Պերսի Ջեքսոնը և մահվան լաբիրինթոսը
The Battle of the Labyrinth
ՀեղինակՌիք Ռիորդան
ԺանրՖանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր496
ՆախորդՊերսի Ջեքսոնը և տիտանի անեծքը
ՀաջորդՊերսի Ջեքսոնը և վերջին կանխագուշակությունը
Հրատարակման տարեթիվ2008 թվականի մայիսի 8

Պերսի Ջեքսոնը և մահվան լաբիրինթոսը - ֆենտեզի,արկածային վեպ հիմնաված հունական դիցաբանության վրա: Սա Ռիք Ռիորդանի հեղինակած «Պերսի Ջեքսոնը և օլիմպիացիները» վիպաշարի չորրորդ գիրքն է: Կիսաստված Պերսի Ջեքսոնը փորձում է խոչընդոտել Լյուկի և նրա բանակի մուտքը խառնածինների ճամբար, որոնք փորձում են դուրս գալ Դեդալայի լաբիրինթոսից:

Սյուժե խմբագրել

Գուդի դպրոցի վրա սարսափելի հրեշների հարձակումից հետո Պերսին վերադարձավ «Խառնածինների ճամբար», որտեղ երիտասարդ հերոսները և իրենց ուսուցիչ կենտավրոս Խիրոնը պատրաստվում են Կռոնոսի զորքի ենթադրյալ ներխուժմանը: Պերսիի համար արդեն չորրորդ ամառը ճամբարում խոստանում է լինել ամենահաճելին, քանի որ ճամբարի ադմինիստրատոր պարոն Դիոնիսոսը որի հետ Պերսին վատ հարաբերությունների մեջ է, բացակայում է կարևոր հանձնարարությամբ, իսկ նրա տեղը զբաղեցնում է հանելուկային Քուինտուսը ով սուսերամարտիկ է և ընտելացրել է Տիկին O'Լիրի անունով դժոխային շանը: Պերսին սխալվել է կարծելով, թե կարող է այս ամառ հանգստանալ ուզածի պես և մարզվել ճամբարում: Հասունանում են խնդիրներ: Պերսիի ընկեր սատիր Գրոուվերը, ով ապարդյուն փնտրում է բնության կորած աստված Պանին, հնարավոր է վտարվի սատիրների ժողովից, եթե չներկայացնի ապացույցներ իր և Պանի զրույցի մասին: Դելփյան պատգամախոսը տալիս է նոր կանխագուշակում, որում գլխավոր դերը հատկացնում է Աննաբեթին: Այս անգամ վտանգը մոտ է քան երբևէ եղել է:


Լեգենդար լաբիրինթոս Դեդալը կարող է դառնալ ետնադուռ "Խառնածինների ճամբարի" պաշտպանության մեջ և այդ ետնադռնով մտադիր է օգտվել Լյուկը, որպեսզի անցկացնի Կռոնոսի բանակը Լաբիրինթոսի միջով դեպի ճամբար: Լաբիրինթոսը՝ անմահ հոգով կապված լինելով իր վարպետի հետ,ապրում է իր կյանքով. մուտքերը փոխվում են, միջանցքները անհետանում և հայտնվում են կրկին, լաբիրինթոսում անգամ ժամանակը այլ կերպ է անցնում, իսկ հեռավորությունը ոչ մի նշանակություն չունի: Սակայն դուրս գալ լաբիրինթոսից ոչ բոլորին է տրված: Համաձայն լեգենդի միայն հունական թագավոր Մինոսի աղջիկ՝ արքայադուստր Արիադնայի թելը կարող է ցույց տալ ճիշտ ուղին: Պերսին և Աննաբեթը գտնում են մուտք դեպի լաբիրինթոս, որը նշանակված է լինում հունական տառով դելտա (Δ) և Պերսիի եղբոր,կիկլոպ Թայսոնի, սատիր Գրոուվերի հետ միասին մտնում են ներս: Նրանց նպատակն է գտնել Դեդալայի արհեստանոցը և արժանանալ նրա աջակցությանը, եթե իհարկե նա դեռ ողջ է: Միաժամանակ ինչ որ տեղ լաբիրինթոսում Լյուկը ուղղորդում է իր բանակը դեպի ճամբար, իսկ Աիդա Նիկո դի Անջելոի երիտասարդ որդին փորձում է գտնել Դեդալային, որպեսզի փոխի հոգին քրոջ՝ Բիանկա դի Անջելոի հոգու հետ:


