Օքսիմիրոն (ռուս.՝ Оксимирон, իրական անունը Միրոն Յանովիչ Ֆյոդորով, հունվարի 31, 1985, Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)[2]), ռուս ռեփ և գրայմ կատարող և հասարակական գործիչ. ազգությամբ՝ հրեա։ «Vagabund» լեյբլի նախկին մասնակից և հիմնադիր։ Թողարկել է երեք ալբոմ «Հավերժական ջհուդ» 2011 թվականին, «Գորգորոդ» 2015 թվականին և «Գեղեցկություն ու տգեղություն» 2021 թվականին։

Օքսիմիրոն
Բնօրինակ անունռուս.՝ Оксимиро́н
Ի ծնե անունռուս.՝ Мирон Янович Фёдоров
Նաև հայտնի է որպեսOxxxymiron[1]
Ծնվել էհունվարի 31, 1985(1985-01-31) (39 տարեկան)
Լենինգրադ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  Միացյալ Թագավորություն
Ժանրերհիփ հոփ, գրայմ, ալտերնատիվ հիփ հոփ և conscious hip hop?
Մասնագիտությունռեփեր, երգերի հեղինակ, երգերի հեղինակ և ակտիվիստ
Գործիքներվոկալ
ԼեյբլBooking Machine?
ԿրթությունMaria-Wächtler-Gymnasium? և Օքսֆորդի համալսարան (հունիս 2008)
Պարգևներ
Gold Play Button և Silver Play Button
Կայքoxxxymiron.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Oxxxymiron Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Միրոն Ֆյոդորովը ծնվել է 1985 թվականի հունվարի 31-֊ին ֆիզիկոսի և գրադանարավարուհու ընտանիքում, Լենինգրադ քաղաքում։ 9 տարեկան հասակում ընտանիքի հետ միասին գաղթել է Գերմանիա։ 12-13 հասակում նա սկսել է կատարել իր առաջին քայլերը երաժշտական ասպարեզում վերցնելով որպես մականուն «Միֆ»։ Ցանկանալով դառնալ երաժիշտ, բայց չունենալով վոկալային տվյալներ, նա միևնույն է որոշեց շարունակել զբաղվել երաժշտությամբ։ Որոշ ժամանակ անց սկսում է ստեղծագործել ռուսերեն լեզվով։

15 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվում է Մեծ Բրիտանիայի Սլաու քաղաք։

2004 թվականին Միրոնը ընդունվում է Օքսֆորդի համալսարանի անգլերեն լեզվի և գրականության բաժին։

2006 թվականին նրա մոտ ախտորոշվում են հոգեբանական խնդիրներ և այդ պատճառով դուրս է մնում համալսարանից, սակայն մեկ տարի անց կրկին ընդունվում է։ 2008 թվականի հունիսին ավարտում է համալսարանը և ստանում է միջնադարյան անգլիական գրականության մասնագետի վկայագիր։

Ոսում ստանալուց հետո տեղափոխվում է Իստ֊Էնդ և սկսում փնտրել աշխատանք։ Ինչպես ինքն է նշում, այդ տարիներին նա կատարել է ցանկացած տիպի աշխատանք չկարողանալով աշխատել ըստ մասնագիտուտության[3]։ Միրոնի նոր շրջապատը կազմված էր ռուս ներգաղթյալներից, ինչը դրդում է նրան նորից զբաղվել երաժշտությամբ՝ այս անգամ վերցնելով «Oxxxymiron» կեղծանունը։

2015 թվականին Ռուսաստանում նկարահանվում է Լոնդոնգրադ բազմասերիանոց հեռուստաֆիլմը, որի սցենարը հիմնված է Միրոնի Լոնդոնում ունեցած արկածների վրա։

Մոտ ընկերը Էդգար Գաբրիելյանն է, ով նաև իր ֆանատն է։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Միֆ (2001)

խմբագրել

2001 թվականին Միրոնը հայտնվում է Hip Hop ru[4] կայքում ծանոթանում է այլ ռուս կատարողների հետ։ 2001 թվականի վերջին թողարկում է «Al Ogon» թրեկը, որից հետո վերցնում է ընդմիջում 7 տարով։

Optik Russia (2008-2010)

