Ալֆրեդ Դիկին
Ալֆրեդ Դիկին (անգլ.՝ Alfred Deakin, օգոստոսի 3, 1856[1][2][3][…], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա - հոկտեմբերի 7, 1919[1][2][3][…], Մելբուռն, Ավստրալիա, նույն տեղում), ավստրալիացի փաստաբան, գրող, լրագրող և քաղաքական գործիչ, երկրի երկրորդ վարչապետ։ Ֆեդերացիայի գոյության առաջին տասը տարիներին երեք անգամ զբաղեցրել է պաշտոնը։ Հաճախ կոչվել է ֆեդերացիայի կոնստրուկտոր:
Ալֆրեդ Դիկին | |
Կուսակցություն՝ | Protectionist Party? |
---|---|
Կրթություն՝ | Մելբուռնի իրավունքի դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող և բանաստեղծ |
Ծննդյան օր | օգոստոսի 3, 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա |
Վախճանի օր | հոկտեմբերի 7, 1919[1][2][3][…] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Մելբուռն, Ավստրալիա |
Թաղված | St Kilda Cemetery[4] |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Հայր | William Deakin?[3] |
Ամուսին | Pattie Deakin? |
Զավակներ | Vera Deakin White?, Ivy Brookes?[3] և Stella Deakin?[3] |
Ինքնագիր | |
Կենսագրություն
խմբագրելԱլֆրեդ Դիկինը ծնվել է 1856 թվականի օգոստոսի 3-ին Մելբուռնի արվարձան Քոլինգվուդում։ Նա անգլիացի Ուիլյամ Դիքինի և ուելսացի Սառա Բիլլի ընտանիքի կրտսեր երեխան էր։ Նրա ծնողները 1849 թվականի դեկտեմբերին լքել են Մեծ Բրիտանիան և 1853 թվականին՝ բազմաթիվ ճամփորդություններից հետո, հաստատվել են Քոլինգվուդում[5]։
Դիկինը սկսել է սովորել 4 տարեկանից, իսկ 1864 թվականին գնացել Անգլիայի ավագ դպրոց։ Նա շատ է զբաղվել ակադեմիական առարկաներով, ստացել է մի քանի մրցանակներ, բայց ավելի ուշ հիշել է դպրոցական տարիները՝ որպես բաց թողնված հնարավորությունների ժամանակ։ 1871 թվականին ավարտել է դպրոցը և ուսումը շարունակել Մելբուռնի համալսարանում։ Նա սովորել է օրենքը՝ երեկոյան դասախոսությունների հաճախելով, իսկ ցերեկը՝ որպես դպրոցի ուսուցիչ։ 1877 թվականին նա ավարտել է ուսումը և ստացել դատարանի աթոռը։ Համալսարանում սովորելու ընթացքում Ալֆրեդ Դիկինը հաճախել է համալսարանական բանավեճի ակումբ, ինչպես նաև հոգևորականության կիրակնօրյա դպրոց։
1874 թվականին նա զբաղվել է գրական գործունեությամբ, գրել է բանաստեղծություններ, էսսեներ, քննադատական հոդվածներ։ Նրա քույրը՝ տաղանդավոր դաշնակահարուհին, անընդհատ պահպանել է նրա հետաքրքրությունը գրականության նկատմամբ։ 1878 թվականի մայիսին Դիկինը հանդիպել և ընկերացել է Դեյվիդ Սիմի հետ, որը նրան առաջարկել է քաղաքական հոդվածներ գրել «The Age» թերթի և նրա «Leader» շաբաթաթերթի համար։ Դիկինը լրագրող է աշխատել հինգ տարի։
1890-ական թվականներին՝ տնտեսական անկման ժամանակ, Դիկինը կորցրել է իր բոլոր խնայողությունները, ինչպես նաև հոր խնայողությունները, սակայն ավելի ուշ մարել է իր բոլոր պարտքերը՝ մասնակցելով տարբեր ընկերությունների տնօրենների խորհրդին։ 1900 թվականին նա գաղտնի վերադարձել է լրագրողական աշխատանքի՝ կեղծանունով ամենշաբաթյա հոդվածներ ստեղծելով Ավստրալիայի քաղաքականության մասին «The Morning Post» թերթի համար։ 1944 թվականին այս գրառումները հրապարակվել են միասնական շարադրանքով, որը կոչվել է «The Federal Story» (Դաշնային պատմություն): 1904-1906 թվականներին Դիկինը գրել է նաև «National Review»-ի համար։
Ալֆրեդ Դիկինը մահացել է 1919 թվականի հոկտեմբերի 7-ին Մելբուրնում։
Քաղաքական կարիերա
