Սուր հովարներ (հեռուստասերիալ)

«Սուր հովարներ» (անգլ.՝ Peaky blinders), բրիտանական քրեական դրամատիկ սերիալ, որ ստեղծվել է Սթիվեն Նայթի կողմից 2013 թվականին BBC Two հեռուստաալիքի համար և պատմում է Բիրմինգհեմում 1920-ական թվականներին Շելբիի հանցագործ տոհմի ծավալած գործունեության մասին։

Սուր հովարներ
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա[1], պատմական դրամա և զգեստավորված դրամա
ԹեմաՍուր հովարներ
ՍտեղծողՍթիվեն Նայթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն[2]
ՌեժիսորDavid Caffrey?
Գլխավոր
դերերում
Քիլիան Մերֆի[3], Սեմ Նիլ, Հելեն ՄակՔրորի[3], Փոլ Անդերսոն[3], Իդո Գոլդբերգ, Անաբել Ուոլիս, Սոֆի Ռանդլ[3], Ջո Քոուլ[3], Նեդ Դեննեհի[3], Թոմ Հարդի[3], Նոա Թեյլոր, Շարլոտա Ռայլի, Էնդի Նեյման, Ռիչարդ ՄաքՔեյբ, Դևիդ Դոուսոն, Չարլի Քրիդ-Մայլզ, Փեդի Քոնսիդայն, Ալեքսանդր Սիդիգ, Բենջամին Զեֆանայա[3], Neil Bell?, Lobo Chan?, Սեմ Հեզելդայն, Էդրիան Բրոուդի[3], Էյդան Գիլեն[3], Ֆինն Քոուլ[3], Էյմի-Ֆիոն Էդվարդս[3], Նատաշա Օ'Քիֆֆ[3], Քեյթ Ֆիլիպս[3], Charlie Murphy?[3], Jack Rowan?[3], Jamie Kenna?[3], Թոնի Փիթս, Նիլ Մեսքել, Թոմի Ֆլանագան, Gaite Jansen?, Դինա Կորզուն, Քինգսլի Բեն-Ադիր, Անյա Թեյլոր Ջոյ, Cosmo Jarvis?, Էնդրյու Կոձի, Բրայան Գլիսոն, Սեմ Քլաֆլին, Քեյթ Դիքի, Pauline Turner?, Էմեթ Ջ. Սկանլան, Charlene McKenna?, Ամբեր Անդերսոն, Ջեյմս Ֆրեչվիլ, Սթիվեն Գրեհեմ, Samuel Edward-Cook?, Tom Vaughan-Lawlor?, Հենրի Գարեթ, Rory Keenan?, Սիմոնա Քիրբի, Վանդա Օպալինսկա, Ջոշ Օ'Քոնոր, Դորիան Լաֆ, Stephanie Hyam?, Քենեթ Քոլի, Բրիդ Բրենան, Frances Tomelty?, Ռիչարդ Բրեյք, Ալեքս ՄակՔուին, Մայքլ Այնեսոն, Peter Bankole?, Ռիչարդ Դիլեյն, Dominic Coleman?, Graeme Hawley?, Դոնալդ Սամպտեր, Ջոզեֆ Լոնգ, Andreas Muñoz?, Էլիոթ Քաուան, Peter Campion?, Թիմ Վուդվորդ, Peter Coonan?, Ասսադ Բոաբ, Simon Wan?, Այներին Բայնարդ և Հարրի Քիրթոն
Գործադիր պրոդյուսերCaryn Mandabach?
ՍցենարիստՍթիվեն Նայթ
ԵրաժշտությունPJ Harvey?, Anthony Green? և Anna Calvi?
Պատմվածքի վայրԲիրմինգհեմ, Ուեսթ Միդլանդս և Լոնդոն
Դարաշրջանինտերբելում
Նկարահանման վայրԲիրմինգհեմ, Բրեդֆորդ, Դադլի, Լիդս, Լիվերպուլ, Քիթլի, Բոլթոն, Wigan?, Մանչեսթեր, Ստոկպորտ և Լոնդոն
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ36
Էկրաններին էսեպտեմբերի 12, 2013-ից ապրիլի 3, 2022
ՀեռուստաալիքBBC Two
ԸնկերությունBBC Studios?
ԴիստրիբյուտորEndemol UK, The Weinstein Company և Նեթֆլիքս
Պարգևներ
ԱռաջադրումԲԱՖՏԱ պարգև
Պաշտոնական կայքէջ

