Հեկատոնքեյրներ (հուն.՝ ἑκατόν, հուն. նշ. հարյուր ձեռնանիներ), հին հունական դիցաբանությունում ստորերկրյա ուժերը անձնավորող հարյուր ձեռնանի և հիսուն գլխանի հսկաներ։

Հեկատոնքեյրներ
Տեսակհունական դիցաբանության կերպարների խումբ
ԵնթատեսակԳիգանտներ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
ՀայրՈւրանոս
ՄայրԳեա
 Hecatonchires Վիքիպահեստում

Ըստ Հեսիոդոսի, Հեկատոնքեյրները Ուրանոսի, և Գեայի երեք որդիներն էին՝ Բրիարեոս, Կոտտես և Գիես։ Տիտանների հետ կռվի թեժ պահին Օլիմպոսի աստվածները դիմել են Հեկատոնքեյրներին և վերջիններիս հաղթանակը ապահովել է օլիմպոսյանների հաղթանակը։ Հաղթանակից հետո Հեկատոնքեյրները հսկում են Աիդ գլորված տիտաններին[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 131
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեկատոնքեյրներ» հոդվածին։