Մասնակից:Davidka16/Բելգիայի գաղութային տարածքներ

Բելգիայի Գաղութներ

Բելգիայի գաղութներ տիրույթը 1925 թվականին

Բելգիայի Գաղութներ (ֆր.՝ Colonies belges,հոլ.՝ Belgische koloniën), —Կենտրոնական Աֆրիկայի մի քանի տարածքների ամբողջություն, որոոնք պատկանում էին Բելգիային, գաղութային ունեցվածքի տեսքով 1886-ից միչև 1962 թվականը: Բելգիայի տիրապետության տակ գտնվող տարածքի մոտավորապես 98% զբաղեցրել է Բելգիական Կոնգոյի տարածքը: Բելգիայի գաղութների տարածքի մեջ է մտնում նաև Չինական Տյանցզինի ինքնակամ հանձնվելը:(1902—1931).

Նախադրյալներ խմբագրել

Բելգիայի սեփական տարածքը տարիներ շարունակ գտնվել է օտարերկրյացիների տիրապետության տակ: 1556 թվականից սկսած այն գտնվել է Իսպանական Հաբսբուրգների տիրապետության տակ, 1713 թվականից Ավստրիական Հաբսբուրգների , իսկ 1792 թվականից Ֆրանսիայի տիրապետության տակ: Նապոլեոնական Ֆրանսիայի անկումից հետո` 1815 թվականին, Բելգիան հայտնվեց Նիդերլանդական թագավորության տիրապետության տակ, իսկ 1830 թվականին հեղափոխության շնորհիվ ստացավ անկախություն: Անկախության հետ միասին երկիրը ստացավ նաև նոր խնդիրներ, արագորեն աճող Բելգիական արդյունաբերությունը նոր վաճառքի շուկաների և ռեսուրսների կարիք ուներ, իսկ գործազուրկները, աղքատները, չունենալով նախկին մասայական արտագաղթի հնարավուրությունները դեպի Հոլանդական գաղութներ, նախկինի պես գործ էին փնտրում երկրի ներսում, ինչի պատճառով մեծ վտանգ էին հանդիսանում պետության և հանրության համար: Այդ պատճառով Բելգիան անմիջապես անցավ նախկինում իրեն պատկանող գաղութները վերադարձնելու գործին:

Լեոպոլդ I խմբագրել

Լեոպոլդ I թագավորի պլանների մեջ էր մտնում Եթովպական կայսրության, Արևմտյան Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի (Մեքսիկա, Նիկարագուա, Կուբա, Գվատեմալա, Բրազիլիա, Արգենտինա) և նույնիսկ Ֆիլիպինների, Օվկիանիայի, Հավայան կղզիների գրավումը: Այդ ծրագրերից և ոչ մեկին բախտ չվիճակվեց վերածվելու ինչ-որ նշանակալի իրադարձության [1]: 1843 թվականին անգլ.՝ Ladd & Co մասնավոր ըներությունը համաձայնվեց գաղութացնել Հավայան թագավությունը Բելգիայի շահերի համար: Գործարքը խզվեց ընկերության սննկացման պատճառով:Նմանատիպ բանակցություններ էին տարվում նորաստեղծ Տեխասի Հանրապետության հետ, որը հետաքրքրված էր Եվրոպական էմիգրանտներով:

Բելգիական գաղութները Գվատեմալայի ափերին (1845)
1843-1844 թվականներին հարյուրավոր ցածր խավին պատկանող բելգիացիններ նավերով հասցվեցին Գվատեմալայի Սանտո Տոմաս դե Կաստիլլա,որպեսզի հետազոտեն Վերապասը՝ առաջինը Ամերիկայում Բելգիական գաղութներից: Դա հնարավոր դարձավ սեպարտիստ Ռաֆայել Կարրերոյի հետ համաձայնության գալուց հետ, որը աջակցության մեծ կարիք ուներ Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գվատեմալայի անջատումից հետո: Գաղթականների մասայական մահերի պատճառով, որոնք մահանում էին մալարիայից, ինչպես նաև ֆինանսական դժվարություններից, այդ ծրագիրը չեղյալ համարվեց  1854 թվականին[2][3]: 

Ձախողմամբ ավարտվեց նաև վուշաբուծության ծրագիրը՝ Մեքսիական Չիուաուա նահանգի Նուեվա Բելգիկա գաղութում, հողի անպտղաբերության պատճառով: Զուգահեռաբար ստեղծվում էին Բրազիլիա և Արգենտինա մեկնող բելգիացիների խմբեր, հատկապես 1842 թվականից մինչև 1875 թվականը[4], սակայն դրանք չդարձան մասայական: Չնայած դրան արգենտինական Էնտրե Ռիոս մարզի բելգիական գաղութը գոյատևեց 1882 թվականից մինչև 1940 թվականը[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Report of the proceedings and evidence in the arbitration between the King and Government of the Hawaiian Islands and Ladd & Co., before Messrs. Stephen H. Williams & James F. B. Marshall, arbitrators under compact. C.E. Hitchcock, Hawaiian Government press. 1846. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  2. New Physical, Political, Industrial and Commercial Map of Central America and the Antilles. — Library of Congress, World Digital Library.
  3. Santo Tomás. — worldstatesmen.org
  4. Ansiaux, Robert Raymond. Early Belgian colonial efforts: The long and fateful shadow of Leopold I. — Arlington: The University of Texas, 2006.
  5. Belgische kolonies van Argentinië Արխիվացված է Հուլիս 23, 2011 Wayback Machine-ի միջոցով:. — coloniasbelgas.com.ar(նիդեր.)(իսպ.)

[[Կատեգորիա:Գաղութային կայսրություններ]] [[Կատեգորիա:Բելգիայի նախկին գաղութներ]]