Լաբիրինթոսում հերոսներին սպասվում է տարբեր վտանգներ, այդ թվում՝ Կռոնոսի հրեշը, խորամանկ թակարդներ, Հեփեսդոսի դարբնոցը և գլադիատորական մարտեր: Ի վերջո հերոսները պետք է բաժանվեն. Թայսոնը և Գրոուվերը պետք է գնան Պանի հետքերով, իսկ Պերսին և Աննաբեթը շարժվում են առաջ: Լաբիրինթոսում ճանապարհորդության ժամանակ նրանց հետ են գտնվում Նիկո դի Անջելոն և Ռեիչել Էլիզաբեթ Դերը ով մահկանացու է և կարողանում է տեսնել մառախուղի միջով: Պերսին նրա հետ ծանոթացել է տիտանի անեծքը հատվածում և ստացվել է այնպես, որ հենց Ռեիչելը կարող անցկացնել հերոսներին լաբիրինթոսով: Վերջ ի վերջո նրանց հաջողվում է գտնել Դեդալայի արհեստանոցը, որտեղ նրանց սպասում է զարմանալի բացահայտում. սուսերամարտիկ Քուինտուսը հենց Դեդալն է, ով տեղափոխել է իր ոգին մեխանիկական մարմնի՝ ավտոմատոնի մեջ: Արհեստանոցում սկսվում է կռիվ հերոսների և Կռոնոսի հրեշների միջև, որին խառնվում է թագավոր Մինոսի ոգին՝ ցանկանալով վրեժ լուծել Դեդալից իր մահվան համար: Հերոսներին հաջողվում է փախչել վարպետի բրոնզե թևերով: Լյուկին հաջողվում է գտնել Արիադնայի թելը և Կռոնոսի բանաը սկսում է շարժվել դեպի ճամբար: Պերսին, Աննաբեթը, Նիկոն միանում են Թայսոնին և Գրոուվերին, ովքեր գտնում են Պան աստծո թաքնվելու վայրը: Պարզվում է Պանը վաղուց մահցել է, բայց նրա հիշողությունը շարունակում է ապրել Նյու Մեքսիկոի քարանձավում սպասելով Գրոուվերին: Պանը երիտասարդ սատիրին և իր ընկերներին փոխանցում է իր ժառանգությունը և վերջնականապես մահանում է, խնդրելով Գրոուվերին հասցնել այդ հուզիչ լուրը աշխարհին:


Լաբիրինթոսը Պերսիին տանում է դեպի Թամալփեիս լեռան գագաթը, որտեղ տիտանները կառուցել են Օտրիս ամրոցը: Ամրոցում է գտնվում Կռոնոսի մասունքներով սարկոֆագ: Տիտնանի ուժը սկսում է աճել և Պերսին մտածում է որ դրանից հարմար առիթ չի լինի հարված տալու համար: Պերսին անտեսանելիորեն մտնում է Օտրիսի սրբավայր և տեսնում է թե ինչպես են շան գխով արարածներ՝ թելհինները ներս բերում Կռոնոսի մանգաղը, որը ամենահզոր զենքն է Զևսի գավազանից և Պոսեյդոնի եռաժանիք գավազանից հետո: Պերսին նայում է սարկոֆագին և տեսնում է, որ այնտեղ հանգչում է Լյուկը: Նա իր մարմինը տվել է Կռոնոսին և վերջին տարրին, ինչը կյանքի է բերում տիտաններին: Կռոնոսը կյանք է վերադառնում և առաջինը ում տեսնում է իր առջև լինում է Պերսի Ջեկսոնը: Նրա և Պերսիի միջև կռիվ է սկսվում որում հաղթում է Կռոնոսը, քանի որ նա ժամանակի տիրակալն է: Պերսիին հաջողվում է դուրս գալ և թաքնվել լաբիրինթոսում Ռեիչելի շնորհիվ որովհետև նա իր սանրով հարվածում է Կռոնոսի աչքին: Պերսին հասկանում է, որ Կռոնոսը վերջնականապես չի նյութականացվել և նրա մարմնում ինչ որ տեղ ապրում է Լյուկի գիտակցությունը:


Հերոսները վերադառնում են ճամբար և բոլորը միասին պատրաստվում են Կռոնոսի բանակի հարձակմանը: Հարձակումը սկսվեց:Քամփ հրեշի ղեկավարության տակ դժոխային շները, հսկաները, լեսթրիգոնները, վիշապները և ապստամբ խառնածինները հարձակվում են ճամբարի վրա, սակայն ճամբարը համարժեք պատասխան է տալիս: Պայքարի ընթացքում ճամբարի մի մասը ավերվում է, որոշ հերոսներ զոհվում են, իսկ երբ Գրոուվերը օգտագործեց Պանի պարգևը և ահռելի ձայնով բղավեց, Կռոնոսի բանկը փախուստի դիմեց դեպի լաբիրինթոս: Կռվից հետո Դեդալը որոշում է կամավոր հեռանալ կյանքից որպիսզի իր և լաբիրինթոսի միջև կապը խզի: Վարպետին մնում էր միայն անհետանալ և նույն պահին լաբիրինթոսը կավերվի:


Նիկո դի Անջելոն զգալով իր ավելորդ լինելը և հասկանաով որ Աիդի երեխաները ոչ մի տեղ հեղինակություն չեն վայելի, որոշում է լքել ճամբարը: Նա մտադիր է իմանալ իր և քրոջ անցյալի մասին: Վերջում նա սեղմում է Պերսիի ձեռքը, որը նշանակում է որ նրանք բաժանվում են խաղաղությամբ: Դիոնիսոսը վերադառնալով հայտարարում է, որ կրտսեր աստվածները այդ թվում՝ Մորֆեուսը, Հեկատան և Յանուսը միացել են Կռոնոսին, որը օլիմպոսցիների վիճակը դարձնում է անկայուն: Սատիրների խորհուրդը մտադիր է վտարել Գրոուվերին, քանի որ նա չներկայացրեց ապացույցներ Պանի գոյության մասին, սակայն նրան օգնության է հասնում Դիոնիսոսը: Նա բաց է թողնում խորհուրը հավատալով որ Պանը մահացել է: Հեկատոնքեյրներըև Բրիեիրոսը, ովքեր օգնել եին հերոսներին, գնում են Պոսեյդոնի դարբնոց, իսկ Աննաբեթը վիճում է աստվածուհի Հերայի հետ, ով խոստանում է վրեժ լուծել Աթենասի աղջկանից վիրավորանքի համար: Մոտենում է վերջին պայքարը տիտանների տիրակալ Կռոնոսի հետ:


Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Պերսի Ջեկսոն - 14 տարեկան, կիսաստված, Պոսեյդոնի որդին: Գրքի գլխավոր հերոս:
  • Աննաբեթ Չեիս - 14 տարեկան, խառնածին, Աթենասի աղջիկը: Պերսիի ընկերուհին:
  • Գրոուվեր Ուներվունդ - 30 տարեկան, սատիր, Պերսիի և Աննաբեթի ըկերը:
  • Թայսոն - կիկլոպ, Պերսիի խորդ եղբայրը: Ապրում է հոր հետ դղյակում:
  • Ռեիչել Էլիզաբեթ Դեր - մահակնացու աղջիկ, առաջին անգամ հայտնվել է "տիտանի անեծքը" հատվածում, որում օգնում է Պերսիին փախչել կմախքների բանակից: Հայրը Ռեիչել - հարուստ մարդ, նրա աշխատանքը կապված է բնության ոչնոացման հետ, դրա համար Էլիզաբեթը չի սիրում խոսել իր ընտանիքի մասին:
  • Նիկո դի Անջելո - 11 տարեկան, կիսաստված, Աիդի որին: Միացել է Պերսիին: Փորձում է վերակենդանացնել քրոջը, փոխելով Դեդալայի ոգին նրա ոգու հետ:
  • Լյուկ Քաստելլան - կիսաստված, Հերմեսի որդին, աստվածների դավաճան:
  • Դեդալ - Աթենասի որդին, լաբիրինթոսի հայտնագործողը: Մահվանից առաջ իր չիրագործված ծրագրերը հանձնել է Աննաբեթին:


Մարգարեություն խմբագրել

Մարգարեություն Աննաբեթի համար.

Կթափառես լաբիրինթոսի անվերջ գիշերվա մեջ:
Մեռյալը, դավաճանը և կորածը կվերադառնան:
Թագավոր-ուրվականի ձեռքով կնկնի կամ կբարձրանա,
Երեխան՝ վերջին հույսը Աթենասի:
Կքանդվի հերոսի վերջին շնչի հետ,
Եվ դու կկորցնես քո սիրեցյալին, ինչը հաճախ ահից դաժան է:

Բացատրություն. Աննաբեթը եղել է լաբիրինթոսում.Մեռյալ - Դեդալ, դավաճան - Էֆան Նաքամուրա, կորած-Պան: Նիկոն ազատում է Դեդալին, դրանով վարպետը մահանում է: Լաբիրինթոսը ավերվում է, երբ մահանում է Դեդալը: Աննաբեթը կորցնում է Լյուկին:






Մահացու զենք 2
Պատկեր:Lethal-Weapon.jpg
Երկիր  ԱՄՆ
ԺանրՔրեական ֆիլմ
Մարտաֆիլմ
Թվական1989
ՌեժիսորՌիչարդ Դոններ
ՊրոդյուսերՌիչարդ Դոններ
Ջոել Սիլվեր
ԴերակատարներՄել Գիբսոն
Դենի Գլովեր
Ջո Պեշի
ՕպերատորՍթիվեն Գոլդբլատ
ԵրաժշտությունԷրիկ Կլեպտոն
Մայքլ Քեյմեն
Դեյվիդ Սենբրոն
ՆախորդՄահացու զենք
ՀաջորդՄահացու զենք 3

Մահացու զենք 2 (անգլ.՝ Lethal Weapon 2) - Գեղարվեստական ֆլիմ՝ նկարահանված 1989 թվականին ԱՄՆ-ում:


Սյուժե խմբագրել

Դեդեկտիվներ Մարտին Ռիգսը(Մել Գիբսոնը) և Ռոջեր Մյորդոկը(Դենի Գլովերը) զբաղվում են կասկածյալների երկու մեքենաների հտաքննությամբ, մինչ իրենց գործընկերները խաղադրույքներ են կատարում դրանց վրա: Հետապնդման ընթացքում նրանք հասնում են մեքենաներից մեկին, մեքենան պտտվում է, վարորդը դիմում է փախուստի, սակայն պարզվում է,որ մեքենայի բեռնախցիկը լցված է ոսկե մետաղադրամներով: Գալով բաժին Ռիգսը գրազ գալով հանում է իր վրայից զսպաշապիկը, այդ ընթացքում ձեռքը դուրս է գալիս հոդից, ուղղելով ձեռքը նա հայտնում է, որ այսօր Մյորդոկի աղջկա հեռուստատեսային դեբյուտն է: Ռոջերը պատրաստում է նոր ավտոտնակ՝ երկու մեքենաների համար, դրանից հետո նա և իր ընտանիքը հավաքվում են հեռուստացույցի առաջ, որպիսզի դիտեն իր աղջկա առաջին գովազդային հոլովակը:


Վարորդին՝ ով կորցրել էր ոսկե մետաղադրամներով բեռնված մեքենան, սպանում են ղեկավարներին զեկուցման ժամանակ: Գիշերը Մյորդոկի տուն են ներխուժում դիմակավոր մարդիկ, կապկպում են նրան և իր կնոջը, ապա նրան զգուշացնում են թե ինչ կլինի երեխաների եթե նա շարունակի քիթը խոթել իրեն չվերաբերվող գործերի մեջ: Առավոտյան Ռիգսը և Մյորդոկը ստանում են նոր առաջադրանք, որով նրանք պետք է պաշտպանեն կարևոր վկա՝ Լեո Գեթսին(Ջո Պեշի) և նա պետք է ցուցմունք տա երկու օր հետո: Չհացնելով ծանոթանալ նրանց հետ, Լեոի վրա մահափորձ է կատարում մատուցողի հագուստով մարդասպանը: Մարդասպանը դիմում է փախուստի, Ռիգսը և Մյորդոկը իմանում են, որ նրանց պաշտպանյալը կես միլիարդ դոլար է «լվացել» նարկոբարոնների համար:

