Պերսի Ջեքսոնը և տիտանի անեծքը

Պերսի Ջեքսոնը և տիտանի անեծքը (անգլ.՝ The Titan's Curse), Ռիք Ռիորդանի կողմից գրված Պերսի Ջեքսոնի շարքի երրորդ գիրքը։ Այս գիրքը նկարագրում է տասնչորսամյա կիսաստված Պերսի Ջեքսոնի արկածների մասին։ Այս անգամ նա և նրա ընկերները ստիպված են լինում ուղևորվել որսի աստվածուհի Արտեմիսին և Աթենասի դուստր Անաբեթին գտնելու։ Հանդիպում են Ատլասին և Լուկային՝ Հերմեսի որդուն։

Պերսի Ջեքսոնը և տիտանի անեծքը
անգլ.՝ The Titan's Curse
ՀեղինակՌիք Ռիորդան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրyoung adult fiction?, արկածային և ֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Պերսի Ջեքսոն
ՇարքՊերսի Ջեքսոն և օլիմպիացիներ
Կազմի հեղինակՋոն Ռոկկո
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչMiramax Books և Hyperion Books
Հրատարակման տարեթիվմայիսի 1, 2007
ԳՄՍՀ1-4231-0145-6
OCLC76863948 և 401015927
Կայքrickriordan.com/book/the-titans-curse/(անգլ.)

Ամփոփում խմբագրել

Ինչպես Պերսի Ջեքսոնի մասին պատմող մյուս գրքերը, «Տիտանի անեծքը» ևս գրված է ֆենթեզի ժանրով, որի մեջ օգտագործվում են հին հունական դիցաբանական հասկացություններ ժամանակակից իրավիճակում։ Սյուժեն արագ զարգանում է և գրված է հումորով, ինչպես նաև այնպիսի թեմաներով, ինչպիսիք են սերն ու հավատարմությունը։

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում նախորդ գրքի ժամանակահատվածից չորս ամիս անց։

Պերսի Ջեքսոնը, Անաբեթը, Տալիյան՝ Զևսի դուստրը, ով փրկվել էր ոսկե գեղմի օգնությամբ, մուտք են գործում Մեն նահանգում գտնվող Ուեստովեր-Հոլլ ռազմական դպրոցը, որտեղ սովորում են երկու կիսատոհմիկներ՝ Նիկոն և Բիանկա դի Անջելոն, որոնց դեմ որս է հայտարարված։ Տիտանների կառավարիչ Կրոնոսը ցանկանում է իր շարքեր ներգրավվել նոր տաղանդավոր հերոսների, այդ պատճառով էլ կանգ չի առնում ոչ մի բանի առաջ, որը խանգարում է հասնել նպատակին։ Այս անգամ հերոսներն իրենց առաքելության ամենասկզբում պետք է բախվեն վտանգավոր հրեշ Մանտիկորոյի հետ, ով ձևանում է որպես փոխտնօրեն։

Միայն աստվածուհի-որսորդ Արտեմիսի որսորդների շքախմբի ազդեցությունն է մահից փրկում հերոսներին։ Սակայն առանց զոհերի չի լինում՝ Մանտիկորոյի հետ մենամարտի ժամանակ ժայռից վայր է ընկնում Պերսիի ընկերուհի Անաբեթը։ Ինչպես հետագայում պարզում են հերոսները, Անաբեթին առևանգել ու գերի է վերցրել Օլիմպոսի աստվածների կողմից անիծված խռովարար Ատլասը։ Երազներում Պերսին տեսնում է, որ Ատլասը խաբեությամբ ստիպում է Անաբեթին իր փոխարեն պահել երկնակամարը։ Իսկ ինքը միավորվում է իր կառավարիչ Կրոնոսի մոտ ու մի քանի տարի առաջվա նման դառնում բանակի գլխավորը։ Այդ նույն ժամանակ Բիանկա դի Անջելոն միանում է Որսորդուհի Արտեմիսի շքախմբին։

Կիսատոհմիկների ճամբար վերադառնալուն պես Պերսին իմանում է, որ Ատլասն առևանգել է ոչ միայն Անաբեթին, այլ նաև Արտեմիսին, ովքեր հիմա տանջվում են Կալիֆորնիայում գտնվող Տամալպայիս լեռան վրա, որտեղ տիտանները կառուցում են Օտրիս ամրոցը։ Երիտասարդ հերոսը ցանկություն է հայտնում որոնումներ սկսել, իսկ նրա հետ գերիներին ազատելու համար գնում են Գրոուվերը, Բիանկան և Արտեմիսի որսորդուհիներից մեկը՝ Զոյան։ Հերոսներին չի վախեցնում Դելֆինյան պատգամախոսի սարսափելի մարգարեությունը, ում ասում էր, որ երկուսը հետ չեն վերադառնա, ու նրանք բոլորով ուղևորվում են դեպի Տամալպայիս, որպեսզի ձեռնոց նետեն Ատլասին։ Մարգարեությունը ճիշտ է դուրս գալիս, երբ առաքելության կատարման ժամանակ մահանում է Բիանկա դի Անջելոն, երբ ցանկանում է փրկել մնացածին Տալոս անունով բրոնզե հսկայի հետ մարտի ժամանակ։ Իսկ արդեն Տամալպայիս լեռան վրա իր հայր Ատլասի հետ մենամարտի ժամանակ մահանում է Զոյան։ Խորամանկության և ուժի շնորհիվ Պերսիին հաջողվում է հաղթել տիտանին ու փրկել Անաբեթին ու Արտեմիսին։ Այնտեղ էլ՝ լեռան վրա, Պերսին կրկին հանդիպում է իր վաղեմի թշնամի Լուկային, ով ստիպված է լինում կռվել Տալիյայի հետ։ Վերջիվերջո Լուկան վայր է ընկնում լեռան գագաթից, սակայն հրաշքով ողջ է մնում։ Աստվածների խորհրդի ժամանակ Անաբեթի մայր Աթենասը ասում է, որ Պերսի Ջեքսոնին պետք է ոչնչացնել հիմա, որպեսզի հետագայում պաշտպանվի Օլիմպոսը։ Արդյունքում աստվածների մեծ մասը քվեարկում է այն բանի օգտին, որ նրան ողջ թողնեն։ Սակայն այստեղ առաջ է գալիս նոր թեմա քննարկումների համար՝ Օֆիոտավրոսը, որին զոհաբերելով կարելի է ոչնչացնել Օլիմպոսի աստվածներին։ Որոշ աստվածներ ասում են, որ լավագույն տարբերակը Օֆիոտավրոսին սպանելն է։ Պերսին պնդում է, որ պահպանեն անմեղ արարածի կյանքը։ Արդյունքում, Օլիմպոսի վրա բարձրանում է հսկայական ջրային ոլորտ և նրա վրա են խառնում Օֆիոտավրոսի։ Խորհրդի վերջում Արտեմիսն ասում է, որ իրեն նոր առաջնորդուհի է անհրաժեշտ, քանի որ Զոյան մահացել է, և Տալիյան, ում տասնվեց տարեկանը պետք է լրանա հաջորդ օրը, որպեսզի խուսափի Մեծ մարգարեության հերոսուհին դառնալուց, ընդունում է Արտեմիսի առաջարկն ու դառնում միշտ երիտասարդ որսորդուհի։ Պերսիի ճամբար վերադարձը նրան հանգստություն չի բերում։ Նա պատմում է Նիկո դե Անջելոյին քրոջ մահվան մասին։ Ցավից տառապող տղան ամեն ինչում մեղադրում է Պերսիին, ով չէր կարողացել պահել խոստումն ու պաշտպանել Բիանկային։ Հենց այդ ժամանակ էլ Նիկոն ցույց է տալիս մահացած արարածներին, օրինակ զոմբի-մարտիկներին, ովքեր հետևում էին Պերսիին դեռևս գրքի սկզբից, կառավարելու շնորհը։ Պերսին հասկանում է, որ «Մեծ եռյակի» երրորդ եղբայրը՝ Աիդը, չի պահել խոստումն ու մահացածների աշխարհում իրեն հայտարարել է ժառանգ, չնայած հետո պարզվում է, որ նրա երեխաները լույս աշխարհ են եկել մինչ խոստումն ու գրեթե կես դար ապրել են «Լոտոս» խաղատանը։

Հիմնական հերոսներ խմբագրել

  • Պերսի Ջեքսոն — տասնչորսամյա կիսաստված, Պոսեյդոնի որդին, ընկերների հետ ուղևորվում է Սան Ֆրանցիսկո, որպեսզի փրկի Անաբեթին ու Արտեմիսին։
  • Տալիյա Գրեյս — տասնհինգամյա կիսատոհմիկ, Զևսի դուստրը։ Առաջին անգամ հայտնվել է «Կայծակներ գողացողը» գրքում՝ Պերսիի երազի մեջ, հետո երկրորդ գրքի վերջում, վերակենդանանում է Ոսկե գեղմի օգնությամբ։
  • Անաբեթ Չեյզ — տասնչորսամյա կիսատոհմիկ, Աթենասի դուստրը, Պերսիի ընկերուհին։ Ատլասի մոտ գերի է ընկնում։
  • Գրոուվեր Ունդերվուդ — երեսունամյա այծամարդ, Պերսիի ընկերը։ Հայտնվում է Զոյայի թիմում։
  • Լուկա Կաստելան — քսանմեկամյա կիսաստված, Հերմեսի որդին, Պերսիի նախկին ընկերն ու հիմանակն թշնամին։
  • Զոյա Գիշերային Ստվեր — Ատլասի դուստրը, Արտեմիսի հավատարիմ օգնականը, հինգ հոգուց բաղկացած խումբ է կազմում (Գրոուվեր, Տալիյա, Բիանկա, Պերսի և ինքը)։ Մահանում է իր հոր պատճառով։ Արտեմիսն իր մահից հետո համաստեղություն է ստեղծում իր անունով։
  • Բիանկա դի Անջելո — քսանամյա կիսատոհմիկ, Աիդի դուստրը, մահանում է մետաղաջարդի անապատում, փրկելով մնացածի կյանքը
  • Նիկո դի Անջելո — տասնամյա կիսաստված, Բիանկայի կրտսեր եղբայրը, Աիդի որդին, քրոջ հետ ապրել է «Լոտոս» խաղատանը։ Պերսիին մեղադրում է քրոջ մահվան մեջ։

Մարգարեություն խմբագրել

Մարգարեություն Զոյա Գիշերային Ստվերի համար․

Հինգն արևմուտք կգնան շղթաներով աստվածուհու համար,
Մեկին կկորցնեն անանձրև ծայրում,
Օլիմպոսի կործանումը ցույց կտա ճանապարհը,
Կիսատոհմիկներն ու Կույսերը վտանգը կհաղթահարեն,
Ձեզանից մեկին սպասում է տիտանի անեծքը,
Եվ մեկը հոր ձեռքվ կընկնի։

Մեկնաբանություն խմբագրել

Ճամբարից դուրս են գալիս չորսը, սակայն ճանապարհին նրանց է միանում Պերսին։ Ամբողջ խումբն ուղևորվում է որսի աստվածուհի Արտեմիսին և Անաբեթին գտնելու։ Բիանկա դի Անջելոն մահանում է Գեֆեստի կողմից ստեղծած մետաղաջարդ հրեշի կույտում։ Լուկան հաճախ է հայտնվում Պերսիի երազներում ու խոսում անհայտ հրեշի հետ և դրանով որոնումների մասնակիցներին գցում է թակարդը, քանի որ նա գիտեր, որ Պերսին ևս մասնակցում է դրանց։ Երկու կիսաստված, Արտեմիսի երկու որսորդուհիներ և այծամարդ Գրոուվերը միավորում են ուժերը։ Արտեմիսը Ատլասին խաբեությամբ բերում է երկնակամարի տակ, և վերջինս նորից ստիպված է այն պահել։ Բայց, մինչ երկնակամարի տակ անցնելը, Ատլասը մահացու վիրավորում է իր դուստր Զոյային։

Աղբյուրներ խմբագրել