խմբագրելԱլֆրեդ Դիկինի քաղաքական կարիերան նույնպես սկսվել է Դեյվիդ Սիմի աջակցությամբ, որը առաջարկել է նրա թեկնածությունը 1879 թվականի ընտրություններում։ 1880-ական թվականներին Վիկտորիայում զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ[6]։ Դիկինն իրեն ներկայացրել է որպես կոմպրոմիսային քաղաքական գործիչ։ 1885 թվականին նա առաջարկել է ակտ գործարանների մասին, որը հիմնականում սոցիալիստական նախագիծ էր, որը սահմանել է ձեռնարկություններում սանիտարական ստանդարտներ, նախատեսում էր կանանց և երեխաների համար աշխատանքային ժամերի սահմանափակում, ինչպես նաև փոխհատուցում արդյունաբերական վնասվածքների համար: 1886 թվականին Դիկինը տարվել է ոռոգման համակարգերի և ջրի պահպանման գաղափարով։ Այս ոլորտում առաջին իսկ օրինագիծ արտադրությունը հանձնել է տեղական ընկերություններին (նախկինում դրանով զբաղվում էին մետրոպոլիայի ընկերությունները)։ Չնայած այն հանգամանքին, որ առաջին ոռոգման համակարգը սկզբնական փուլերում բախվել է մեծ դժվարությունների՝ կապված տեխնիկական խնդիրների, 1890-ական թվականների դեպրեսիայի և սաստիկ երաշտի հետ, հետագայում նախագիծը դարձել է Վիկտորիա նահանգի և ընդհանրապես Ավստրալիայի գյուղատնտեսության ապագան։
1887 թվականին Ալֆրեդ Դիքինը ներկայացրել է Վիկտորիան Լոնդոնում՝ գաղութների համաժողովում։ Նա Վիկտորիայի իսկական հայրենասեր էր՝ գաղութային ազգայնականության գաղափարներով։ Լոնդոնում Դիկինը դարձել է ավստրալական միության կողմնակից, իսկ ժամանելուն պես նրան սպասել է հաղթական հանդիպում։ 1891 և 1897-1898 թվականներին մասնակցել է միության ստեղծման նախագծին նվիրված կոնֆերանսներին։ 1900 թվականին, որպես Ավստրալիայի պատվիրակության մաս, Դիքինը գնացել է Լոնդոն և հասել բրիտանական խորհրդարանում Ավստրալիայի միություն ստեղծելու ակտի ընդունմանը: 1901 թվականին Դիքինը դարձել է Ավստրալիայի խորհրդարանի անդամ: 1890-ական թվականների ընթացքում Դիկինին բազմիցս առաջարկվել են կառավարության պաշտոններ, բայց նա հրաժարվել է բոլոր առաջարկներից։ Այդ ժամանակ նա ճանապարհորդություն է կատարել Հնդկաստան, որտեղ զբաղվել է ոռոգման ընկերությամբ։
1901 թվականին ստեղծվել է ավստրալական միությունը, որի առաջին վարչապետը դարձել է Էդմունդ Բարտոնը: Այդ ժամանակ Դիկինը ստացել է միության գլխավոր դատախազի պաշտոնը։ Բացի այդ, նա մասնակցել է ստվերային կաբինետի ստեղծմանը և պորտֆելների բաշխմանը։ Երբ 1903 թվականին Բարտոնը տեղափոխվել է Գերագույն դատարան, Դիկինը դարձել է նրա իրավահաջորդը։ 1903-1904, 1905-1908 և 1909-1910 թվականներին նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, ընդ որում առաջին երկու ժամկետները եղել է նաև արտաքին գործերի նախարար։ 1903 և 1905 թվականներին, որպես լիբերալ կուսակցության առաջնորդ, նա կոալիցիոն կառավարություն է ստեղծել լեյբորիստների հետ։ 1909 թվականին կոալիցիան պահպանողականների հետ հայտնվել է խիստ ոչ ժողովրդական և հանգեցրել հրաժարականի։
Եվս երկու տարի Դիկինը մնացել է լիբերալների առաջնորդը, բայց 1912 թվականին նրա հիշողությունը սկսել է ձախողվել, և 1913 թվականի հունվարի 8-ին նա հեռացել է քաղաքականությունից։
Ընտանիք
խմբագրելԱլֆրեդն ուներ քույր՝ Քեթրին Դիկին։ Կինը դարձել է Լեդի Էլիզաբեթ Մարգարեն Էնն Դիքինը, որը հայտնի է նաև որպես Փեթթի, հայտնի բարերար և բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար տիկին: Կինը եղել է նրա 6 տարով փոքր աշակերտուհին[7]։ Նրանից Ալֆրեդն ունեցել է երեք երեխա․
- Այվի Բրուքս (1883 թվականի հուլիսի 14 - 1970 թվականի դեկտեմբերի 27), Ավստրալիայի Կանանց ազգային խորհրդի նախագահ։ Ամուսնացած է եղել հայտնի գործարար և բարերար Հերբերտ Ռոբինսոն Բրուքսի հետ[8],
- Ստելլա Ռիվերտ (1886-1976 թվականներ), զբաղմունքն անհայտ է։ Ամուսինը՝ սըր Ալբերտ Չերբերի Դևիդ Ռիվետը, ակադեմիկոս, գիտնական-քիմիկոս, բրիտանական կայսրության շքանշանի ասպետ-կոմանդոր էր[9],
- Լեդի Վերա դիկին Ուայթ (1891 թվականի դեկտեմբերի 25 - 1978 թվականի օգոստոսի 9), զինվորական (Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից), բարերար և Կարմիր խաչի աշխատակից։ Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ[10]։ Առաջին աշխարհամարտի օդաչու և հերոս Սըր Թոմաս Ուոլթեր Ուայթի կինն էր, որը պարգևատրվել է բրիտանական կայսրության շքանշանով, գաղութային օժանդակ զորքերի սպաների տարբերանշանով և «Թռիչքային ակնառու ծառայությունների համար» խաչով[11]։
Մատենագրություն
խմբագրելՄահվանից առաջ Դիկինը հրատարակել է 5 ստեղծագործություն[12]․
- անգլ.՝ Quentin Massys: A Drama in Five Acts, 1875 թվական,
- անգլ.՝ A New Pilgrim’s Progress, 1877 թվական,
- անգլ.՝ Irrigation in Western America, so Far as it has Relation to the Circumstances of Victoria, 1885 թվական,
- անգլ.՝ Irrigated India: An Australian View of India and Ceylon, Their Irrigation and Agriculture, 1893 թվական,
- անգլ.՝ Temple and Tomb in India, Melville, Mullen and Slade, Melbourne, 1893 թվական։
Նրա մահից հետո հրատարակվել է ևս 4 ստեղծագործություն․
- անգլ.՝ The Federal Story: The Inner History of the Federal Cause, 1944 թվական,
- անգլ.՝ The Crisis in Victorian Politics, 1879–1881, 1957 թվական,
- անգլ.՝ Federated Australia: Selections from Letters to the Morning Post 1900–1910, 1968 թվական,
- անգլ.՝ Walter Murdoch and Alfred Deakin on ‘Books and Men’: Letters and Comments, 1900–1918, 1974 թվական։
Հիշողություն
խմբագրելԵրկրում հարգվում է որպես ֆեդերացիայի կոնստրուկտոր։ Իր կյանքի ընթացքում Դիկինը անընդհատ հրաժարվել է պատիվներից՝ ասելով, որ պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, և միայն տարիներ անց պարզ կլինի՝ արժանի է դրան, թե ոչ։ 30 տարեկանում նրան առաջին անգամ առաջարկել են ասպետի կոչում՝ 1887 թվականի Սահմանադրության կոնֆերանսին մասնակցելու համար։ Երեք անգամ (1900, 1907 և 1913 թվականներին) նրան խնդրել են մտնել գաղտնի խորհուրդ, ինչը հնարավորություն կտար կրել պատվավոր կոչումը։ Բոլոր երեք անգամներին նա հրաժարվել է: Սա բավականին եզակի երևույթ էր, քանի որ մինչև 1970-ական թվականները մնացած բոլոր վարչապետները (բացի երրորդից՝ Քրիս Ուոթսոնից, որին չէին առաջարկել) այդ մարմնի կազմում են եղել։ Նա երկու անգամ՝ 1900 թվականին և 1912 թվականին, հրաժարվել է երկու համալսարանների՝ Օքսֆորդի և Քեմբրիջի իրավագիտության դոկտորի պատվավոր կոչումներից՝ համարելով, որ դրանք պետք է հանձնվեն միայն ակադեմիական հաջողությունների համար: Ընդհանուր առմամբ նա մրցանակներ է ընդունել միայն երկու դեպքում, երբ դա բխել է ամբողջ երկրի շահերից կամ երբ կարծել է, որ մերժումը կարող է ընկալվել որպես վիրավորանք։ 1907 թվականին Անգլիա կատարած այցի ժամանակ ընդունել է Լոնդոնի և Էդինբուրգի պատվավոր քաղաքացու կոչումը, ինչպես նաև Գրեյս-Ինն փաստաբանական միավորման պատվավոր անդամ կոչումը։ Իսկ պատվավոր աստիճանը նա ընդունել է միայն մեկ անգամ՝ Կալիֆորնիայի համալսարանից, երբ նա ելույթ է ունեցել Ավստրալիայի անվան Պանամա - Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսում։
