Լեզուների եվրոպական օր, տոն, որը նշվում սեպտեմբերի 26-ին։ Այն հռչակվել է Եվրոպայի Խորհրդի կողմից (և Եվրոպական Միության աջակցությամբ) լեզուների եվրոպական տարվա ընթացքում՝ 2001 թվականի դեկտեմբերի 6-ին[1]։ Օրվա հիմնական նպատակն է խրախուսել տարբեր լեզուների ուսումնասիրությունը և յուրացումը ինչպես դպրոցներում, այնպես էլ դրանցից դուրս՝ մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Ընդ որում եվրոպական լեզուներ հասկացությունը դիտարկվում է ավելի լայն իմաստով, քան միայն Եվրամիության անդամ պետությունների պաշտոնական լեզուների ամբողջականությունը[2]։

Նպատակներ խմբագրել

Որպես Եվրոպական Միության պաշտոնական լեզվական քաղաքականություն՝ նշվում է, որ այս օրվա հիմնական նպատակն է պահպանել և զարգացնել լեզուները, այդ թվում՝ փոքրերը: Այդ նպատակին հասնելու եղանակներից է մեկից ավելի օտար լեզվի ուսումնասիրությունը և շարունակական յուրացումը նաև հասուն տարիքում: Ընդգծվում է մի քանի օտար լեզու սովորելու անհրաժեշտությունը[3][4]։

Լեզուների եվրոպական օրվա հիմնական նպատակներ խմբագրել

  • Ուշադրություն հրավիրել լեզուների յուրացման խնդրի նկատմամբ՝ միջմշակութային և միջլեզվային փոխըմբռնման մակարդակի բարձրացման համար,
  • Եվրոպայի լեզվաբանական և մշակութային բազմազանության հարստության ընդգծում,
  • տարբեր լեզուների ուսումնասիրության խրախուսում ինչպես դպրոցում, այնպես էլ մարդու ողջ կյանքի ընթացքում:

Հատկանշական փաստեր խմբագրել

Եվրոպայի տարածքում հաշվարկվում է 225 բնիկ լեզու, որոնցից ավելի քան 2/3-ը մեռած լեզուներ են կամ լեզուների փոքրամասնության աստիճանական ձուլման արդյունքում հայտնվել են անհետացման եզրին (օրինակ Իռլանդական և այլ կելտական լեզուները)[5]։

2009 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ռուսաստանի տարածքում 136 լեզու ճանաչեց վտանգված[6]։

Մյուս կողմից, 20-րդ դարի երկրորդ կեսից եվրոպական լեզվական պատկերը զգալիորեն հարստացել է, երբ զանգվածային տնտեսական և քաղաքական ներգաղթի արդյունքում եվրոպական բոլոր երկրներում, հատկապես՝ մայրաքաղաքներում, լսելի դարձան այլ ժողովուրդների լեզուները: Եվրոպայի խոշորագույն մեգապոլիսում՝ Մոսկվայում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում, ներկայումս բազմաթիվ են ուկրաինական, մոլդովական, ղրղզական, ուզբեկական, տաջիկական, անգլիական, ֆրանսիական, չինական, վիետնամական և մոլորակի շատ այլ լեզուների կրողները: Գերմանիայում նկատելի է թուրքերենը, Շվեդիայում և Ֆրանսիայում՝ արաբերենը, Լոնդոնում վերջին հարցումների համաձայն՝ ապրում են 336 լեզվի կրողներ, այդ թվում՝ նաև հինդի, ուրդու, աֆրիկյան տարբեր լեզուներ և այլն։ Սակայն շատ հաճախ երրորդ կարգի երկրներից ներգաղթյալների հոսքը հանգեցնում է ազգային փոքրամասնությունների բնիկ լեզուների վատթարացմանը, քանի որ ներգաղթյալները սովորաբար փորձում են տիրապետել միայն տնտեսապես առավել «շահավետ» գերիշխող լեզվին՝ տանը օգտվելով իրենց մայրենի լեզվից և անտեսելով մյուսները։ Այսպես, Իռլանդիայում ներգաղթյալների հոսքը անուղղակիորեն հանգեցնում է իռլանդական լեզվի հետագա անկմանը՝ անգլերենի հաշվին, իսկ Ֆինլանդիայում՝ շվեդերենի անկմանը՝ ֆիննականի հաշվին։

Ժամանակակից Եվրոպայի լեզվական վիճակագրություն խմբագրել

Եվրոպայի ամենատարածված լեզուն (որպես մայրենի լեզվի կրողների թվաքանակով) ռուսերենն է ինչպես աշխարհագրական առումով, այնպես էլ՝ տարածքային (Ռուսաստանի եվրոպական մասում ապրում է ավելի քան 105 միլիոն մարդ)։ Ռուսերենի՝ 15-40 միլիոն կրող, ներառյալ երկլեզու, հաշվարկվում է Ուկրաինայում, 6-10 միլիոն՝ Բելառուսում: Ընդհանուր առմամբ, ավելի քան 150 միլիոն եվրոպացիներ ռուսերենը համարում են իրենց մայրենի լեզուն:

Դրան հաջոդում է գերմաներենը՝ մոտ 95 միլիոն, ֆրանսերենը` 66 միլիոն, անգլերենը` 63 միլիոն, իտալերենը` 60 միլիոն, իսպաներենը և լեհերենը` շուրջ 40-ական միլիոն և ուկրաիներենը` շուրջ 25-30 միլիոն կրող[7]:

Ընթացիկ միտումներ խմբագրել

Եվրոպայում որպես օտար լեզուներ, որոնց տիրապետում են եվրոպացիները, առանձնացնում են՝ անգլերեն (38%), գերմաներեն (15%), ֆրանսերեն (14%), ռուսերեն (7%), իսպաներեն (5%), իտալերեն (3%):

Ռուսերենի նկատմամբ հետաքրքրության զգալի անկումից հետո նկատվում է հետաքրքրության նոր ալիք, որը դրսևորվում է հիմնականում Լեհաստանում, Բուլղարիայում և այլ երկրներում: Վերջին տարիներին անգլերենի պահանջարկը կայունացել է բարձր մակարդակի վրա, փոքր-ինչ նվազել է հետաքրքրությունը գերմաներեն, ֆրանսերեն և հատկապես իտալերեն լեզուների նկատմամբ: Դրան զուգահեռ էականորեն աճել է հետաքրքրությունը իսպաներենի և ավելի քիչ՝ պորտուգալերենի նկատմամբ:

Ավանդաբար արևմտյան և հարավային եվրոպացիները թույլ են ուսումնասիրում սլավոնական լեզուները (բացառությամբ ռուսերենի) և ուգրո-ֆիննական լեզուները: Վերջիններս սովորաբար ընկալվում են որպես բարդ` հնդեվրոպական լեզուների հետ նմանության բացակայության պատճառով[8]:

Մեծանում է նաև մի շարք ոչ հնդեվրոպական խոշոր լեզուների գրավչությունը` չինարեն, արաբերեն, թուրքերեն, կորեերեն:

Խնդիրներ և հակասություններ խմբագրել

Չնայած լեզու սովորելու ընդհանուր խթանմանը՝ տնտեսական և հատկապես քաղաքական իրողությունները հաճախ հակասում են լեզվի ուսուցման խթանման հայտարարություններին: Այսպես, Կատալոնիան (Իսպանիա) կոշտ վարչական միջոցառումների շնորհիվ կարողացավ բարելավել կատալաներենի իմացությունը ինչպես կատալոներենով խոսող, այնպես էլ դրանով չխոսող բնակչության շրջանում: Բացի այդ, այս ինքնավար մարզում բարձրագույն կրթությունը այժմ կարելի է ձեռք բերել անգլերենով, մինչդեռ իսպաներենով հնարավոր չէ, թեև այն պաշտոնական լեզու է համարվում Իսպանիայում:

Բելգիական Ֆլանդրիայում ևս նմանատիպ իրավիճակ է նկատվում, որտեղ ֆրանսալեզու կրթությունը ամբողջությամբ դուրս է մղվել 1960-ականների վերջին, բայց ֆրանսերենը շարունակում է մնալ Բելգիայի թագավորության երկու պաշտոնական լեզուներից մեկը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. European Year of Languages: Parliamentary Assembly Recommendation 1539 (2001)
  2. «Recommendation 1539 (2001) Final version: European Year of Languages». assemby.coe.int. 2001. Վերցված է 2017-10-03-ին.
  3. «European Day of Languages 2012 / Journée européenne des langues 2012». Ecml.at. Վերցված է 2012-09-26-ին.
  4. "European Day of Languages". «European Day of Languages». News.google.com. Վերցված է 2012-09-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. «Europeans and their Languages» (PDF). Ec.europa.eu. Վերցված է 2012-09-26-ին.
  6. Интернет-журнал «Новая Политика» — ЮНЕСКО: 136 языков в России находятся на грани исчезновения. Արխիվացված 2017-09-26 Wayback Machine
  7. «Presidency Conclusions; March 2002» (PDF). Ue.eu.int. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-02-05-ին. Վերցված է 2012-09-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Ирена Братоев. СОЦИАЛЬНЫЙ ОПЫТ ПРИГРАНИЧЬЯ: ИССЛЕДОВАНИЕ ЕВРОРЕГИОНА НЕЙСЕ-НИСА-НЫССА Արխիվացված 2010-09-25 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել