Վարդ - մարդու կողմից աճեցվող, Մասրենի (լատին․՝ Rósa) կոչվող վարդազգիների տոհմին պատկանող ներկայացուցիչների տեսակների և տարատեսակների հավաքական անվանում: Վարդերի տարատեսակների մեծ մասը ստացվել է երկարատև սելեկցիայի արդյունքում բազմաթիվ կրկնակի խաչասերումների և ընտրանքի իրականացման ճանապարհով: Որոշ տարատեսակներ վայրենի վարդազգիների տեսակների ձև են հանդիսանում:

Կարմիր վարդ
«Վարդեր ծաղկամանում», ֆրանսիացի նկարիչ Անրի Ֆանտեն-Լատուրի նատյուրմորտը

Ստուգաբանություն խմբագրել

Հին հունական բառ (պրաֆորմա - *ϝρόδον - *wródon) կապված հայերեն՝ վարդ - vard - *ṷṛda: Այստեղից էլ պարս.՝ gul - «վարդ»[1][2][3]: պարս.՝ Gul — «վարդ»[4]:

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ վարդեր սկսել են աճեցնել Հին Հռոմում, չնայած նրան, որ այն ժամանակների այգիների հիմնական նպատակը օգտակար բույսերի աճեցումն էր, սակայն հին հռոմեական գրողների ստեղծագործություններում հանդիպում են վարդերի մոտ 10 տարատեսակների նկարագրություններ: Հերոդոտոսը արդեն մ.թ.ա V դարում իր «Պատմության» մեջ նկարագրում է Մակեդոնիայում գտնվող Միդոս արքայի այգիները և հիշատակում է այնտեղ բամբակյա վարդը: Թեոփրաստեսը մ.թ.ա 300 թվականին նկարագրում է Հունաստանի այգիները և նկարագրություն է տալիս 15, 20 և նույնիսկ 100 թերթիկներ ունեցող վարդերին[5]: Պոմպեայի հրաշալի խճանկարի վրա, որը գտնում է Նեապոլի թանգարանում, կարելի է տեսնել նաև դամասկոսյան վարդեր (Rosa ×damascena), որոնց հայրենիքը անկասկած արևելքն է, որտեղից էլ նրանք հայտնվել են Հարավային Իտալիայի այգիներում: Հռոմեական կայսրության անկման հետ մեկտեղ այգեգործությունն անցավ վանքեր: Հենց վանական այգիներն էլ Ալպերից այն կողմ գտնվող այգիների համար նախատիպ ծառայեցին: Կառլոս Մեծը Capitulare de villis կալվածատան կառավարման իր հրահանգում նշել է բույսերի թվարկ, որոնք անհրաժեշտ է աճեցնել և որոնց մեջ կային վարդեր: Կարոլինգների օրոք այգիներում բույսերը առաջին հերթին աճեցվում էին դեղային նպատակներով, չնայած, անկասկած, մեծ ուշադրություն էր դարձվում նրանց գեղեցկության վրա: Ծաղկապսակների և այլ զարդարանքների համար հավաքվում էին միայն դաշտային ծաղիկներ: Եվ միայն վարդերի թփերն էին արժանանում հատուկ ուշադրության և աճեցվում այգիներում: Վերածննդի դարաշրջանի հռչակավոր իտալացի նկարիչների նկարների վրա, մենք կարող ենք տեսնել վարդեր, որոնք աճեցվում էին այն ժամանակների իտալական այգիներում, որոնց հայրենիքը հավանականորեն Իտալիան է հանդիսանում[6]: 1309 թվականին Կլիմենտ V պապը իր արքունիքով Հռոմից տեղափոխվեց Ավինյոն, իսկ կաթոլիկ եկեղեցու կենտրոնն այնտեղ էր տեղակայված մինչև 1377 թվականը: Ինչպես վկայում են պատմաբանները, արդեն այն ժամանակվանից էլ պապական արքունիքի տարածքներում աճեցվում էին վարդեր: XVII դարի սկզբում Էյխշթեդտյան եպիսկոպոսի այգում աճում էին վարդի 21 տարատեսակներ, որոնք Եվրոպա են բերվել Կոստանդնուպոլսով արևելքից, ընդգրկելով Դամասկոսը: Միննեզանգների ժամանակներում գոյություն են ունեցել հիասքանչ այգիներ կարմիր և սպիտակ վարդերով[6]: XIX դարի վերջից վարդերի սելեկցիա է կատարվում համարյա բոլոր երկրներում:

Ներկայումս գոյություն ունեցող վարդերի տեսակների մեծ բազմազանությունն ձևավորվել է խաչասերման և սելեկցիայի ճանապարհով: Բազմաթիվ պարկային բազմաթերթ վարդերի տեսակները առաջացել են գալիյան վարդերից (Rosa gallica), որը ստացել է այս անվանումը իր լայն տարածման համար Ֆրանսիայում (Գալիա)[5]: Այս վարդի մշակույթը և նրա հիման վրա ձևավորված վարդերի տարատեսակները սկսվել են` Հնագույն Բաբելոնից և Հռոմից, իսկ XIII դարից նաև Ֆրանսիայից և վարդերի պատմության մեջ կազմել է մի ամբողջ ժամանակաշրջան: Գալիյան վարդերի և այլ վարդերի տարատեսակների խաչասերման ճանապարհով ստեղծվել են դամասկոսյան և սպիտակ վարդեր: Վարդերի տեսակների խաչասերման վերաբերյալ կիրառումը հայտնի է եղել Եվրոպայում արդեն իսկ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում[7]:

Պարտեզի վարդերի պատմությունը սկսվել է XVIII դարի վերջում և XIX դարի սկզբում, երբ հարավ-արևելյան Ասիայից Եվրոպա են բերել (սկզբից Անգլիա, իսկ հետո Ֆրանսիա) մշտադալար ու ջերմազգայուն վարդերի տեսակներ, որոնց թերթիկներն ունեն յուրօրինակ բույր, որը հիշեցնում է թեյի հոտ: Այս վարդերը օժտված էին նոր դեկորատիվ հատկություններով՝ կաշվենման փայլուն տերևներ, կոկոնների յուրահատուկ ազնվական ձևեր և առավել կարևոր հատկությունն էր՝ այսպես ասած վերակենդանալու ունակությունը, այսինքն բազմաթիվ շարունակական ծաղկման ունակություն։ Սելեկցիոներների ջանքերը ուղված էին ասիական վարդերի վերակենդանանալու և եվրոպական վարդերի ցրտադիմացկուն ունակություններով, նոր տեսակների ստեղծման վրա։ Երկար ժամանակ նպատակին հասնել չէր ստացվում, և միայն XIX դարի սկզմբին ստացվեց հաղթահարել վարդերի այդ խմբերի ոչ խաչասերումը։

Առաջինը, վարդերի գիտական բնութագրությունը տվեց հին հունական բնախույզ, փիլիսոփա և բուսաբան Թեոփրաստեսը։ Նա բավականին մանրամասն նկարագրեց վայրի և դաշտային վարդերը, հիմնավորեց նրանց մշակման և բազմացման ձևերը։

Առաջին հիշատակությունը վարդերի աճեցման մասին Ռուսաստանում վերաբերվում է XVI դարի սկզմբին։ Ենթադրվում է, որ նրանք հայտնվել են Ռուսաստանում Բալկանյան սլավոնական տոհմերի միջոցով։ Մասսայական տարածումը ստացել են միայն Եկատերինա II-ի օրոք։ XIX դարի վերջին վարդեր սկսել են աճեցնել Ռուսաստանի ամբողջ եվրոպական մասում[8]

Ժամանակակից վարդերի կարևորագույն դասակարգերը առաջացել են եվրոպական և ասիական պոլիպլուդտեսակների հիման վրա (Rosa chinensis, Rosa moschata, Rosa gigantea), (խրոմոսոմների թիվը՝ 4n = 28)։ Ժամանակակից թեյա-հիբրիդային վարդերի տեսակների մեծամասնությունը տետրապոլիպլուդ են[9]։

Բուսաբանական նկարագրություն խմբագրել

Թփի ձևը կարող է լինել սկսած ճյուղատարածից մինչև նեղբրգաձև։ Թեյա-հիբրիդային խմբի թփերի բարձրությունը հասնում է՝ 30-ից մինչև 90 սմ, պոլիանտային թփերը՝ 30-40 սմ, իսկ որոշ տարատեսակներ հասնում են մինչև 60 սմ և որոշ դեպքերում նաև 25-35 սմ։

Հյուսաձև վարդերի խումբը ընդգրկում է իր մեջ հյուսաձև և աղեղնաձև փռված ընձյուղներ, 2,5-ից մինչև 6 մ երկարությամբ[10]։ Վարդերի մոտ ընդունված է տարբերել երկարամյա ճյուղերի երկու տիպ՝ հիմնական կամ արգանդային, ճյուղեր և ճյուղեր ավարտված աճով և միամյա ճյուղերի հինգ տիպ՝ գերաճոող, վաղաժամ, ճարպային, գեներատիվ և սիլեպտիկ[11]։

Դաշտային վարդերի ծաղկացողունների երկարությունը տատանվում է 10-ից մինչև 80 սմ[10]։ Վարդերի ծաղկացողունները զարմացնում են իրենց բազմազանությամբ։ Նրանց չափերը տատանվում են 1,8-ից մինչև 18 սմ, թերթիկների քանակը կարող է կազմել 5-ից 128, գոյություն ունեն ծաղկացողունի տասնյակ տարբեր ձևեր։ Շատ բազմազան է գունային գամման՝ չկա միայն մաքուր կապույտը։ Ստացվել է կանաչ վարդի տեսակը, բայց այն հետաքրքրություն է հանդիսանում միայն բուսաբանների համար։ Բացի միագույն վարդերից գոյություն ունեն նաև երանգների տարաբնույթ համակցությամբ, ինչպես նաև աճման ժամանակ գույներ փոփոխող վարդեր։ Բացի դամասկոսյան վարդի ստանդարտ բույրից, գոյություն ունեն վարդեր սկսած մրգայինից և ցիտրուսայինից մինչև անուշահոտության բույրը[12]։

Աճման պայմանները խմբագրել

Բազմաթիվ դեպքերում վարդերը ջերմասեր են, սակայն կան տեսակներ, որոնք աճում են խիստ կլիմայական պայմաններում[13]։ Վարդերը նախընտրում են վառ լուսավորություն և նշանակալից ստվերապատման դեպքում, համարյա կամ ընդհանրապես չեն ծաղկում, նույնիսկ կիսաստվերի դեպքում նրանք հյուծվում են և շատ թույլ են ծաղկում։

Հողը իր բաղադրությամբ կարող է լինել ցանկացած ձևի, բայց դաշտային խմբերի համար ավելի լավ են՝ պարարտացվածները։ Վարդերը աճեցնում են չեզոք ռեակցիա ունեցող հողերում։ Թթվայնության սամանների որոշումը կապված է հանքացման գործընթացի սաստկության հետ։ Վարդի տեսակների գունավորումը առավել ինտենսիվ է դրսևորվում ալկալիական ռեակցիա պարունակող հողերում։

Լիառատ և շարունակական ծաղկման համար վարդերը պահանջում են մշտական ոռոգում։

Վարդերի ծաղկումը ապահովվում է նշանակալից չափով հատուկ համակարգով։

Վարդերի տեսակների անվանումներ խմբագրել

Համապատասխան մշակովի բույսերի նոմենկլատուրայի Միջազգային օրենսգրքի, անվանումը հիմնված է հրատարակության առաջնության վրա։ Յուրաքանչյուր տեսակ կարող է ունենալ միայն մեկ հանրաճանաչ անուն։ Տվյալ տեսակի համար առաջարկված մի քանի անվանումներից, ընտրվում է ամենահինը։ Բոլոր մնացածները հոմանիշներ են համարվում։ Տեակների մոռացված և հնացած անվանումների կիրառմանը պետք է խուսափել, նույնիսկ եթե դրանք առավել են լայն տարածված ժամանակակիցներից։

Եթե վարդի տեսակի անվանման մակդիրը օգտագործվել է մի քանի անգամ, ապա տեսակի անվան հետ անհրաժեշտ է ավելացնել հեղինակի և ստեղծման կամ գրանցման ամսաթվերը։ Օրինակներ՝ Rosa 'Maggie' Rudolf Geschwind, 1900; Rosa 'Maggie' Meilland International, 2003։

Մինչ տոհմ կամ տեսակ մակարդակին հասնելը, վարդերն անվանում են համապատասխան բուսաբանական նոմենկլատուրայի Միջազգային օրենսգրքի (ԲՆՄՕ)։ Բույսերին, որոնք պատասխանատու են տեսակի կամ խմբի չափանիշներին, տրվում են տեսակային մակդիրներ։ Այդ մակդիրները ավելացվում են բուսաբանական տաքսոնի անվանմանը և ավարտվում են ընդամենը մեկ փակագծով։ Օրինակ՝ Rosa 'Harlekin'։

