկվայում հուլիսի 27-ի ակցիան ցրող ուժային կառույցի աշխատակցի ձեռքը, ու «ցավ պատճառել նրան»:

Բեգլեցը պատմեց, որ օգոստոսի 9-ին հատուկ զարթուցիչ է դրել, որպեսզի գնա աշխատանքի, իսկ ժամը 11-ին գնա ոստիկանության բաժանմունք, որտեղ իրեն կանչել էին մի քանի օր առաջ: Ինքնակամ ոստիկանության բաժանմունք գալ ամբաստանյալին չի հաջողվել: Առավոտյան ութ անց կես իր տան դուռը թաքեցին ոստիկաններն ու խնդրել են իրեն դուրս գալ՝ իբր հարևանի մասին խոսելու համար:

Ժամանակագրություն
  • Օգոստոսի 9՝ Բասմանսկի շրջանային դատարանը խափանման միջոց է ընտրում կալանավորումը՝ մինչև հոկտեմբերի 9-ը[23]:
  • Օգոստոսի 17՝ գործը վերաորակավորվեց ՌԴ Քր Օր.-ի 212 հոդվածի 2-րդ մասից (զանգվածային անկարգությունների մասնակցելը) ՌԴ Քր Օր.-ի 318 հոդվածի 1-ին մաս (իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնության կիրառում): Հիմա Բեգլեցին ութ տարվա ազատազրկման փոխարեն սպառնում է հինգ տարի:
  • Օգոստոսի 19՝ Մոսկվայի դատարանը քննեց խափանման միջոցի վերաբերյալ բողոքը[24]: Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ:
  • Օգոստոսի 21՝ Տվերսկի դատարանը երկարաձգեց կալանքի տակ գտնվելու ժամկետը մինչև փետրվարի 20-ը: Այդ օրը Դանիլի նկատմամբ քննվեց ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.2 հոդվածի 6.1 մասով, հուլիսի 27-ի ակցիայի համար վարչական իրավախախտման գործը, որի որոշմամբ Դանիլ Բեգլեցին նշանակվեց 20000 ռուբլի տուգանք[25]:
  • Օգոստոսի 26՝ Նախնական նիստ Տվերսկի շրջանային դատարանում[26]: Բեգլեցը ընդունեց մեղքն ու խնդրեց դատարանին իր գործը քննել հատուկ կարգով (առանց ապացույցների հետազոտման):
  • Սեպտեմբերի 3՝ Տվերսկի շրջանային դատարանը (դատավոր Անատոլի Բելյակով) դատապարտեց Բելգեցին երկու տարի ազատազրկման[27]: Դանիլը վճարեց տուժողին 10 հազար ռուբլի[28]:
  • Հոկտեմբերի 7՝ Մոսկվայի դատարանը (դատավոր Ելենա Իվանովա) քննեց[29] բողոքն ու որոշում կայացրեց ուժի մեջ թողնել առաջին ատյանի վճիռը[30][31]:
  • Իր պատիժը կրում է Պատիժների կատարման դաշնային ծառայության Կոստրոմսկի շրջանի 2-րդ ուղղիչ գաղութում:
  • 2020 թվականի մարտի 27՝ Վճռաբեկ դատարանը մեղմեց դատավճիռն ու փոխեց պատիժը կրելու վայրը[32]։
  • 2020 թվականի հոկտեմբերի 20՝ Օրենբուրգի շրջանի Մցենսկի շրջանային դատարանը բավարարեց Բեգլեցի միջնորդությունը պայմանական վաղաժամկետ ազատման մասին[33]։
  • 2020 թվականի նոյեմբերի 2՝ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Մցենսկի գաղութից[34]։

Դմիտրիյ Վասիլև խմբագրել

Կենսագրություն

Վասիլևը 43 տարեկան էր ձերբակալման ժամանակ։ Ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Ձերբակալման պահին եղել է «Դոկտոր» ալիքի ռեժիսորը։ Ունի շաքարային դիաբետ։

Մեղադրանք

Վասիլևը ձերբակալվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով (ՌԴ ՔՕ 212 հոդվածի 2-րդ մաս)։

Ժամանակագրություն
  • Օգոստոսի 7-ին՝ Իզմայլովսկի շրջանային դատարանը 20 հազար ռուբլի տուգանում է Վասիլևին հուլիսի 27-ի չարտոնված ակցիային մասնակցելու համար[35]։
  • Օգոստոսի 9՝ ձերբակալվում է իր տանն ու տեղափոխվում է քննչական կոմիտե, քննչական գործողություններ անցկացնելու համար։ Այնուհետև տեղափոխվում է ՁՊՀ։
  • Օգոստոսի 10՝ հոսպիտալացվում է ՁՊՎ-ից՝ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառով։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ՝ գլխուղեղի այտուցի կասկածանքով[36][37]։
  • Օգոստոսի 11՝ Բասմանկի դատարանում տեղի է ունեցել խափանման միջոցի ընտրության նիստը, Վասիլևը ներկա չէր։ Դատարանը որոշել է քննիչին վերադարձնել կալանավորելու միջնորդությունը[38][39]։ Այդ օրը Վասիլևը դուրս է գրվում հիվանդանոցից[40]։
  • Օգոստոսի 13՝ Վասիլևը կրկին հոսպիտալացվում է[41]։
  • Օգոստոսի 19՝ Վասիլևի կարգավիճակը կասկածյալից փոխվում է վկա[42][43]։
  • Սեպտեմբերի 2՝ Մոսկվայի դատարանը քննում է վարչական գործով բողոքը և ուժի մեջ թողնում առաջին ատյանի դատարանի որոշումը[44]։
  • Սեպտեմբերի 3՝ Քննչական կոմիտեն դադարեցրեց քրեական հետապնդումը ու կարճեց քրեական գործը: Քանի որ քննչական կոմիտեի կարծիքով Վասիլևի գործողությունները դիտվում են, որպես վարչական իրավախախտում, համապատասխան նյութերը ուղարկվեցին ՌԴ ՆԳՆ-ի մարմիններ[17]:

Այդար Գուբայդուլին խմբագրել

Կենսագրություն

Այդար Գուբայդուլինը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 10-ին (ձերբակալման ժամանակ 25 տարեկան) Ուֆայում, 2011 թվականին ընդունվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ ու տեղափոխվել է Դոլգոպրուդնի։ 2018 թվականին ավարտում է ուսումը։ Ձերբակալման ժամանակ աշխատել է որպես ծրագրավորող։ Գրանցված է Մոսկվայում, ամուսնացած չէ, չունի երեխաներ։

Մեղադրանք

Քննության վարկածով՝ դատարկ պլաստիկ շիշ է նետել ոստիկանի ու Ռոսգվարդիայի ծառայողի ուղղությամբ և ոչ մեկին չի դիպել[45]։

Հուլիսի 27-ին, 14:00-ի սահմաններում Այդարը գտնվել է մետրոյի «Տվերսկայա» կայարանում, այնուհետև եկել է քաղաքապետարանի մոտ и որոշ ժամանակ գտնվել Ստոլեշնիկովի խաչմերուկում։

Տեսանյութում[46] երևում է ինչպես է Գուբայդուլինը ուսապարկի կողային գրպանից հանում դատարկ պլաստիկ շիշը և նետում աշխատողների վրա, որը ոչ մեկի չի դիպչում։ Դրանից հետո նա հեռանում է դեպքի վայրից դեպի Կուզնեցկի կամուրջի մետրոյի կայարանի կողմ։

Ժամանակագրություն

Օգոստոսի 8-ին, 23:15-ին Այդարի բնակարան է գալիս քննիչն ու ոստիկանության մի քանի աշխատակիցներ ՝ խուզարկություն կատարելու համար[47]։ Առգրավվել է գրեթե ամբողջ տեխնիկան (նոութբուք, հեռախոս, պլանշետ), որից հետո խուզարկությունը կրել է ֆորմալ բնույթ ։ Մոտ մեկուկես ժամ անց Այդարին տեղափոխում են Մոսկվայի քննչական գլխավոր վարչություն։ Այդարին ձերբակալում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով (ՌԴ ՔՕ 212 հոդվածի 2-րդ մաս) ու տեղափոխում են ՁՊՎ, որտեղ նա մնաց մինչև օգոստոսի 17-ը։

  • Օգոստոսի 9՝ Բասմանի շրջանային դատարանը խափանման միջոց է ընտրում կալանավորումը[48]՝ մինչև հոկտեմբերի 9-ը[49]։
  • Օգոստոսի 21՝ Մոսկվայի քաղաքային դատարանը քննում է բողոքարկումը ու ուժի մեջ թողնում առաջին ատյանի դատարանի որոշումը[50][51]։
  • Օգոստոսի 27- սեպտեմբերի 5՝ գտնվում է ՁՊՎ-ում։ Հարուցվում է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 318 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնության փորձ), կատարվում է նախաքննություն, դատախազը ստորագրում է մեղադրական եզրակացությունն ու գործը ուղարկում դատարան։
  • Սեպտեմբերի 17՝ առաջին բաց նիստը[52] Մեշանսկի դատարանում։ Դատախազը դատարանին ծանոթացնում է գործի նյութերի հետ ու կարդում մեղադրական եզրակացությունը[53]։
  • Սեպտեմբերի 18՝ դատարանի երկրորդ նիստը։ Դատախազը միջնորդում է գործը հետ ուղարկել դատախազություն ու խափանման միջոց ընտրել երկրից չհեռանալու ստորագրությունը։ Դատարանը բավարարում է[54] դատախազի միջնորդությունը։ Գուբայդուլինը ազատ է արձակվում դատարանի դահլիճից։
  • Հոկտեմբերի 9՝ Գուբայդուլինի փաստաբան Պաշկովը հայտարարում է[55], որ քննչական կոմիտեն նոր մեղադրանք է նախապատրաստում։
  • Հոկտեմբերի 15՝ Քննչական կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրում՝ ՌԴ ՔՕ 318 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք)։
  • Հոկտեմբերի 17՝ Մաքսիմ Պաշկովը պատմեց որ Այդար Գուբայդուլինը գնացել է Ռուսաստանից[56][57]։
  • Հոկտեմբերի 21՝ հայտարարվում է դաշնային հետախուզում։
  • Հոկտեմբերի 23՝ հայտարարվում է միջազգային հետախուզում[58]։
  • Հոկտեմբերի 30՝ Բասմաննի շրջանային դատարանը նոր խափանման միջոց է ընտրում՝ 2 ամիս կալանավորում, արտահանձման կամ ՌԴ-ի տարածքում ձերբակալվելու ժամանակվանից սկսած[59]։
  • Նոյեմբերի 8՝ «Նովայա Գազետա»-յին տված հարցազրույցում՝ Այդարը պատմեց, որ գտնվում է Լիտվայում[60]։

