Հերբերտ Ռոբինսոն Բրուքս (անգլ.՝ Herbert Robinson Brookes, ), ավստրալացի գործարար, անասնապահ, պետական ծառայող և բարերար։ Նա իր հորից ժառանգել է զգալի կարողություն և եղել Վիկտորիայի արդյունաբերական պալատի նախագահը։ Հայտնի է եղել իր բարեգործությամբ, այդ թվում՝ որպես Մելբուռնի համալսարանի գլխավոր հովանավոր, որտեղ նա կրթություն է ստացել։ Նա նաև զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, ներառյալ՝ ԱՄՆ-ում Ավստրալիայի գլխավոր հանձնակատարի (դեսպանի) պաշտոնը:

Վաղ կյանք

խմբագրել

Հերբերտ Ռոբինսոն Բրուքսը ծնվել է 1867 թվականի դեկտեմբերի 20-ին Բենդիգո քաղաքում՝ ձեռնարկատեր Ուիլյամ Բրուքսի և նրա կնոջ՝ Կատերինա Մարգարետի ընտանիքում։ Եղել է ընտանիքի ավագ զավակը[1]։ Պատկանել Է Ավստրալիայի մեթոդիստական եկեղեցուն[2]։ Նրա երկու կրտսեր եղբայրները նույնպես երկրում հայտնի մարդիկ են դարձել․ Հարոլդը գնացել է ընտանիքի հետքերով և դարձել գործարար[3]։ Բացի այդ, նա խաղացել է ավստրալական ֆուտբոլ Սանթ Կիլդ պրոֆեսիոնալ ակումբում[4]։ Նորման եղբայրներից ամենակրտսերը դարձել է թենիսի չեմպիոն, Դևիսի հնգակի գավաթակիր[5]։ Նրանց քույրը՝ Մեյը, հայտնի թենիսիստուհի էր, ինչպես նաև նկարչուհի[6]։ Նրանց մեկ այլ եղբայր՝ Պերսին, մահացել է մանկության տարիներին՝ մեկ տարուց մի փոքր ավելի հասակում թոքաբորբից[7]։

Հայրը ծնվել է Անգլիայում։ Ավստրալիա է եկել 18 տարեկանում և կարողություն է վաստակել հանքարդյունաբերական ձեռնարկություններից, անասնապահությունից և այլ ձեռնարկություններից: 1878 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆարինա Թաուն՝ Հարավային Ավստրալիա, որտեղ երկու տարի դիտորդ է եղել երկաթուղու շինարարության ավարտին: Հերբերտը օգնել է իր հորը որպես ժամանակագրիչ և պահեստապետ։ 1881 թվականին, երբ ընտանիքը վերադարձել է Մելբուռն, նա ընդունվել է Ուելսլի քոլեջ։ Հետագայում՝ 1890 թվականին, ընդունվել Է Մելբուռնի համալսարան՝ ստանալով քաղաքացիական ճարտարագիտության բակալավրի աստիճան։

Բիզնես

խմբագրել

Ավարտելուց հետո Բրուքսը մեկ տարի անցկացրեց Քվինսլենդում՝ աշխատելով իր հոր արոտավայրերում: Այնուհետև նա վերադարձել է Վիկտորիա՝ աշխատելու հանքարդյունաբերության ոլորտում՝ ղեկավարելով մի քանի փոքր հանքեր: 1905 թվականին Հերբերտը տեղափոխվել է Մելբուռն, որպեսզի աշխատի «Austral Otis» խոշոր ինժեներական ընկերությունում։ 1912 թվականին դարձել է ընկերության տնօրեն։ Նրա հայրը մահացել է 1910 թվականին՝ Հերբերտին և նրա եղբայրներին ու քույրերին թողնելով 172,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կալվածք։ Հերբերտը դարձել է Ավստրալիայի թղթի գործարանի նախագահ (որը հայրը հիմնել է 1882 թվականին) այն ժամանակ, երբ նրա եղբայրները բացակայել են։ 1913-1917 թվականներին Բրուքսը նաև վիկտորիանական արդյունաբերական պալատի նախագահն էր։

Նրա բիզնես հետաքրքրությունների և վեճերի առարկան եղել է նաև «William Brookes & Co» կոնցեռնի՝ Քվինսլենդի խոշոր անասնաբուծական հոլդինգի սեփականությունը։ Այդ հողերի սեփականատիրոջ հետ նրանք մշտապես տարաձայնությունների մեջ են եղել։ Դա շարունակվել է այնքան ժամանակ, մինչև 1929 թվականին նրանք համաձայնության են եկել և հողերը հետ են գնվել։

Հերբերտ Ռոբինսոնը մահացել է 1963 թվականի դեկտեմբերի 1-ին Մելբուռնի իր տանը[8], իսկ նրա կինը՝ 1970 թվականի դեկտեմբերի 27-ին։ Երկուսն էլ թաղված են Սենտ Կիլդի գերեզմանատանը[9]։

Ընտանիք

խմբագրել
 
Հերբերտ Բրուքսի լուսանկարը ավագ որդու հետ

Նրա առաջին կինը Ավստրալիայի եկեղեցու արքեպիսկոպոս Չարլզ Սթրոնգի դուստրն էր, որի ծխականն էր[10]։ Բայց 1899 թվականին նա այրի է դարձել և 1904 թվականին ծանոթացել է նույն եկեղեցու ծխական Այվի Դիքինի հետ (անգլ.՝ Ivy Deakin), որը Ավստրալիայի երկրորդ վարչապետ Ալֆրեդ Դիկինի դուստրն էր։ Ամուսնության պահին (1905 թվականի հուլիսի 3) Ալֆրեդն արդեն մեկ վարչապետական ժամկետ է կրել և պատրաստվել է երկրորդ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը (նա կզբաղեցնի այն հարսանիքից երկու օր անց՝ հուլիսի 5-ին[11]) և հարուստ գործարարի որդին նրան թվացել է չափազանց հեռանկարային զույգ դստեր համար։ Նրանք ունեցել են երեք երեխա․

  • Սըր Վիլֆրեդ դիկին Բրուքս, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրալիայի ռազմաօդային ուժերի գործարար և սպա, բրիտանական կայսրության շքանշանի, ակնառու ծառայությունների շքանշանի կոմանդոր և բակալավր ասպետ[12],
  • Ջեսսի դիկին Քլարկ, սոցիալական աշխատող, փախստականների արտակարգ իրավիճակների վիկտորիանական խորհրդի գործադիր տնօրեն[13],
  • Ալֆրեդ դիկին Բրուքս, Ավստրալիայի գաղտնի ծառայության տնօրեն[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alison Patrick Brookes, Herbert Robinson(անգլ.) // Australian Dictionary of Biography. — Canberra: National Centre of Biography, 1979. — Vol. 7. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 16 Ապրիլի 2014.
  2. «Biography — Herbert Robinson Brookes». People Australia (անգլերեն). National Centre of Biography. Արխիվացված է օրիգինալից 2021-03-16-ին. Վերցված է 2021-01-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Death Of Mr. Harold Brookes(անգլ.) : tabloid. —Adelaide, 1953. — Vol. 96. — P. 2. — ISSN 1039-4192.
  4. «Harold Brookes - Player Bio». Australian football (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-12-03-ին. Վերցված է 2021-01-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  5. Frederick W. H. Brookes, Sir Norman Everard(անգլ.) // Australian Dictionary of Biography. — Canberra: National Centre of Biography, 1979. — Vol. 7. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 18 Դեկտեմբերի 2013.
  6. Cato Jack Miss Brookes (May) // Who's who in the world of Women. — Canberra: Routledge, 1934. — Vol. 4.
  7. «Brookes, Percy Campion (1872–1873)». People Australia (անգլերեն). National Centre of Biography. Արխիվացված է օրիգինալից 2021-02-28-ին. Վերցված է 2021-02-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Buttrose's Ita Social roundabout(անգլ.) // Fenston Esmé (Ezzie) : journal. —Syndey, 1963. — P. 10. — ISSN 0005-0458.
  9. Funeral(անգլ.) // The Canberra Times : newspaper. —Fyshwick, 1971. — Vol. 45. — P. 3. — ISSN 0157-6925.
  10. Badger C. R. Strong, Charles(անգլ.) // Australian Dictionary of Biography. — Canberra: National Centre of Biography, 1976. — Vol. 6. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 18 Ապրիլի 2013.
  11. Norris R. Deakin, Alfred(անգլ.) // Australian Dictionary of Biography. — Canberra: National Centre of Biography, 1981. — Vol. 8. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 31 Մարտի 2013.
  12. «Biography — Sir Wilfred Deakin Brookes». People Australia (անգլերեն). National Centre of Biography. Արխիվացված է օրիգինալից 2021-02-28-ին. Վերցված է 2021-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Clarke Alice (2014-12-28). «Jessie, a force of nature from a simpler time». Herald Sun (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-03-ին.
  14. Australia Secret Intelligence Service(անգլ.) // 13 IGIS Annual Report 2003—2004. — 2005. — P. 6—7, 30—31. Архивировано из первоисточника 15 Մայիսի 2009.