Ածիկ, հայկական ազգային քաղցրահամ ուտելիք։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին տարածված էր Սասունում, Կարինում, Մուշում, Հարքում, Արցախում, Շիրակում, Ջավախքում և այլուր։ Այժմ էլ մասամբ գործածում են Վայոց ձորում, Ապարանում, Գավառում։
Պատրաստում են ծլած ցորենից։ Սկուտեղի մեջ փռած վիճակում ցորենը պահում են մութ ու տաք տեղում 10-15 օր և ամեն օր խոնավացնում։ Երբ ցորենի ծիլերը հասնում են 12–15 սմ բարձրության, դրանք ծեծում են սանդում, հյութի հետ ալյուր խառնում և եփում մինչև կարմրավուն դառնալը։ Ցորենի մեջ եղած օսլան հիդրոլիզվում է օլիգոշաքարների, օրինակ՝ մալտոզի (ածկաշաքար), որով և պայմանավորված է ածիկի քաղցր համը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 207)։
|