Մահից հետո մի շարք օբյեկտներ անվանակոչվել են Դիկինի անունով․
- Դիկինի անվան արվարձան Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում,
- Ալֆրեդ Դիկինի անվան միջնակարգ դպրոց Դիկինի արվարձանում,
- Դիկինի կամպուսը Մելբուռնի գիմնազիայում[13],
- Դիկինի Հոլլ Մոնաշի համալսարան[14],
- Դիկինի համալսարան, Վիկտորիա (երեք կորպուս, որոնք տեղակայված են տարբեր վայրերում): Նման պատվի արժանացած երկու վարչապետներից մեկն է (երկրորդը Ջոն Քերթինն էր)։ Համալսարանում է գտնվում նաև վարչապետ Ալֆրեդ Դիկինի անվան գրադարանը[15],
- Դիկին Սկաուտ (անգլ.՝ Deakin Scout) նավիգատոր, որը մշակվել է նրա անվան համալսարանի կողմից։
Քանդակագործ Ուոլաս Անդերսոնի կիսանդրին երկրորդն էր Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բալարատ Բուսաբանական այգում գտնվող վարչապետների պողոտայում:
1969 թվականին Ավստրալիայի փոստը թողարկել է փոստային նամականիշ՝ Ալֆրեդ Դիքինի պատկերով։
Գրականություն
խմբագրել- Рожнова Ю. А. Федерализм в Австралии по Конституции 1901 г.: распределение полномочий между штатами и Союзом 1901-1910 гг // Ленинградский юридический журнал. — СПб.: ЛГУ им. А.С. Пушкина, 2013. — С. 74—78. — ISSN 1813-6230.
- Саукова Е. С. «Австралийская империя»: британские автономии в Австралии и борьба за Южно-Тихоокеанский регион во второй половине XIXв. // Сборник статей по материалам международной научной конференции / А. Б. Соколов. —Ярославль, 2018. — Т. 4. — С. 310—318. — ISSN 978-5-00089-055-4.
- Саукова Е. С. Проблема создания австралийской федерации в интерпретации Альфреда Дикина (1880-1900) // Вестник Челябинского государственного университета. — Челябинск: Издательство ЧелГУ, 2014. — Т. 8. — № 59. — С. 74—78. — ISSN 1994-2796.
- Alfred Deakin's Childhood: Books, a Boy and his Mother(անգլ.). — Melbourne: Melbourne University Publishing, 2012. — Vol. 43. — P. 61—77. — ISSN 1031-461X.
- Coleman William Six Problems in the Biography of Alfred Deakin(անգլ.) // Agenda: a journal of policy analysis and reform. — Canberra: ANU Press, 2018. — P. 79—92. — ISSN 1447-4735.
- Alfred Deakin // Federation Fathers :
[անգլ.]. — Melbourne : Melbourne University Publishing, 2013. — 421 p. — ISBN 9780522862997.
- Gabay Alfred J. The Mystic Life of Alfred Deakin :
[անգլ.]. — Cambridge; Ն. Յ. : Cambridge University Press, 1993. — 220 p. — ISBN 9780521446815.
[անգլ.]. — Melbourne : Melbourne University Press, 1965. — Vol. 1. — 376 p. — ISBN 978-0522838848.
- La Nauze John Andrew. Alfred Deakin: A Biography :
[անգլ.]. — Melbourne : Melbourne University Press, 1965. — Vol. 2. — 319 p. — ISBN 978-0522838848.
- Mennell Philip Deakin, Hon. Alfred(անգլ.). — L.: Hutchinson & Co, 1892. — P. 123—124.
- Norris R. Deakin, Alfred(անգլ.) // Australian Dictionary of Biography / Bede Nairn & Geoffrey Serle. — Canberra: National Centre of Biography, 1981. — Vol. 8. — ISBN 0522842194. — ISSN 1833-7538.
