Պրայա (պորտ.՝ Praia – «ծովափ»), Կաբո Վերդե կղզային պետության մայրաքաղաք և խոշորագույն քաղաք, որը տեղակայված է Ատլանտյան օվկիանոսում, Սենեգալի առափնյայի մոտակայքում։ Գտնվում է Սանտյագու կղզու վրա։ Բնակչությունը՝ 159 050 մարդ (2017):

Քաղաք
Պրայա
Praia
Զինանշան

ԵրկիրԿաբո Վերդե Կաբո Վերդե
ԵնթարկումՄայրաքաղաք
Մակերես102,6 կմ²
ԲԾՄ1 մետր
Բնակչություն159 050 մարդ (2017)
Պաշտոնական կայքcmpraia.cv
Պրայա (Կաբո Վերդե)##
Պրայա (Կաբո Վերդե)

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնվել է XV դարի վերջում։ 1770 թվականին կղզու ամենահին՝ Ռիբեյրա Գրանդի (Մեծ վտակ) բնակավայրում ջրի պաշարների սպառման պատճառով Պրայա տեղափոխվեց կղզեխմբի կենտրոնը։

1832 թվականի հունվարի 16-ին քաղաքը «Բիգլ» երկկայմ առագաստանավով այցելել է Չարլզ Դարվինը[1]։

Տնտեսություն խմբագրել

Նարնջի, շաքարավազի և սուրճի արտահանում։ Գործում է ծովային միջատլանտյան հաղորդակցության հանգույցը։ Սննդի (ձկան և ծովամթերքի մշակում), կահույքի, շինանյութի (երկաթ-բետոնի գործարան, կերամիկական ապրանքների և շինանյութի գործարաններ) արտադրություն։ Գործում են կարի ֆաբրիկաներ, տնայնա-գեղարվեստական արհեստանոցներ, էլեկտրական կենցաղային սարքավորումների հավաքման և վերանորոգման ձեռնարկություններ։ Զարգացած է ձկնորսությունը։

Առողջապահություն խմբագրել

Գործում է բորի դեմ պայքարի կենտրոն։

Քաղաքի մոտակայքում գտնվում են հանգստավայրեր (օվկիանոսային ծովափեր), որոնք գտնվում են արևմուտքում՝ Պրայա Մար և Կուեբրա Կանելա։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքի տեսարժան վայրերից են համարվում Ալբուկերկի հրապարակը, նախագահական պալատը (XIX դարի վերջ), ազգագրական թանգարանը, Դիոգու Գոմեշի հուշարձանը (Սանտյագու կղզու առաջին հայտնագործողը)։ 10 կմ դեպի արևմուտք գտնվում է Սիդադի Վելյան (Հին քաղաք)՝ եվրոպացիների առաջին բնակավայրը կղզեխմբում Ռեալ դե Սան Ֆիլիպե ամրոցով, որը կառուցվել է պարտուգալացիների կողմից XVI դարում։

Կլիմա խմբագրել

Պրայաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32.2
(90)
32.2
(90)
32.8
(91)
33.9
(93)
37.2
(99)
35
(95)
32.8
(91)
32.8
(91)
36.1
(97)
35
(95)
32.2
(90)
30.6
(87.1)
37.2
(99)
Միջին բարձր °C (°F) 25
(77)
25
(77)
25.6
(78.1)
26.1
(79)
27.2
(81)
27.8
(82)
28.3
(82.9)
28.9
(84)
28.9
(84)
29.4
(84.9)
27.8
(82)
26.1
(79)
27.2
(81)
Միջին օրական °C (°F) 22.5
(72.5)
22.2
(72)
22.8
(73)
23.3
(73.9)
24.2
(75.6)
24.5
(76.1)
26.1
(79)
26.7
(80.1)
27
(81)
26.9
(80.4)
25.6
(78.1)
23.9
(75)
24.6
(76.3)
Միջին ցածր °C (°F) 20
(68)
19.4
(66.9)
20
(68)
20.6
(69.1)
21.1
(70)
21.1
(70)
23.9
(75)
24.4
(75.9)
25
(77)
24.4
(75.9)
23.3
(73.9)
21.7
(71.1)
22.1
(71.8)
Ռեկորդային ցածր °C (°F) 17.2
(63)
13.3
(55.9)
16.7
(62.1)
17.2
(63)
16.1
(61)
18.9
(66)
18.9
(66)
20
(68)
21.1
(70)
20
(68)
20
(68)
17.8
(64)
13.3
(55.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 2.5
(0.098)
1.3
(0.051)
1
(0.04)
2.3
(0.091)
0
(0)
1
(0.04)
13.2
(0.52)
99.3
(3.909)
29
(1.14)
47.5
(1.87)
7.9
(0.311)
4.6
(0.181)
209.6
(8.252)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) 1 0 0 0 0 0 1 8 7 3 1 1 22
Միջին ամսական արևային ժամ 217 226 279 300 310 275 219 188 219 248 244 215 2920
Աղբյուր #1: Sistema de Clasificación Bioclimática Mundial[2]
Աղբյուր #2: BBC Weather[3]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кругосветное путешествие Чарльза Дарвина
  2. «Cape Verde - Praia». Centro de Investigaciones Fitosociológicas. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «Average Conditions Praia, Cape Verde». BBC Weather. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրայա» հոդվածին։