խմբագրել

7 տարի տևացող ընդմիջումից հետո թողարկում է «Լոնդոնն ընդդեմ բոլորի» (ռուս.՝ Лондон против всех)։ Այդ տարի նա միանում է Գերմանիայի ռուսալեզու ներգաղթյալների ստեղծած Optik Russia լեյբլին[5] և ծանոթանում է Դմիտրի Խինտերի հետ, ավելի հայտնի որպես Schokk:

2009 թվականին թողարկում է իր առաջին տեսահոլովակը։ 2010 թվականին լքում է լեյբլը հետաքրքրությունների անհամապատասխանության պատճառով։

Vagabund (2011)

խմբագրել

2010 թվականի ամռանը մեկնում է համերգային շրյագայության ԱՊՀ երկների տարածքով, որը հետագայում ստացավ «Հոկտեմբերյան իրադարձություններ» անվանումը։ Մեկ տարի անց Օքսիմիրոնը, Դմիտրի Խինտերը և Վանյա Լենինը միասին ստեղծում են նոր անկախ լեյբլ, որը անվանվեց «Vagabund» (գերմաներենից թարգմանաբար՝ թափառող)։

2011 թվականի սեպտեմբերի 15֊ին թողարկում է իր առաջին ալբոմը «Հավերժական հրեա» (ռուս.՝ «Вечный жид»)[6], որից հետո մեկնում է նոր համերգային շրջագայության։ 2011 թվականի հոկտեմբերի 30֊ին տեղի է ունենում վերջին համերգը Սանկտ Պետերբուրգում։

Նույն թվականի նոյեմբերի 1֊ին նա հայտարարում է լեյբլը լքելու որոշման մասին։ Նոյեմբերի 6-ին Մոսկվայում հանդես է գալիս մենահամերգով, որից հետո վերադառնում է Լոնդոն։

miXXXtape. (2012—2014)

խմբագրել

2012 թվականի մարտի 12֊ին թողարկում է երգերի հավաքածու «miXXXtape I»[7], որն իրենից ներկայացնում էր 2008-2011 թվականներին ձայնագրված ամենահաջող երգերի ժողովածու։

 
2012 թվական, համերգ Կոլոմենսկում

Մեկ տարի անց «miXXXtape II»[8], որը անվանվեց «Երկար ճանապարհ դեպի տուն» (ռուս.՝ miXXXtape II: Долгий путь домой)։ Երկրորդ ժողովածուն ընդգրկում էր 2012-2013 թվականներին ձայնագրված երգերը։

2014 թվականի օգոստոսի 8-ին Միրոնը հայտարարեց, որ տեղափոխում է իր երկրորդ ալբոմի թողարկումը հետաձգելու մասին[9]

2015-2016 թվական

խմբագրել

2015 թվականի օգոստոսի 25-ին լույս է տեսնում «Лондонград» տեսահոլովակը, որը ձայնագրված էր նույն անունը կրող բացմասերիանոց հեռուստաֆիլմի համար։

Սույն թվականի նոյեմբերի 13-ին թողարկում է իր թվով երկրորդ՝ «Գորգորոդ»[10] (ռուս.՝ Горгород) ալբոմը։

2016 թվականի հունիսի 28֊ին հայտնի դարձավ, որ Օքսիմիրոնը դարձել է Reebok Classic֊ի պաշտոնական դեմքը Ռուսաստանում[11]։

Բաթլ Գնոյնիի և Դիզասթերի հետ, հեռացում Booking Machine- ից և մասնակցությու օնլայն բաթլում (2017-2020)

խմբագրել

2017 թվականի օգոստոսի 6-ին Versus x #SlovoSPB-ի 2-րդ եթերաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ ռեփ բաթլ Օքսիմիրոնի և Գնոյնիյի միջև. մի շարք լրատվամիջոցներ մրցույթն անվանել են 2017 թվականի ամենասպասված բաթլը։ Որոշ ժամանակ խոսակցություններ կային, որ Գնոյնին հաղթել է։ Օգոստոսի 13-ին համարի հրապարակումից հետո լուրերը հաստատվեցին՝ Միրոնի մրցակիցը հաղթեց 5։ 0 հաշվով։ Տեսահոլովակը ռեզոնանսային դարձավ և հրապարակումից հետո առաջին օրը հավաքեց ավելի քան 10 միլիոն դիտում[52]։ Հանդիսատեսի հատուկ ուշադրությունը գրավեց Oxxxymiron-ի երրորդ փուլը, որը ռեփերը կառուցեց Ջոզեֆ Քեմփբելի «Հազար դեմքերով հերոսը» գրքում շարադրված գաղափարների հիման վրա։

