Corona Extra, ամերիկյան «Grupo Modelo» կազմակերպության արտադրանքը։

«Corona»-ն երկար ժամանակ գարեջրի համաշխարհային արտադրության անկախ ապրանքանիշների մեջ եղել է խոշորագույնը։ Այդ ամբողջ ընթացքում ապրանքանիշի էքսկլյուզիվ տեղաբաշխումով ամբողջ աշխարհում զբաղվում էր «Carlsberg» կազմակերպությունը։ 2013 թվականին երկարաժամկետ բանակցություններից հետո այն վաճառվել է գարեջրի շուկայում կարևոր դեր ունեցող «Anheuser-Busch InBev» կազմակերպությանը:

«Corona» ապրանքանիշը աշխարհում ամենաշատ վաճառվող գարեջրային բրենդներից է[1]: Մեքսիկայի սահմաններից դուրս այն սովորաբար մատուցվում է լայմով կամ կիտրոնով՝ տտմահամություն և բուրմունք հաղորդելու համար։

ԱՄՆ-ում «Corona Extra»-ն համարվում է ամենավաճառվող գարեջուրը[2][3]։

Բաղադրություն խմբագրել

«Corona Extra»-ն պարունակում է ածիկ, բրինձ և/կամ եգիպտացորեն, խմելի, խմորիչ և հակաօքսիդանտներ (C վիտամին)՝ որպես կարգավորիչ[4]:

Փաթեթավորում խմբագրել

Շշալցվում է տարբեր ծավալի շշերում՝ 190-940 մլ: 2012 թվականից թողարկվում է նաև մետաղյա տարաներով:

Կա կարծիք, համաձայն որի՝ կազմակերպության տարբերանշանին պատկերված թագը խորհրդանշում է Պուերտո-Վալյարտա քաղաքի Լա Սեո տաճարի գագաթը։ Բայց այդ կարծիքը սխալ է, քանի որ տաճարի աշտարակը կանգնեցվել է միայն 1952 թվականին, իսկ թագը տեղադրվել է 1963 թվականին[5]: Թագի նշանը ապրանքանիշի վրա անփոփոխ է 1925 թվականից:

Corona և լայմ խմբագրել

Ըստ ավանդույթի՝ Corona գարեջուրը խմելիս շշի մեջ քամում են լայմի հյութը և այն թողնում շշի մեջ, այնուհետև թափահարում են մինչ գազով պղպջակների կանոնավոր ու հաստատուն գոյացումը: Խմիչքն այս եղանակով կիրառելն ի հայտ է եկել 1981 թվականին[6]: «Corona» գարեջրի այս արարողակարգը սկիզբ է առել, երբ ռեստորաններից մեկում բարմենը շշի մեջ տեղավորել է լայմի կտորը՝ ընկերոջ հետ գրազ գալով, որ նա չի կարող ստիպել մշտական հաճախորդներին անել նույնը[6]: Համարվում է, որ այդ արարողակարգի ստեղծվելուց և տարածվելուց հետո «Corona» գարեջուրը ԱՄՆ-ի շուկայում հայտնիությամբ գերազանցել է նույնիսկ Հայնեկենին (Heineken)[6]:

Օգտագործում կոկտեյլներում խմբագրել

Որոշ բարերում առաջարկում են «Coronarita» կոկտեյլը, որը կազմված է «Մարգարիտա» կոկտեյլից՝ դրա մեջ շիշը դեպի ներքև իջեցված «Corona» գարեջրով: Գարեջուրը աստիճանաբար լցվում է բաժակի մեջ, և հեղուկների խտությունների տարբերության պատճառով ստացվում է շերտավոր գարեջրային կոկտեյլ:

Հովանավորություն խմբագրել

«Corona»-ն եղել է LPGA Tour Championship Corona (ավելի ուշ՝ Tres Marias Championship) առաջնության, ինչպես նաև NASCAR Corona Series-ի (այժմ NASCAR Toyota Series) տիտղոսավոր հովանավորը:

Բացի այդ, «Corona»-ն Մեքսիկայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային չորս թիմերի «երկրորդական հովանավոր» է:

«Corona»-ն ավելի քան 5 տարի պրոֆեսիոնալ թենիսի ասոցացիայի հովանավորն է ամբողջ աշխարհում: 1998-2007 թվականներին այն եղել է նաև SBK Superbike աշխարհի առաջնության տիտղոսավոր հովանավորը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Best Beers». LoveToKnow. Վերցված է 2016-05-09-ին.
  2. «USATODAY.com - Heineken to take over Mexican beer brands in U.S.». www.usatoday.com. Վերցված է 2016-05-09-ին.
  3. David Luhnow and David Kesmodel. «Pressure Is on Mexican Brewers». WSJ. Վերցված է 2016-05-09-ին.
  4. «Carlsberg Group - Corona Extra». www.sinebrychoff.fi. Արխիվացված է օրիգինալից 2016-05-11-ին. Վերցված է 2016-05-09-ին.
  5. «Puerto Vallarta & Riviera Nayarit - Our Lady of Guadalupe». www.virtualvallarta.com. Վերցված է 2016-05-09-ին.
  6. 6,0 6,1 6,2 Линдстром М. Buyology. Увлекательное путешествие в мозг современного потребителя. — М.: Альпина Бизнес Букс, 2000. ISBN 978-5-91657-401-2