- Rickard John. A Family Romance: The Deakins at Home :
[անգլ.]. — 1-st. edition. — Melbourne : Melbourne University Press, 1996. — 182 p. — ISBN 9780522847406.
- Serle Persival Deakin, Alfred (1856-1919)(անգլ.). —Syndey, 1949. — Vol. 1. — ISBN 0-522-84997-0.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
- ↑ Alfred Deakin (1856-1919)
- ↑ Norris R. Deakin, Alfred(անգլ.) // Australian Dictionary of Biography / Bede Nairn & Geoffrey Serle. — Canberra: National Centre of Biography, 1981. — Vol. 8. — ISBN 0522842194. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 31 Մարտի 2013.
- ↑ «Альфред Дикин/Alfred Deakin». Worldwide history project (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2010-12-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Deakin, Elizabeth Martha Anne, (CBE) (1863-1934)» (անգլերեն). Canberra: National Library of Australia. Արխիվացված է օրիգինալից 2022-02-15-ին. Վերցված է 2021-05-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Brookes, Ivy» (անգլերեն). Melbourne: National Foundation for Australian Women and The University of Melbourne. Արխիվացված է օրիգինալից 2019-08-08-ին. Վերցված է 2021-05-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Schedvin C. B. Rivett, Sir Albert Cherbury David(անգլ.) // Australian Dictionary of Biography. — Canberra: National Centre of Biography, 1988. — Vol. 11. — ISBN 0522843808. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 17 հունվարի 2021.
- ↑ Rickard John White, Vera Deakin(անգլ.) // Australian Dictionary of Biography / John Ritchie. — Canberra: National Centre of Biography, 2002. — Vol. 16. — ISBN 0522849970. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 16 Ապրիլի 2019.
- ↑ Rickard John White, Sir Thomas Walter(անգլ.) // Australian Dictionary of Biography / John Ritchie. — Canberra: National Centre of Biography, 2002. — Vol. 16. — ISBN 0522849970. — ISSN 1833-7538. Архивировано из первоисточника 11 հունվարի 2021.
- ↑ «Deakin Collection». Official cite (անգլերեն). National Library of Australia. Արխիվացված է օրիգինալից 2020-08-12-ին. Վերցված է 2021-05-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Melbourne Burwood Campus». Official Site (անգլերեն). Melbourne: Deakin University. Արխիվացված է օրիգինալից 2021-01-24-ին. Վերցված է 2020-12-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Deakin Hall». Official Site (անգլերեն). Melbourne: Monash University. Արխիվացված է օրիգինալից 2020-12-02-ին. Վերցված է 2020-12-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Alfred Deakin Prime Ministerial Library». Official Site (անգլերեն). Melbourne: Deakin University. Արխիվացված է օրիգինալից 2020-11-09-ին. Վերցված է 2020-12-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Սկզբնաղբյուրներ
խմբագրել- Deakin Alfred A New Pilgrim's Progress. — Melbourne: Terry, 1877. — 257 p.(չաշխատող հղում)
- Deakin Alfred Federated Australia: Selections from Letters to the Morning Post 1900-1910 / La Nauze John Andrew. — Melbourne: Melbourne University Press, 1966. — 314 p. — ISBN 9780522838428
- Deakin Alfred Irrigated India : an Australian view of India and Ceylon, their irrigation and agriculture. — L.: W. Thacker & Co, 1893. — 322 p.
- Deakin Alfred Irrigation in western America, so far as it has relation to the circumstances of Victoria: a memorandum for the members of the Royal Commission on water supply. — Melbourne: Government Printer, 1885. — 175 p.
- Deakin Alfred Quentin Massys: a drama in five acts. — Melbourne: J.P. Donaldson, 1875. — 51 p.(չաշխատող հղում)
- Deakin Alfred Temple and Tomb in India. — Melbourne: Melville, Mullen and Slade, 1893. — 153 p.
- Deakin Alfred The Crisis in Victorian Politics, 1879-1881: A Personal Retrospect / La Nauze John Andrew. — Melbourne: Melbourne University Press, 1957. — 94 p.
- Deakin Alfred The Federal Story: The Inner History of the Federal Cause / La Nauze John Andrew & H. R. Brookes. — Sydney: Robertson & Mullens, 1944. — 170 p.
- Murdoch Walter[en], Alfred Deakin Walter Murdoch and Alfred Deakin on Books and Men: Letters and Comments, 1900—1918 / La Nauze John Andrew. — Melbourne: Melbourne University Press, 1974. — 108 p. — ISBN 9780522840568
Արտաքին հղումներ
խմբագրել- Deakin, Alfreed(անգլ.).