Ուելսլի քոլեջ, սա ազատ արվեստների կանացի, մասնավոր քոլեջ է, որը բացվել է 1875 թվականին։ Ներկայումս նրա նպատակը «ազատ արվեստների բնագավառում կանանց գերազանց կրթությունը, ովքեր աշխարհի վրա ազդեցություն կունենան»։ Քոլեջի նշանաբանը՝ «Non Ministrari sed Ministrare» (Չընդունել ծառայություն, այլ ծառայել), արտացոլում է առաքելոթյունը։

Ուելսլի քոլեջ
Изображение логотипа
Տեսակհամալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և women's college?
Հիմնադրված է1870
ՀիմնադրիրHenry Durant?
Ընդհանուր անձնակազմ1177 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունWomen's College Coalition?[2], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[3], Կրթության ամերիկյան խորհուրդ[4], National Humanities Alliance?[5] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[6]
Երկիր ԱՄՆ[7]
ՏեղագրությունWellesley?
Հասցե106 Central St, Wellesley, MA, 02481-8203[1]
Կայքwellesley.edu(անգլ.)
Ուելսլի քոլեջ (ԱՄՆ)##
Ուելսլի քոլեջ (ԱՄՆ)
Ուելսլի քոլեջ, ԱՄՆ
 Wellesley College Վիքիպահեստում

Տեղակայված է Մասաչուսեթս նահանգի Ուելսլի քաղաքում (Բոստոնից 12 մղոն դեպի արևմուտք)։ Քոլեջում կրթությունը տևում է 4 տարի և ավարտվում է բակալավրի դիպլոմի հանձնմամբ։ Այս հաստատությունը նաև մտնում է «Յոթ քույրերի քոլեջներ»-ի խմբի մեջ։ Միաժամանակ այնտեղ կրթություն է ստանում շուրջ 2300 ուսանողուհի։

Քոլեջում խմբերը կազմվում են 12-14 ուսանողուհիներից, իսկ ուսանողուհիների թվային հարաբերությունը դասավանդողների թվին մոտավորապես 9:1 է: Քոլեջի գրադարանը պարունակում է ավելի քան 1,5 միլիոն գիրք, ամսագիր, բժշկական գրառումներ, քարտեզներ պահպանության այլ օբյեկտների փաստաթղթեր[8]։

Քոլեջում գործում է հատուկ ծրագիր, որի շնորհիվ կրթություն են ստանում այն կանայք, ովքեր այս կամ այն պատճառներով չեն կարողացել բակալավրի[9] դիպլոմ ստանալ։

Այս քոլեջը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ միասին հետազոտվեց Բենսոն Սնայդերի կողմից՝ իր՝ «Թաքնված ուսանողական կյանք» (1970) աշխատության մեջ, որում հեղինակը գալիս է այն եզրակացության, որ բազմաթիվ կուտակված խնդիրներ և չիրականացված պահանջներ խանգարում են ուսանողների արվեստագիտական մտածողությանը և անկախ զարգացմանը։

Երկար ժամանակ Ուելսլի քոլեջից ավելի շատ կին էր դուրս գալիս, ով հասել էր մասնագիտական զգալի հաջողությունների, քան որևէ այլ ուսումնական հաստատությունից[10]։

Ավանդույթներ խմբագրել

 
Ուելսլի քոլեջ

Ինչպես և բազմաթիվ այլ քոլեջներ,և հատկապես՝ «Յոթ քույրեր»-ի խմբից, Ուելսլի քոլեջը նույնպես ունի ավանդույթների բազմազանություն։ Յուրաքանչյուր աշնանային քննաշրջանի անցկացվում է «Ծաղկային կիրակի» միջոցառումը։ Բարձր կուրսերի ուսանողուհիները հանդիպում են առաջին կուրսի ուսանողուհիների հետ, ովքեր դառնում են իրենց «կրտսեր քույրերը»։ Առավոտյան բարձր կուրսերում սովորողներն իրենց փոքրիկ քույրերին ծաղիկներ են նվիրում։ Վերջին տարիների ընթացքում միջոցառումը իր անցկացման բնույթով բավականաչափ փոխվել է և այսօր կազմված է քոլեջի տնօրենի և դեկանների ճառերից, բանաստեղծություններ ասմունքելուց և երգչախմբի կատարումից։

Յուրաքանչյուր տարվա շրջանավարտ ծառ է տնկում քոլեջի ճամբարային հատվածում։ Յուրաքանչյուր ծառ ունի իր քարը, որի վրա գրված է տնկման տարեթիվը, քարը ծառի արմատներին մոտ է դրվում։

Զանգվածային մշակույթում խմբագրել

Գրականության մեջ խմբագրել

Ջերոմ Սելինջերի «Մարդը, ով ժպտում էր» պատմության կերպարներից մեկը՝ Մերի Հադսոնը, սովորել էր Ուելսլի քոլեջում։

Կինոյում խմբագրել

«Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմի գործողությունը զարգանում է հենց այդ նույն քոլեջում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել