Փոլ Անդերսոն (անգլ.՝ Paul Anderson, փետրվարի 12, 1978(1978-02-12)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է «Փրկվածը», «Լեգենդ», «Շերլոկ Հոլմս․ Ստվերների խաղ» ֆիլմերում և «Սուր հովարներ» հեռուստասերիալում կատարած իր դերերով[2]։

Փոլ Անդերսոն
անգլ.՝ Paul Anderson
Ծնվել էփետրվարի 12, 1978(1978-02-12)[1] (46 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1978 թվականի փետրվարի 12-ին Լոնդոնում։ Երկար տարիներ աշխատել է թատրոնի տոմսերի վաճառքի բնագավառում։ 2000-ական թվականներին ավարտել է Ուեբեր Դուգլասի դրամատիկական արվեստի ակադեմիան։

Իր դերասանական կարիերան Փոլը սկսել է 2005 թվականին «Դոկտոր Ով» հեռուստասերիալում էպիզոդիկ դեր կատարելով։ 2011 թվականին «Շերլոկ Հոլմս․ Ստվերների խաղ» ֆիլմում կատարել է Սեբաստիան Մորանի դերը[3]։

2013 թվականից նկարահանվում է «Սուր հովարներ» հեռուստասերիալում, որտեղ կատարում է Արթուր Շելբիի դերը[4][5][6]։ 2015 թվականին նկարահանվել է «Լեգենդ»[7], «Ծովի սրտում» և «Փրկվածը» ֆիլմերում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2006 Նշանվել սպանությունով Engaged to Kill որսորդ
2008 Ֆրենկի Հովարդ. Ավելի շուտ դու, քան ես Frankie Howerd: Rather You Than Me Ռոջեր
2009 Ֆիրմա The Firm Բեքս
2010 Նկուղը The Basement Ջեյք
2011 Միայնակ վայր մահվան համար A Lonely Place to Die Քրիս
2011 Շերլոկ Հոլմս․ Ստվերների խաղ Sherlock Holmes: A Game of Shadows գնդապետ Սեբաստիան Մորան
2012 Խոճկոր Piggy Խոճկոր
2012 Սքոթլանդ Յարդի թռչող ջոկատը The Sweeney Ալլեն
2012 Կիրք Passion Դիրք
2014 '71 '71 սերժանտ Լեսլի Լյուիս
2014 Էլեկտրականություն Electricity Բարրի Օ'Քոնոր
2015 Լեգենդ Legend Ալբերտ Դոնքյու
2015 Ծովի սրտում In the Heart of the Sea Թոմաս Չապել
2015 Փրկվածը The Revenant Անդերսոն
2016 Դժոխք Brimstone Ֆրենկ
2017 24 ժամ ապրելու համար 24 Hours to Live Ջիմ Մորու
2017 Թշնամիներ Hostiles կապրալ Թոմի Թոմաս
2018 Ռոբին Հուդ Robin Hood Գայ Գիսբորն
TBA Մղձավանջների ծառուղի Nightmare Alley Արտադրություն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2003 Վարդագույն սերենադ Pink Serenade Ջերեմի Ֆիշեր
2005 Դոկտոր Ով Doctor Who Ջեյսոն Սերիա՝ «The Christmas Invasion»
2007 Լուռ վկա Silent Witness Դեյվ Լիսոն 2 սերիա
2008 Աճյունը դեպի աճյուն Ashes to Ashes կասկածյալ Սերիա՝ «1.8»
2008 Լյուիս Lewis Ֆրենկ Սպորետի Սերիա՝ «The Great and the Good»
2009 Սպանություններ Միդսոմերում Midsomer Murders Գրահամ Սերիա՝ «The Black Book»
2011 Խոստումը The Promise սերժանտ Ֆրենկ Նաշ Հեռուստատեսային մինի սերիալ
2011 Լյուիս Lewis Ալիստեր Դարլոու Սերիա՝ «Wild Justice»
2013 Լավագույն տղա Top Boy Մայք 3 սերիա
2013 Մեծ գնացքի կողոպուտը The Great Train Robbery Գորդոն Գուդի Հեռուստատեսային մինի սերիալ
2013-2022 Սուր հովարներ Peaky Blinders Արթուր Շելբի Գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  2. «BBC - Interview with Paul Anderson - Media Centre». www.bbc.co.uk. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  3. ‘Sherlock Holmes’ Star Paul Anderson Joins Brian De Palma’s ‘Passion’
  4. «Actor Paul Anderson On What The Future Holds For Arthur In 'Peaky Blinders'». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  5. An epic gangster drama starring Cillian Murphy, Sam Neill and Helen McCrory on BBC Two
  6. Paul Anderson and Team Arthur
  7. He's looking Hard(y)! Tom squares up to Paul Anderson as they shoot a fight scene for Kray twins biopic Legend

Արտաքին հղումներ խմբագրել