Մարգարիտա, կոկտեյլ, որը պարունակում է տեկիլա, լայմի կամ լիմոնի հյութ, ցիտրուսային լիկյոր` ֆր.՝ Triple Sec և սառույց։

Մարգարիտա
ՏեսակԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ
Ենթատեսակկոկտեյլ
Ծագման երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
iba-world.com/contemporary-classics/
 Margarita (cocktail) Վիքիպահեստում

Ծագում խմբագրել

Կոկտեյլն ունի լատինաամերիկյան ծագում, սկսել են պատրաստել մոտ 1936-1948 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Նրա ծագման շատ տարբերակներ կան, գործնականորեն բոլոր տարբերակներում հիշատակվում է Մարգարիտա անունով կինը։ Մեքսիկայի մի քանի շրջաններում ավանդական է համարվում կոկտեյլը, որի բաղադրության մեջ մտնում է ոչ թե ֆրանսիական «Կուանտրո» նարնջի լիկյորը, այլ «Damiana» բույսերով լիկյորը, որի գլխավոր բաղադրամաս է հանդիսանում Turnera diffusa բույսը, որը հաճախ էին օգտագործում մայա հնդկացիները[1]։

Բաղադրություն խմբագրել

Կոկտեյլի բաղադրության մեջ մտնում են տեկիլա, «Կուանտրո» լիկյոր (կամ փոխարինող «Triple Sec») և լայմի հյութ տարբեր չափաբաժիններով, օրինակ` 2:1:2, 2:1:1, 3:2:1, 3:1:1 և 1:1:1 «Պատմականորեն հավատարիմ» է համարվում հենց 2:1:2 համամասնությունը։ Այն համային տեսանկյունից ավելի ներդաշնակ է և չի զգացվում կոկտեյլի առանձին բաղադրամասերը։

Բարմենների միջազգային ասոցիացիայի ստանդարտով կոկտեյլի ճիշտ չափաբաժին է համարվում 7:4:3 հարաբերությունը։

Բոլոր բաղադրամասերը խառնվում են սառցով հատուկ ամանի (անգլ.՝ shake) մեջ, որից հետո կոկտեյլը ֆիլտրվում է սառույցից և մատուցվում է «Մարգարիտա» գավաթով, որի պռունկները զարդարված են աղով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա (կոկտեյլ)» հոդվածին։