Տարբեր լեզուներով տեսակների անվանումների հրատարակչության ժամանակ, որը տարբերվում է սկզբնական հրատարակության լեզվից, թարգմանել մակդիրը պետք չէ։ Կարելի է կիրառել գրադարձություն և տառադարձություն։ Այն դեպքում, եթե ըստ մարքեթինգային նկատառումների տեսակի մակդիրը թարգմանվել է մեկ այլ լեզվով, մակդիրի թարգմանությունը անհրաժեշտ է զննել ինչպես առևտրական նշանակություն, այլ ոչ թե որպես գիտական անվանում[14]։

Առևտրային նշանակությունների կիրառման պրակտիկան, որպես մշակովի բույսերի նոմենկլատուրայի Միջազգային օրենսգրքի ճիշտ անվանումների լրացում, այն չի համապատասխանում։ Համաձայն, ԲՆՏՊՄՄի կոնվենցիայի, եթե տեսակը առաջարկվում է վաճառքի կամ մտնում է առևտրի շրջանարության մեջ, թույլատրվում է կիրառել գրանցված անվանումը, հաշվի առնելով ապրանքային նշանը, կոմերցիոն անվանումը կամ այլ նման նշանակումներ։ Նման համակցության դեպքում, անվանումը, այնուամենայնիվ պետք է հեշտ ճանաչելի լինի[15]։ Տարբեր երկրներում տեսակների անվանումների նորմերի և կանոնների հակասություններից և պատմական պատճառներից ելնելով, շատ անվանումներ տարբերվում են միայն նշանների առկայությամբ կամ բացակայությամբ ® և ™ ('Grace'[16], 'Grace ® ™'[17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фасмер М. Этимологический словарь русского языка. — М.: Прогресс, 1987. — Т. 3. — С. 494.
  2. Walde A., Hofmann J. B Lateinisches etymologisches Wörterbuch. — Heidelberg: Carl Winter’s Universitätsbuchhandlung, 1938. — Т. 2. — S. 443.
  3. Frisk H. Griechisches etymologisches Wörterbuch. — Heidelberg: Carl Winter’s Universitätsbuchhandlung, 1960. — Т. 2. — S. 660—661.
  4. Frisk H. Griechisches etymologisches Wörterbuch. — Heidelberg: Carl Winter’s Universitätsbuchhandlung, 1960. — Т. 2. — S. 660—661.
  5. 5,0 5,1 Жизнь растений// Том 5. Часть 2. Цветковые растения / Под. ред. Тахтаджяна А. Л.. — М.: Просвещение, 1981. — 512 с.
  6. 6,0 6,1 Проф. А. Кернер фон-Марилаун. Растения и человек / Пер. с послед. нем. изд, под. ред. Александрова Т. Ф.. — СПб.: С.-Петербургская Электропечатня, 1902. — С. 53—58. — 107 с.
  7. Проф. А. Кернер фон-Марилаун. Жизнь растений / Пер. (с разрешения издателей оригинала) со 2-го вновь перераб. и доп. нем. изд., с библиогр. указ. и ориг. дополнениями А. Генкеля и В. Траншеля, под ред. засл. проф. И. П. Бородина. — СПб.: Типо-литография Издательского Т-ва «Просвещение», [1899—1903]. — Т. II. — История растений.
  8. Зорина Е. В. Краткая ботаническая характеристика рода Rosa L. и отдельных его представителей для интродукции // Биологические особенности выгоночных роз в защищённом грунте Южного Приморья. — Автореферат диссертации. — Владивосток, 2008.
  9. Сааков Г., Риекста Д. А. Розы. — Рига: Знатне, 1973. — 359 с.
  10. 10,0 10,1 Головкин Б.Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — С. 169—179. — 320 с.
  11. Губанов Я. В., Тихвинский С. Ф., Горелов Е. П. и др. Технические культуры. / Под ред. Губанова Я. В.. — М.: Агропромиздат, 1986. — С. 163−167. — 287 с.
  12. Писарев Е. Розы. — М.: Эксмо, 2009. — 48 с. — ISBN 978-5-699-29017-8
  13. Колесников А. И. Декоративная дендрология. — М.: Лесная промышленность, 1974. — С. 295—308. — 704 с.
  14. International code of nomenclature for cultivated plants. — Scripta Horticulturae. — International Society for Horticultural Science (ISHS), 2009. — Vol. 151. — 204 p. — ISBN 978-90-6605-662-6
  15. Пояснительные замечания по наименованиям сортов согласно Конвенции УПОВ
  16. Rosa 'Grace' на сайте Helpmefind.com
  17. Rosa 'Grace ® ™' на сайте Helpmefind.com