Մաջիդ Բուղիրա
Մաջիդ Բուղիրա (արաբ․՝ مجيد بوغرة, ֆր.՝ Madjid Bougherrá, հոկտեմբերի 7, 1982, Լոնվիկ, Բուրգունդիա, Ֆրանսիա), ալժիրցի ֆուտբոլիստ։ ԱՄԷ-ի «Ալ Ֆուջայրա» ակումբի խաղացող։ Ալժիրի ազգային հավաքականի նախկին ավագ։ Հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, կարող է խաղալ նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում։
Մաջիդ Բուղիրա ֆր.՝ Madjid Bougherra | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Ալժիր Ֆրանսիա | |||||||||||||||||||||||
Մականուն | Magic[1] | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 7, 1982 (42 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լոնվիկ, Բուրգունդիա, Ֆրանսիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 188 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 93 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք |
կենտրոնական պաշտպան հենակետային կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ալ Ֆուջայրա | |||||||||||||||||||||||
Համար | 24 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ դեկտեմբերի 20, 2014: |
Մինչև 2014 թվականի օգոստոսին «Ալ Ֆուջայրա» տեղափոխվելը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ ֆրանսիական «Գենոնը», անգլիական «Կրու Ալեքսանդրան», «Շեֆիլդ Ուենսդեյը», «Չարլթոն Ատլետիկը», շոտլանդական «Ռեյնջերսը» և կատարյան «Լեխվիան»։
Ալժիրի ազգային հավաքականում խաղացել է 70 խաղ, խփել 4 գոլ։ Աֆրիկայի ազգերի գավաթ 2010-ի և 2015-ի, նաև աշխարհի առաջնություն 2010-ի և 2014-ի մասնակից։
Վաղ տարիներ
խմբագրելԲուղիրան ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 7-ին ֆրանսիական Լոնվիկ կոմունայում, ալժիրցի էմիգրանտներ Աբդելուհաբայի և Ռահիի ընտանիքում։ Հայրը, ով մասնագիտությամբ ներկարար-ծեփող էր, առողջության հետ կապված խնդրի պատճառով ստիպված է եղել թողնել աշխատանքը, ուստի ապագա ֆուտբոլիստի մանկությունը շատ դժվար է անցել. Բուղիրաները ապրել են կիսաքաղց, երբեմն պատահական աշխատավարձով մի կերպ գլուխ են պահել։ Ընտանիքում եղել է 5 երեխա՝ երեք տղա (Մաջիդը երրորդն էր) և երկու փոքր աղջիկ։
Ծանր իրավիճակը փոխվել է, երբ Մաջիդի մեծ եղբայրը՝ Սուխիլը, կրթությունն ավարտելուց հետո դարձել է պրոֆեսիոնալ շինարար։ Նրա աշխատած գումարը թույլ է տվել սովորել երկրորդ եղբորը՝ Ռաբահին, ով գնացել է հոր հետքերով և դարձել ներկարար-ծեփող։ Հիմա Բուղիրայի մեծ եղբայրները ղեկավարում են փարիզյան խոշոր շինարարական ընկերություն[2]։
Ակումբային կարիերա
խմբագրելՊատանեկության տարիներին Մաջիդը խաղացել է «Կետինիի» սիրողական ակումբում, 2000 թվականին վերադարձել է Լոնվիկ, որտեղ սկսել է խաղալ տեղական ակումբում։
«Գենոն»
խմբագրել2002 թվականին երիտասարդ ալժիրցու խաղը նկատեցին «Գենոն» ակումբի սկաուտները, և նույն տարվա հուլիսին Մաջիդը ակումբի հետ կնքեց իր առաջին մասնագիտական պայմանագիրը։
Բուրգունդյան թիմում Բուղիրայի դեբյուտը կայացավ 2003 թվականի մայիսի 24-ին, երբ «դարբինները»[Նշում 1] արտագնա հանդիպման ժամանակ խաղում էին «Մեցի» հետ[3]։
2004 թվականի ապրիլի 24-ին Լիգա 2-ի 2003-04 մրցաշրջանի 33-րդ տուրում, երբ «Գենոնը» խաղում էր «Շամուա Նորտե» ակումբի դեմ, ալժիրցին մասնագիտական կարիերայում խփեց իր առաջին գոլը[4]։
Երեքուկես տարի խաղալով «Գենոնի» կազմում, Մաջիդը ֆրանսիական Լիգա 2-ում խաղաց 49 խաղ, խփեց 1 գոլ։ Ալժիրցին մեկ անգամ էլ հայտնվեց Լիգայի գավաթի խաղում[5]։
«Կրու Ալեքսանդրա»
խմբագրել2006 թվականի հունվարի վերջին Մաջիդը տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, որտեղ վարձակալվեց անգլիական «Կրու Ալեքսանդրա» ակումբում[6]։ Հինգ հազար ֆունտ ստերլինգը, որը վճարվել էր ալժիրցու գործակալ Չարլզ Կոլիմորին, չեշիրյան ակումբի պատմության մեջ դարձավ առաջին դեպքը, երբ գումարը վճարվել է ոչ թե ակումբին, որը համարվում է ֆուտբոլիստի իրավունքների տերը, այլ ֆուտբոլիստի պաշտոնական ներկայացուցչին[7]։
Բուղիրայի համար վարձակալումը հաջող էր «Կրու Ալեքսանդրայի» կազմում. նա հաճախ էր դուրս գալիս խաղադաշտ և ցուցադրում լավ խաղ։ Մարտի 25-ին ալժիրցին հարվածեց «Քովենթրի Սիթիի» դարպասին և «Ալեքսանդրայի» կազմում խփեց իր առաջին, և ինչպես հետագայում պարզվեց՝ եզակի գոլը[8]։
Տեսնելով, որ Բուղիրան չեշիրյան ակումբին զգալի օգուտ է բերում, «երկաթուղայինների» երկրպագուները փորձում էին գլխավոր մարզիչ Դարիո Գրադին և ակումբի ղեկավարությանը համոզել գնել Մաջիդին, սակայն նրանց բոլոր փաստարկները անտեսվեցին։ Ապրիլի վերջին ալժիրցին հայտարարեց, որ այլևս չի կարող սպասել «Կրու Ալեքսանդրայի» կողմից պայմանագիր կնքելու առաջարկությանը, այդ պատճառով նա սկսում է փնտրել նոր գործատուների և մինչև մրցաշրջանի ավարտը հաստատ կլքի «Կրուն»[9]։
«Շեֆիլդ Ուենսդեյ»
խմբագրելԱկումբներ, որոնք հետաքրքրված էին հեռանկարային ալժիրցով, շատ արագ գտնվեցին. Բուղիրայի վրա միանգամից ուշադրություն դարձրին մի քանի պոտենցիալ գործատերեր, այդ թվում Անգլիայի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչներ։
2006 թվականին մայիսին Մաջիդը «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի հետ կնքեց պայմանագիր։ Գինը, որ «բուերը»[Նշում 2] ալժիրցու համար վճարեցին «Գենոնին», կազմեց 300 հազար ֆունտ ստերլինգ[10]։
Օգոստոսի 5-ին «Պրեստոն Նորտ Էնդի» դեմ խաղում Բուղիրան առաջին անգամ ելույթ ունեցավ նոր ակումբի կազմում[11]։ Ընդամենը երկու ամիս անց նոր ակումբի կազմում սեպտեմբերին լավ խաղի համար նա արժանացավ Չեմպիոնշիպի «Ամսվա խաղացող» կոչմանը։
2006-07 մրցաշրջանի առաջին կեսում Մաջիդը խաղաց 29 խաղ, խփեց 2 գնդակ, որոնցից մեկը «Իպսվիչ Թաունի»[12], իսկ մյուսը՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դարպասներին[13]։
«Չարլթոն Ատլետիկ»
խմբագրել2007 թվականի հունվարին անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբները վերսկսեցին Բուղիրայի հետ պայմանագիր կնքելու փորձերը։ Այդ ակումբների շարքում էին «Էվերթոնը»[14], «Ռեդինգը»[15], «Բիրմինգհեմ Սիթին» և «Չարլթոն Ատլետիկը», որի առաջին առաջարկը՝ 1,3 միլիոն ֆունտ ստերլինգ Մաջիդի համար, «Շեֆիլդի» ղեկավարությունը մերժեց[16]։ «Չարլթոնը» շարունակեց բանակցությունները և այն գինը, որն անհրաժեշտ էր վճարել «Շեֆիլդին», բարձրացրեց մինչև 2,5 միլիոն ֆունտ։ Այս առաջարկը ձեռնտու էր ակումբի ղեկավարությանը, և Բուղիրայի անձնական պայմանագրի հաջող բանակցություններից հետո, հունվարի 28-ին նա դարձավ «Չարլթոնի» լիարժեք խաղացողը[17]։
Այնուամենայնիվ, ալժիրցին չկարողացավ էապես օգնել իր նոր ակումբին, որը փորձում էր մնալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում, և 2006-07 մրցաշրջանի արդյունքներով Պրեմիեր Լիգայում զբաղեցնելով նախավերջին՝ 19-րդ տեղը, ուղևորվեց Չեմպիոնշիպ։ Հաջորդ ֆուտբոլային տարում «Ատլետիկը» չկարողացավ վերադառնալ Պրեմիեր Լիգա, և Բուղիրան հայտնեց իր՝ լոնդոնյան ակումբը լքելու ցանկությունը։
«Ռեյնջերս»
խմբագրել2008 թվականի ամռանը ալժիրցու շուրջ կրկին սկսեցին տրանսֆերային կրքեր բորբոքվել։ Թերթերում շատ լուրեր էին շրջանառվում, չափազանցեցվելով, թե իբր Մաջիդին «հետամտում» էր այս կամ այն ակումբը։ Բուղիրայի նոր՝ ավելի հավանական գործատուն այն ժամանակ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնն» էր՝ 2,5 միլիոն ֆունտ «Չարլթոնը» տրամադրել էր ալժիրցուն[18], բայց ինքը ֆուտբոլիստը չէր ցանկանում տեղափոխվել «կեռնեխների»[Նշում 3] երամը, բանակցությունների վճռորոշ փուլում «Վեստ Բրոմվիչի» նախագահ Ջերեմի Փիսի բացակայության պատճառով.
Ընթացիկ իրադարձությունը Փիսը մեկնաբանեց այսպես.
Ալժիրցու խոսքերը պարզապես անհեթեթություն են։ Պայմանագրի համաձայն բանակցություններին իմ երկու ներկայացուցիչներն են եղել, որոնք անընդհատ զանգում էին ինձ և խորհրդակցում։ Այո', ես անձամբ Բուղիրային չեմ հանդիպել, այո', ես այդ օրը գրասենյակում ներկա չեմ եղել, բայց միթե՞ դա կարելի է վիրավորանք անվանել, ինչպես դա ներկայացնում է Մաջիդը[19]։ |
Հուլիսի 1-ին ալժիրցին դարձավ շոտլանդական «Ռեյնջերսի» խաղացողը։ «Ջերսը»[Նշում 4] «Չարլթոնին» վճարեց 2,5 միլիոն ֆունտ[20][21]։
Գլազգոյում առաջին իսկ մրցաշրջանում Մաջիդը «Ռեյնջերների» կազմում մշտական տեղ վաստակեց՝ արժանվույնս փոխարինելով «Աստոն Վիլլա» տեղափոխված թիմի պաշտպանության նախկին առաջնորդ Կառլոս Կուելյարին։
Օգոստոսի 9-ին Շոտլանդիայի առաջնության «Ռեյնջերս»-«Ֆալկրիկ» խաղի ժամանակ ալժիրցին առաջին անգամ խաղաց գլազգոցիների շապիկով[22]։ Սեպտեմբերի 28-ին «Հայբերնիանի» դեմ խաղում Բուղիրան «ջերսի» կազմում խփեց իր առաջին գոլը[23]։
2009 թվականի մայիսի 16-ին Մաջիդը Շոտլանդիայի իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դաշտից հեռացվեց։ «Ռեյնջերս»-«Աբերդինի» խաղի դրվագներից մեկում նա ընդհարվեց «կարմիրների» դարպասապահ Ջեյմի Լանգֆիլդի հետ, մրցավարը ալժիրցուն կարմիր քարտ ցույց տվեց[24]։ Այնուամենայնիվ, «ռենջերները» կարողացան բողոքարկել այս հեռացումը և Բուղիրան կարողացավ մասնակցել իր ակումբի հաջորդ՝ «Դանդի Յունայթեդի» դեմ խաղին։ 2008-09 մրցաշրջանը Մաջիդը և «Ռեյնջերսը» ավարտեցին հաղթական՝ Շոտլանդիայի գավաթի եզրափակիչ խաղում 1-0 հաշվով հաղթելով «Ֆալկիրկին»[25]։
2008-09 մրցաշրջանի արդյունքներով «Ռեյնջերսի» երկրպագուները այդ ֆուտբոլային տարում ակումբի լավագույն ֆուտբոլիստ ընտրեցին Մաջիդին։
Սեպտեմբերի 16-ին ալժիրցին դեբյուտեց եվրոգավաթներում՝ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում խաղալով գերմանական «Շտուտգարտի» հետ։ Այդ խաղում Բուղիրան 77-րդ րոպեին խփելով գոլ՝ իր թիմին բերեց ոչ ոքի[26][27]։
Հոկտեմբերին Մաջիդը Ռուանդայի դեմ Ալժիրի հավաքականի խաղից հետո Գլազգո վերադարձավ 2 օր ուշացումով, որի պատճառով էլ բաց թողեց իր ակումբի հաջորդ՝ «Սենտ Միրենի» դեմ խաղը[28]։ Մեկ ամիս անց Բուղիրան ազգային հավաքականի խաղից հետո Գլազգոյում կրկին հայտնվեց ուշացած։ Այս դեպքից հետո «ռեյնջերների» գլխավոր մարզիչ Ուոլտեր Սմիթը ստիպված եղավ ֆուտբոլիստի հետ լուրջ խոսակցություն ունենալ՝ հետագայում նման միջադեպեր թույլ չտալու մասին[29]։
Դեկտեմբերի 24-ին Ալժիրի լրագրողները Բուղիրային հայտարարեցին այդ աֆրիկյան երկրի լավագույն խաղացող[30]։ 2010 թվականի մայիսի 3-ին շոտլանդական ֆուտբոլի ամենամյա մրցանակաբաշխությանը Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների վարկածով ալժիրցին արժանացավ «Մրցաշրջանի գոլ» մրցանակին։ 2009-10 մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլը Բուղիրան խփել էր 2010 թվականի դեկտեմբերին, «Դանդի Յունայթեդի» դեմ խաղի 84-րդ րոպեին[31]։
Մայիսի 30-ին Բուղիրան «Ռեյնջերսի» հետ կնքեց նոր պայմանագիր։ Այն կնքվեց երկու տարի ժամկետով[32]։
2010-11 մրցաշրջանի սկզբին ալժիրցին ցույց տալով լավ խաղ՝ հեշտությամբ կայուն տեղ ապահովեց «ջերսի» հիմանական կազմում։ Սեպտեմբերի 14-ին, Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, «Օլդ Թրաֆորդում», «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Մաջիդը ճանաչվեց լավագույն խաղացող։ Այդ խաղում Մաջիդը իրեն դրսևորեց գլազգոյական ակումբի իրական առաջնորդ՝ վստահորեն հետ մղելով մանկունիանցիների հարձակումները։ Խաղն ավարտվեց 0-0 հաշվով[33]։ 2011 թվականի մարտի 10-ին, անցկացնելով Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի ամբողջական խաղը նիդերլանդական «ՊՍՎ» ակումբի դեմ, ալժիրցին «Ռեյնջերսների» առաջին կազմում խաղաց հարյուրերորդ հանդիպումը[34]։ Ապրիլի սկզբին Մաջիդը հայտնեց «ջերսը» մինչև մրցաշրջանի ավարտը լքելու ցանկություն.
Գլազգոյում ես երեք հրաշալի տարիներ եմ անցկացրել, բայց այժմ ցանկանում եմ իմ կարիերայում նոր շրջան սկսել։ «Ռեյնջերսն» ինձ նոր պայմանագիր է առաջարկել, սակայն ես մերժել եմ։ Ուզում եմ կարիերաս շարունակել Անգլիայում։ Եթե չհաջողվի հայտնվել Պրեմիեր Լիգայում, ապա տարբերակները կլինեն Թուրքիան, Ֆրանսիան կամ Պարսից ծոցի առաջնություններից[35][36]։ |
Մաջիդի վերջին խաղը «ջերսի» կազմում կայացավ օգոստոսի 3-ին, Եվրոպայի Լիգայի շրջանակներում, շվեդական «Մալմյոյի» դեմ։ Հրաժեշտը տխուր էր՝ 66-րդ րոպեին ռուս մրցավար Վլադիսլավ Բեզբորոդովը անմիջապես կարմիր քարտով ալժիրցուն խաղադաշտից հեռացրեց[37]։ Մամուլում միանգամից նորությունները հայտնվեցին, որ Բուղիրայի նոր՝ ամենահավանական գործատուն կդառնա կատարյան «Լեխվիան»[38]։
«Լեխվիա»
խմբագրել2011 թվականի օգոստոսի 10-ին «Ռեյնջերս» ակումբի մամլո ծառությունը պաշտոնապես հրատարակեց, որ ալժիրցի պաշտպանը լքել է Գլազգոն և համալրել կատարյան «Լեխվիա» ակումբի շարքերը։ Բուղիրայի տրանսֆերի արժեքը կազմեց 1,7 միլիոն ֆունտ[39]։ «Կարմիր-սպիտակնների» կազմում Մաջիդի դեբյուտը կայացավ սեպտեմբերի 16-ին, երբ իր թիմը ազգային առաջնության շրջանակներում խաղում էր «Ալ Վակրա» ակումբի հետ։ Ալժիրցին այդ խաղում խփեց միակ գոլը և հաղթանակ բերեց «Լեխվիային»[40], իսկ գոլը Կատարի 2011-12 մրցաշրջանի առաջնությունում դարձավ առաջինը։ 2011-12 և 2013-14 մրցաշրջաններում Բուղիրան «Լեխվիայի» կազմում դարձավ Կատարի չեմպիոն։ 2014 թվականի մայիսին ազատ գործակալի իրավունքներով լքեց թիմը[41]։
«Ալ Ֆուջայրա»
խմբագրել2014 թվականի օգոստոսի 3-ին Բուղիրան երկամյա պայմանագիր կնքեց ԱՄԷ-ի «Ալ Ֆուջայրա» ակումբի հետ[42]։
2014 թվականի սեպտեմբերի 15-ին «Էմիրեյթս» ակումբի դեմ խաղում Բուղիրան դեբյուտեց «Ալ Ֆուջայրայի» կազմում։ Նա խաղաց ամբողջ խաղը, սակայն թիմին չկարողացավ օգնել։ Խաղն ավարտվեց 0-1 հաշվով՝ հօգուտ «Էմիրեյթսի»[43]։ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին «Ալ Ահլի Դուբայ» ակումբի դեմ խաղի 31-րդ րոպեին Բուղիրան «Ալ Ֆուջայրայի» կազմում խփեց իր առաջին գոլը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով[44]։ 2015 թվականի սեպտեմբերի 12-ին «Ալ Շաաբ» ակումբի դեմ խաղում Բուղիրան «Ալ Ֆուջայրայի» կազմում խփեց իր երկրորդ գոլը։ Իսկ «Ալ Ֆուջայրան» հաղթեց 3-0 հաշվով[45]։ 2015 թվականի դեկտեմբերի 20-ին «Ալ Աին» ակումբի դեմ խաղի 89-րդ րոպեին Բուղիրան ստացավ դեղին քարտ։ 5 րոպե անց նա թույլ տվեց կոպիտ խախտում և անմիջապես կարմիր քարտով «Ալ Ֆուջայրայի» իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հեռացվեց խաղադաշտից[46]։
Ակումբային վիճակագրություն
խմբագրելԸստ հունիսի 10, 2014
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային գավաթներ[Նշում 5] | Արդյունքում | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գենիոն | 2002-03 | 1 | 0 | - | - | - | - | - | - | 1 | 0 |
2003-04 | 8 | 1 | - | - | - | - | - | - | 8 | 1 | |
2004-05 | 30 | 0 | - | - | - | - | - | - | 30 | 0 | |
2005-06 | 10 | 0 | - | - | 1 | 0 | - | - | 11 | 0 | |
Ընդհանուր | 49 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 50 | 1 | |
Կրու Ալեքսանդրա | 2005-06 | 11 | 1 | - | - | - | - | - | - | 11 | 1 |
Ընդհանուր | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 1 | |
Շեֆիլդ Ուենսդեյ | 2006-07 | 28 | 2 | - | - | 1 | 0 | - | - | 29 | 2 |
Ընդհանուր | 28 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 29 | 2 | |
Չարլթոն Ատլետիկ | 2006-07 | 5 | 0 | - | - | - | - | - | - | 5 | 0 |
2007-08 | 29 | 2 | 2 | 0 | 2 | 0 | - | - | 33 | 2 | |
Ընդհանուր | 34 | 2 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 38 | 2 | |
Ռեյնջերս | 2008-09 | 31 | 1 | 5 | 0 | 3 | 0 | - | - | 39 | 1 |
2009-10 | 17 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 3 | 1 | 23 | 2 | |
2010-11 | 31 | 1 | 3 | 0 | 4 | 1 | 9 | 0 | 47 | 2 | |
2011-12 | 2 | 0 | - | - | - | - | 2 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր | 81 | 3 | 10 | 0 | 8 | 1 | 14 | 1 | 113 | 5 | |
Լեխվիա | 2011-12 | 18 | 3 | - | - | - | - | 5 | 0 | 23 | 3 |
2012-13 | 10 | 0 | - | - | - | - | 8 | 0 | 18 | 0 | |
2013-14 | 16 | 0 | - | - | - | - | 8 | 1 | 24 | 1 | |
Ընդհանուր | 44 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 1 | 65 | 4 | |
Ամբողջը կարիերայում | 247 | 12 | 12 | 0 | 12 | 1 | 35 | 2 | 306[47] | 15[47] |
Ալժիրի հավաքական
խմբագրելՉնայած նրան, որ Բուղիրայի ծնողները անձնագրով համարվում են ֆրանսիացիներ, նրա պապը եղել է Ալժիրի քաղաքացի, համապատասխանաբար, Մաջիդի համար ոչ մի խնդիր չի առաջացել դառնալ և՛ այս երկրի քաղաքացի։
2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերի որակավորման փուլի ժամանակ ֆուտբոլիստը հրավիրվել է Ալժիրի օլիմպիական հավաքական։ Բուղիրան ալժիրցիների կազմում խաղացել է երեք խաղ, բայց չի կարողացել օգնել թիմին դուրս գալ եզրափակիչ փուլ[48]։
Մաջիդի դեբյուտը ազգային հավաքականի կազմում կայացել է 2004 թվականի հունիսի 20-ին, երբ ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2006-ի որակավորման խաղերի շրջանակներում «կանաչները»[49] հանդիպել են Զիմբաբվեի հետ[50]։
«Անապատի աղվեսների»[49] կազմում Բուղիրան իր առաջին գոլը խփել է 2007 թվականի հուլիսի 2-ին, Կաբո Վերդեի հավաքականի դեմ խաղում։ Ալժիրի հավաքականում Բուղիրան իր երկրորդ գոլը խփել է երկու տարի անց, երբ 2009 թվականի հունիսի 20-ին, արձագանքելով տուգանային հարվածից կատարված փոխանցմանը՝ նա գլխի հարվածով գրավեց Զամբիայի դարպասը[51][52]։ Աֆրիկայի ազգերի գավաթ 2010-ի 1/4 եզրափակչում Կոտ դ՛Իվուարի դարպասին խփած երեք գոլերից մեկի հեղինակն է[53], որոնք թույլ են տվել «անապատի աղվեսներին» դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ, որտեղ նրանք պարտվել են եգիպտացիներին[54]։
2010 թվականի մայիսի 5-ին Բուղիրան հայտնվել է ալժիրցի ֆուտբոլիստների ցուցակում, որոնք իրենց մեջ պայքարում էին ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2010-ին խաղալու իրավունքի համար[55]։ 2010 թվականի հունիսի 1-ին Մաջիդը հաստատվել է 23 ֆուտբոլիստների ցուցակում, որոնք իրենց երկրի գույները պաշտպանելու էին ՀԱՀ-ի աշխարհի առաջնությանը[56]։
Մունդիալում ալժիրցիները չկարողացան հայտնվել մրցաշարի փլեյ օֆֆում՝ իրենց C խմբում զբաղեցնելով վերջին տեղը։ Առաջնությունում Բուղիրան առանց փոխարինվելու խաղաց «անապատի աղվեսների» բոլոր խաղերը՝ Սլովենիայի (0-1)[57], Անգլիայի (0-0)[58] և ԱՄՆ-ի (0-1) հետ[59]։
2013 թվականի նոյեմբերի 19-ին ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014-ի որակավորման փուլի փլեյ օֆֆի որոշիչ խաղում Բուրկինա Ֆասոյի դարպասին խփել է միակ գոլը[60]։
2014 թվականին ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014-ի եզրափակիչ փուլում խաղալու համար մարզիչ Վախիդ Խալիլխոջիչի կողմից ընդգրկվել է Ալժիրի կազմում[61] և նշանակվել թիմի ավագ։ Մրցաշարում խաղացել է երեք անգամ՝ խմբային փուլի Բելգիայի[62] և Հարավային Կորեայի[63] դեմ խաղերում ու 1/8 եզրափակչի Գերմանիայի դեմ խաղում[64]։
2015 թվականի փետրվարի 2-ին Բուղիրան հայտարարել է Ալժիրի հավաքականում կարիերայի ավարտի մասին[65]։
Վիճակագրությունը հավաքականում
խմբագրելՀավաքական | Տարի | ԱԱ որակավորման խաղեր | ԱԱ եզրափակիչ խաղեր | ԱԱԳ որակավորման խաղեր | ԱԱԳ եզրափակիչ խաղեր | Ընկերական խաղեր | Արդյունքում | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ալժիր | 2004 | 2 | 0 | - | - | - | - | - | - | 1 | 0 | 3 | 0 |
2005 | 4 | 0 | - | - | - | - | - | - | 1 | 0 | 5 | 0 | |
2006 | - | - | - | - | 2 | 0 | - | - | 3 | 0 | 5 | 0 | |
2007 | - | - | - | - | 4 | 1 | - | - | 3 | 0 | 7 | 1 | |
2008 | 3 | 0 | - | - | - | - | - | - | 2 | 0 | 5 | 0 | |
2009 | 7 | 1 | - | - | - | - | - | - | 2 | 0 | 9 | 1 | |
2010 | - | - | 3 | 0 | 2 | 0 | 6 | 1 | 2 | 0 | 13 | 1 | |
2011 | - | - | - | - | 3 | 0 | - | - | - | - | 3 | 0 | |
2012 | 1 | 0 | - | - | 2 | 0 | - | - | - | - | 3 | 0 | |
2013 | 5 | 1 | - | - | - | - | - | - | 2 | 0 | 7 | 1 | |
2014 | - | - | 3 | 0 | 1 | 0 | - | - | 2 | 0 | 6 | 0 | |
2015 | - | - | - | - | - | - | 3 | 0 | 1 | 0 | 4 | 0 | |
Ամբողջը կարիերայում | 22 | 2 | 6 | 0 | 14 | 1 | 9 | 1 | 19 | 0 | 70 | 4 |
Գոլ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Մրցույթ |
---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 2, 2007 | Էստադիո դա Վարզեա, Պրայա | Կաբո Վերդե | 1-0 | ԱԱԳ 2008-ի որակավորման խաղեր |
2. | Հունիսի 20, 2009 | Կոնկալո մարզադաշտ, Չիլիլաբոմբվե | Զամբիա | 1-0 | ԱԱ 2010-ի որակավորման խաղեր |
3. | Հունվարի 24, 2010 | Էստադիո Չիմանդելա, Լուբանգո | Կոտ դ'Իվուար | 2-2 | ԱԱԳ 2010 |
4. | Նոյեմբերի 19, 2013 | Մուստաֆա Չակեր մարզադաշտ, Բլիդա | Բուրկինա Ֆասո | 1-0 | ԱԱ 2014-ի որակավորման խաղեր |
Խաղաոճ
խմբագրելՄաջիդը հանդիսանում է բազմակողմանի ֆուտբոլիստ, ով միանշանակ վստահորեն կարող է խաղալ կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքերում[66]։ Դարպասների պաշտպանությունում վստահ է իր թիմի վրա, այդ առումով հաճախ և հաջող է անցնում հարձակման[67]։ Մաջիդի ուժեղ կողմերը հանդիսանում են՝ հակառակորդին կանխելը, վստահ գործողությունները «երկրորդ հարկում», հանգիստ պահվածքը խաղադաշտում, ուժեղ և դիպուկ հարվածը։ Իր հերթին պաշտպանությունում դիրքերի ընտրությունը ալժիրցու գլխավոր թերությունն է[68][69]։
Ֆուտբոլային մասնագետների և ֆուտբոլիստների կարծիքը Բուղիրայի մասին
խմբագրելԷնդրի Գրեյ, շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ.
Բուղիրան կարևոր խաղացող է Ալժիրի հավաքականի համար, նա հոյակապ կարդում է խաղը և, ընդհանրապես, բնածին առաջնորդ է[70]։ |
Արսեն Վենգեր, Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչը.
Մաջիդը ֆիզիկապես գերազանց զարգացած է, նա արագաշարժ է և անզիջում, այս բոլորը նրան «համեղ պատառ» են դարձնում Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների համար[71]։ |
Ալլի Մակկոյստ, շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչը (ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2010-ի Անգլիա-Ալժիր խաղից հետո).
Ուեյն Ռունին և Էմիլ Հեսկին իսկական մարզիկներ են, կարծում եմ, մունդիալին նրանք ընդունակ են «խեղդել» և «տրորել» թիմի պաշտպանների 95 տոկոսին։ Բայց այս խաղին Բուղիրան ցույց տվեց, որ ինքն էլ «հիմար չէ» և հավասարապես դեմ դուրս եկավ այս երկու բարձրակարգ հարձակվողներին, որը կրկին ապացուցում է, որ «Ռեյնջերսի» շարքերում է Աֆրիկայի և ամբողջ բրիտանական ֆուտբոլի լավագույն պաշտպաններից մեկը[72]։ |
Անձնական կյանք
խմբագրել2006 թվականին Մաջիդը ամուսնացավ իր ընկերուհու՝ Սաֆիայի հետ, ով մեկ տարի անց նրան պարգևեց աղջիկ, ում անվանեցին Հիլեյ։ 2008 թվականին Բուղիրայի փոքր ընտանիքը մեծացավ. Սաֆիան լույս աշխարհ բերեց ևս մեկ աղջկա՝ Ինեսին[2]։
Նկարահանվել է երկու սերիալներում՝ «ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2010» և «ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014»[73]։
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային ձեռքբերումներ
խմբագրել- Շոտլանդիայի չեմպիոն (3)` 2008-09, 2009-10, 2010-11
- Շոտլանդիայի գավաթակիր` 2008-09
- Շոտլանդիական Լիգայի գավաթ (2)` 2009-10, 2010-11
- Շոտլանդիական Լիգայի գավաթի եզրափակչի մասնակից` 2008-09
- Կատարի չեմպիոն (2)` 2011-12, 2013-14
- Կատարի Գահաժառանգ արքայազնի գավաթ՝ 2013
Անձնական ձեռքբերումներ
խմբագրել- «Ռեյնջերսի» երկրպագուների վարկածով ակումբի տարվա ֆուտբոլիստ՝ 2008-09
- Լրագրողների վարկածով Ալժիրի տարվա ֆուտբոլիստ՝ 2009
Նշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Lekhwiya » Madjid Bougherra». Goal.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին. (անգլ.)
- ↑ 2,0 2,1 «Family fortunes». The Scottish Sun. 2010 թ․ հունիսի 9. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին. (անգլ.)
- ↑ FC Metz 4 - 0 FC Gueugnon(չաշխատող հղում), ligue1.com (ֆր.)
- ↑ Chamois Niortais 4 - 0 FC Gueugnon(չաշխատող հղում), lfp.fr (ֆր.)
- ↑ «Football:Madjid Bougherra». Football Database. 2010 թ․ հունվարի 22. (ֆր.)
- ↑ «Crewe recruit Algerian defender». BBC Sport. 2006 թ․ հունվարի 31. (անգլ.)
- ↑ «Crewe make historic agent payment». BBC Sport. 2006 թ․ փետրվարի 7. (անգլ.)
- ↑ «Crewe 4–1 Coventry». BBC Sport. 2006 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. (անգլ.)
- ↑ «Gradi accepts Bougherra departure». BBC Sport. 2006 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին. (անգլ.)
- ↑ «Boss Delighted At Madjid Capture». Sheffield Wednesday F.C. 2006 թ․ դեկտեմբերի 20.(չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ Preston 0 - 0 Sheff Wed Արխիվացված 2007-02-16 Wayback Machine, soccerbase.com (անգլ.)
- ↑ «Ipswich 0–2 Sheff Wed». BBC Sport. 2006 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. (անգլ.)
- ↑ «Sheff Wed 3–1 West Brom». BBC Sport. 2006 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. (անգլ.)
- ↑ «Monday's football gossip». BBC Sport. 2007 թ․ հունվարի 15. (անգլ.)
- ↑ «Friday's football gossip». BBC Sport. 2006 թ․ հունվարի 15. (անգլ.)
- ↑ «Addicks bid for Bougherra snubbed». BBC Sport. 2007 թ․ հունվարի 10. (անգլ.)
- ↑ «Charlton complete Bougherra swoop». BBC Sport. 2007 թ․ հունվարի 29. (անգլ.)
- ↑ Защитник «Чарльтона» может перейти в «Вест Бромвич», Sports.ru (30 июля 2008)
- ↑ «West Brom chairman rejects Bougherra claims». Birmingham Post. 2008 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին. (անգլ.)
- ↑ «Rangers sign defender Bougherra». BBC Sport. 2008 թ․ հուլիսի 31. (անգլ.)
- ↑ «Рейнджерс» приобрёл защитника «Чарльтона» Արխիվացված 2008-08-07 Wayback Machine, Чемпионат.ру (1 августа 2008)
- ↑ «Falkirk 0–1 Rangers». BBC Sport. 2008 թ․ օգոստոսի 9. (անգլ.)
- ↑ «Hibernian 0–3 Rangers». BBC Sport. 2008 թ․ սեպտեմբերի 28. (անգլ.)
- ↑ Rangers 2 - 1 Aberdeen(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
- ↑ Rangers 1 - 0 Falkirk(չաշխատող հղում), soccerbase.com (անգլ.)
- ↑ «Bougherra earns Rangers Champions' League point». BBC Sport. 2009 թ․ սեպտեմբերի 16. (անգլ.)
- ↑ «Штутгарт» сыграл вничью, Погребняк отметился голом Արխիվացված 2009-09-24 Wayback Machine, Чемпионат.ру (17 сентября 2009)
- ↑ «Smith seeks Bougherra explanation» BBC Sport (17 October 2009) (անգլ.)
- ↑ «Bougherra late for Rangers return» BBC Sport. 21 November 2009. (անգլ.)
- ↑ Маджид Бугерра получил алжирский «Золотой Мяч», soccer.ru (24 декабря 2009)
- ↑ «Danny Wilson & Madjid Bougherra shrug off exit talk» BBC Sport. 3 May 2010. (անգլ.)
- ↑ Бугерра решил остаться в «Глазго Рейнджерс», soccer.ru (30 мая 2010)
- ↑ «A Team Effort». rangers.co.uk. 2010 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. (անգլ.)
- ↑ «PSV 0 - 0 Rangers». Soccerway. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին. (անգլ.)
- ↑ «Бугерра хочет покинуть «Рейнджерс»». Спорт-Экспресс. 11 апреля 2011. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
- ↑ John Greechan (2011 թ․ ապրիլի 11). «Bougherra set for summer exit after turning down new Rangers deal». The Daily Mail. Վերցված է 16 января 2012-ին. (անգլ.)
- ↑ Annie McGuire (2011 թ․ օգոստոսի 3). «Malmo 1 - 1 Rangers (agg 2 - 1)». BBC Sport. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին. (անգլ.)
- ↑ «Бугерра может покинуть «Глазго Рейнджерс» и отправиться в Катар». Чемпионат.com. 4 августа 2011. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Defender Madjid Bougherra leaves Rangers for Lekhwiya». BBC Sport. օգոստոսի 10, 10 2011. Վերցված է 16 января 2012-ին. (անգլ.)
- ↑ «Al Wakrah 0 - 1 Lekhwiya». Soccerway. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին. (անգլ.)
- ↑ «Former Rangers defender Madjid Bougherra wants to return to Ibrox».
- ↑ Officiel: L’Algérien Majid Bougherra à Al Fujairah, www.africatopsports.com, 4 août 2014.
- ↑ Эль-Фуджайра 0-1 Клуб Эмирейтс
- ↑ Эль-Фуджайра 1-1 Аль-Ахли Дубай
- ↑ Эль-Фуджайра 3-0 Аль-Шааб
- ↑ Аль-Аин 2-1 Эль-Фуджайра
- ↑ 47,0 47,1 Բուղիրայի՝ Կատարի գավաթներում ելույթների տեղեկության բացակայության պատճառով վիճակագրությունը հնարավոր է ամբողջական չէ
- ↑ Player Profile - Madjid Bougherra, angelfire.com (անգլ.)
- ↑ 49,0 49,1 Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստների մականունը
- ↑ «Zimbabwe - Algeria match report» Արխիվացված 2013-06-30 Wayback Machine FIFA. 24 January 2010. (անգլ.)
- ↑ «Saifi secures win for Algeria». Soccerespn. 2009 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին. (անգլ.)
- ↑ «Сборная Алжира победила команду Замбии». Чемпионат.com. 20 июня 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Кот-д'Ивуар 2 - 3 Алжир». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Алжир 0 - 4 Египет». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Наставник сборной Алжира объявил предварительный состав на чемпионат мира». Спорт-Экспресс. 4 мая 2010. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Саадан назвал окончательный состав сборной Алжира». Чемпионат.com. 1 июня 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Алжир 0 - 1 Словения». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Англия 0 - 0 Алжир». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «США 1 - 0 Алжир». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Algeria 1 - 0 Burkina-faso». Soccerway. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին. (անգլ.)
- ↑ «Сборная Алжира назвала окончательный состав на ЧМ-2014». Sports.ru. 2 июня 2014. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Belgium 2 - 1 Algeria». Soccerway. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին. (անգլ.)
- ↑ «Korea Republic 2 - 4 Algeria». Soccerway. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին. (անգլ.)
- ↑ «Germany 2 - 1 Algeria». Soccerway. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին. (անգլ.)
- ↑ «Капитан сборной Алжира Бугерра объявил о завершении международной карьеры». Чемпионат.com. 2 февраля 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «First Team Profiles». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Англия - Алжир.
- ↑ Алжир. № 2 Маджид Бугерра, worldcup10.ru
- ↑ Африка - 2010. Группа «А»: В гостях у «черных антилоп»(չաշխատող հղում), Футбол (16 декабря 2009)
- ↑ Чемпионат мира-2010, группа С, первый тур: прогноз Энди Грэя, betfair.com
- ↑ Arsène Wenger: I Rate Madjid Bougherra Highly, bleacherreport.com (15 June 2010) (անգլ.)
- ↑ Ally McCoist hails Madjid Bougherra's World Cup display, bbc.co.uk (19 June 2010) (անգլ.)
- ↑ Маджид Бугерра
Արտաքին հղումներ
խմբագրել- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Վիճակագությունը National Football Teams կայքում
- Բուղիրայի պաշտոնական կայքը Արխիվացված 2019-07-21 Wayback Machine (ֆր.)
- Բուղիրայի պրոֆիլը fifa.com կայքում Արխիվացված 2015-06-30 Wayback Machine (անգլ.)
- Բուղիրայի դոսյեն Sports.ru կայքում
- Բուղիրայի պրոֆիլը transfermarkt.com կայքում
- Բուղիրայի պրոֆիլը worldfootball.net կայքում (անգլ.)
- Բուղիրայի պրոֆիլը footballdatabase.eu կայքում (ֆր.)
- Ֆրանսիական լիգայում Բուղիրայի ելույթների վիճակագրությունը lfp.fr կայքում(չաշխատող հղում) (ֆր.)
- Բուղիրայի պրոֆիլը soccerway.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաջիդ Բուղիրա» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |