Մասնակից:Արմենուհի Շահմուրադյան/Ավազարկղ1
Բեռլինի պատի փլուզում (գերմ․՝ Mauerfall), 1989 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած, համաշխարհային պատմության համար առանցքային իրադարձություն, որը բնորոշեց Երկաթե վարագույրի փլուզումը, իչպես նաև Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում կոմունիզմի փլուզման մեկնարկը։ Գերմանիայի ներքին սահմանի փլուզումը տեղի է ունեցել դրանից կարճ ժամանակ անց։ Երեք շաբաթ անց, Մալթայի համաժողովին հայտարարվեց Սառը պատերազմի ավարտը, իսկ Գերմանիայի վերամիավորումը տեղի ունեցավ հաջորդ տարի։
Նախապատմություն
խմբագրել1989 թվականին Հունգարիայի և Ավստրիայի սահմանի էլեկտրական ցանկապատի ապամոնտաժումից հետո, նոյեմբերի սկզբին փախստականները կարողանում էին Հունգարիա հասնել Չեխոսլովակիայի կամ Պրահայում Արևմտյան Գերմանիայի դեսպանատան միջոցով։ Սկզբում արտագաղթը հանդուրժում էին, խորհրդային Չեխոսլովակիայի կառավարության հետ երկարատև համաձայնությունների պատճառով՝ թույլատրելով ազատ տեղափոխվել նրանց ընդհանուր սահմանով։ Այնուամենայնիվ, մարդկանց հոսքը հասավ այնպիսի չափերի, որ բարդություններ առաջացրեց երկու պետությունների համար։ Բացի դրանից, Արևելյան Գերմանիան ջանում էր վճարել արտաքին վարկերը, ինչի համար էլ Էգոն Կրենցն Ալեքսանդր Շալք-Գոլոդկովսկուն ուղարկեց՝ Արևմտյան Գերմանիային խնդրելու, իհարկե անարդյունք, կարճաժամկետ վարկ տրամադրել՝ տոկոսավճարները մուծելու համար։[1]
1989 թվականի հոկտեմբերի 18-ին Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ) առաջնորդ Էրիխ Հոնեկերը պաշտոնից հրաժարվեց հօգուտ Կրենցի։ Հոնեկերը սաստիկ հիվանդ էր, և նրանք ովքեր ցանկանում էին փոխարինել վերջինիս սկզբում պատրաստ էին սպասել «կենսաբանական լուծման», սակայն մինչև հոկտեմբեր համոզվեցին, որ քաղաքական և տնտեսական իրավիճակը չափազանց կարևոր է։[1] Հոնեկերը հավանության արժանացրեց որոշումը, իր հրաժարական ճառում առաջադրելով Կրենցին,[2] իսկ Ազգային պալատը (գերմաներեն՝ Folkskammer) պատշաճ կերպով ընտրեց նրան։ Թեև Կրենցն իր առաջին հանրային ճառում խոստացավ բարեփոխումներ անել,[3] Արևելյան Գերմանիայի հանրությունը գտնում էր, որ վերջինս հետևում է իր իրավանախորդի քաղաքականությանը, և նրա հրաժարականը պահանջող հանրային ցույցերը շարունակվեցին։[1] Չնայած բարեփոխումներ իրականացնելու մասին նրա խոստումներին՝ հանրային դիմադրությունն ընդդեմ ռեժիմի շարունակեց աճել։
Նոյեմբերի 1-ին Կրենցը հանձնարարեց վերաբացել Չեխոսլովակիայի հետ սահմանը, որը փակվել էր՝ նպատակ ունենալով թույլ չտալ արևելագերամանցիներին փախչել Արևմտյան Գերմանիա։[4] Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Ալեքսանդրփլացի ցույցը։[5]
Նոյեմբերի 6-ին ներքին գործերի նախարարությունը հրապարակեց ճանապարհորդության մասին նոր կանոնակարգերի նախագիծ, որը մակերեսային փոփոխություններ էր մտցրել Հոնեկերյան շրջանի կանոնների մեջ՝ հաստատման գործընթացը թողնելով անհասկանալի և պահպանելով արտարժույթի հասանելիության վերաբերյալ անորոշությունը։ Նախագիծը զայրացրեց սովորական քաղաքացիներին, և Արևմտյան Բեռլինի քաղաքապետ Վոլտեր Մոմպերի կողմից որակվեց որպես «կատարյալ աղբ»։[6] Հարյուրավոր փախստականներ խմբվեցին Պրահայում Գերմանիայի դեսպանատան մոտ՝ զայրացնելով չեխոսլովակներին, ովքեր սպառնում էին փակել Արևելյան Գերմանիա-Չեխոսլովակիա սահմանը։[7]
Նոյեմբերի 7-ին Կրենցը հաստատեց վարչապետ Վիլլի Շտոֆի և քաղբյուրոյի երկու երրորդի հրաժարականը։ Բայց և այնպես, Կենտրոնական կոմիտեի կողմից Կրենցը միաձայն վերընտրվեց որպես գլխավոր քարտուղար։[1]
Նոր կանոնակարգերի նախագծում
խմբագրելՀոկտեմբերի 19-ին Կրենցը Գերհարդ Լաութերին խնդրեց մշակել նոր ճանապարհորդական քաղաքականություն։[8]
Նոյեմբերի 7-ին Քաղբյուրոյի հանդիպման ժամանակ որոշվեց անմիջապես ընդունել ճանապարհորդության մասին կանոնակարգերի՝ մշտական արտագաղթի մասին նախագծի մի մասը։ Սկզբում Քաղբյուրոն որոշել էր Շիրնդինգի մոտ ստեղծել հատուկ սահման, հատկապես արտագաղթի համար։[9] Ներքին գործերի նախարարության և Պետական անվտանգության նախարարության (հայտնի որպես Շտազի) բյուրոկրատները պատասխանատու էին նոր տեքստի մշակման համար, որոնք այնուամենայնիվ, եկան այն եզրակացության, որ սա անիրագործելի է և մշակեցին և՛ արտագաղթին և ժամանակավոր ճանապարհորդությանը վերաբերող նոր տեքստ։ Վերջինիս համաձայն՝ Արևելյան Գերմանիայի քաղաքացիները կարող էին դիմել արտասահման ճանապարհորդելու թույլտվություն ստանալու համար՝ առանց այս ուղևորությունների մասին նախկին պահանջների բավարարման։[10] Դժվարությունները հեշտացնելու նպատակով՝ Կրենցի կողմից ղեկավարվող Քաղբյուրոն նոյեմբերի 9-ին որոշեց փախստականներին թույլ տալ դուրս գալ ուղիղ Արևելյան և Արևմտյան Գերմանիաները, այդ թվում՝ Արևելայն և Արևմտյան Բեռլինը հատող կետերով։ Ավելի ուշ, նույն օրը նախարարական վարչությունը փոփոխության ենթարկեց առաջարկությունը՝ մասնավոր, երկկողմանի ճանապարհորդությունները ներառելու նպատակով։ Նոր կանոնակարգերը հաջորդ օրն ևեթ ուժի մեջ էին մտնելու։[11]
Մամլո ասուլիս
խմբագրելՊատի փլուզմանը հանգեցնող կանոնակարգերի մասին հայտարարությունն արվել է Գունտեր Շաբովսկու՝ Արևելյան Բեռլինի կուսակցության ղեկավարի և ԳՍՄԿ Քաղբյուրոյի մամլո խոսնակի կողմից ղեկավարվող, նոյեմբերի 9-ին, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 18:00-ին կայացած, Արևելյան Գերմանիայի հեռուստատեսությամբ և ռադիոյով ուղիղ հեռարձակվող մեկժամյա մամլո ասուլիսի ժամանակ։[12][1]
Շաբովսկին ներառված չէր նոր կանոնակարգերի մասին ծավալվող քննարկումներին և լիովին չէր տիրապետում իրավիճակին։[13] Անմիջապես մամլո ասուլիսից առաջ նրան էր հանձնվել Կրենցի ծանուցումը, որը հայտարարում էր փոփոխությունների մասին, սակայն դրա հետ վերջինիս չէին տրվում ցուցումներ առ այն, թե ինչպես պետք է տեղեկատվության հետ վարվել։ Տեքստի համաձայն՝ Արևելյան Գերմանիայի քաղաքացիները կարող էին դիմել արտասահման ճանապարհորդելու թույլտվություն ստանալու համար՝ առանց այս ճանապարհորդությունների համար նախկինում նախատեսված պահանջների բավարարման, որը նաև թույլատրում էր մշտական էմիգրացիա բոլոր սահմանային անցակետերով, այդ թվում՝ Արևելյան և Արևմտյան Բեռլինի սահմանային անցակետերով։[10]
Ժամը 18:53-ին, մամլո ասուլիսի ավարտին մոտ, ANSA-ի (Միավորված մամուլի ազգային գործակալություն) ներկայացուցիչ Ռիկարդո Էրմանը հարցրեց՝ արդյո՞ք նոյեմբերի 6-ի՝ ճանապարհորդության մասին օրենքի նախագիծը սխալ է։ Շաբովսկու պատասխանը շփոթեցնող էր, որը հաստատեց վերջինիս անհրաժեշտությունը, քանի որ Արևմտյան Գերմանիան սպառել է փախչող արևելագերմանացիներին ընդունելու իր կարողությունները, այնուհետև հիշեց իրեն տրված գրառումը և ավելացրեց, որ նոր օրենք է մշակվել, որը մշտական էմիգրացիայի թույլտվություն է տալիս սահմանային ցանկացած անցակետով։ Սա իրարանցում առաջացրեց սենյակում․ անմիջապես հարցերի տարափ տեղաց, Շաբովսկին արտահայտեց իր զարմանքն առ այն, որ լրագրողները դեռևս ծանոթ չէին այս օրենքին և սկսեց կարդալ գրությունը։[12] Դրանից հետո մի լրագրող՝ կամ Էրմանը կամ Bild-Zeitung-ի լրագրաղ Փեթեր Բրինկմանը, որոնք երկուսն էլ մամլո ասուլիսին նստած էին առաջին շարքում [14][15][16] հարցրին, թե երբ են կարգավորումներն ուժի մեջ մտնելու։[12] Մի քանի վայրկյան երկմտելուց հետո Շաբովսկին պատասխանեց․ «Որքանով, որ տեղյակ եմ դրանք անմիջապես ուժի մեջ են մտնելու, առանց ուշացումների» (գերմ.՝ Das tritt nach meiner Kenntnis … ist das sofort … unverzüglich.)[17][18][1] Սա ակնհայտ ենթադրություն էր՝ հիմնված գրության առաջին պարբերության վրա, և երբ Գերհարդ Բայլը փորձեց միջամտել՝ ասելով, որ Նախարարների խորհուրդն է որոշում՝ երբ է այն ուժի մեջ մտնելու, Շաբովսկին շարունակեց կարդալ այն կետը, որն ասում էր՝ հրամանն ուժի մեջ է լինելու մինչև դրա մասին Ժողովրդական պալատի կողմից օրենք չընդունվի։ Այնուհետև մի լրագրող հարցրեց՝ արդյո՞ք հրամանը նաև վերաբերում էր Արևմտյան Բեռլինի անցակետերին։ Շաբովսկին թոթվեց ուսերը և կարդաց գրության երրորդ կետը, որը հաստատում էր օրենքի կիրառությունը։[15][12]
Հարցուպատասխանից հետո The Daily Telegraph-ի ներկայացուցիչ Դանիել Ջոնսոնը հարցրեց, թե ի՞նչ է այս օրենքը նշանակում Բեռլինի պատի համար։ Շաբովսկին անշարժ նստեց մինչև Պատի ճակատագրի մասին հարցը զինաթափման մասին ավելի երկար հարցի հետ կապելով երկար-բարակ հայտարարություն անելը։[19][20] Այնուհետև վերջինս ավարտեց մամլո ասուլիսը ուղիղ ժամը 19:00-ին, երբ լրագրողները սենյակից դուրս էին շտապում։[15][12]
Մամլո ասուլիսից հետո Շաբովսկին հարցազրույց տվեց NBC-ի լրագրող Թոմ Բրոկավին, որում կրկնեց արդեն իսկ արված հայտարարությունն այն մասին, որ արևելագերմանացիները կկարողանան հատել սահմանը, և կարգավորումներն անմիջապես ուժի մեջ են մտնելու։[21][22]
Լուրերը սկսեցին անմիջապես տարածվել։ Արևմտագերմանական Գերմանական մամլո գործակալությունը (գերմ․՝ Deutsche Presse-Agentur) 19:04-ին ամփոփագիր թողարկեց, որում ասվում էր, որ Արևելյան Գերմանիայի քաղաքացիները կկարողանան «անմիջապես» հատել ներքին գերմանական սահմանը։ Այդ գիշեր, Շաբովսկու մամլո ասուլիսից քաղվածքներ եթեր հեռարձակվեցին Արևմտյան Գերմանիայի երկու գլխավոր լրատվական ծրագրերով՝ 19:17-ին ZDF հեռուստաալիքի (Երկրորդ գերմանական հեռուստատեսություն) heute (այսօր) ծրագրով, որը եթեր հեռարձակվեց, երբ մամլո ասուլիսն արդեն ավարտվում էր, և 20:00-ին ARD հեռուստառադիոընկերության (Գերմանիայի հասարակական-իրավական հեռարձակող կայանների աշխատանքային համագործակցություն) Tagesschau (նորություններ) ծրագրով՝ որպես հրատապ լուր։ Քանի որ ARD-ն և ZDF-ը 1950-ականներից ի վեր լրատվություն են տրամադրել Արևմտյան Գերմանիայի գրեթե բոլոր քաղաքացիներին, դրանք ավելի շատ դիտումներ ունեցան, քան Արևելյան Գերմնիայի հեռուստաալիքները և ընդունվել էին արևելագերմանական իշխանությունների կողմից։ Ահա այսպես բնակչության մեծամասնությունը լսեց նորությունները։ Ավելի ուշ, նույն գիշեր ARD-ի Tagesthemen (օրվա թեմաներ) հեռուտահաղորդման ժամանակ հաղորդավար Հանս Յոախիմ Ֆրիդրիխսը (գերմ․՝ Hans Joachim Friedrichs) հայտարարեց․ «Այսօր` 9-ը նոյեմբերի, պատմական օր է։ ԳԴՀ-ն հայտարարեց, որ անմիջապես ուժի մեջ մտնող օրենքի համաձայն՝ իր սահմանները բաց են բոլորի համար։ Պատի դարպասները լայն բացված են»։[1][13]
2009 թվականին Էրմանը հայտարարեց, որ Կենտրոնական կոմիտեի մի անդամ զանգահարել է իրեն և պահանջել հարցնել ճանապարհորդական օրենքի մասին մամլո ասուլիսի ընթացքում, սակայն Շաբովսկին այն անհեթեթություն է համարել։[16] Ավելի ուշ՝ 2014 թվականին ավստրիացի լրագրողին տված հարցազրույցի ժամանակ, Էրմանը հրաժարվեց այս հայտարարությունից՝ ընդունելվ, որ զանգողը Գունտեր Փոթշկն է՝ Արևելյան Գերմանիայի ADN լրատվական գործակալության ղեկավարը, և վերջինս միայն հարցրել է՝ արդյո՞ք Էրմանը մասնակցելու է մամլո ասուլիսին։[23]
Արագ արձագանք
խմբագրելՀեռարձակումը լսելուց հետո, արևելագերմանացիները սկսեցին հավաքվել Պատի մոտ, Արևելյան և Արևմտյան Բեռլինների միջև վեց հսկիչ կետերի մոտ՝ պահանջելով, որպեսզի սահմանապահներն անմիջապես բացեն դարպասները։[13] Զարմացած և ճնշված սահմանապահները բազմաթիվ հուզված հեռախոսազանգեր էին անում իրենց վերադասներին՝ հարցնելով խնդրի մասին։ Սկզբում նրանց հրամայվել է գտնել դարպասների մոտ հավաքված «ավելի ագրեսիվ» մարդկանց, հատուկ կնիքով կնքել նրանց անձնագրերը, որն արգելում էր նրանց վերադառնալ Արևելյան Գերմանիա՝ արդյունքում չեղյալ համարելով նրանց քաղաքացիությունը։ Բայց և այնպես, հազարավոր մարդիկ դեռևս պահանջում էին թույլ տալ անցնել՝ հայտարարելով․ «Շաբովսկին ասել է, որ կարող ենք»։[1] Շուտով պարզ դարձավ, որ Արևելյան Գերմանիայի իշխանություններից և ոչ մեկը անձնական պատասխանատվություն չի վերցնի հրամաններ արձակելու առումով՝ գիտակցելով մահացու ուժի առկայությունը, հետևաբար թվաքանակով անհամեմատ գերազանցող զինվորները հնարավորություն չունեին հեռու պահել Արևելյան Գերմանիայի քաղաքացիների խուռն ամբոխին։ 2009 թվականին Washington Post-ում լույս տեսած պատմության մեջ Մարի Էլիս Սարոտտը պատի փլուզմանը հանգեցրած իրադարձությունների շարքը բնութագրել է որպես պատահականություն, ասելով․ «Անցյալ դարի ամենանշակալի իրադարձություններից մեկն իրականում պատահականություն էր, կիսակոմիկական բյուրոկրատական սխալ, որը շատ բանով է պարտական Արևմտյան մամուլին՝ որպես պատմության մակընթացություն»։[13]
Վերջապես նոյեմբերի 9-ին, ժամը 10:45-ին (այլ աղբյուրների համաձայն 11:30-ին) Հարալդ Ջեգերը՝ Բորնհոլմեր Շտղասեի սահմանային անցակետի հրամանատարը զիջեց՝ սահմանապահներին թույլ տալով բաց անել անցակետերը և թույլ տալ մարդկանց անցնել ինքնության թեթևակի ստուգմամբ կամ առանց ստուգման։[24][25] Երբ արևելագերմանացիները խմբերով շարժվեցին, մյուս կողմում ուրախացած նրանց էին դիմավորում ծաղիկներով և շամպայնի շշերով սպասող արևմտագերմանացիները։ Սրանից քիչ անց արևմտագերմանացիների մի խումբ բարձրացավ պատի վրա, որոնց հետևեցին արևելագերմանացի երիտասարդները։ [26] 1989 թվականի նոյեմբերի 9-ի երեկոն հայտնի է որպես պատի փլուզման գիշեր։[27]
-
1989 թվականի նոյեմբերի 10․ ամբողը շարժվում է Չարլի կոչվող հսկիչ կետով։
-
1989 թվականի նոյեմբերի 10․ Բրանդենբուրգյան դարպասների մոտ։
-
1989 թվականի նոյեմբերի 16․ մարդիկ բարձրացել են պատի վրա։
-
"Mauerspecht" (1989 թվականի նոյեմբեր)
-
Պատի փլուզումը (1989 թվականի նոյեմբեր)
-
Տոնակատարություն Լյուբեկ քաղաքի Շլութուփ շրջանի սահմանային անցակետի մոտ։
Ամենայն հավանականությամբ հյուսիսը հատող սահմանային մեկ այլ անցակետ բացվել էր ավելի վաղ։ Հայնց Շեֆերի կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ նա նույնպես գործել է անկախ և մի քանի ժամ առաջ հրամայել բացել Վոլթերսդորֆ-Ռուդովի դարպասը։[28] Սա որոշակիորեն բացատրում է Արևմտյան Բեռլինում արևելաբեռլինցիների՝ ավելի վաղ, նախքան Բորնհոլմեր Շտղասեի սահմանային անցակետի բացվելը հայտնվելու փաստը։[28]
Բեռլինի պատի փլուզմանը ականատես տեղացիների հետ զրույցից պարզ էր դառնում՝ շատերը չէին հավատում, որ տեղի ունեցածն իսկապես իրականություն է։ Որոշ մարդիկ մի քանի օր սպասել են՝ նախքան հսկիչ կետ գնալը և սահմանը հատելը։ Որոշներն այնտեղ են գնացել լուրն իմանալուն պես՝ պարզապես համոզվելու, որ ասվածն իրականություն է։ Այնուամենայնիվ, ամենուրեք մարդիկ տոնում էին Բեռլինի պատի փլուզմամբ նշանավորված հաղթանակը։ Սա ցույց էր տալիս միասնություն և ապացուցում էր, որ թշնամանքն այլևս անցյալում է։
Հետևանքներ
խմբագրելՔանդում
խմբագրելՊատի քանդումը սկսվեց 1989 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան և շարունակվեց հաջորդ օրերի և շաբաթների ընթացքում։ Mauerspechte (պատի փայտփորիկներ) մականունը կրող մարդիկ տարբեր գործիքների օգտագործմամբ պատից հուշանվերներ էին կտրում՝ քանդելով երկար հատվածները և ստեղծելով մի շարք ոչ պաշտոնական սահմանային անցակետեր։[29]
Նոյեմբերի 9-ի՝ պատը քանդող քաղաքացիների մասին հեռուստատեսային լուսաբանմանը շուտով հաջորդեց արևելագերմանական ռեժիմի կողմից տաս նոր սահմանային անցակետերի մասին հայտարարությունը, այդ թվում՝ պատմական նշանակություն ունեցող Պոտսդամի հրապարակըի, Գլինիկեի կամուրջըի և Բեռնաուեր Շտղասենի մասին։ Ամբոխը հավաքվել էր պատմական անցակետերի երկու կողմերում՝ ժամեր շարունակ սպասելով, որպեսզի ողջունեն Պատի հատվածները քանդող, բաժանված ճանապարհներն իրար միացնող բուլդոզերներին։ Մինչդեռ Պատը պաշտոնապես շարունակում էին հսկել արդեն իսկ նվազող սաստկությամբ՝ նոր սահմանային անցակետեր ի հայտ եկան որոշ ժամանակով։ Սկզբում Արևելյան Գերմանիայի սահմանային զորքերը փորձում էին նորոգել «Պատի փայտփորիկների» կողմից հասցված վնասը, աստիճանաբար այս փորձերը դադարեցին, և պահապանները ավելի մեղմացան՝ հանդուրժելով աստիճանաբար աճող ավերածությունները և անցքերի միջով «ապօրինի» սահմանահատումները։ [30]
Բեռլինի պատի Բրանդենբուրգյան դարպասները բացվեցին 1989 թվականի դեկտեմբերի 22-ին և այդ օրը Արևմտյան Գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլը քայլեց դարպասների միջով, որին ողջունեց Արևելյան Գերմանիայի վարչապետ՝ Հանս Մոդրովը։[31] Արևմտագերմանացիներին և արևմտաբեռլինցիներին դեկտեմբերի 23-ից ազատ ճանապարհորդական վիզայի թույլտվություն էր տրվում։[30] Մինչ այդ պահը նրանք միայն կարող էին այցելել Արևելյան Գերմանիա և Արևելյան Բեռլին սահմանափակումներ դնող պայմաններով, որն իր մեջ ներառում էր մի քանի օր կամ մի քանի շաբաթ առաջ վիզայի համար դիմումի ներկայացում և իրենց նախատեսած այցելության համար օրական նվազագույնը 25 գերմանական մարկի պարտադիր վճարում, որոնք խոչընդոտում էին հանկարծակի այցելությունները։ Այսպիսով, նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում արևելագերմանացիները իրականում կարող էին ճանապարհորդել ավելի ազատ, քան արևմտագերմանացիները։[30]
1990 թվականի հունիսի 30-ին Արևելյան Գերմանիայի սահմանային զորքերը պաշտոնապես սկսեցին ապամոնտաժել Պատը՝[32][33] սկսելով Բերնաուեր Շտղասեից և Միտտե շրջանից։ Այնտեղից ապամոնտաժումը շարունակեց Պրենցլաուեր Բերգով (գերմ․՝ Prenzlauer Berg)/Գեզունդբղուննենով (գերմ․՝ Gesundbrunnen), Հայլիգենզեով (գերմ․՝ Heiligensee) և Բեռլին քաղաքով մինչև 1990 թվականի դեկտեմբեր։ Ըստ սահմանային զորքերի կողմից արված հաշվարկների՝ ընդհանուր շուրջ 1․7 միլիոն տոննա շինարարական աղբ է գոյացել փլուզումից։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Բորնհոլմեր Շտղասեի քանդումը սկսվել է երկաթուղու շինարարական աշխատանքների պատճառով։ Սա իր մեջ ընդգրկում է ԳԴՀ-ի թվով 300 սահմանային պահապանների, իսկ 1990 թվականի հոկտեմբերի 30-ից հետո՝ Բունդեսվերից թվով 600 պիոներների։ Նրանք զինված էին 175 բեռնատար մեքենաներով, 65 վերամբարձ կռունկներով, 55 էքսկավատորներով և 13 բուլդոզերներով։ Ըստ էության բոլոր ճանապարհները բաժանված էին Բեռլինի պատով, նախկինում Արևմտյան Գերմանիան Արևելյան Գերմանիային կապող բոլոր ճանապարհները վերակառուցվեցին և 1990 թվակաի օգոստոսի 1-ին վերաբացվեցին։ Միայն Բեռլինում 184կմ պատ, 154կմ սահմանային ցանկապատ, 144կմ ազդանշանային համակարգ և 87կմ խրամատ է հեռացվել։ Այն ինչ մնացել էր միայն վեց սեկցիաներ էին, որոնք պետք է պահպանվեին որպես հուշահամալիր։ Բազմաթիվ ռազմական միավորներ ապամոնտաժեցին Բեռլինի/Բրանդենբուրգի սահմանային պատը, աշխատանքն ավարտելով 1990 թվականի նոյեմբերին։ Ներկված պատի հատվածները՝ մշակութային արժեք կրող մոտիվներով, 1990 թվականին Բեռլինում և Մոնտե Կառլոյում հանվել են աճուրդի։[30]
1990 թվականի հուլիսի 1-ին, Արևմտյան Գերմանիայի արժույթը Արևելյան Գերմանիայի կողմից ընդունելու օրը, բոլոր դե յուրե սահմանային վերահսկումները դադարեցին, թեև ներքին գերմանական սահմանը դրանից որոշ ժամանակ առաջ դարձել էր անիմաստ։[34] Պատի ապամոնտաժումը ավարտին հասցվեց 1992 թվականին։[32][33]
Պատի փլուզումը նշանավորեց առաջին վճռորոշ քայլը դեպի Գերմանիայի վերամիավորումը, որը պաշտոնապես ավարտին հասցվեց 1990 թվականի հոկտեմբերի 3-ից սկսած 339 օր հետո՝ Արևելյան Գերմանիայի լուծարմամբ և գերմանական պետության պաշտոնական վերամիավորմամբ՝ Արևմտյան Գերմանիայի Հիմնական օրենքի համաձայն։[29]
-
1989թ․ նոյեմբերի վերջ․ Արևելյան Գերմանիայի պահապանը անցքի միջոցով խոսում է արևմտագերմանացու հետ։
-
1989թ․ դեկտեմբերի 21․ վերամբարձ կռունկը Բրանդենբուրգյան դարպասների մոտից հեռացնում է պատից մի հատված։
-
1990 թվականի դեկտեմբեր․ պատի գրեթե ամբողջ մնացյալ հատվածները արագ դուրս են բերվել։
-
1990 թվականիի հունվարի 5․ արևմտագերմանացիներն անցքով ուշադիր նայում են Արևելյան Գերմանիայի սահմանապահներին։
-
2009 թվականի մարտ․ Պոտսդամի հրապարակում Բեռլինի պատից մի փոքր հատված։
-
Պատից վերցված բետոնե պատառիկ։
Դիմադրություն
խմբագրելԱյն ժամանակների եվրոպական որոշ քաղաքներում խորը հուզումներ կային վերամիավորված Գերմանիայի հեռանկարի վերաբերյալ։ 1989 թվականի սեպտեմբերին Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը պայմանավորվեց Սովետական միության գլխավոր քարտուղարի՝ Միախայիլ Գորբաչովի հետ, թույլ չտալ Գերմանիային վերամիավորվել և հաստատեց, որ ցանկանում է, որպեսզի Սովետական միության առաջնորդն անի հնարավոր ամեն բան վերամիավորումը կանխելու նպատակով։[35][36]
Բեռլինի պատի փլուզումից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանը զգուշացրել է Թետչերին, որ միավորված Գերմանիան կարող է ավելի մեծ տարածքներ գրավել, քան Ադոլֆ Հիտլերը երբևէ գրավել է, և Եվրոպան պարտավոր է լինելու կրել հետևանքները։[37]
Տոնակատարություններ
խմբագրել1989 թվականի նոյեմբերի 21-ին Բրանդենբուրգյան դարպասների մոտ Crosby-ն, Stills-ը & Nash-ը (Կրոսբին, Ստիլսը, և Նէշը) կատարեցին «Chippin' Away» երգը Գրահամ Նէշի 1986 թվականին լույս տեսած Innocent Eyes (Անմեղ աչքեր) սոլո ալբոմից։[38]
1989 թվականի դեկտեմբերի 25-ին Լեոնարդ Բեռնշտայնը Բեռլիոնւմ համերգ տվեց՝ տոնելով Պատի փլուզումը, որտեղ հնչեց նաև Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան (Ode to Joy), որի Joy (ուրախություն, գերմ․՝ Freude) բառը փոխվել էր «Freedom»-ի (ազատություն)։ Բանաստեղծ Շիլլերը հնարավոր է բնօրինակում օգտագործել է «ազատություն» բառը, սակայն վախից դրդված փոխել այն «Ուրախության»։ Նվագախումբին և երգչախումբին նկարահանելու էին եկել և՛ Արևելյան և՛ Արևմտյան Գերմանիաներից, ինչպես նաև Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Սովետական Միությունից և Միացյալ Նահանգներից։[39] 1989 թվականի Սուրբ Ծննդյան նախորեին Դավիդ Հասելհոֆը կատարեց իր «Looking for Freedom» (Ազատության հետքերով) երգը՝ կանգնած լինելով մասամբ ապասարված պատի վերևում։[40] Ռոջեր Վոթերսը 1990 թվականի հուլիսի 21-ին Պոտսդամի հրապարակի հյուսիսային հատվածում կատարեց Փինք Ֆլոյդի The Wall ալբոմը, որտեղ հյուրերի շարքում էին Բոն Ջովին, Սքորպիոնս գերմանական ռոք խումբը, Բրայան Ադամսը, Օ՛կոնոր Շինեյդը, Սինդի Լաուպերը, Թոմաս Դոլբին, Ջոնի Միտչելը, Մարիանե Ֆեիթֆուլը, Լեվոն Հելմը, Ռիկ Դանկոն և Վան Մորիսոնը։[41]
Տարիներ շարունակ շարունակվում էին նույնանման խնդրահարույց քննարկումներ առ այն,[42] թե արդյո՞ք նոյեմբերի 9-ը կդառնա Գերմանիայի ազգային տոն, որի նախաձեռնողներն էին Արևելյան Գերմանիայի քաղաքական ընդդիմության նախկին անդամները, ինչպիսիք են՝ Վերներ Շուլցը։ [43] Բացի դրանից, Արևելյան Գերմանիայի խաղաղ հեղափոխության էմոցիոնալ բարձրակետը՝ նոյեմբերի 9-ը, 1918 թվականի Վիլհեմ II կայսրի պաշտոնաթողության և Վայմարյան Հանրապետության՝ Գերմանիայի առաջին հանրապետության հռչակման օրն է նաև։ Այնուամենայնիվ, նոյեմբերի 9-ը Ռոբերտ Բլումի մահապատժի օրն է նաև, որին հետևում են 1848 թվականի Վիեննայի ապստաբությունները, 1923 թվականի Գարեջրային հեղաշրջումը (գերմ․՝ Beer Hall Putsch) և 1938 թվականի նացիստների կողմից հրեաների դեմ իրականացված ջարդերը՝ անհայտ Բյուրեղապակյա գիշերը (գերմ․՝ Kristallnacht): Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը քննադատել է առաջին բերկրաթմբիրը՝ նկատելով․ «Նրանք մոռացել են, որ նոյեմբերի 9-ն արդեն մտել է պատմության մեջ, որը բնութագրվում է 51 տարի առաջ տեղի ուեցած Բյուրեղապակյա գիշերով»։[44] Քանի որ վերամիավորումը մինչև հոկտեմբերի 3-ը (1990) ոչ պաշտոնական և անավարտ էր, այդ օրն ի վերջո ընտրվեց որպես Գերմանական միասնության օր։
20-րդ տարելիցին նվիրված տոնակատարություններ
խմբագրել2009 թվականի նոյեմբերի 9-ին Բեռլինը տոնեց Բեռլինի Պատի փլուզման 20-րդ տարելիցը «Խաղաղության փառատոնով», որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ աշխարհից՝ մասնակցելու Բրանդենբուրգյան Դարպասների մոտ տեղի ունեցող երեկոյան տոնակատարությանը։ Տոնակատարությունը իր բարձրակետին հասավ, երբ շուրջ 1,000 գունավոր, փրփուրից պատրաստված դոմինոյի հախճասալիկներ՝ յուրաքանչյուրը 8 ոտնաչափ բարձրությամբ (2․4մ), որոնք իրար վրա դասավորված էին նախկին Պատի տեղում, քաղաքի կենտրոնում շրջելով ցած գլորվեցի՝ մոտենալով Բրանդենբուգյան Դարպասներին։[45]
Թվիթերում Բեռլինի Թվիթերյան Պատ է ստեղծվել՝ օգտատերերին թույլ տալու հաղորդագրություններ հրապարակել՝ նշելով 20-րդ տարելիցը։ Չինաստանի կառավարությունն անմիջապես փակեց Թվիթերյան Պատին հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ չինացի օգտատերերը սկսեցին օգտագործել այն որպես միջոց Չինական մեծ հրեպատի դեմ։[46][47][48]
Միացյալ Նահանգներում Գերմանիայի Դեսպանատունը համակարգեց հանրային դիվանագիտական քարոզարշավ «Ազատություն առանց պատերի» կարգախոսով՝ հիշատակելու Բեռլինի Պատի փլուզման 20-րրդ տարելիցը։ Քարոզարշավի նպատակն էր քոլեջի ուսանողների շրջանում իրազեկության բարձրացումը Բեռլինի Պատի փլուզման մասին։ 2009 թվականի վերջին շուրջ 30 համալսարանների ուսանողներ մասնակցեցին «Ազատություն առանց պատերի» կարգախոսով իրադարձություններին։ Ազատություն առանց պատերի խոսքի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած[49] Ռոբերտ Կաննոնը ստացավ 2010 թվականին Գերմանիա ճանապարհորդելու հնարավորություն։[50]
Mauerreise (Պատի ճանապարհորդություն) անունը կրող միջազգային ծրագիր իրականացվեց մի շարք երկրներում։ 2009 թվականի մայիսից սկսած պատի քսան խորհրդանշական սալեր ուղարկվեցին Բեռլինից, որոնց վերջնակետն էր Կորեան, Կիպրոսը, Յեմենը և այլ երկրներ, որտեղ ամենօրյա կյանքը բնութագրվում է բաժանումով և սահմանային անջատմամբ։ Այս վայրերում սալիկները դառնալու էին դատարկ կտավ արվեստագետների, մտավորականների և երիտասարդների համար՝ վերացնելու «պատ» կոչվող երևույթը։[51]
Բեռլլինի Պատի փլուզման 20-րդ տարելիցը նշելու նպատակով՝ Twinity անունը կրող, Պատի կրկնօրինակմամբ 3D առցանց, վիրտուալ աշխարհ է վերակառուցվել վիրտուալ Բեռլինում։[52] Նոյեմբերի 5-ին, MTV Եվրոպական մրցանակաբաշխության ժամանակ U2 իռլանդական ռոք խումը և Տոկիո Հոթել գերմանական փոփ ռոք խումբը երգեր կատարեցին նվիրված Բեռլինի Պատին։ U2-ը ելույթ ունեցավ Բրնդենբուրգյան Դարպասների մոտ, իսկ Տոկիո Հոթելը կատարեց «World Behind My Wall» (Աշխարհը պատի ետևում) երգը։
Քալանդիա քաղաքի պաղեստինցիները Հորդանան գետի արևմտյան ափին ցույցի ժամանակ քանդեցին Իսրայելական բաժանիչ արգելապատը՝ ի նշան Բեռլինի Պատի փլուզման 20-րդ տարելիցի։[53]
Վաշինգտոն ԿՇ-ում գտնվող Լրտեսների միջազգային թանգարանը հյուրընկալեց Տրաբանտ մեքենաների ավտովազքը, որում 20 Տրաբանտներ հավաքվել էին ի նշան Բեռլինի Պատի փլուզման 20-րդ տարելիցի։ Մրցավազքի ընթացքում ամեն կես ժամը մեկ մի Տրաբանտ մխրճվում էր Բեռլինի Պատի մեջ։ Տրաբանտը խորհրդանշում էր արևելագերմանացիների այն մեքենան, որով ԳԴՀ-ի հազարավոր քաղաքացիներ լքել են երկիրը փլուզումից հետո։[54][55]
Բեռլինի Դահլեմ շրջանում գտնվող Միավորված թանգարանում (գերմ․՝ Alliierten Museum) մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել նվիրված Բեռլինի Պատի փլուզման քսաներորդ տարելիցին։ Թանգարանում տեղի է ունեցել «Պատի պահակախումբ - Արևմտյան ուժերը և Բեռլինի պատը 1961-1990-ականներին» խորագիրը կրող հատուկ ցուցահանդես, որը շեշտը դրել էր Արևմտյան ուժերի կողմից տեղակայված ամենօրյա պարեկների վրա՝ Բեռլինի պատի մոտակայքում տիրող իրավիճակը և Գերմանիայի Դաշնային հանրապետության սահմանի ամրությունները հսկելու նապատակով։[56] Բեռլինի վետերան և www.berlinbrigade.com կայքի վեբծրագրավորող Դեյվիդ Գուերրայի կողմից թանգարանին է ներկայացվել «Ամերիկացները Բեռլինում» անունը կրող թերթ՝ ի հիշատակ Voices Under Berlin վեպի հեղինակ՝ Թոմաս Հայնրիխ Էդվարդ Հիլլի կողմից նախագծված ոչ փոստային դրոշմակնիքների։ Դրոշմակնիքները սքանչելիորեն ցույց են տալիս, որ անգամ քսան տարի հետո Բեռլինում ծառայության մեջ եղած վետերանները դեռևս վերաբերում են իրենց ծառայությանը որպես իրենց կյանքի կարևորագույն կետերից մեկը։[57]
30-րդ տարելիցին նվիրված տոնակատարություններ
խմբագրելԲեռլինում պլանավորվել էր մեկշաբաթյան արվեստների փառատոն իրականացնել՝ 2019 թվականի նոյեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, իակ նոյեմբերի 9-ին՝ երաժշտական փառատոն ամբողջ քաղաքում՝ պատի փլուզման նշելու երեսուներրորդ տարելիցը։[58][59] Նոյեմբերի 4-ին բացօթյա ցուցահանդեսներ բացվեցին Ալեքսանդրփլացում, Բրանդենբուրգյան Դարպասների մոտ, Իստ Սայդ թանգարանում, Գեթսմանեի եկեղեցում, Կուրֆյուրշտենդամմում և Լիխթենբերգում գտնվող նախկին Պետական անվտանգության նախարարության գլխամասում։[59]
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը դիտավորյալ ընտրել էր այդ օրը՝ 2019 թվականի նոյեմբերի 9-ը՝ հայտարարելու Կարտարպուրի միջանցքի երկար սպասված բացման մասին՝ թույլ տալով Հնդկաստանի հավատացյալներին առանց վիզայի, ազատ հատել սահմանը՝ այցելելու հատկապես իրենց կրոնի համաձայն Պակիստանի տարածքում գտնվող սուրբ վայրերը։ 2019 թվականի նոյեմբերի 9-ին, Հերթա Բեռլին ֆուտբոլային ակումբը նշեց Բեռլինի պատի փլուզման 30-րդ տարելիցը՝ Ռեդ Բուլ Լայպցիգ ակումբի դեմ ֆուտբոլային խաղի ժամանակ՝ պատռելով Բեռլինի կեղծ Պատը։[60]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Sebestyen, Victor (2009). Revolution 1989: The Fall of the Soviet Empire. New York City: Pantheon Books. ISBN 978-0-375-42532-5. «isbn:9780375425325.»
- ↑ Resignation Speech. Honecker. Վերցված է 6 July 2019-ին.
- ↑ Günter Schabowski: Honeckers Absetzung. zeitzeugenportal. Վերցված է 6 July 2019-ին.
- ↑ «Communism – East Germany». BBC News. Վերցված է 1 April 2010-ին.
- ↑ Sarotte, 2014, էջ 96
- ↑ Sarotte, 2014, էջ 97
- ↑ Sarotte, 2014, էջ 99
- ↑ Locke, Stefan. «Mauerfall am 9. November 1989: "Und im Übrigen: Die Grenze ist auf"». Faz.net – via www.faz.net.
- ↑ Sarotte, 2014, էջեր 99–100
- ↑ 10,0 10,1 Sarotte, 2014, էջեր 107–108
- ↑ Schäfer, Hermann (2015). Deutsche Geschichte in 100 Objekten. München, Berlin, Zürich: Piper. էջ 570. ISBN 978-3-492057028.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «transcript
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 13,0 13,1 13,2 13,3 Sarotte, Mary Elise (1 November 2009) "How it went down: The little accident that toppled history" The Washington Post. Retrieved 2 November 2009.
- ↑ Walker, Marcus (21 October 2009) "Did Brinkmannship Fell Berlin's Wall? Brinkmann Says It Did" The Wall Street Journal.
- ↑ 15,0 15,1 15,2 «Pressekonferenz DDR-Reiseregelung [09.11.1989]» – via YouTube.
- ↑ 16,0 16,1 Kirchner, Stephanie (19 April 2009). «Berlin Wall: Was the Fall Engineered by the GDR?». TIME. Վերցված է 18 June 2019-ին.
- ↑ «Schabowskis Ehefrau: "Mein Mann wusste, was er sagte"». Faz.net (German). Frankfurter Allgemeine Zeitung. 7 November 2014. Վերցված է 1 November 2015-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Hemmerich, Lisa (9 November 2009). «Schabowskis legendärer Auftritt: Das folgenreichste Versehen der DDR-Geschichte» [The most consequential oversight of GDR history]. Spiegel Online (գերմաներեն).
- ↑ Sarotte, 2014, էջ 118
- ↑ Walker, Marcus (21 October 2009) "Did Brinkmannship Fell Berlin's Wall? Brinkmann Says It Did" The Wall Street Journal.
- ↑ Schabowski replied to Brokaw in broken English that East Germans were "not further forced to leave GDR by transit through another country," and could now "go through the border." When Brokaw asked if this meant "freedom of travel," Schabowski replied, "Yes of course," and added that it was not "a question of tourism," but "a permission of leaving GDR.”; Sarotte, p. 129.
- ↑ «Brokaw reports from the Berlin Wall». NBC NEWS. 9 November 1989. Վերցված է 18 June 2019-ին.
- ↑ «Der verschwiegene Mauerfall». Die Presse (գերմաներեն). 31 October 2014.
- ↑ «The Guard Who Opened the Berlin Wall: 'I Gave my People the Order – Raise the Barrier'». Spiegel Online. 9 November 2014. Վերցված է 14 October 2014-ին.
- ↑ Wroe, David (8 November 2009). «It was the best and worst night». Al Jazeera America. Վերցված է 14 October 2014-ին.
- ↑ Sarotte, 2014, էջեր 146–147
- ↑ «1989: The night the Wall came down». 9 November 1989 – via news.bbc.co.uk.
- ↑ 28,0 28,1 McElroy, Damien (7 November 2009). «East Germans may have arrived in West Berlin hours before previously thought». The Daily Telegraph. Վերցված է 7 November 2014-ին.
- ↑ 29,0 29,1 «Berlin Wall». History.com. Վերցված է 19 June 2013-ին.
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Sarotte, 2014, էջեր xx–xxi
- ↑ «1989: Brandenburg Gate re-opens». 22 December 1989 – via news.bbc.co.uk.
- ↑ 32,0 32,1 «Untangling 5 myths about the Berlin Wall». Chicago Tribune. 31 October 2014. Վերցված է 1 November 2014-ին.
- ↑ 33,0 33,1 «In Photos: 25 years ago today the Berlin Wall Fell». TheJournal.ie. 9 November 2014.
- ↑ Sarotte, 2014, էջեր 189–190
- ↑ «How Margaret Thatcher pleaded with Gorbachev not to let the Berlin Wall fall out of london». Hasan Suroor. Chennai, India: Hindu. 15 September 2009. Վերցված է 8 November 2009-ին.
- ↑ Gledhill, Ruth; de Bruxelles, Simon (11 September 2009). «Thatcher told Gorbachev Britain did not want German reunification». The Times. London. Վերցված է 8 November 2009-ին.
- ↑ Gledhill, Ruth; de Bruxelles, Simon (10 September 2009). «United Germany might allow another Hitler, Mitterrand told Thatcher». The Times. London. Վերցված է 9 November 2009-ին.
- ↑ «Crosby, Stills and Nash Sound a Positive Note at Berlin Wall». Los Angeles Times. 21 November 1989. Վերցված է 2 July 2014-ին.
- ↑ Naxos (2006). «Ode To Freedom – Beethoven: Symphony No. 9 (NTSC)». Naxos.com Classical Music Catalogue. Վերցված է 26 November 2006-ին. This is the publisher's catalogue entry for a DVD of Bernstein's Christmas 1989 "Ode to Freedom" concert.
- ↑ «Did David Hasselhoff really help end the Cold War?». BBC News. 6 February 2004. Վերցված է 2 July 2014-ին.
- ↑ DeRiso, Nick. «Roger Waters Reclaimed a Legacy With 'The Wall: Live in Berlin'». Ultimate Classic Rock (անգլերեն). Վերցված է 2019-11-09-ին.
- ↑ Kellerhof, Sven Felix; Posener, Alan (2007). «Soll der 9. November Nationalfeiertag werden?». Die Welt Online. Արխիվացված է օրիգինալից 25 June 2009-ին. Վերցված է 22 February 2009-ին.
- ↑ Aberger, Jörg (7 September 2004). «Debatte: Thierse fordert neuen Nationalfeiertag». Der Spiegel. Վերցված է 22 February 2009-ին.
- ↑ Wiesel, Elie (17 November 1989). «Op-Ed in response to the fall of the wall». New York Times.
- ↑ unknown (2009). «20 Jahre Mauerfall» (գերմաներեն). Kulturprojekte Berlin GmbH. Վերցված է 9 April 2009-ին.
- ↑ «RSF.org». Արխիվացված է օրիգինալից 8 November 2009-ին.
- ↑ «Mr. Hu, tear down this firewall!». The Globe and Mail. Toronto. 26 October 2009. Վերցված է 6 August 2011-ին.
- ↑ «MontrealGazette.com».
- ↑ «German Missions in the United States – Home». Արխիվացված է օրիգինալից 28 December 2010-ին. Վերցված է 1 November 2014-ին.
- ↑ unknown (2009). «Freedom Without Walls». Embassy of the Federal Republic of Germany, Washington, DC. Արխիվացված է օրիգինալից 28 December 2010-ին. Վերցված է 9 April 2009-ին.
- ↑ «The Wall in the World 2009 – 20th anniversary of the Fall of the Wall – Goethe-Institut». Goethe.de. Վերցված է 9 November 2009-ին.
- ↑ «The Berlin Wall in Twinity». Twinity. 2009. Վերցված է 9 November 2009-ին.
- ↑ «Palestinians break Israel's wall – Middle East». Al Jazeera English. 9 November 2009. Վերցված է 6 August 2011-ին.
- ↑ Berk, Brett (10 November 2016). «Washington, D.C., Spy Museum Hosts a Parade of . . . Communist-Era Trabants?». Car and Driver. Վերցված է 24 January 2019-ին.
- ↑ Tomforde, Anna (7 October 1989). «East Germans abandon their Trabant cars in Prague». The Guardian. Վերցված է 5 March 2019-ին.
- ↑ Allied Museum (2009). «Wall Patrol – The Western Powers and the Berlin Wall 1961–1990 Special Exhibition». Allied Museum, Berlin, Germany. Արխիվացված է օրիգինալից 17 July 2011-ին. Վերցված է 23 July 2010-ին.
- ↑ Allied Museum (2009). «American Commemorative Stamps Presented to the Museum». Allied Museum, Berlin, Germany. Արխիվացված է օրիգինալից 17 July 2011-ին. Վերցված է 23 July 2010-ին.
- ↑ Solly, Meilan. «Thirty Years After Fall of Berlin Wall, a Citywide Celebration». Smithsonian (անգլերեն). Վերցված է 2019-10-16-ին.
- ↑ 59,0 59,1 Loxton, Rachel (2019-11-04). «How Berlin is marking the 30th anniversary of the fall of the Wall». www.thelocal.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019-11-06-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Hertha Berlin and Leipzig join Bundesliga in commemorating 30 years since the fall of the Berlin Wall». bundesliga.com. Վերցված է 2019-11-09-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Գրականություն
խմբագրել- Sarotte, Mary Elise (7 October 2014). The Collapse: The Accidental Opening of the Berlin Wall. Basic Books. ISBN 978-0-465-05690-3.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արմենուհի Շահմուրադյան/Ավազարկղ1 կատեգորիայում։ |