Եգոր Ժուկով խմբագրել

Կենսագրություն

Եգոր Սերգեևիչ Ժուկով (ծնվ. հուլիսի 28 1998, Մոսկվա, Ռուսաստան), ռուս ուսանող, քաղաքական ակտիվիստ, բլոգեր։ 2019 թվականից՝ «Էխո Մոսկվի» տեսաբան [61], «Նովայա գազետա»-յի թղթակից[62]։

Ժամանակագրություն

Օգոստոսի 2-ի գիշերը Եգոր Ժուկովի տանը խուզարկություն իրականացվեց[63][64], իսկ առավոտյան՝ Եգորը տեղափոխվեց քննչական կոմիտե, որտեղ մեղադրանք առաջադրվեց 212 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպում, մինչև 15 տարի ազատազրկում)։ Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ դասական նիստը, որտեղ որոշվում էր նրա կալանավորման հարցը։ Երաշխավորագիր էր ներկայացրել տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոռեկտոր Վալերիա Կասամարան, RT-ի լրագրող, մարդու իրավունքների խորհրդի անդամ Եկատերինա Վինոկուրովան։

  • Օգոստոսի 5՝ Ժուկովի կողմնակիցները միայնակ պիկետների շարք սկսեցին ի աջակցություն Եգորի, դրանք անցկացվեցին ՆԳՆ-ի մոսկովյան կառավարման ու տնտեսագիտության բարձրագույն դպրոցի շենքերի մոտ։ Չորս մարդիկ, ովքեր պիկետներ էին անցկացնում ՆԳՆ-ի մոսկովյան կառավարման շենքի մոտ՝ բերման ենթարկվեցին։
  • Օգոստոսի 15՝ տեղի ունեցավ երկրորդ դատական նիստը, որտեղ քննվեց պաշտպանական կողմի միջնորդությունը խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ։ Դատարանը մերժեց բողոքը։ Ընդ որում՝ Եգորովի համար անձնական երաշխավորություն էր տվել ավելի քան 600 մարդ, այդ թվում՝ հայտնի ռեպ կատարող Օքսիմիրոնը, դերասանուհի Չուլպան Խամատովան, քաղաքական գործիչ Լյուբով Սոբոլը, «Էխո Մոսկվա»-յի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վենեդիկտովը, տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոռեկտոր Վալերիա Կասամարան[65]։
  • Սեպտեմբերի 3՝ Ժուկովին մեղադրանք առաջադրվեց ՌԴ ՔՕ 280 հոդվածի 2-րդ մասով (ծայրահեղական գործունեություն համացանցում, մինչև 5 տարի ազատազրկում), այնուհետև քննչական կոմիտեն կարճեց «զանգվածային անկարգությունների» գործը։ Ժուկովի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքը[66]։
  • Նոյեմբերի 19՝ նախնական լսումներ Կուզնևսկի շրջանային դատարանում[67]։ Ժուկովի տնային կալանքը երկարացվեց կես տարով՝ մինչև 2020 թվականի մայիսի 5-ը[68]։
  • Դեկտեմբերի 3՝ առաջին բաց նիստը Կուզնևսկի շրջանային դատարանում[69]։
  • Դեկտեմբերի 4՝ երկրորդ բաց նիստը Կուզնևսկի շրջանակային դատարանում[70]։ Դատի ընթացքում Եգոր Ժուկովի վերջին խոսքը հրապարակվեց լրատվամիջոցներում[71]։ Դատախազությունը պահանջեց 4 տարվա ազատազրկում[72]։
  • Դեկտեմբերի 6՝ Կուզնևսկի շրջանային դատարանը Ժուկովին դատապարտեց երեք տարի պայմանական ազատազրկման, արգելելով վարչարարել համացանցային ռեսուրսները երկու տարվա ընթացքում[73]։
  • Ներկայումս ռադիոհաղորդավար է «Էխո Մոսկվի» ալիքում[74]։

Կիրիլ Ժուկով խմբագրել

 
Պիկետչիկը ՝ Կիրիլ Ժուկովի ազատման պաստառով (իր պատկերով), Եկատերինբուրգ, 2021 թվականի հուլիսի 6
Կենսագրություն

Ձերբակալման պահին 28 տարեկան էր։ Նախկինում ծառայել է Ռոսգվարդիայում։

Մեղադրանք

Հուլիսի 27-ի ակցիայի ժամանակ՝ Տվերսկայա և Բրյուսովի փողոցների խաչմերուկում, փորձել է բարձրացնել ռոսգվարդիայի անդամի երեսկալը[75]։ Չի ընդունել մեղքը։

Ժամանակագրություն
  • Հուլիսի 27՝ ձերբակալվել է ցույցի ժամանակ, կազմվել է վարչական արձանագրություն։
  • Հուլիսի 29՝ դատարանը Ժուկովին տուգանեց 10 հազար ռուբլի[76]։
  • Հուլիսի 31՝ ձերբակալվել է ու մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու (ՌԴ ՔՕ 212 հոդվածի 2-րդ մաս) և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կիրառված բռնության համար (ՌԴ ՔՕ 318 հոդվածի 1-ին մաս)։
  • Օգոստոսի 2՝ Պրեսնենկի շրջանային դատարանը Ժուկովին կալանավորեց մինչև սեպտեմբերի 27-ը։
  • Օգոստոսի 17՝ Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք առաջադրեց։ Մեղադրվում է միայն իշխանության ներկայացուցչի նկատմամբ կիրառված բռնության համար։ Գործը ուղարկվեց դատարան։
  • Օգոստոսի 27՝ նախնական նիստ Տվերսկի շրջանային դատարանում[77]։
  • Սեպտեմբերի 3՝ Տվերսկի շրջանային դատարանը Ժուկովին դատապարտեց ազատազրկման՝ երեք տարի ժամկետով[78][28]։
  • 2020 թվականի սեպտեմբերի 22՝ Երկրորդ վճռաբեկ դատարանը մեղմեց պատիժը՝ մինչև երկուս ու կես տարվա ազատազրկում[79]։
  • 2021 թվականի նոյեմբերի 19՝ ազատ է արձակվել Տվերսկի շրջանի գաղութից, 2,5 տարի ազատազրկումից հետո[80][81]։

Եվգենի Կովալենկո խմբագրել

Կենսագրություն

Ձերբակալման պահին 48 տարեկան։ Բնակվել է Մոսկվայի մարզի Ստոլբովայա Չեխովսկովո գյուղում, աշխատել է երկաթուղիների պահպանման գերատեսչությունում։ Գերազանցությամբ ավարտել է Ձերժինսկիի անվան երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը։ Բնակվել է մոր հետ (70 տարեկան):

Մեղադրանք

Հրել է ոստիկանին, աղբամանը[82] նետել է ուրիշ ոստիկանի վրա[83] (ՌԴ ՔՕ 318 հոդվածի 1-ին մաս)։ Դարձել է «մոսկվայի գործով» առաջին մեղադրյալը, ձերբակալվել է աղբամանը նետելուց անմիջապես հետո։ Նա «մոսկվայի գործի» այն ութ ֆիգուրանտներից մեկն է, ում քրեական գործը կապված է հուլիսի 27-ի դեպքերի հետ։

Ժամանակագրություն
  • Հուլիսի 27՝ ձերբակալվել է ցույցի ժամանակ։
  • Հուլիսի 29՝ Մեշանսկի շրջանային դատարանը խափանման միջոց ընտրեց կալանավորումը[84]։
  • Օգոստոսի 26՝ նախնական դատական լսումներ Մեշանսկի շրջանային դատարանում[85]։
  • Սեպտեմբերի 3՝ Մեշանսկի շրջանային դատարանը ամբողջությամբ քննեց գործը[86]։
  • Սեպտեմբերի 4՝ Մեշանսկի շրջանային դատարանը հրապարակեց վճիռը՝ 3,5 տարի ազատազրկում։ Չի ընդունել մեղքը[28]։
  • 2021 թվականի փետրվարի 4՝ Երկրորդ վճռաբեկ դատարանը կրճատեց Կովալենկոյի ազատազրկման ժամկետը՝ դարձնելով 3 տարի 3 ամիս[87]։
  • 2021 թվականի հունիսի 16՝ Բրյանսկի շրջանի Կլինցովկի քաղաքային դատարանը փոխեց Կովալենկոյի ժամկետի չկրած մասը՝ ուղղիչ աշխատանքներով։ Հունիսի վերջ որոշումը մտավ ուժի մեջ ու Եվգենին ազատ արձակվեց[88]։

Դանիլ Կոնոն խմբագրել

Կենսագրություն

Կոնոնը 22 տարեկան էր ձերբակալման պահին։ Ավարտել է կադետական «Շոլոխովի անվան Մոսկվայի կոզակային կադետական կորպուս» դպրոց-ինտերնատը։ Ձերբակալման պահին սովորել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում[89]։ Ստորագրություն էր հավաքում Մոսկվայի դաշնային դումայի ընտրությունների թեկնածու Իվան Ժդանովի համար։

Մեղադրանք

Մեղադրվում էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ (ՌԴ ՔՕ 212 հոդվածի 2-րդ մաս), չի ընդունել մեղքը։ Կոնոնը հայտնվել է ՌԵՆ ՏՎ-ի կադրում՝ հուլիսի 27-ին իբր փորձել է համակարգել ցուցարարների գործողությունները[90]։

