Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարա (այլ կիրառումներ)

Տարա (իտալերեն` tara, արաբերեն` թարհա- այն, ինչ դեն է նետված), իր, որն օգտագործվում է ապրանքի փաթեթավորման, պահպանման ու տեղափոխման համար։ Վերարտադրության անընդհատությունն ապահովող նյութական պայմաններից Է։ Ապրանքներն սպառողին հասցնելու պրոցեսում պահպանում է դրանց որակն ու քանակը, հնարավորություն է տալիս մեքենայացնել բեռնման-բեռնաթափման աշխատանքները, արդյունավետ օգտագործել տրանսպորտային միջոցներն ու պահեստները։

Ստվարաթղթե արկղ

Տարաների տեսակները խմբագրել

Տարաները ստորաբաժանվում են ներքին (սպառողական), արտադրամասային (ներգործարանային) և արտաքին (տրանսպորտային) խմբերի։ Ներքին տարաները (թղթե փաթեթներ, ստվարաթղթե տուփեր, թիթեղյա անոթներ, պարկուճներ, սրվակներ և այլն) կշռաբաշխված ապրանքների անկապտելի մասն են և ծրարված իրերի հետ դառնում են գնորդի սեփականությունը։ Արտադրամասային(փայտյա հոծ և վանդակավոր արկղեր, մետաղյա տարաներ, ընդկալներ և այլն) կիրառվում են հումքը, կիսաֆաբրիկատները, պահեստամասերն ու պատրաստի արտադրանքը ձեռնարկության ներսում, արտադրամասերի միջև, մինչև աշխատատեղերը տեղափոխելու համար։ Արտաքին տարաները (փայտյա, մետաղյա, պոլիէթիլենային արկղեր, տակառներ, թմբուկներ, տոպրակներ և այլն) օգտագործվում են ապրանքներն արտադրողից սպառողին ուղարկելու կամ պահպանելու համար։ Որպես արտաքին տարաներ կարող են ծառայել նաև կոնտեյներները, փաթեթները, տեփուրները են, որոնցում ապրանքները ոչ միայն հասցվում են պահպանման ու վաճառքի վայրերը, այլև միաժամանակ հանդիսանում վաճառքի սարքավորումներ (տարա-սարքավորում)։ Դրանց արժեքը, որպես կարգ, մասնակիորեն ներառվում է ապրանքի արժեքի մեջ։ Տարաների բոլոր տեսակների համար հիմնական պահանջներն են՝ թեթևությունը, ամրությունն ու էժանությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 604