Գանգստերական սերիալի առաջին եթերաշրջանը, որ բաղկացած 6 էպիզոդներից, ունեցել է 2,4 մլն հանդիսատես։ 2014 թվականի նոյեմբերի 8-ին BBC հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարել է այն մասին, որ սերիալը երկարացվել է մինչև 3-րդ եթերաշրջան[4], որն սկսվել է 2016 թվականի մայիսի 5-ին[5]։ Սերիալն ստացել է National Television Awards (2019 թ.) մրացանակ «դրամա» անվանակարգում։ 2016 թվականի մայիսի 26-ին BBC-ին երկարացրել է սերիալը միանգամից 2 եթերաշրջանով (չորրորդ և հինգերորդ)[6]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Սթիվեն Նայթը սերիալի ստեղծման պատմությունը ներկայացրել է հետևյալ կերպ. «Սերիալի հիմքում ընկած են 20-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած իրական իրադարձություններ։ Իմ ծնողները, հատկապես հայրս, հաճախ էր հիշում այն ժամանակները, երբ ինքը 10 տարեկան էր։ Նրանք լավ էին հագնվում, հարուստ էին, նրանցից վախենում ու նրանց հարգում էին տարածաշրջանում, և նրանք ավազակներ էին։ Որոշակի իմաստով՝ ես ուզում եմ, որ «Սուր հովարներն» իր տեսակում լինի աշխարհին ուղղված հայացք 10 տարեկան երեխայի աչքերով, որը տեսնում է, որ մարդիկ ավելի խելացի են, ավելի ուժեղ, ավելի գեղեցիկ, և ձիերը՝ ավելի շատ։ Եվ ընդհանրապես, ամբողջ աշխարհը մեծ է և ահավոր»[7]։

«Սուր հովարները» գանգստերական սագա է Բիրմինգհեմի գնչու բանդիտների խմբավորման մասին, որը հիմնված է իրական դեպքերի վրա։ Սուր հովարներ կոչել են երտասարդական ավազակախմբին, որը գործել է 19-րդ դարի վերջին Անգլիայում։ Տեսակետներից մեկի համաձայն[8]՝ խմբավորումն իր անվանումն ստացել է այն պատճառով, որ իբր տղաներն իրենց գլխարկների հովարներին կարել են սրած ածելիներ։ Երկրորդ տեսակետի համաձայն՝ նրանք ուղղակի հագնվել են մանչեսթերյան ոճով, որի տարրերից մեկը եղել է գլխարկը, որի նեղ հովարն էլ ստեղծել է սուր ածելու տեսք։

Խմբավորման անդամները, տարված ժառանգորդության պաշտամունքով, ձգտում էին պաշտպանել իրենց ընտանիքի շահերը։ Գլխավոր ընտրվում էր նա, ով, ընտանիքի կարծիքով, տոհմին կբերեր ամենամեծ շահը։ Պատմաբանների հայտարարությամբ՝ «Սուր հովարները» և մի քանի այլ խմբավորումներ նման չէին հասարակ զինված ավազակախմբերի. նրանք ունեին հագնվելու հատուկ ոճ, իրենց պատվո կոդեքսը և վարվելակերպը։

Սյուժե խմբագրել

Բիրմինգհեմ, 1920-ական թվականներ։ Պատերազմից վերադառնում են «Սուր հովարներ» խմբավորման անդամներ Շելբի եղբայրները։ Ընտանիքում ավագը Արթուր Շելբին է (Պոլ Անդերսոն), որը բոլորին ներկայանում է որպես խմբավորման ղեկավար։ Բայց բոլոր գործերը վարում է Թոմաս Շելբին (Կիլիան Մերֆի)` միջնեկ եղբայրը, քանի որ հենց նա է խմբավորման ղեկավարը։ Թոմասն ամեն գնով փորձում է օրինականացնել ընտանեկան բիզնեսը։ Արյունակից Շելբի եղբայրները չորսն են` Արթուրը, Թոմասը, Ջոնը և Ֆիննը, սակայն «Սուր հովարներ» խմբավորման անդամներն ավելի շատ են։

Հետպատերազմյան տարիներին Թոմասն արմատապես փոխվել էր։ Նա մոռացել էր, թե ինչ է նշանակում սիրել, մինչև առաջին եթերաշրջանում հայտնվում է Գրեյսը, որն աշխատում էր տեղի փաբում, և միևնույն ժամանակ, ոստիկանության նոր պետ, տեսուչ Քեմփբելի մոտ։ Երբ քաղաքում հայտնվում է ոստիկանության նոր պետ, Շելբիի գործերը դժվարանում են։ Տեսուչ Չեսթեր Քեմփբելը (Սեմ Նիլ), որն Ուինսթոն Չերչիլից ստացել էր հատուկ առաջադրանք` հետաքննել պետական զինվորական պահեստից գնդացիրների յուրացման հարցը, վճռականորեն սկսում է մաքրել քաղաքը հանցագործություններից` առաջին հերթին «Սուր հովարներ» ամենակարող խմբավորումից։ Նա անգթորեն հարցաքննում է խմբավորման ղեկավարին, սակայն անօգուտ։ Նրա գործակալը, որը որպես բարմեն աշխատանքի է տեղավորվում խմբավորման անդամների կողմից կառավարվող (և հաճախակի այցելվող) փաբում, օգնում է հետաքննությանը։

Երկրորդ սեզոնը պատմում է Շելբիների ընտանիքի բիզնեսի ընդլայնման մասին դեպի հարավ` Լոնդոն, որտեղ փոթորկում է պատերազմ իտալական և հրեական մաֆիաների միջև։ Դրան զուգընթաց Թոմաս Շելբին ներքաշվում է ֆենիանների և Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության դավադրության մեջ, որը գլխավորում էր իր հին ծանոթը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Կիլիան Մերֆի Թոմաս Շելբի
Անաբել Վոլիս Գրեյս Բյորջես
Սեմ Նիլ Չեսթեր Քեմփբել
Հելեն ՄքՔրորի Մորաքույր Պոլլի
Ջո Քոուլ Ջոն Շելբի
Փոլ Անդերսոն Արթուր Շելբի
Սոֆի Ռանդլ Էյդա Շելբի
Ալֆի Էվանս-Միս (1 սեզոն), Հարրի Քիրթոն Ֆինն Շելբի
Իդդո Գոլդբերգ Ֆրեդի Տորն
Սեմուել Էդուարդ-Կուկ Դեննի
Չարլի Կրիդ-Մայլզ Բիլլի Կիմբեր
Էնդի Նայման Ուինսթոն Չերչիլի
Թոմմի Ֆլենագան Արթուր Շելբի ավագ
Տոնի Փիթս սերժանտ Մոս
Նեդ Դենեհի Շարլի
Նատաշա Օ'Քիֆֆ Լիզզի
Ջեք Հարդլի Բիլլի
Թոմ Հարդի Ալֆի Սոլոմոնս
Նոա Թեյլոր Դարբի Սաբինի
Էդրիեն Բրոուդի Լուկա Չանգրետա
Շարլոտա Ռայլի Մայ Կարլտոն
Էյմի-Ֆիոն Էդվարդս Էսմի Լի (Շելբի)

Սաունդթրեք խմբագրել

Էպիզոդ 1
Անվանում Տևողություն
1. «Nick Cave & Warren Ellis – «Zanstra» 1:33
2. «Nick Cave – «Martha’s Dream» 3:07
3. «Nick Cave & The Bad Seeds – «Red Right Hand» 6:10
4. «The White Stripes – «I think I smell a Rat» 2:04
5. «The White Stripes – «St James Infirmary Blues» 2:24
6. «Nick Cave – «Queenie’s Suite» 3:30
7. «Nick Cave – «Song for Jesse» 2:35
Էպիզոդ 2
Անվանում Տևողություն
1. «The Samphire Band – «Tough Call» 2:57
2. «The Raconteurs – «Blue Veins» 4:03
3. «Nick Cave & The Bad Seeds – «Red Right Hand» 6:10
4. «The White Stripes – «The Hardest Button to Button» 3:32
5. «Nick Cave – «Proposition #1» 3:22
6. «The White Stripes – «Black Math» 3:32
7. «Giacomo Puccini – «Vedi la Ma Guite Lo Stendo A Tel» 3:42
8. «Giacomo Puccini – «Lo Tenni La Promesca» 2:01
9. «Nick Cave & The Bad Seeds – «Brother My Cup is Empty» 3:57
10. «The White Stripes – «Little Room» 0:50
Էպիզոդ 3
Անվանում Տևողություն
1. «Nick Cave & The Bad Seeds – «Red Right Hand» 6:10
2. «The White Stripes – «When I hear my name» 3:22
3. «The White Stripes – «St James Infirmary Blues» 2:24
4. «Nick Cave & The Bad Seeds – «Abattoir Blues» 4:00
Էպիզոդ 4
Անվանում Տևողություն
1. «Nick Cave – «Martha’s Dream» 3:07
2. «Nick Cave & The Bad Seeds – «Red Right Hand» 6:10
3. «The White Stripes – «I fought Piranhas» 2:04
4. «Tom Waits – «Clap Hands» 2:24
5. «The Raconteurs – «Broken Boy Soldier» 3:30
Էպիզոդ 5
Անվանում Տևողություն
1. «The White Stripes –«Ball & Biscuit» 7:21
2. «Nick Cave & The Bad Seeds – «Red Right Hand»» 6:10
3. «The White Stripes –«Little Cream Soda» 3:45
4. «Nick Cave & The Bad Seeds – «God is in the House» 3:57
5. «Tom Waits –«Time»» 3:55
6. «Nick Cave & The Bad Seeds - «Bring it on» 3:32
Էպիզոդ 6
Անվանում Տևողություն
1. «Nick Cave & The Bad Seeds – «Red Right Hand» 6:10
2. «Dan Auerbach –«The Prowl» 3:18
3. «Jack White – «Love is Blindness» 3:16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Fernsehserien.de (գերմ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  4. ««Острые козырьки» вернутся с третьим сезоном». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  5. Hooton, Christopher (2016 թ․ ապրիլի 21). «Peaky Blinders season 3 release date: BBC Two finally confirms the Shelbys' exact return, Netflix to follow». The Independent. Independent Print Limited. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
  6. BBC’s Peaky Blinders to return for two more seasons | Media | The Guardian
  7. «Интервью Стивена Найта». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  8. BBC. «Настоящие острые козырьки».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուր հովարներ (հեռուստասերիալ)» հոդվածին։