Ժամանակագրություն
  • Օգոստոսի 3՝ Խուզարկություն տանը ու ձերբակալություն։
  • Օգոստոսի 5՝ Պրեսնենկի շրջանային դատարանը խափանման միջոց է ընտրում կալանավորումը[14][91]։
  • Սեպտեմբերի 3՝ Քննչական կոմիտեն դադարեցրեց քրեական հետապնդումը ու կարճեց քրեական գործը: Քանի որ քննչական կոմիտեի կարծիքով Կոնոնի գործողությունները դիտվում են, որպես վարչական իրավախախտում, համապատասխան նյութերը ուղարկվեցին ՌԴ ՆԳՆ-ի մարմիններ[17]։
  • Դեկտեմբերի 6՝ Տվերսկի շրջանային դատարանը ձերբակալեց Դանիլին՝ հուլիսի 27-ի չարտոնվաց ակցիային մասնակցելու համար։ Հաշվի առնելով ՁՊՎ-ում գտնվելու ժամանակը՝ ազատվեց պատժի կրումից[18]։

Վալերի Կոստենոկ խմբագրել

Կենսագրություն

2017 թվականից անդամակցում է «Յաբլոկո» կուսակցությանը։ Մասնակցել է 2017 թվականի Մոսկվայի մունիցիպալ ընտրություններին։ Կոգինի անվան համալսարանի 3-րդ կուրսի ուսանող։

Մեղադրանք

«Մոսկվայի գործի» այն ութ մեղադրյալներից է, որոնց քրեական գործը կապված է հուլիսի 27-ի դեպքերի հետ։ Երկու դատարկ, պլաստիկ շիշ է նետել անվտանգության աշխատակիցների վրա։ Մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ (ՌԴ ՔՕ 212 հոդվածի 2-րդ մաս)։ Ընդունել է մեղքը[92]։ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին քրեական հետապնդումը կասեցվել է։

Ժամանակագրություն
  • Օգոստոսի 11՝ Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն կատարեցին Վալերիի տանը[93]։
  • Օգոստոսի 12՝ Բասմանի շրջանային դատարանը խափանման միջոց ընտրեց կալանավորումը[94][95]։
  • Սեպտեմբերի 3՝ Քննչական կոմիտեն դադարեցրեց քրեական հետապնդումը ու կարճեց քրեական գործը: Քանի որ քննչական կոմիտեի կարծիքով Կոստենոկի գործողությունները դիտվում են, որպես վարչական իրավախախտում, համապատասխան նյութերը ուղարկվեցին ՌԴ ՆԳՆ-ի մարմիններ[17]։

Ալեքսեյ Մինյայլո խմբագրել

Կենսագրություն

Ալեքսեյը 34 տարեկան էր ձերբակալման պահին։ Նա զբաղվել է սոցիալական ձեռնարկատիրությամբ։ 2019 թվականի ընտրությունների ժամանակ եղել է Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածու Լյուբով Սոբոլի շտաբի կամավորը։

Մեղադրանք

Քննության վարկածով ՝ մասնակցել է զանգվածային անկարգությունների կազմակերպմանը (ՌԴ ՔՕ 212 հոդվածի 1-ին մաս)։ Չի ընդունել մեղքը։

Ժամանակագրություն
  • Հուլիսի 27՝ ձերբակալվել է Տրուբնայա հրապարակում։
  • Օգոստոսի 2՝ Պրեսնենսկի շրջանային դատարանը մինչև սեպտեմբերի 27-ը խափանման միջոց ընտրեց կալանավորումը[96][97]։
  • Սեպտեմբերի 26՝ Բասմաննի շրջանային դատարանը մերժեց կալանավորումը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը[98][99]։ Մինյայլոն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Նույն օրը քննչական կոմիտեն դադարեցրեց Ալեքսեյի նկատմամբ հարուցված քրեական գործը[100]։
  1. 1,0 1,1 Дарья Коржова, Елена Мухаметшина (2019-07-14). «В Москве проходит акция в поддержку независимых кандидатов в Мосгордуму». Ведомости. Վերցված է 2020-06-08-ին.
  2. 2,0 2,1 Новая газета. «В Москве более 22 тысяч человек вышли на согласованную акцию за допуск оппозиционных кандидатов к выборам в городскую думу». Վերցված է 2020-06-08-ին.
  3. ОВД-Инфо. «Список задержанных в связи с акцией у Мосгоризбиркома». Վերցված է 2020-06-08-ին.
  4. МБХ медиа (2019-07-20). «От встречи до митинга. Как независимые кандидаты в Мосгордуму всю неделю собирались на Трубной». Վերցված է 2020-06-08-ին.
  5. Ведомости. «Несколько тысяч москвичей вышли на улицы из-за выборов в Мосгордуму». Վերցված է 2020-06-08-ին.
  6. Meduza. «Больше тысячи задержанных, допросы организаторов и уголовное дело против ФБК Чем закончилась акция за свободу выборов в Москве 3 августа». Վերցված է 2020-06-08-ին.
  7. «О ходе расследования уголовных дел в связи с событиями 27 июля в центре Москвы - Следственного комитета Российской Федерации по городу Москве». moscow.sledcom.ru. Վերցված է 2019-11-03-ին.
  8. ««Дело 212»» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. 2019-08-02. Վերցված է 2019-11-02-ին.
  9. «Расследованием дела о якобы массовых беспорядках в Москве займётся старший следователь Рустам Габдулин» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2019-11-02-ին.
  10. «Путин наградил медалью следователя по «московскому делу»». www.znak.com. Վերցված է 2019-11-02-ին.
  11. «Полицейский по делу Раджабова отказался признавать себя потерпевшим и уволился» (ռուսերեն). mbk-news.appspot.com. Վերցված է 2019-11-03-ին.
  12. «Новых фигурантов «московского дела» обвиняют в насилии над полицейским, совершенным группой лиц. Это может привести к максимальным срокам» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. Վերցված է 2019-11-07-ին.
  13. «Пресненский районный суд > Информация по делу № 3/1-0163/2019». Официальный портал судов общей юрисдикции города Москвы (ռուսերեն) — Дело об избрании меры пресечения для Сергея Абаничева. Վերցված է 2019-10-09-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Вместо выборов. Новые аресты по делу о «массовых беспорядках»» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-11-18-ին.
  15. «Московский городской суд > Информация по делу № 10-16253/2019». Официальный портал судов общей юрисдикции города Москвы (ռուսերեն) — Апелляция на избрание меры пресечения для Сергея Абаничева. Վերցված է 2019-10-09-ին.
  16. 16,0 16,1 Deutsche Welle (www.dw.com). «Суд оставил в СИЗО четырех обвиняемых по "московскому делу" | DW | 14.08.2019» (ռուսերեն). DW.COM. Վերցված է 2019-11-18-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 «Следственным комитетом дана правовая оценка действиям пяти лиц, фигурировавших в уголовном деле о массовых беспорядках в Москве» (ռուսերեն). Следственный комитет Российской Федерации. 2019-09-03. Վերցված է 2019-10-09-ին.
  18. 18,0 18,1 «Экс-фигурантов «дела 212» Абаничева и Конона освободили от исполнения ареста за участие в акции 27 июля» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. Վերցված է 2019-12-06-ին.
  19. «Люблинский районный суд > Информация по делу № 05-1453/2019». Официальный портал судов общей юрисдикции города Москвы (ռուսերեն) — Рассмотрение административного дела в отношении Владислава Барабанова. Վերցված է 2019-10-09-ին.
  20. «Пресненский районный суд > Информация по делу № 3/1-0162/2019». Официальный портал судов общей юрисдикции города Москвы (ռուսերեն) — Избрание меры пресечения для Владислава Барабанова. Վերցված է 2019-10-09-ին.
  21. «Московский городской суд > Информация по делу № 10-16252/2019». Официальный портал судов общей юрисдикции города Москвы (ռուսերեն) — Апелляция на избрание меры пресечения для Владислава Барабанова. Վերցված է 2019-10-09-ին.
  22. Илиас Меркури (2019-08-09). «Видео задержанного сегодня по 212 гражданина Белец» (ռուսերեն). Twitter. Վերցված է 2019-10-08-ին.
  23. «Избрание меры пресечения для Данила Беглеца». Официальный портал судов общей юрисдикции города Москвы (ռուսերեն). Վերցված է 2019-10-09-ին.
  24. «Московский городской суд > Информация по делу № 10-16405/2019». Официальный портал судов общей юрисдикции города Москвы (ռուսերեն) — Апелляция на избрание меры пресечения Данилу Беглецу. Վերցված է 2019-10-09-ին.
  25. «Тверской районный суд > Информация по делу № 05-0828/2019». Официальный портал судов общей юрисдикции города Москвы (ռուսերեն) — Административное дело в отношении Данила Беглеца за участие в митинге. Վերցված է 2019-10-09-ին.
  26. «Тверской районный суд > Информация по делу № 01-0302/2019». Официальный портал судов общей юрисдикции города Москвы (ռուսերեն) — Рассмотрение дела Данила Беглеца в Тверском суде. Վերցված է 2019-10-09-ին.
