Դոլգոպրուդնի
Դոլգոպրուդնի (ռուս.՝ Долгопру́дный), քաղաք Մոսկվայի մարզում, գտնվում է Մոսկվայի կենտրոնից 20 կմ հյուսիս։ Քաղաքի անվանունը ծագել է ռուսական "Долгий пруд" (երկար լիճ)՝ քաղաքի հյուսիսարևելյան մասում գտնվող երկար և նեղ լճի անունից։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Դոլգոպրուդնի | |||||
Долгопрудный | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Երկրամաս | Ռուսաստան | ||||
Քաղաքային շրջան | Մոսկվայի մարզ | ||||
Համայնք | Dolgoprudny Urban Okrug?[1] | ||||
Քաղաքապետ | Օլեգ Տրոիցկի | ||||
Հիմնադրված է | 1931 թ. | ||||
Մակերես | 30,7 կմ² | ||||
ԲԾՄ | 180 մետր | ||||
Բնակչություն | 90․956 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTCUTC +3 | ||||
Հեռախոսային կոդ | 495 և 498 | ||||
Փոստային ինդեքս | 141700 | ||||
Փոստային դասիչ | 141707 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 495 | ||||
Պաշտոնական կայք | dolgoprudny.com | ||||
| |||||
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը հարավից և արևելքից սահմաններ ունի Մոսկվայի հետ, հարավարևմուտքից՝ Խիմկիի հետ, արևմուտքում սահմանափակվում է Մոսկվայի ջրանցքով, հյուսիսում՝ Կլյազմինսկոյե ջրամբարով։ Մոսկվայի Սավյոլովսկի կայարանի երեք կառամատույցներից՝ Նովոդաչնայա, Դոլգոպրուդնայա և Վոդնիկի, գնացքով կարելի է 20 րոպեում հասնել Դոլգոպրուդնի։ Մոսկվան Դմիտրովին կապող Դմիտրովյան մայրուղին անցնում է քաղաքի արևելյան հատվածով։
Տարբեր ժամանակահատվածներում քաղաքի կազմում են եղել
- Խլեբնիկով ավանը
- Պավելցևո գյուղը
- Շերեմետովյան ավանը
Պատմություն
խմբագրելԺամանակակից Դոլգոպրուդնին գտնվում է 17-րդ դարից ի վեր հայտնի բնակավայրում, որտեղ 1900-ական թվականներին կառուցել են երկաթուղի, 1914 թվականին՝ երկաթուղային հարթակ։ Բնակավայրն սկսեց զարգանալ, երբ այնտեղ 1931 թվականին կառուցվեց օդանավաշինության գործարան։ Որոշ ժամանակ բնակավայրն անվանվել է Dirizhablstroy ("օդանավաշինություն")։ 1951 թվականին Դոլգոպրուդնի տեղափոխվեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը և քաղաքի հարավային մասում սկսվեց նրա նոր մասնաշենքի շինարարությունը։ Դոլգոպրուդնին քաղաքի կարգավիճակ ստացել է 1957 թվականին։
Տարածքային բաժանում
խմբագրելՄիկրոշրջաններ
- Հին քաղաք
- Գրանիտային
- Լիխաչովյան
- Գնիլուշի
- Կոտովո
- Վոդնիկի
- Виноградовские горки
- Շչապովո
- Խլեբնիկովո
- Պավելցևո
- Նավթոբազայի ավան
- Շերեմետովյան
- Կենտրոնական
Բնակչություն
խմբագրելՏարի | 1939[2] | 1959 | 1967 | 1970 | 1973 | 1976 | 1979 | 1982 | 1986 | 1989 | 1992 | 1996 | 1998 | 2000 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 8000 | 32 959 | 50 000 | 53 095 | 57 000 | 60 000 | 64 523 | 68 000 | 70 000 | 70 751 | 70 400 | 67 900 | 67 400 | 67 600 |
Տարի | 2001 | 2002 | 2003 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 67 700 | 68 792 | 68 800 | 77 100 | 78 400 | 79 600 | 80 500 | 82 252 | 90 956 | 91 000 | 92 860 | 94 989 | 97 505 | 98 788 |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Դոլգոպրուդնի հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Լուսանկարներ Դոլգոպրուդնիից(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոլգոպրուդնի» հոդվածին։ |