Վալտեր Ֆրիդրիխ Հերման Նեռնստ
Վալտեր Ֆրիդրիխ Հերման Նեռնստ (գերմ.՝ Walther Hermann Nernst, հունիսի 25, 1864[1][2][3][…], Վամբժեզնո, Landkreis Graudenz, Մարիենվերդեր, Պրուսիա նահանգ, Պրուսիայի թագավորություն - նոյեմբերի 18, 1941[2][3][4][…], Բադ Մուսկաու, Görlitz, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա[5]), գերմանացի ֆիզիկոս և ֆիզիկաքիմիկոս, արդի ֆիզիկական քիմիայի հիմնադիրներից։
ԿենսագրությունԽմբագրել
1883-1887 թվականներին սովորել է Ցյուրիխի, Բեռլինի, Գրացի և Վյուրցբուրգի համալսարաններում։ 1891 թվականից Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր․ այդտեղ էլ 1896 թվականին հիմնել է ֆիգիկաքիմիական ինստիտուտ։ 1902-1933 թվականներին՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և նույն համալսարանի քիմիայի ինստիտուտի (1905-1922 թվականներ) և ֆիզիկայի ինստիտուտի (1924-1933) տնօրեն։ Ձևակերպել է (1906 թվական) թերմոդինամիկայի երրորդ սկզբունքը (Նեռնստի թեորեմ), հայտնաբերել (1886 թվական) ջերմամագնիսական երևույթներից մեկը (Նեռնստ-Էտինգսհաուզենի երևույթ)։ 1890 թվականին հայտնագործել է երկու չխառնվող լուծիչների միջև լուծվող նյութի բաշխման օրենքը, որը կոչվել է իր անունով։ 1894 թվականին ցույց է տվել, որ լուծիչի դիսոցող ունակությունը մեծանում է դիէլեկտրիկ թափանցելիության աճին զուգընթաց և հայտնաբերել էլեկտրաստրիկցիայի երևույթը։ Մշակել է (1904 թվական) հետերոգեն քիմիական ռեակցիաների դիֆուզիոն տեսությունը։ Հեղինակ է տեսական քիմիայի դասագրքի, որը 15 հրատարակություն է ունեցել և թարգմանվել ռուսերեն ու այլ լեզուներով։ Հրատարակել է նաև կոսմոլոգիային և տիեզերքի ֆիզիկական նկարագրությանը վերաբերող մի քանի աշխատանքներ։ Եղել է շատ երկրների ԳԱ, այդ թվում նաև ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1927 թվական)։ Նոբելյան մրցանակ (1920 թվական)։
ԳրականությունԽմբագրել
- Յու. Ի.Սոլովյով, Ֆիզիկաքիմիայի պատմությունից (Նեռնստը և իր աշխատանքները), 1961
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #11858698X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Czech National Authority Database
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Wisniak J. Kurt Wohl: His life and work // Educación Química — 2003. — Vol. 14, Iss. 1. — P. 36—46. — ISSN 0187-893X; 1870-8404 — doi:10.22201/FQ.18708404E.2003.1.66270
- ↑ The Nobel Prize in Chemistry 1920 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 259.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 237)։ |