  27. ««Московское дело». Особый порядок Данила Беглеца» (ռուսերեն). «Медиазона». 2019-09-03. Վերցված է 2019-10-09-ին.
  28. 28,0 28,1 28,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Зеленский» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. «Московский городской суд > Информация по делу № 10-18894/2019». Официальный портал судов общей юрисдикции города Москвы (ռուսերեն) — Апелляция на приговор Данилу Беглецу. Վերցված է 2019-10-09-ին.
  30. ««Московское дело». Апелляция на приговор Даниле Беглецу» (ռուսերեն). «Медиазона». 2019-10-07. Վերցված է 2019-10-09-ին.
  31. Екатерина Еременко, Анастасия Корня (2019-10-07). «Суд отказался смягчить приговор Даниле Беглецу» (ռուսերեն). «Ведомости». Վերցված է 2019-10-09-ին.
  32. «Суд смягчил режим отбывания наказания фигуранту дела «27 июля» Беглецу» (ռուսերեն). РБК. Վերցված է 2020-04-01-ին.
  33. «Осужденного по «московскому делу» Данилу Беглеца освободили условно‑досрочно». Медиазона (ռուսերեն). Վերցված է 2020-10-20-ին.
  34. «Фигурант «московского дела» Данил Беглец вышел из колонии по УДО». www.znak.com. Վերցված է 2020-11-03-ին.
  35. «Рассмотрение административного дела в отношении Дмитрия Васильева».
  36. «Что происходит с режиссёром Васильевым - 13-м фигурантом "московского дела"». 2019-08-11. Վերցված է 2019-10-10-ին.
  37. «Подозреваемого в «массовых беспорядках» оставили в ИВС. У него диабет, но инсулин ему не дали» (ռուսերեն). ОВД-Инфо. Վերցված է 2019-10-10-ին.
  38. «Избрание меры пресечения для Дмитрия Васильева».
  39. «Несостоявшийся арест 13-го фигуранта «московского дела» Дмитрия Васильева» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-10-10-ին.
  40. «Фигуранта дела о беспорядках 27 июля Васильева выписали из больницы» (ռուսերեն). Интерфакс. Վերցված է 2019-10-10-ին.
  41. «Фигуранта "дела 27 июля" режиссёра Васильева снова положили в больницу» (ռուսերեն). Интерфакс. Վերցված է 2019-10-10-ին.
  42. «Адвокат режиссёра Васильева сообщил, что с него сняли подозрения по делу о беспорядках» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2019-10-10-ին.
  43. «https://www.interfax.ru/russia/673256» (ռուսերեն). Интерфакс. Վերցված է 2019-10-10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  44. «Апелляция по административному делу в отношении Дмитрия Васильева».
  45. Сергей Петров. «замес у детского мира на митингах». YouTube (ռուսերեն). Վերցված է 2019-10-09-ին.
  46. «замес у детского мира на митингах» (ռուսերեն). Վերցված է 2019-10-08-ին.
  47. «В «ОВД-инфо» сообщили о новом обыске по делу о «массовых беспорядках»» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-10-12-ին.
  48. «Избрание меры пресечения для Айдара Губайдулина». Официальный портал судов общей юрисдикции города Москвы.
  49. «Вместо выборов. Новые аресты по «московскому делу»» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-10-12-ին.
  50. «Апелляция на избрание меры пресечения для Айдара Губайдулина». Официальный портал судов общей юрисдикции города Москвы.
  51. «Апелляции на аресты по «московскому делу»» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-11-08-ին.
  52. ««Московское дело». Айдар Губайдулин и суд за брошенную бутылку» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-10-08-ին.
  53. ««Московское дело». Айдар Губайдулин и суд за брошенную бутылку» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-11-08-ին.
  54. ««Московское дело». Айдар Губайдулин и суд за брошенную бутылку. День 2» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-10-08-ին.
  55. «Адвокат: фигуранту «московского дела» Губайдулину могут предъявить новое обвинение» (ռուսերեն). Новая газета. Վերցված է 2019-10-09-ին.
  56. «Фигурант «московского дела» Айдар Губайдулин покинул Россию» (ռուսերեն). ОВД-Инфо. Վերցված է 2019-10-17-ին.
  57. Meduza (2019-10-17). ««Я буду гораздо полезнее для страны на свободе, пусть и за рубежом» Интервью Айдара Губайдулина — фигуранта «московского дела», бежавшего за границу». meduza.io.
  58. Уехавший из России обвиняемый по «московскому делу» объявлен в розыск // Радио «Свобода», 29 октября 2019
  59. «Информация по делу № 3/1-0405/2019 | Информация по материалам по уголовным делам | Информация по судебным делам | Сервисы | Басманный районный суд | Официальный портал судов общей юрисдикции города Москвы». www.mos-gorsud.ru. Վերցված է 2019-10-31-ին.
  60. ««Дожидаться суда смысла нет». Видео» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. 2019-11-08. Վերցված է 2019-11-08-ին.
  61. Егор Жуков на «Эхо Москвы»
  62. Егор Жуков стал корреспондентом «Новой газеты»
  63. «Проходит обыск у видеоблогера, пытавшегося выдвинуться в Мосгордуму».
  64. «Со Всероса в изолятор» (ռուսերեն). Новая газета - Novayagazeta.ru. 2019-08-03. Վերցված է 2019-12-08-ին.
  65. «"Россия неминуемо стремится к свободе". Егор Жуков оставлен в СИЗО» (ռուսերեն). Радио «Свобода». Վերցված է 2019-10-08-ին.
  66. «С Егора Жукова сняли обвинения по делу о "массовых беспорядках". Теперь его обвиняют в экстремизме» (ռուսերեն). Настоящее Время. Վերցված է 2019-10-08-ին.
