Մանֆրեդ ֆոն Արդենն

գերմանացի քաղաքական գործիչ

Մանֆրեդ ֆոն Արդենն (գերմ.՝ Manfred Baron von Ardenne, հունվարի 20, 1907(1907-01-20)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 26, 1997(1997-05-26)[1][2][3][…], Դրեզդեն, Գերմանիա[4]), գերմանացի գյուտարար, կիրառական ֆիզիկայի մասնագետ, պրոֆեսոր, Ստալինյան մրցանակի կրկնակի (1947 և 1953) դափնեկիր, ԳԴՀ Ազգային մրցանակի կրկնակի (1958, 1965) դափնեկիր։ Մոտ 600 պատենտի հեղինակ էլեկտրոնային մանրադիտակների, բժշկական տեխնոլոգիաների, միջուկային տեխնոլոգիաների,պլազմայի ֆիզիկայի և հեռուստատեխնոլոգիաների բնագավառներում, բարոն։

Մանֆրեդ ֆոն Արդենն
գերմ.՝ Manfred von Ardenne
Ծնվել էհունվարի 20, 1907(1907-01-20)[1][2][3][…]
Համբուրգ, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 26, 1997(1997-05-26)[1][2][3][…] (90 տարեկան)
Դրեզդեն, Գերմանիա[4]
ԳերեզմանWaldfriedhof Weißer Hirsch
Բնակության վայր(եր)Համբուրգ
Քաղաքացիություն Գերմանիա,  Արևելյան Գերմանիա,  ԽՍՀՄ և  Գերմանական ռայխ
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Դրեզդենի տեխնիկական համալսարան և Forschungsinstitut Manfred von Ardenne?
Գործունեության ոլորտapplied physics? և Միջուկային ֆիզիկա
Պաշտոն(ներ)ԳԴՀ Ժողովրդային պալատի անդամ
ԱնդամակցությունՏիեզերագնացության միջազգային ակադեմիա
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
 Manfred von Ardenne Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունը

խմբագրել

Ծնվել է բարոն Էգմոնտ ֆոն Արդեննի և նրա կնոջ՝ Ադելի ընտանիքում։ Պապը զբաղվել է գուանոյի ներկրմամբ։ Նախնական կրթությունը ստացել է տանը մասնավոր պարապմունքներով, որից հետո երեք տարի սովորել է Ֆրիդրիքս ռեալական գիմնազիայում (Friedrichs-Realgymnasium, ներկայումս դա Բեռլինի Կրոյցբերգ շրջանի Լեյբնից դպրոցն է:) Վայմարյան Հանրապետության շրջանում արդեն հետաքրքրվում էր բնական գիտություններով և մանավանդ էլեկտրականությամբ։ Պատրաստում է լուսանկարչական սարք, ձայնային ազդանշանի սարք, բայց իր առաջի արտոնագիրը ստանում է 16 տարեկանում անթել հեռագրի հետ կապված գյուտի համար։ Այս բնագավառում նրան սկսում է հովանավորել արդյունաբերական ռադիոտեխնիկայի պիոներներից մեկը համարվող Զիգմունդ Լյովը (Loewe AG գերմանական ընկերությն հիմնադիրը)։

 
Զիգմունդ Լյովը և Մանֆրեդ ֆոն Արդեննը

Իր հրապարակումներից ու արտոնագրերից ստացվող հասույթը նա ներդնում է հաջորդ հետազոտությունների մեջ։ Այս հետազոտությունները նրան բերում են նոր հաջողություններ հեռուստատեսության և ռադիոտեղորոշման բնագավառում։ Արտոնագիր նրան այս հետազոտությունների համար չտվեցին, քանի որ խնդիր էր առաջացել նախնական հրատարակման հետ։ Խնդիրներ առաջացան նաև Բեռլինի համալսարան դիմելու հետ կապված, քանի որ դպրոցը նա չէր ավարտել։ Այս հարցում նրան օգնեց Նոբելյան մրցանակակիր Վալտեր Նեռնստը և Գեորգ ֆոն Արքոն:Այնտեղ նա սկսեց ուսումնասիրել ֆիզիկա, քիմիա և մաթեմատիկա։ Չորս սեմեստր հետո նա ընդհատեց ուսումը և նորից իրեն նվիրեց կիրառական ֆիզիկային։ 1928 թվականին նա հիմնադրում է ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիա Villa Folke Bernadotte-ում, որտեղ զբաղվում է ռադիո և հեռուստատեխնոլոգիաների հետազոտմամբ:Այս հետազոտությունների արդյունքները կիրառվեց 1936 թվականի ամառային օլիմպիական խաղերի հեռարձակման ժամանակ։ Այս լաբորատորիայում նա հայտնագործում է սկանավորող էլեկտրոնային մանրադիտակը։ Միջուկային ֆիզիկայի ու բարձր հաճախականությունների հետազոտման համար նրան ֆինանսապես աջակցում է նաև Փոստի կայսերական նախարարությունը (Reichspostministerium): Իր լաբորատորիայում աշխատելու համար Արդեննին հաջողվում է ներգրավել մի շարք բարձրակարգ մասնագետնրի՝ այդ թվում միջուկային ֆիզիկոս Ֆրիդրիխ Գեորգ Հոտերմանսին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնակցում էր ռադարների հետազոտմանն ու կիրառմանը ուղղված աշխատանքներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11850388X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն

խմբագրել
  • Albrecht, Ulrich, Andreas Heinemann-Grüder, and Arend Wellmann Die Spezialisten: Deutsche Naturwissenschaftler und Techniker in der Sowjetunion nach 1945 (Dietz, 1992, 2001) ISBN 3-320-01788-8
  • Barkleit, Gerhard Manfred von Ardenne. Selbstverwirklichung im Jahrhundert der Diktaturen (Duncker & Humblot, 2006)
  • Barwich, Heinz and Elfi Barwich Das rote Atom (Fischer-TB.-Vlg., 1984)
  • Beneke, Klaus Die Kolloidwissenschaftler Peter Adolf Thiessen, Gerhart Jander, Robert Havemann, Hans Witzmann und ihre Zeit (Knof, 2000)
  • Heinemann-Grüder, Andreas Die sowjetische Atombombe (Westfaelisches Dampfboot, 1992)
  • Heinemann-Grüder, Andreas Keinerlei Untergang: German Armaments Engineers during the Second World War and in the Service of the Victorious Powers in Monika Renneberg and Mark Walker (editors) Science, Technology and National Socialism 30-50 (Cambridge, 2002 paperback edition) ISBN 0-521-52860-7
  • Hentschel, Klaus (editor) and Ann M. Hentschel (editorial assistant and translator) Physics and National Socialism: An Anthology of Primary Sources (Birkhäuser, 1996) ISBN 0-8176-5312-0
  • Herbst, Wilhelm Manfred von Ardenne - Eine Anthologie -: Auswahl-Dokumentation historischer Fachartikel 1925-1938 (Funk Verlag, 2007)
  • Holloway, David Stalin and the Bomb: The Soviet Union and Atomic Energy 1939–1956 (Yale, 1994) ISBN 0-300-06056-4
  • Kruglov, Arkadii The History of the Soviet Atomic Industry (Taylor and Francis, 2002)
  • Maddrell, Paul "Spying on Science: Western Intelligence in Divided Germany 1945–1961" (Oxford, 2006) ISBN 0-19-926750-2
  • Naimark, Norman M. The Russians in Germany: A History of the Soviet Zone of Occupation, 1945-1949 (Hardcover — Aug 11, 1995) Belknap
  • Oleynikov, Pavel V. German Scientists in the Soviet Atomic Project, The Nonproliferation Review Volume 7, Number 2, 1 – 30 (2000). The author has been a group leader at the Institute of Technical Physics of the Russian Federal Nuclear Center in Snezhinsk (Chelyabinsk-70).
  • Riehl, Nikolaus and Frederick Seitz Stalin's Captive: Nikolaus Riehl and the Soviet Race for the Bomb (American Chemical Society and the Chemical Heritage Foundations, 1996) ISBN 0-8412-3310-1. This book is a translation of Nikolaus Riehl's book Zehn Jahre im goldenen Käfig (Ten Years in a Golden Cage) (Riederer-Verlag, 1988); Seitz has written a lengthy introduction to the book. This book is a treasure trove with its 58 photographs.
  • Schaaf, Michael Wir haben die russische Atombombe beschleunigt (We accelerated the building of the Russian atomic bomb) Interview with Manfred von Ardenne, in: Heisenberg, Hitler und die Bombe - Gespräche mit Zeitzeugen (GNT Verlag, Berlin 2001)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանֆրեդ ֆոն Արդենն» հոդվածին։