2017 թվականի հոկտեմբերի 16-ին Լոս Անջելեսի կանադական «King of the Dot» մարտահրապարակում գտնվող «Լոս Գլոբոս» ակումբում տեղի ունեցավ Oxxxymiron-ի և Dizaster-ի միջև ռեփ մարտը World Domination 7 միջազգային մրցաշարի շրջանակներում։ Բաթլը բաշտոնապես չէր դաստվում, սակայն Dizaster-ը և համացանցի օգտատերերի մեծամասնությունը ճանաչեցին Օքսիմիրոնի հաղթանակը։ Օքսիմիրոնը մարտին մասնակցել է անվճար՝ ստանալով ընդամենը 2 հազար դոլար՝ որպես ԱՄՆ-ում թռիչքի և ապրելու ծախսերի փոխհատուցում։ Օքսիմիրոնը 2017 թվականի նոյեմբերին այցելեց Էմինեմի հիմնադրած Shade 45 ռադիոկայանը, որտեղ նա հարցազրույց տվեց DJ Whoo Kid-ին։ Այնուհետև նա հարցազրույց է տվել DJ Vlad-ին VladTV նախագծի համար։ 2017 թվականի դեկտեմբերի 16-ին Դիզաստերը և Գերմանիայի Rap am Mittwoch մարտական լիգայի հիմնադիր Տիերսթարը հայտնվեցին Օքսիմիրոնի համերգին Կիևում։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 17-ին, Օքսիմիրոնը դարձավ Գերմանիայի Rap am Mittwoch մարտական հրապարակում գերմանացի մարտական ռեփեր SSYNIC-ի դեմ Dizaster բաթլի հրավիրյալ վարողը։

2019 թվականի օգոստոսի 24-ին Booking Machine Festival-ում ունեցած ելույթում Օքսիմիրոնը հայտարարեց իր հրաժարականի մասին գլխավոր տնօրենի պաշտոնից և Booking Machine-ի արտիստներից։

Սեպտեմբերին Օքսիմիրոնը մասնակցեց Hip-Hop.ru-ի 17-րդ անկախ բաթլին և անցավ ուղին դեպի որակավորման առաջին փուլ։ Դրանից հետո միջոցառման շուրջ սկսվեց ոգևորության որոշակի ալիք, որին մասնակցեցին նաև բազմաթիվ հայտնի հիփ-հոփ արտիստներ և նույնիսկ բլոգերներ (Էգոր Կրիդ, Դամիլոլա Կարպոու, Ջոնիբոյ, Ս.Դ., Լևան Գորոզիա, Յուրի Խովանսկի, Էլդար Ջարախով։ և այլն)։ Հասնելով հինգերորդ փուլ 2020 թվականի մարտի 2-ին Օքսիմիրոն Twitter-ում հայտարարեց, որ հեռանում է բաթլից։

«Գեղեցկություն և տգեղություն» և «Ամբիր Վ»

խմբագրել

2021 թվականի փետրվարի 19-ին թողարկվեց համատեղ երգ գերմանացի ռեփեր Քուլ Սավաշի հետ, որը կոչվում էր «AGHORI»։

Սեպտեմբերին թողարկվեց «Empire V» ֆիլմի թրեյլերը, որում Միրոնը խաղաց իր դեբյուտային դերը ֆիլմում՝ վամպիր Միտրան։ «Empire V»-ը Վիկտոր Պելևինի համանուն վեպի կինոադապտացիա է։ Ֆիլմը ռուսերեն բաշխմամբ կթողարկվի 2022 թվականի մարտի 31-ին։

2021 թվականի հոկտեմբերի 21-ին թողարկվում է Rudboy-ի հետ «Сказка о потерянном времени» երգը։

2021 թվականի հոկտեմբերի 29-ին մեկնարկեց «Ե՞րբ է ալբոմը» գովազդային արշավը, ինչպես նաև գործարկվեց վեբկայք՝ բաններային քարտեզով։

2021 թվականի նոյեմբերի 1-ին թողարկվեց «Ո՞վ սպանեց Մարկին» սինգլը։

2021 թվականի նոյեմբերի 12-ին թողարկվեց երրորդ միքսթեյփը՝ miXXXtape III.։ Սկավառակը պարունակում է 36 ստեղծագործություն, որոնց մեծ մասը նախկինում այս կամ այն կերպ հրատարակվել է հեղինակի կողմից։ Նոր նյութից միքսթեյփը ներառում էր չորս երգ՝ «Цунами», «Организация», «Мох» և «Колесо»։ 2021 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարվեց նոր ալբոմի թողարկման մասին

2021 թվականի դեկտեմբերի 1-ին թողարկվեց երրորդ ստուդիական ալբոմը՝ Գեղեցկություն և Տգեղություն։

Քաղաքացիական ակտիվություն

խմբագրել

2019 թվականին նա ակտիվ մասնակցություն ունեցավ մոսկովյան ցույցերին և դարձավ դրանց առաջնորդներից մեկը։ Նա հանդես եկավ այսպես կոչված «Մոսկվայի գործով»[77] մեղադրյալի պաշտպանությամբ։ 2019 թվականի ամռանը նա Մոսկվայի քաղաքային դատարանում երաշխավորեց քսանամյա ակտիվիստ և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ուսանող Եգոր Ժուկովին, ով ձերբակալվել էր հուլիսի 27-ի ակցիայից հետո[78]։ Նույն թվականի սեպտեմբերին Oxxxymiron-ի Youtube ալիքով հեռարձակվեց «Сядь за текст» գրական ընթերցումների հեռարձակումը, որի ընթացքում հայտնի ռուս լրագրողներ, կատարողներ, ռեժիսորներ կարդացին ստեղծագործություններ ռուս և համաշխարհային գրականությունից, իսկ դատավորը որոշեց, թե Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի որ հոդվածով նրանք կարող էին պատժվել դասականներին։ Նոյեմբերի 7-ին նա ձայնագրեց «Ветер перемен» համատեղ թրեքը Սամարիդին Ռաջաբովի՝ ձերբակալվածներից մեկի հետ։ Արդյունքում Ժուկովն ու Ռաջաբովը ազատ են արձակվել բանտից։

2021 թվականի հունվարին նա մասնակցել է Ալեքսեյ Նավալնիի աջակցության ցույցերին։ Նա սեփական ծննդյան օրը ձերբակալվել է ոստիկանության կողմից։

2022 թվականի փետրվարին նա դեմ էր Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։ Նա անցկացրել է մի շարք բարեգործական համերգներ, որոնցից ստացված հասույթը մտադիր է օգտագործել ուկրաինացի փախստականներին օգնելու համար։

Առաջադրումներ և անվանակարգեր

խմբագրել

2012 թվականին արժանացել է «Տարվա մարդ GQ 2012» մրցանակին «Տարվա հայտնություն անվանակարգում»[12]։

2011 թվականին Rap.ru կայքի կողմից անցկացվող «Տարվա լավագույն ալբոմ ֊ ռուսական տարբերակ» անվանակարգի հաղթող[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Arterbury J. Russia's Biggest Rappers Are Going Hard Against Putin's War // Rolling Stone / J. WennerNYC: Jann Wenner, 2022. — ISSN 0035-791X
  2. ianianov. «Биография». oxxxymiron.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  3. https://twitter.com/norimyxxxo/status/47717194926276608
  4. https://www.hip-hop.ru/forum/id574-mif
  5. http://www.rapforce.net/blog/biografija_oksimirona/2012-04-11-50
  6. 6,0 6,1 http://www.rap.ru/reading/176
  7. http://www.rap.ru/discography/117
  8. http://www.rap.ru/discography/600
  9. http://the-flow.ru/news/albom-oxxxymirona-ne-podaet-priznakov-zhyzni
  10. https://daily.afisha.ru/archive/vozduh/music/kak-oksimiron-stal-artistom-kotoryy-shtampuet-soldauty-i-chto-on-dlya-etogo-sdelal/
  11. http://the-flow.ru/foto/oxxxy-reebok
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսիմիրոն» հոդվածին։