  67. «Информация по делу № 01-0492/2019 | Информация по уголовным делам первой инстанции | Информация по судебным делам | Сервисы | Кунцевский районный суд | Официальный портал судов общей юрисдикции города Москвы». www.mos-gorsud.ru. Վերցված է 2019-11-19-ին.
  68. TV Rain Inc (2019-11-19). «Егору Жукову продлили домашний арест на полгода». tvrain.ru. Վերցված է 2019-11-19-ին.
  69. ««Московское дело». Суд над Егором Жуковым. День первый» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-12-04-ին.
  70. ««Московское дело». Суд над Егором Жуковым. День второй» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-12-04-ին.
  71. ««Мы стали нацией, разучившейся любить». Последнее слово Егора Жукова на суде». Ведомости. Վերցված է 2019-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  72. «Гособвинение запросило 4 года лишения свободы для студента ВШЭ Егора Жукова». Znak.com. Վերցված է 2019-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  73. «Егор Жуков получил три года условно за призывы к экстремизму» (ռուսերեն). Ведомости. Վերցված է 2019-12-06-ին.
  74. «Интервью / Дмитрий Быков, Егор Жуков» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2020-02-05-ին.
  75. Медиазона (2019-01-01). «Видео с задержанным по делу о «массовых беспорядках» Кириллом Жуковым показывали по федеральным каналам» (ռուսերեն). @mediazzzona. Վերցված է 2019-10-08-ին.
  76. «Рассмотрение административного дела в отношении Кирилла Жукова». Официальный портал судов общей юрисдикции города Москвы.
  77. «Рассмотрение уголовного дела Кирилла Жукова в Тверском районном суде».
  78. ««Московское дело». Суд над Кириллом Жуковым» (ռուսերեն). «Медиазона». Վերցված է 2019-10-07-ին.
  79. «Кассационный суд смягчил приговор участнику акций в Москве Кириллу Жукову». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2020-09-22-ին.
  80. «Фигурант «московского дела» Кирилл Жуков вышел на свободу». ОВД-Инфо (ռուսերեն). Վերցված է 2021-11-19-ին.
  81. «Осужденный по «московскому делу» Кирилл Жуков вышел на свободу; он получил три года колонии за прикосновение к шлему силовика». Медиазона. 19.11.2021.
  82. TV Rain Inc (2019-08-21). ««Мой подзащитный — неравнодушный человек». Первые кадры оперативной съёмки задержания протестующего, кинувшего мусорку в полицейского». tvrain.ru. Վերցված է 2019-10-08-ին.
  83. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    8» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  84. «Избрание меры пресечения для Евгения Коваленко». Официальный портал судов общей юрисдикции города Москвы.
  85. «Рассмотрение уголовного дела в отношении Евгения Коваленко в Мещанском районном суде». Официальный портал судов общей юрисдикции города Москвы.
  86. ««Московское дело». Суд над Евгением Коваленко» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-10-07-ին.
  87. «Суд сократил срок фигуранту "московского дела", швырнувшему урной в омоновца». ЗакС.Ру. Վերցված է 2021-02-04-ին.
  88. «Осужденный по «московскому делу» Евгений Коваленко вышел на свободу». ОВД-Инфо (ռուսերեն). Վերցված է 2021-07-26-ին.
  89. «Даниил Конон». m.vk.com. Արխիվացված է օրիգինալից 2019-08-04-ին. Վերցված է 2019-10-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  90. «РЕН ТВ. Изображая жертву: Кто и зачем устроил погромы в Москве. (27.07.2019)» (ռուսերեն). Վերցված է 2019-10-12-ին.
  91. «Информация по делу № 3/1-0164/2019 | Информация по материалам по уголовным делам | Информация по судебным делам | Сервисы | Пресненский районный суд | Официальный портал судов общей юрисдикции города Москвы». www.mos-gorsud.ru. Վերցված է 2019-11-01-ին.
  92. «Волонтер от партии "Яблоко" признал вину в участии в массовых беспорядках в Москве» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2019-10-31-ին.
  93. «К волонтёру кандидата в депутаты Мосгордумы от партии «Яблоко» пришли с обыском по делу о «массовых беспорядках»» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-10-31-ին.
  94. ««Московское дело». Арест волонтёра Валерия Костенка» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-10-31-ին.
  95. «Информация по делу № 3/1-0309/2019 | Информация по материалам по уголовным делам | Информация по судебным делам | Сервисы | Басманный районный суд | Официальный портал судов общей юрисдикции города Москвы». www.mos-gorsud.ru. Վերցված է 2019-10-31-ին.
  96. «Информация по делу № 3/1-0173/2019 | Информация по материалам по уголовным делам | Информация по судебным делам | Сервисы | Пресненский районный суд | Официальный портал судов общей юрисдикции города Москвы». www.mos-gorsud.ru. Վերցված է 2019-11-01-ին.
  97. «Аресты вместо выборов. Мера пресечения по делу о «массовых беспорядках»» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-11-01-ին.
  98. «Информация по делу № 3/2-0818/2019 | Информация по материалам по уголовным делам | Информация по судебным делам | Сервисы | Басманный районный суд | Официальный портал судов общей юрисдикции города Москвы». www.mos-gorsud.ru. Վերցված է 2019-11-01-ին.
  99. ««Московское дело». Продление ареста Алексея Миняйло» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-11-01-ին.
  100. «СК прекратил дело о «массовых беспорядках» против Алексея Миняйло» (անգլերեն). Медиазона. Վերցված է 2019-11-01-ին.