Մասնակից:Bellatrix Lestrange 37/Ավազարկղ
Սուր Հովարներ, Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի փողոցային խմբավորում, որը գործում էր 19-րդ դարի վերջում և Առաջին աշխարհամարտից հետո: Խմբավորման առաջացման պատճառները Բրիտանիայի բանվոր դասակարգի տնտեսական վիճակի կտրուկ վատթարացումն ու զրկանքներն էին, իսկ խմբավորումը հիմնականում կազմված էր ցածր և միջին խավի երիտասարդներից: Նրանք սոցիալական իշխանության հասել էին կողոպուտի, բռնության, շորթման, ապօրինի բուքմեյքերների և խաղադրույքների վերահսկման միջոցով: Այս հանցախմբի անդամները ունեին անհատական ոճ, հիմնականում կրում էին իրենց ոճին բնորոշ բաճկոններ, կրծածալ վերարկուներ, կոճակներով ժիլետներ, մետաքսե շարֆեր, լայնափողք տաբատներ, կաշվե երկարաճիտ կոշիկներ և հովարով հարթ գլխարկներ: Հանցախումբը խիստ կազմակերպված էր գործում իր սեփական հիերարխիայի համակարգերում:
Խմբավորման գերիշխանությունը կայանում էր նրանում, որ նրանք ծեծի էին ենթարկում մրցակիցներին, որոնց հետ նրանք պայքարում էին Բիրմինգհեմի և հարակից շրջանների տարածքների համար: Նրանք գերիշխանությունը տևեց մոտ 20 տարի, մինչև 1910 թվականը, երբ մեկ այլ ավելի մեծ խմբավորում՝ «Բիրմինգհեմի տղաներ»-ը Բիլլի Քիմբերի գլխավորությամբ, հասավ նրանց: Չնայած խմբավորումը 1920-ական թվականներին արդեն գոյություն չուներ, «Սուր հովարներ» անվանումը դարձավ Բիրմինգհեմի ցանկացած փողոցային խմբավորման հոմանիշական ժարգոն:
2013 թվականին «Սուր Հովարներ» խմբավորման անունը կրկին օգտագործվեց, բայց այս անգամ որպես BBC-ի հեռուստասերիալի վերնագիր: Սերիալը, որի գլխավոր կերպարներին մարմնավորում են Կիլիան Մերֆին, Փոլ Անդերսոնը և Ջո Քոուլը, կրիմինալ պատմություն է Բիրմինգհեմում Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո գործող հորինված հանցագործ ընտանիքի մասին:
Ստուգաբանություն խմբագրել
Սուր հովարներ անվանումը բխում է խմբավորման անդամների գործելաոճից: Նրանք միանգամյա օգտագործման ածելիի շեղբ էին ամրացնում իրենց գլխարկների հովարներին, որոնք էլ այնուհետև օգտագործում էին որպես զենք: Այնուամենայնիվ, անվանման այս վարկածը ոչ հավաստի է, քանի որ Ջիլետ ընկերությունը առաջին անվտանգ փոխարինվող ածելի համակարգը Ամերիկա ներմուծել է 1903 թվականին, այնուհետև 1908 թվականից հետո է միայն բացվել առաջին ածելի արտադրող գործարանը Մեծ Բրիտանիայում[1]: Բրիտանացի հեղինակ Ջոն Դուգլասը, Բիրմինգհեմից, իր «Զբոսանք ամառային արահետով»[2] վեպում գրում էր, որ գլխարկները օգտագործվում էին որպես զենք[3]: Խմբավորման անդամները իրենց գլխարկները, որոնց հովարներին ածելի էր ամրացված, քաշում էին իրենց թշնամիների գլխին և ենթադրաբար կուրացնում էին նրանց: Այնուամենայնիվ, ըստ Բիրմինգհեմի համալսարանի Համայնքների պատմության ամբիոնի անգլերենի պրոֆեսոր Կառլ Չինի, այս տեսությունը առասպել է և այն ապացուցող հավաստի աղբյուրներ չկան[4]:
Բիրմինգհեմցի պատմաբան Կառլ Չինը կարծում է, որ անունն իրականում կապված է խմբավորման անդամների նորաձև և նրբագեղ հագուկապի հետ: Նա ասում է, որ "peaky" բառը շատ տարածված է եղել այն ժամանակ և վերաբերվել է ցանկացած հովարով գլխարկի[1]: Իսկ "blinder"-ը Բիրմինգհեմի ժարգոնային տերմինին է (մինչ օրս օգտագործվում է), որը օգտագործվում է համարձակ արտաքին տեսք ունեցող անձի կամ իր նկարագրելու համար[5]: Այնուամենայնիվ բացատրությունը կարող է նաև կապված լինել հանցախմբի բնորոշ վարքագծի հետ. հայտնի է, որ նրանք մոտենում էին հետևից, գլխարկի հովարը քաշում էին զոհի դեմքին, որպեսզի տուժողը հետագայում չկարողանար նկարագրել իրեն թալանած անձանց[6][7]:
Պատմություն խմբագրել
Տնտեսական դժվարությունները Անգլիայում երիտասարդների շրջանում բռնությունների պատճառ դարձան[3]: Աղքատ երիտասարդները գրպանահատությամբ էին զբաղվում և հաճախակի կողոպտում էին Բիրմինգհամի ետնախորշերի փողոցներում քայլող տղամարդկանց: Նրանք կողոպուտն իրականացնում էին հարձակման, ծեծի, դանակահարության և ձեռքերով խեղդամահ անելու միջոցով[8]: Այս ենթամշակույթը ծագել էր դեռևս 1850-ական թվականներին, այն ժամանակ, երբ Բիրմինգհեմի փողոցներում լիքն էին խաղատները, իսկ երեխաները կոպիտ խաղեր էին խաղում: Երբ ավելի բարձր խավի ճնշման ներքո ոստիկանությունը սկսեց խստորեն միջամտել այդ գործողություններին, երիտասարդները համախմբվեցին և հակահարված տվեցին, ինչի արդյունքում էլ հետագայում ձևավորվեցին ավազակախմբերը: Այս խմբավորումները հաճախակի կռվում էին ոստիկանության հետ և հարձակվում էին անցորդների վրա[9]: 1890-ականների ընթացքում երիտասարդական փողոցային խմբավորումների անդամները հիմնականում 12-ից 30 տարեկան տղամարդիկ էին[10]: 1890-ականների վերջին, այդ խմբավորումները արդեն հիերարխիաներ էին դարձել[11]:
Այս երիտասարդական փողոցային խմբավորումներից ամենադաժանը «Սուր Հովարներ»-ն էր: Թերթի` «Դաժան սպանություն Փոքր Հիթում. Կոտրել են տղամարդու գանգը» (տպագրված Բիրմինգհեմ Փոստ հրատարակությունում 1890 թվականի մարտի 24-ին` երկուշաբթի) վերնագրից ենթադրելի է, որ այս խմբավորումը հիմնադրվել էր Փոքր Հիթում, հավանաբար Թոմաս Մաքլոու անունով մի տղամարդու կողմից[12]: Այս հոդվածը «Սուր Հովարներ» խմբավորման գոյության ամենավաղ ապացույցն է.
1890 թվականին` տղամարդու վրա հարձակումից հետ, որոշ գանգստերներ նամակ են ուղարկում տարբեր ազգային թերթերի՝ իրենց հայտարարելով այս հատուկ խմբի անդամ[8]: Նրանց առաջին գործողությունները հիմնականում միտված էին Բիրմինգհեմի Փոքր Հիթ և Չեպսայդ համայնքներում նպաստավոր հողեր գրավելուն[3]: Նրանց գլխավոր հակառակորդը «Չիփսայդ Սլոգերս» խմբավորումն էր, որը պայքարում էր նրանց դեմ՝ հողերին տիրանալու համար[13]: «Չիփսայդ Սլոգերս» խմբավորումը կազմավորվել էր 1870-ական թվականներին և հայտնի էր փողոցային կռիվներով Բիրմինգհեմի ծայրահեղ աղքատ ետնախորշերի` Բորդեսլիի և Փոքր Հիթի շրջաններում:
19-րդ դարի վերջին, երբ նրանք արդեն ունեին վերահսկվող տարածք, սկսեցին ընդլայնել իրենց հանցավոր նախաձեռնությունը: Նրանք զբաղվում էին խարդախությամբ, հողերի գրավմամբ, մաքսանենգությամբ, առևանգումով, կողոպուտով և ապօրինի խաղադրույքներով[3][14]: Լիդսի համալսարանի պատմաբան Հեդեր Շորը պնդում է, որ խմբավորման անդամները կազմակերպված հանցագործության փոխարեն ավելի շատ կենտրոնացած էին փողոցային պայքարի, կողոպուտի և շորթման վրա[2]:
Այնուամենայնիվ, խմբավորումը բռնություն էր կիրառում ոչ միայն անմեղ քաղաքացիական անձանց, այլ նաև իր հակառակորդ խմբավորումների և հաստատությունների վրա: Բիրմինգհեմում պարբերաբար բռնկվում էին խմբակային պատերազմները մրցակից խմբավորումների միջև, ինչը հանգեցնում էր ծեծկռտուքների և կրակոցների[15]: «Սուր Հովարներ»-ը նաև կանխամտածված հարձակվում էր ոստիկանության աշխատակիցների վրա[16]: 1897 թվականինին խմբավորման անդամները սպանեցին Ջորջ Սնայպին ու Չարլզ Ֆիլիպ Գանտերին[17]: Հարյուրավորները վիրավորվեցին, իսկ ոմանք լքելցին զինված ուժերը բռնության պատճառով[16]:
Շուտով «Սուր Հովարներ» անվանումը ընդհանուր տերմին դարձավ Բիրմինգհեմի փողոցային հանցագործ երիտասարդների համար[3][18]: 1899 թվականին Չարլզ Ռաֆտեր անունով իռլանդացի ոստիկանապետը պայմանավորվեց Բիրմինգհեմում կիրառել տեղական օրենսդրությունը: Այնուամենայնիվ, ոստիկանական համակարգում առկա կաշառակերությունը ժամանակի ընթացքում իջեցրեց նրա գործունեության արդյունավետությունը[8]:
Տխրահռչակ անդամներ խմբագրել
Հակառակ ժողովրդական համոզմունքի, «Սուր Հովարներ» խմբավորման անդամների մեծ մասը միջին խավի ներկայացուցիչներ էին և աշխատանք ունեին[19]: Խմբավորման ամենահզոր անդամը Կևին Մունի անվամբ հայտնի տղամարդ էր, ում իսկական անունը Թոմաս Գիլբերտ էր, բայց նա պարբերաբար փոխում էր իր ազգանունը: Հենց նա էր խմբավորման կողմից շատ հողատարածքների առգրավման նախաձեռնողը:
Խմբավորման մյուս ականավոր անդամներն էին Դեյվիդ Թեյլորը, Էռնեստ Հայնեսը, Հարի Ֆոուլսը և Սթիվեն Մակնիքլը[20][13]: Հարի Ֆոուլերը, ով հայտնի էր «Մանկադեմ Հարի» անվամբ, 1904 թվականի հոկտեմբերին 19 տարեկան հասակում ձերբակալվել է հեծանիվ գողանալու համար[13]: Մաքնիքլը և Հայնեսը նույնպես ձերբակալվել են միևնույն ժամանակ՝ համապատասխանաբար հեծանիվ գողանալու և տուն ներխուժելու համար: Նրանք իրենց կատարած հանցանքների համար կալանքի տակ մնացել են մեկ ամիս: Արևմտյան Միդլանդի ոստիկանության գրառումները երեք ձերբակալվածներին բնութագրում էին որպես «լկտի ու լպիրշ երիտասարդներ, ովքեր հարբած խմբերով գաղտագողի մոտենում են անցորդներին, վիրավորում և կողոպտում են նրանց»[13]: Թեյլորը ձերբակալվել է 13 տարեկանում ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով[13]:
Բանդայի շատ անդամներ Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններն էին: Հենրի Լայթֆութը՝ առաջին մարդը, ով ճանաչվել է «Սուր Հովարներ» խմբավորման անդամ, իր կյանքում երեք անգամ անդամագրվել է բրիտանական բանակին և 1916 թվականին մասնակցել է Սոմի ճակատամարտին[21]: Խմբավորման ամենաերիտասարդ անդամներից մեկը՝ Հենրի Ֆուլերը, կենդանի վիճակում թաղված է եղել խրամատներում և պատերազմից հետո որոշ ժամանակ ոչ խոսել է, ոչ տեսել[22]:
Տխրահռչակ գանգստեր Բիլի Քիմբերը նույնպես «Սուր Հովարներ» խմբավորման նախկին անդամ է եղել[16]:
Զենքեր և նորաձևություն խմբագրել
«Սուր Հովարներ» խմբավորման անդամները օգտագործում էին տարբեր տեսակի զենքեր` գոտու ճարմանդներ, մետաղյա ծայրերով երկարաճիտ կոշիկներ, կրակխառնիչներ, ձեռնափայտեր և դանակներ[23]: Ջորջ Իստվուդի դեպքում նրան ծեծի էին ենթարկել գոտիների ճարմանդներով: 1900 թվականի հունիսին Պերսի Լանգրիջը դանակահարել էր ոստիկանականության աշխատակից Կոնստաբ Բարկերին[24]: Իսկ արդեն 1905 թվականի սեպտեմբերին «Սուր Հովարներ» խմբավորման անդամներից մեկը` Ուիլյամ Լեյսին, հրազենի միջոցով սպանել էր «Սամր Հիլլ» խմբավորման մի անդամի[25]:
Բանդայի անդամները հաճախ հագնում էին այնպիսի հագուստ, որը հազվադեպ հանդիպող ու անսովոր էր այդ ժամանակաշրջանի ժամանակակից խմբավորումների անդամների համար: Գրեթե բոլոր անդամները կրում էին հովարով գլխարկներ և վերարկուներ: «Սուր Հովարներ»–ի անդամները հագնում էին կոստյումներ, սովորաբար լայնափողք տաբատների և կոճակով բաճկոնների հետ[3]: Ետնախորշերի եղանակային պայմանների պատճառով խմբավորման անդամները ստիպված էին իրենց հանդերձանքին ավելացնել նաև կաշվե մետաղյա ծայրերով երկարաճիտ կոշիկներ: Հարուստ անդամները կրում էին մետաքսե շարֆեր և հագուստից առանձնացված մետաղյա կոճակով օձիքներ: Նրանց տարբերվող հագուստը հեշտությամբ ճանաչելի էր քաղաքի բնակիչների, ոստիկանության և հակառակորդ խմբավորման անդամների համար: Խմբավորման անդամների կանայք, ընկերուհիներն ու սիրուհիները շքեղ կյանք էին վարում: Թանկարժեք հագուստները, մարգարիտները, մետաքսները և գունագեղ շարֆերը սովորական բան էին նրանց համար[3][20]:
Անկում խմբագրել
Մոտ մեկ տասնամյակ քաղաքական վերահսկողությունից հետո նրանց աճող ազդեցությունը գրավեց մեկ այլ` ավելի մեծ խմբավորման՝ «Բիրմինգհեմի տղաներ»-ի ուշադրությունը: «Սուր Հովարներ» խմբավորման անդամների կողմից մրցարշավների ընդլայնումը «Բիրմինգհեմի Տղաներ» խմբավորման բռնի արձագանքի պատճառ դարձավ: Խմբավորման անդամների ընտանիքները Բիրմինգհեմի կենտրոնից տեղափոխվեցին դեպի գյուղեր: Ազատվելով «Սուր Հովարներ» հանցավոր խմբավորման ազդեցությունից` «Սաբինի» խմբավորումը համատեղեց ուժերը «Բիրմինգհեմի Դղաներ» խմբավորուման հետ և 1930-ականներին ամրապնդեց քաղաքական վերահսկողությունը Կենտրոնական Անգլիայի վրա[26][27][28]:
Այլ գործոններ` ինչպիսիք են կրթությունը, կարգապահությունն ու ոստիկանության ավելի կոպիտ դրսևորումն ու պատիժները, նույնպես նպաստեցին «Սուր Հովարներ» խմբավորման ազդեցության նվազմանը, և մինչև 1920-ական թվականները նրանք արդեն պաշտոնապես գոյություն չունեին[29]: Քանի որ «Սուր Հովարներ» անվամբ հայտնի խմբավորումը թուլանում էր, նրանց անունն օգտագործվում էր որպես ընդհանուր տերմին՝ բռնի փողոցային երիտասարդությանը նկարագրելու համար[3]: Խմբավորումների գործողությունները տևեցին 1890-ականներից մինչև 1930-ական թվականները[2][8]:
Ծանոթ մշակույթում խմբագրել
BBC–ի «Սուր Հովարներ» հեռուստատեսային դրամատիկական սերիալի գլխավոր կերպարներին մարմնավորում են Կիլիան Մերֆին, Սեմ Նիլը և Հելեն ՄքՔրորին: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013-ի սեպտեմբերին: Այն ներկայացնում է գեղարվեստական մի պատմություն, որում «Սուր Հովարները» գերիշխանության համար պայքարում են «Բիրմինգհեմի Տղաներ» և «Սաբինի» խմբավորումների հետ և հետևում են մի խմբավորման, որը հիմնվել է Առաջին աշխարհամարտից հետո Բիրմինգհեմի Փոքր Հիթի տարածքում: Խմբավորումն ուներ տներ, որոնք տեղակայված էին Բիրմինգհեմում և շրջակայքում՝ Լոնգբրիջից մինչև Սաթթոն Քոլդֆիլդ[30]: Սերիալի շատ հատվածներ նկարահանվել են Սև Երկրի Թանգարանի տարածքում[31]:
Դանիական Վոլբիթ մետալ խմբի «Cheapside Sloggers» (2019) երգը «Սուր Հովարներ» խմբավորման մասին է:
Տես նաև խմբագրել
- «Բիրմինգհեմի Տղաներ»-ը հայտնի է նաև «Բրոմջենի Տղաներ» անվանմամբ:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Chamberlain, Zoe (15 October 2014). «The TRUTH Behind the Peaky Blinders». Birmingham Mail.
- ↑ 2,0 2,1 2,2 «Peaky Blinders: Was there a real-life Tommy Shelby?». The Week UK (բրիտանական անգլերեն). Վերցված է 30 December 2017-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Halls, Eleanor. «The Peaky Blinders are a romanticised myth». GQ. Վերցված է 30 December 2017-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=DDzfeTTigKo&list=PL9k7yPvgy3iEOQuUwReZiVhOC3mc91zAo&index=3&t=162s
- ↑ Ugolini, Laura (2007). Men and Menswear: Sartorial Consumption in Britain 1880–1939. Ashgate. էջ 42.
- ↑ Bradley, Michael (12 September 2013). «Birmingham's real Peaky Blinders». BBC News. West Midlands.
- ↑ Egner, Jeremy (21 December 2017). «'Peaky Blinders': The Disparate Ingredients of a Cult Hit». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 30 December 2017-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Carl Chinn – The real 'Peaky Blinders' | History West Midlands». West Midlands History.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 30 December 2017-ին.
- ↑ Chinn, p. 21
- ↑ Moonman, Eric (1987). The Violent Society. F. Cass. էջ 36.
- ↑ Thompson, Paul (1992). Edwardians: The Remaking of British Society. Routledge. էջ 50.
- ↑ «Register | British Newspaper Archive». British Newspaper Archive (անգլերեն). Վերցված է 2018-11-18-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 McCarthy, Nick (2013-09-11). «Meet the real Peaky Blinders...». Birmingham Mail. Վերցված է 30 December 2017-ին.
- ↑ Bradley, Michael (2013-09-12). «Birmingham's real Peaky Blinders». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 30 December 2017-ին.
- ↑ Chinn, Carl (2019). Peaky Blinders: The Real Story. John Blake Publication. էջ 192. ISBN 978-1789461725.
- ↑ 16,0 16,1 16,2 Louise Rhind Tutt. «Real Peaky Blinder: Truth Behind the Legend». I Love Manchester. September 7, 2019
- ↑ Chinn, p.164, p.185
- ↑ Chinn, p. 99
- ↑ Chinn, p. 20
- ↑ 20,0 20,1 Larner, Tony (1 August 2010). «When Peaky Blinders Ruled Streets with Fear». Sunday Mercury. էջ 14.
- ↑ Chinn, p. 155-159
- ↑ Laurs Raphael (30 November 2017). «11 Things You Didn't Know About Peaky Blinders». Esquire.
- ↑ Cormier, Roger. «12 Eye Opening Facts About the Peaky Blinder». Mental Floss. May 30, 2016
- ↑ Chinn p. 179
- ↑ Chinn, p. 192
- ↑ «UK Chaps». Արխիվացված է օրիգինալից 12 October 2007-ին. Վերցված է 2018-01-18-ին.
- ↑ Barley, Nick (2001). «The Times - London A-Z Series No.1 (A Sample....) "G for Gangland London"». The Times. Արխիվացված է օրիգինալից December 30, 2006-ին. Վերցված է 2006-12-06-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|month=
and|coauthors=
(օգնություն) - ↑ Shore, Heather (2001). «Undiscovered Country': Towards A History Of The Criminal 'Underworld'». School of Cultural Studies: Leeds Metropolitan University. Արխիվացված է օրիգինալից (.doc) September 29, 2007-ին. Վերցված է 2006-12-06-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|month=
and|coauthors=
(օգնություն) - ↑ Chinn, p. 108, 116, 194
- ↑ «Game of Thrones star joins Peaky Blinders cast». independent.co.uk. 29 March 2017. Վերցված է 12 November 2017-ին.
- ↑ «Peaky Blinders». bclm.co.uk. Black Country Living Museum. Վերցված է 12 November 2017-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Birmingham's real Peaky Blinders (BBC News, 2013-09-12)
- Birmingham's Peaky Blinders - in fact... and fiction (Birmingham Mail, 2013-09-12)