Լեոն պատմում է այն ծրագրի մասին որով «լվացել» է այդ գումարը և ասում է որ գործ է ունեցել միայն մատակարարների հետ, ապա հիշում է այն տւնը ուր տանում էին իրեն: Որոշ ժամանակ անց տունը հայտնաբերվում է, այ գտնվում է մի բլրի լանջին: Տան մեջ դեդեկտիվները տեսնում են մարդականց ովքեր գումար էին հաշվում, իսկ նրանց հետ նստած էր հյուրանոցից փախած մարդասպանը: Ռիգսը սկսում է մեքենայով հետապնդել մարդասպանին, սակայն վերջինս մահանում է սերֆինգի համար նախատեսված հարթակի հարվածից: Տունը պարզվում է դիվանագետի նստավայր է, իսկ նրա մեջ ապրողները ունեն դիվանագիտական անձեռնմխելիություն: Նրանք ապարտեիդի կողմնակիցներ են և չեն թաքցնում իրենց ռասիստական հայացքները: Այնտեղ Ռիգսը հանդիպում է դեսպանատան քարտուղարին:

Ռիգսը սկսում է հետևել ՀԱՀ-ից եկած դիվանագետին և ուսումնասիրել նրա ողջ գործունեությունը: Ռիգսին տեղեկացնում են որ Մյորդոկը աշխատանքի չի եկել և չի պատասխանում զանգերին: Գալով Մյորդոկի մոտ՝ Ռիգսը նրան գտնում է ականապատ զուգարանակոնքի վրա նստած:Երկար աշխատանքներից հետո հաջողվում է փրկել Մյորդոկին, սակայն պայթյունից խուսափել չի ստացվում: Լեոն և Մյորդոկը գալիս են դեսպանատուն և սկանդալ են սարքում, որպեսզի շեղեն թիկնապահների ուշադրությունը: Այդ ժամանակ Ռիգսը բախվում է դեսպանատան աշխատողներին: Մի փոքր վիճելուց հետո Ռիգսը կոտրում է հսկայական ակվարիումը և նորից հանդիպում է դեսպանատան քարտուղար՝ Ռիքա Վան Դեն Հաասին: Մյորդոկի վրա հարձակվում են իր ավտոտնակում և առևանգում Լեոին, սակայն Մյորդոկը շնորհիվ իր տարեդարձի տեսագրությանկարողանում է գտնել նավի անունը:

Ռիքան գնում է գնումների,որտեղ հանդիպում է Ռիգսին և հրավիրում է ընթրիքի: Այդ ընթացքում մեկը մյուսի հետևից ՀԱՀ-ից եկած դիվանագետի կողմիցսպանվումեն ոստիկաններ: Ռիքան և Ռիգսը կեսգիշերին արթնանում են շան հաչոցից: Նրանք մինչև կհասցնեն հագնվել տան վրա սկսում են կրակել ուղղաթիռից: Ռիգսին հաջողվում է Ռիքային տեղափոխել տուն որտեղ արդեն նրանց սպասում էին: Ռիգսը արթնանում է կառամատույցի վրա, որտեղ նրանդիվանագետը հայտնում է,որ այն նույն մարդն է, ով սպանել է նրա կնոջը սխալմամբ, փորձելով սպանել նրան մի քանի տարի առաջ: Ռիգսին նետում են ջուրը՝ զսպաշապիկ հագցրած, սակայն նա հեշտությամբ ազատվում է դրանից: Հետո նա ջրի հատակին տեսնում է Ռիքային: Նա սպանում է դեսպանատան երկու աշխատողներին և լողում է նրա դիի հետ:

Ռիգսը և Մյորդոկը գնում են բլրի վրա գտնվող տունը, որտեղ պահում են Լեոին: Նրանք ազատում են Լեոին և գնում կառամատույց: Այնտեղ նրանք տեսնում են նավը և կոնտեյները պատրաստ բեռնվելու: Կոնտեյներում հայտնաբերվում է միլիոնավոր դոլարներ և ոսկով լի մեքենա: Նրանց փակում են կոնտեյների մեջ, սակայն նրանք դուրս են գալիս դռները ջարդելով մեքենայի միջոցով, դոլարները սկսում են սավառնել օդով: Ռիգսը սպանում է իր կնոջը սպանողին: Նրան վիրավորում է դիվանագետը, իսկ դիվանագետին սպանում է Մյորդոկը: